Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿՆ Է ՓՈԽՎԵԼ

Հունիս 28,2011 00:00

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը հունիսի 24-ին հրավիրել էր համաժողով՝ «Աշխարհն առանց խոշտանգման» խորագրով: Չնայած հրավիրված էին ԱԺ բոլոր խմբակցությունները, սակայն միջոցառմանը (դեռ ընտրարշավը չի սկսվել, հավանաբար դրա համար չէին ներկայացել-Ռ.Մ.) մասնակցում էին ՀՀԿ-ի ներկայացուցիչը՝ Կորյուն Նահապետյանն ու «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը, ով, ի դեպ, վարեց համաժողովը:
Դեսպաններից ամենաակտիվը Գերմանիայի դեսպան  Հանս Յոխեն Շմիդթն էր, ում կարելի է տեսնել հատկապես իրավաբանների, փաստաբանների, արդարադատական մարմինների կողմից կազմակերպված միջոցառումներին:
Երբ նրան խոշտանգումների հետ կապված ելույթի համար ձայն տրվեց օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչ Հայկ Միլիտոնյանից հետո, արձագանքեց այսպես.«Կարեւորում եմ, որ ինձ խոսք տրվեց օմբուդսմենի գրասենայկի ելույթից հետո: Դժվար է ՄԻՊ-ի համար մի կողմից լինել լավ հարաբերությունների մեջ գործադիր իշխանության, մյուս կողմից՝ քաղաքացիական հասարակության հետ»:
Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերի մասին խոսելով՝ ոստիկանության ներկայացուցիչ Արմեն Ղազարյանն ասաց, որ անցյալ տարի խոշտանգումների դեպքեր չեն եղել, որ 4քմ խցերում 72 ժամով ձերբակալվածները կարող են պատերին փակցված իրենց իրավունքներին ու պարտականություններին ծանոթանալ: Նա նաեւ տեղեկացրեց, որ 2006թ.-ից սկսած, ձերբակալվածին տրվել է իրավունք՝ զննվել իր իսկ ընտրած բժշկի կողմից:
«Հայկական վերականգնողական եւ զարգացման կենտրոն խոշտանգումների զոհերի համար» ծրագրի համակարգող Ժորժետա Մեսրոպյանը հրապարակեց զոհերի միջազգային վերականգնողական խորհրդի ուղերձը:
Քննարկմանը մասնակցում էին ու ելույթներ ունեցան ՊՆ իրավաբանական վարչության պետը, «Զինվոր եւ հասարակություն» խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, բժիշկներ, հոգեբաններ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930