Լրահոս
Օրվա լրահոսը

Ջորջը չի ամուսնանա

Հունիս 25,2011 00:00

\"\"Հավերժ Դոն Ժուան եւ ոչ սեքս-խորհրդանիշ Ջորջ Քլունին դարձյալ ազատ է: Դերասանն ու նրա ընկերուհին՝ Ելիզավետա Կանալիսը, որոշում են կայացրել բաժանվել եւ ապրել յուրաքանչյուրն իր կյանքով:
\"\"Նրանց սիրավեպը տեւեց երկու տարի եւ դարձավ ամենավառը Քլունիի բոլոր սիրային արկածներից: Ամբողջ աշխարհին խելագարության էր հասցնում Ելիզավետայի մշտական սեքսուալ տեսքն ու շքեղությունը: Նույնիսկ Ռոբերտո Կավալին է գեղեցկուհու շքեղությամբ հիացած եղել:
Show.oboz.ua-ի փոխանցմամբ, զույգը լրագրողներին խնդրել է հարգանքով վերաբերվել իրենց անձնական կյանքին, քանի որ երկուսի համար էլ շատ դժվար է եղել իրենց բաժանման որոշումը կայացնել: Իսկ թե ինչը դարձավ նրանց բաժանման պատճառը, հայտնի չէ: Կարելի է գուշակել միայն, որ Քլունին չի ցանկանում ամուսնանալ: Իր հարցազրույցներից մեկում Ելիզավետան նշել էր, որ շատ է ցանկանում ամուսնանալ եւ հավատում, որ կգա այդ օրը: Սակայն կնամոլ Ջորջը վախեցավ սիրելիի ասածներից եւ խուսափելով պատասխանատվությունից՝ գերադասեց բաժանվել նրանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել