Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավանցիներն ուզում են առողջ ապրել

Հունիս 28,2011 00:00

\"\"Սակայն դրա համար այնտեղ պայմաններ գրեթե չկան

  «Դե, առողջ ապրելակերպով եմ էլ զբաղվում: Մի աղջկա հետ—ից օրական մի քանի կիլոմետր քայլելը հերիք է»,- պարծենում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի  բանավանից 21-ամյա Գարիկը — արդարանում. «Բայց միայն դա չէ: Մեկ-մեկ տղերքով հավաքվում ենք, ֆուտբոլ խաղում: Ֆուտբոլի դաշտ չկա, բայց դպրոցի հետ—ի բասկետբոլի դաշտը հերիք ա: Հենց էնտեղ էլ խաղում են?»: Նա ափսոսում է. բանավանում երիտասարդների համար սպորտով զբաղվելու շատ պայմաններ չկան: «Կուզեի լինեին մեծ  խաղահրապարակներ, հնարավորություն լիներ զբաղվելու սեղանի թենիսով կամ մեկ այլ բանով… Բայց մտածում եմ՝ ամեն ինչ ինձնից է կախված, ուզում եմ առողջ լինել՝  կարող եմ առավոտները վազել, շատ քայլել, չխմել, չծխել»,- ծիծաղում է:
  Բանավանը կառուցվեց խորհրդային տարիներին՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի  աշխատողներին բնակեցնելու նպատակով: Հնաբնակներն այսօր ցավով են հիշում խորհրդային տարիների փլուզումը. նրանց ցավը  վարչակարգի փլուզումը չէ, ոչ էլ «իշխանության» փոփոխությունը: «Բանավանը ավերվեց: Էն ժամանակ դուրս էիր գալիս՝ չէիր ուզում տուն գնալ, ամեն շենքի դիմաց լողավազան կար, այգի:  Անկախացումից հետո այգիները չորացան, խաղահրապարակները ավերակների վերածվեցին: Երիտասարդները ոչ մի հետաքրքիր զբաղմունք չունեն, ամբողջ օրը պատերի տակ կանգնած են, երեխաներն էլ չգիտեն որտեղ խաղան», – ասում է բնակիչներից՝ 53-ամյա Սուսաննան:  Այստեղ կատակում են՝ Զոդի  տեսարժան վայրերը երկու «սադերն» են:  Այգիներից մեկում այս տարի, հուրախություն բանավանի երեխաների, «հայտնվեց» սղարան՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամն էր տրամադրել: Այն «սպասակում» է բանավանի բոլոր երեխաներին: Հերթը մեծ է, բայց երեխաները «գործում են» կազմակերպված:   «Մի քանի տարի առաջ ընդհանրապես ոչինչ չկար այստեղ՝ չորացած այգիներ: Դուրս էինք գալիս ու մեր մուտքի առաջ նստում: Հիմա դեռ լավ է: Այգիներն են բարեկարգվել, նստարաններ տեղադրվել: Հիմա գոնե մի քանի պտույտ անում ենք  այգու շուրջը»,- ասում է բանավանցի՝ 19-ամյա Քրիստինեն, ով կուզեր իր բնակավայրում սրճարաններ տեսնել, այգիներում՝ շատ ծառեր — ծաղիկներ: «Մի քանի ժամ դուրս գալով՝ կլիցքաթափվենք»,- ասում է Քրիստինեն:
Իսկ  բժշկուհի Լիդա Զաքարյանը մտահոգված է բանավանի բնակչության  առողջության համար: «Մի կողմից ցեմենտի գործարանն է, մյուս կողմից՝ ոսկու ֆաբրիկան, դրան գումարած այն, որ ճահճային տարածքում ենք ապրում: Այստեղ առողջ ապրել հնարավոր չէ: Առողջ սննդի հույս էլ չկա՝ հաշվի առնելով, թե այստեղի բանջարեղենը ինչ ջրով է ջրվում: Չգիտես՝ ինչպե?ս անել — ի?նչ անել: Իմ ընտանիքի անդամներին խորհուրդ եմ տալիս՝ երեկոյան գոնե մի քիչ քայլեն»,- ասում է նա:
 «Վերջին շրջանում բանավանում շատացել են ուռուցքային, աղեստամոքսային, ճնշման, սրտանոթային հիվանդությունները»: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Առողջության առաջնային պահպանման կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն, ընտանեկան բժիշկ Սիրուն Գասպարյանը: Ըստ նրա, այս հիվանդություններով հիմնականում տառապում են  այստեղ գործող երկու գործարանների աշխատողները. «Հիվանդներիս խորհուրդ եմ տալիս առողջ ապրելակերպ վարեն: Ասել եմ՝ լավ կլինի գործարանների շրջակայքում կանաչ տարածքը շատացնեն, որովհետեւ թթվածնի պակաս կա: Կուզեի նա— բանավանի այգիներն ընդլայնվեին, սրճարաններ կառուցվեին, լինեին խաղահրապարակներ: Այդպես տրամադրող կլիներ, մարդիկ կլիցքաթափվեին»:
 Արարատի քաղաքապետարանը հավաստիացնում է, որ մտահոգվում է բանավանի բնակիչների առողջ ապրելակերպով: «Առավոտի» հետ զրույցում քաղաքապետ Աբրահամ Բաբայանը նշեց, որ բանավանի բնակիչների առօրյայի կազմակերպումը սկսել է այգիների բարեկարգումից  եւ վերակառուցումից:  «Աստիճանական, տարեցտարի պետք է այնպես անենք, որ մարդիկ իրենց մարդ զգան: Առողջ ապրելակերպի համար համայնքատիրություն ստեղծեցինք, որպեսզի զբաղվի շենքերի բարեկարգմամբ, վերանորոգմամբ: Հանգստի պուրակներ, սրճարաններ եւ ժամանցի այլ վայրեր պետք է կառուցվեն»,- ասում է պարոն Բաբայանը, ով ընդունում է, որ բանավանը «էկոլոգիական ամենաթեժ կետերից է»: Ըստ նրա, պայքարի ձ—երից մեկն էլ սպորտով շատ զբաղվելն է: 
Ֆինանսի աղբյուր, բայց առողջություն քայքայող գործարանները մտածո՞ւմ են բնակիչներին որ—է ձ—ով փոխհատուցելու մասին: Այս հարցին բանավանցիներն ունեն իրենց պատասխանը. «Էլ ուրիշ դարդ չունե՞ն»: Այնուամենայնիվ,  տեղեկատու բյուրոյից իմանալով «Արարատցեմետ» ՓԲԸ-ի հեռախոսահամարը՝ ցանկացանք խոսել ընկերության հասարակայնության հետ կապերի  վարչությունից  որեւէ մեկի հետ: Պատասխանողը տեղեկատվություն ստանալու համար «Առավոտին» տվեց  գործարանի արտադրության ղեկավար  Արման Բաղդասարյանի հեռախոսահամարը: Մի քանի օր զանգելուց հետո, վերջապես, կապվեցինք:  Ա. Բաղդասարյանը նախ ցանկացավ անձամբ հանդիպել, հետո  հարցրեց, թե հատկապես ինչո՞ւ եմ հետաքրքրված բանավանի առողջ ապրելակերպով: Իմանալուց հետո էլ սաստեց. «Հեշտ ճանապարհ ես ընտրել, զանգել ես ինձ, փոխանակ զանգեիր լրատվության պատասխանատուին»: Խնդրեցի տալ նրա համարը, պարոն Բաղդասարյանը չմերժեց, բայց այդ հեռախոսահամարին զանգելիս օպերատորը  զգուշացնում էր. այն  սխալ է կամ՝ ոչ լիարժեք:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930