Օրվա լրահոսը

ԵՄԵՆՑԻՆԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ՄԱԿ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

BBC-ի փոխանցմամբ, Եմենի իշխանությունները հայտարարել են, թե ողջունում են ՄԱԿ-ի առաքելությունը, որը նպատակ ունի հետաքննել երկրում հակակառավարական ցույցերի ժամանակ եւ իրավապահների հետ բախումների ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման հնարավոր դեպքերը: Եմենի մարդու իրավունքների նախարարությունը խոստացել է ըստ ամենայնի աջակցել այդ հետաքննությանը: Անցած շաբաթ ՄԱԿ-ը հայտարարել է, որ 10 օրերի ընթացքում Եմենում հարցաքննության են ենթարկվելու պաշտոնական անձինք,

Վանկուվերյան լուսանկարը գնահատվել է 10 միլիոն դոլար

Կանադայի Վանկուվեր քաղաքում հոկեյի երկրպագուների սադրած զանգվածային անկարգությունների ժամանակ Getty Images-ի լուսանկարիչ Ռիչ Լամի՝ համբուրվող զույգի լուսանկարի գովազդային ներուժը գնահատվում է 10 միլիոն դոլար: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Ոստիկանների բռնությանը Սքոթ Ջոնս եւ Ալեքսանդրա Թոմաս զույգը պատասխանել էր յուրովի (վիդեոն՝ theaustralian.com.au կայքում): Նրանք, որ վանկուվերյան քաոսի ժամանակ, կրակոցների տակ փողոցներից մեկում ասֆալտին պառկած համբուրվել

Սիրիայի ընդդիմության պատվիրակները ժամանել են Մոսկվա

Սիրիացի իրավապաշտպաններն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները, որոնք երեքշաբթի օրը բանակցություններ վարելու համար ժամանել են Մոսկվա, հույս են հայտնել, որ Ռուսաստանը ճնշումներ կբանեցնի Սիրիայի ղեկավարության վրա՝ երկրում արյունահեղությունը դադարեցնելու համար: BBC-ի մատուցմամբ, սիրիական պատվիրակության ղեկավար, իրավապաշտպան Ռադվան Զիյադեն ասել է, թե Ռուսաստանը կարող է ճնշումներ գործադրել Սիրիայի ռեժիմի վրա՝ հստակ ուղերձ հղելով առ այն, որ նման

ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՔԱԴԴԱՖԻԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՍԱՆԿՑԻԱ Է ՏՎԵԼ

Հաագայի քրեական դատարանը Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիին, նրա որդուն՝ Սաիֆ ալ-Իսլամին եւ երկրի հետախուզության ղեկավար Աբուդուլլա ալ-Սենուսսիին կալանավորելու սանկցիա է տվել: Նրանք մեղադրվում են մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Այդ մասին հաղորդում է reuters գործակալությունը: Հաագայի դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն (նկարում) դեռ մայիսին խնդրել էր կալանավորման թույլտվություն տալ Լիբիայում ցուցարարների «կանխամտածված» սպանության համար: Դա տեղի

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՍԱՐԱՋՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները՝ ռեկտորի պաշտոնում: Հիմք է ընդունվել Սերգեյ Սարաջյանի դիմումը: Նախարարի մեկ այլ հրամանով բուհի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանին՝ մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

ԳԱԱ-Ն՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է

Երեկ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում՝ ընդհանուր ժողովի ընթացքում: Ժողովի կազմում ընդգրկված էին ՀՀ ԳԱԱ-ի 66 իսկական անդամներ (ակադեմիկոսներ), 62 թղթակից անդամներ եւ ՀՀ ԳԱԱ կազմակերպությունների 41 լիազոր ներկայացուցիչներ: Ժողովին մասնակցեց 151 անդամ: Ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմեն Գալոյանը նախագահի պաշտոնի համար առաջադրեց Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը, իսկ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Ամերիկահայ երիտասարդներն ու հայաստանյան մանկապարտեզները

Կամ՝ ինչպես սեփական ներդրումն ունենալ հայրենիքում Լոս Անջելեսում բնակվող մի խումբ հայ երիտասարդներ մտահոգված են Հայաստանի հեռավոր գյուղերի մանկապարտեզներով, սաներով եւ նրանց կրթությամբ: Այդ կապակցությամբ այս օրերին Հայաստանում են ԱՄՆ «Alpha Epsilon Omega» բարեգործական կազմակերպության Armenian Education Relief Foundation (AERF) մասնաճյուղի հիմնադիրներն ու անդամները: 11 երիտասարդ, որոնք ԱՄՆ տարբեր համալսարանների ուսանողներ են, արդեն երրորդ անգամ

Ավետիք Վարդանյան. «Տղաները կարող էին ավելին անել»

Արդեն տեղեկացրել ենք, որ Սերբիայի Զրենյանին քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ՝ 27 երկրների թիմային պայքարում գրավելով 5-րդ տեղը: Իննսունականներից ի վեր, առաջին անգամ է, որ մեր ազատ ոճայինները Եվրոպայի առաջնությունից տուն են վերադառնում երեք մեդալ նվաճած: Վերջին տարիներին նույնպես առաջին անգամ է,

Պայքարն ավարտեց 2-րդ հորիզոնականում

Հունգարիայի Պակշ քաղաքում ավարտվեց շախմատի Դյորդ Մարքսի իններորդ հուշամրցաշարը, որի շրջանակներում անցկացված կանանց մրցապայքարում Լիլիթ Մկրտչյանը 6,0 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ ընդամենը կես միավոր զիջելով հաղթող ճանաչված ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայային: Լիլիթի հետ հավասար արդյունք ցույց տվեց նաեւ հունգարուհի Իլդիկո Մադլը, սակայն նա մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ գործակիցներով: Մյուս երեք շախմատիստուհիները դասավորվեցին

Հուշամրցաշարը կանցկացվի նոր ձեւաչափով

Երեկվա համարում տեղեկացրել էինք, որ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջատար գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը սեպտեմբերին Մոսկվայում մասնակցելու են շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշամրցաշարին: Մրցաշարի կազմակերպիչ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի վարչության նախագահ Իլյա Լեւիտովը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ՖԻԴԵ-ի որոշմամբ 2011 թվականը հայտարարվել է Միխայիլ Բոտվիննիկի տարի եւ հուշամրցաշարն այդ

ԿԱՊ ՉՈՒՆԵՆ

«Առավոտի» հունիսի 22-ի «Փող, ձի, սեքս եւ Հովեյան» հրապարակման հետ զետեղվել էր պարոն Հովեյանի լուսանկարը, որտեղ նա ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության կարեւորագույն օբյեկտների պահպանության օղակի ավագ հրահանգիչ Անի Տերտերյանի եւ Շարամբյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գլխավոր հաշվապահ Անահիտ Հովհաննիսյանի հետ էր: Հայտնում ենք, որ այդ կանայք նյութի բովանդակության հետ ոչ մի կապ չունեն, իսկ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՓՈՐՁ, ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիացի հնագետների նպատակը մեզ հնագիտական ժառանգության պահպանության միջոցները սովորեցնելը չէ, այլ դրանց եվրոպական փորձը ներկայացնելը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում երեկվանից երկօրյա սեմինար են անցկացնում Էրեբունի ամրոցի միջնաբերդում 2008-2011թթ. պեղումներ իրականացնող ֆրանսիացի հնագետներ Ստեֆան Դեշամպը եւ Ֆրանսուա Ֆիշեն Դը Կլերֆոնտենը: Մասնագետները դասախոսությունների ընթացքում ներկայացնում են հնագիտական ժառանգության արդի մոտեցումները եւ սկզբունքները՝ հիմնվելով ֆրանսիական փորձի վրա: Գիտեն՝ կառուցապատման

Ալեքսանդրյան մեթոդը «ներմուծվեց» Երեւան

Այն հասանելի է ոչ միայն Մաքարտնիին եւ Սթինգին Շմավոն Գրիգորյանը եւ Սիլվիա Բաումանը: «Առավոտը» 2010թ. վերջին ներկայացրել էր Ցյուրիխի կոնսերվատորիայի ուսանող, ֆագոտահար Շմավոն Գրիգորյանի միջնորդությամբ Ազգային օպերային թատրոնում հյուրախաղերի եկած ճանաչված դիրիժոր Մարկ Կիսոցցիին: Այժմ էլ հայ երաժշտի նախաձեռնությամբ Երեւանի օպերային թատրոնի հաջորդ հյուրն է եվրոպական երաժշտական ուսուցման ասպարեզում Ալեքսանդրյան մեթոդ-տեսության հայտնի մասնագետ Սիլվիա Բաումանը,

ԴԱՍԱԽՈՍՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՍԵՐ Է ՆՎԻՐԵԼ

Գայլի «Արծաթե» խնամակալ դարձած անգլերենի դասախոսի նվերը ցնցել է սաներին Աստղիկ Հովհաննիսյանը՝ ուսանողների հետ: ՄԻ քանի օր առաջ ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դասախոսներից մեկը՝ Աստղիկ Հովհաննիսյանն իր աշխատավարձի ուղիղ կեսը՝ 35 հազար դրամ, փոխանցել էր Կենդանաբանական այգու հաշվին՝ իր ուսանողներին նվիրելով 3 ամսական գայլին խնամելու հաճելի պարտականությունը: Խոստովանենք, որ այսօր ավելի շատ ուսանողից ակնկալիքներ ունեցող

ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԿԿՐԵՆ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺ

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը դատապարտել է Գյումրիում շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված բարբարոսական արարքը: Այսօր ողջ բժշկական հասարակությունը եւ, կարծում եմ, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի խիստ դատապարտում են երեկ Գյումրիում շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված բարբարոսական արարքը, որն ավարտվեց շտապօգնության բժշկի մահվամբ: Բժշկի, որը շտապում էր օգնության հասնել հիվանդին: Չնայած հիվանդատիրոջ անմարդկային վերաբերմունքին, բժիշկ Աշոտ Գրիգորյանը, հավատարիմ

«ՌՈՔ ՍԵՐՈՒՆԴ» ՇԱՐԺՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Օրերս «Ավանգարդ ֆոլկ» ակումբում կայացավ հաղորդավար եւ կիթառահար Գարիկ Պապոյանի եւ մոսկովյան «ԺպՑՌ կՌՍՈրրՏ» ռոք խմբի կիթառահար Կարեն Հարությունյանի համերգը: Հենց հանդիսատեսի աչքի առաջ նրանք ջեմ-սեշըն ունեցան: Համերգից առաջ «Առավոտը» հանդիպեց Գարիկին եւ Կարենին: Գ. Պապոյանը նեղսրտեց, թե մինչեւ վերջին վայրկյանը ամեն ինչ անցել է գլխով ու քիչ է մնացել՝ համերգը չկայանա. «Դեռ սպասում ենք,

Հին Երեւանի կենդանի առասպելը…

Ես հին երեւանցի եմ եւ ինձ իրավունք եմ տալիս խոսել մի երեւույթի մասին, որ դուրս է մնացել իշխանությունների, ի մասնավորի՝ քաղաքապետարանի ուշադրությունից։ ԵՍ չեմ անդրադառնալու մեր չքնաղ (իր բազմաթիվ թերություններով հանդերձ) Երեւանի՝ իրար հրմշտող բարձրահարկ շենքերի, կանաչ տարածությունների վերացման եւ այլ տհաճ երեւույթների մասին։ Դրանք շատ են։ Դրանց մասին ասվում, խոսվում է անդադար, անընդմեջ։ Խոսքս

Ո՞Վ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ եւ թղթակից  անդամներ բաց նամակով իրենց վրդովմունքն են արտահայտել օրերս  Գյումրիում կատարված շտապօգնության բժշկի սպանության առիթով: Նամակը ներկայացնում ենք մեր ընթերցողին: Հունիսի 27-ին Հանրային հեռուստատեսությամբ եւ ապա՝ «Լրաբերի» թողարկումից, ինչպես նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցներից տեղեկացանք, որ Գյումրիում մասնագիտական պարտականություններ իրականացնելիս (անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելիս) հիվանդի հարազատի կողմից վայրենաբար ծեծի ու խոշտանգման է

ԱՐԱԳԱԾՈՏՆԸ ԱՌՈՂՋԱՆՈՒՄ Է

Վերջին 1-2 տարում նորոգվել եւ նորոգվում են Արագածոտնի մարզի առողջապահական հաստատությունները: Շուտով կսկսի գործել Ապարանի բժշկական կենտրոնը, որը նորոգվում է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում-2» վարկային ծրագրով: Ծրագիրը ենթադրում է ինչպես նորոգում, այնպես էլ՝ նորագույն սարքավորումներով հագեցում: Իսկ մարզի Կոշ գյուղում համաբուժարան է կառուցվում՝ «Արմենակ եւ Աննա Թադեւոսյանների անվան բուժարան» հիմնադրամի բարերարությամբ: Այստեղ լինելու են

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ ԽՈՍՈՂՆԵՐԻՆ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄ

Հունիսի 21-ին եւ 22-ին «Նախընտրական Արարատ» հրապարակմամբ ներկայացրել ենք Արարատի մարզի Արարատ քաղաքում հուլիսի 3-ին կայանալիք քաղաքապետի ընտրության թեկնածուներ՝ նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանի եւ գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանի փոխադարձ մեղադրանքները: Երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հակոբ Թովմասյանը կրկնել է մեղադրանքները: Ըստ Թովմասյանի, Աբրահամ Բաբայանն իր պաշտոնավարման տարիներին Արարատում հասարակական կառուցապատում իրականացնելու համար աճուրդ է

Սյունիքի գյուղերում՝ գյուղտեխնիկայի պակաս

Արդյունքում՝ մարդիկ անմշակ են թողնում հողերը Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրով Հայաստան ներկրված «Բելառուս 82» տրակտորներից 2-ը տրամադրվեց Սյունիքի մարզին: Տեղ եւ Բռնակոթ գյուղերը 8 մլն արժողությամբ գյուղտեխնիկան ձեռք են բերել 4 մլն դրամով, մնացած գումարը կառավարությունն է փոխհատուցել: Նախապես որոշված էր գյուղտեխնիկան տրամադրել Խնձորեսկ գյուղին; Սակայն, համայնքի ֆինանսական սղության եւ գյուղտեխնիկայով

ԴՐԱՄԱՇՈՐԹՈՒԹՅՈՒՆ

Այս անգամ շահագործվում է մանկատան սաների անունը Անցած շաբաթավերջին Երեւանի Զորավար Անդրանիկի փողոցի բնակիչներին է այցելել մի ժպտադեմ տիկին, ցույց տվել ինչ-որ հասարակական կազմակերպության անդամ լինելը ապացուցող մի վկայական, ըստ որի՝ ինքը տիկին Սիրանույշն է ու փող է հավաքում Գյումրու Ֆրիդրիխ Նանսենի անվան մանկատան համար: Բնակիչներից մեկի պատմելով, «բարեգործ» տիկինը, իր ձայնին արժանահավատ տոն տալով,

ՍՐՃԱՐԱՆԱՅԻՆ

Հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է դիմել 42-ամյա Արթուր Ո.-ն: Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի սրճարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, Արթուր Ո.-ի գլխին ապակյա շշով հարվածել է նախկինում դատապարտված՝ 43-ամյա Հովհաննես Ա.-ն:

ՄԱՆԿԱՊԻՂԾԻ ԴԱՏԸ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ մարմիններում քննվող գործերով վերահսկողություն իրականացնող դատախազ Հովսեփ Սարգսյանը «Առավոտին» հայտնեց, որ հուլիսի 6-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է մանկապղծության համար մեղադրվող սփյուռքահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հավանաբար, անդրանիկ դատական նիստը դռնբաց կլինի: Զոհերի շահերից ու իրավունքներից ելնելով (թիվը 10 է)՝ դատական նիստերը կլինեն դռնփակ:

ՈՒՂԵՂԻ ՑՆՑՈՒՄՈՎ

Ուղեղի ցնցումով եւ գլխի գագաթային շրջանի սալջարդով հիվանդանոց էր տեղափոխվել 43-ամյա Հրայր Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Բերման ենթարկված 41-ամյա Արթուր Գ.-ն խոստովանել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի մոտ բռունցքով եւ քարով հարվածել է Հրայր Հ.-ին:

ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ

Երեւան-Սեւան ճանապարհի 52-րդ կմ-ին գտնվող գազալցակայանից ոստիկանության Սեւանի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ պայթյուն է տեղի ունեցել: 29-ամյա Մանվել Ղ.-ի «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բալոնը պայթել է, ինչի հետեւանքով գազալցակայանի աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

ՎԱՐՈՐԴԻ ՄԱՀԸ

Ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ 48-ամյա Սամվել Սարգսյանի վարած «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մարմաշեն-Գյումրի ճանապարհին շրջվել է: Պատահարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներից հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Ինչո՞ւ էր լռում 1-04-ը

Երբ անցած տարվա հոկտեմբերին Աբովյանի գազիֆիկացման մասնաճյուղի աշխատակիցները իմ բնակարանում նոր հաշվիչ եւ ազդանշանային սարք տեղադրեցին, զգացի գազի ծախսի կտրուկ բարձրացում: Ծանոթներիս խորհրդով, որոնք նույն ճակատագրին էին արժանացել ավելի վաղ, զանգեցի 1-04 եւ խնդրեցի ստուգել գազի արտահոսքի առկայությունը: Ամիսներն անցնում էին, բայց փոփոխություն չէր նկատվում: Ի վերջո, կանգնելով հաշվիչի մոտ, անզեն աչքով անգամ նկատեցի, որ

«ԹԻԹԵՌ ՆԿԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՄ ԵԿԵԼ»

Երեկ դատարանում ասաց «Հայ Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, հրավիրվել էր նախնական դատական նիստ: Դատարան էին դիմել «Հայ Ջուր» ՓԲԸ-ի «Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության» տնօրինության 40 աշխատակիցներ, որոնք պահանջում էին աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին այս տարվա ապրիլի 14-ի հրամանները անվավեր ճանաչել, վերականգնել իրենց

ԷԼԵԿՏՐԱԿԱՆԸ ՁԵՌՆՏՈՒ Է

«Երեւանի տրանսպորտային համակարգի հենասյունը պետք է դարձնել էլեկտրատրանսպորտը: Ներմուծված վառելիքի փոխարեն սպառել Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան, որի շնորհիվ հնարավոր կլինի էապես կրճատել օդի աղտոտվածությունը»,- երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, իրենք նման բովանդակությամբ նաեւ բաց նամակ են հղել վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին: Պարոն Պողոսյանի խոսքերով, տրոլեյբուսները հոգեվարքի մեջ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031