Օրվա լրահոսը

Բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ի ժամը 20.50-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանն էլ դուրս մնաց պայքարից

Ռուբեն Ալեքսանյանն էլ զրո ստացավ: Փարիզում Հայաստանի համար միակ փոքր բրոնզե մեդալը նվաճեց Տիգրան Գ. Մարտիրոսյանը: Այսպիսի բան վերջին վեց տարիներին չէր եղել: Տղամարդկանց +105 կգ քաշայինների պայքարում երիտասարդ ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանն իր նախասիրած մրցաձեւում` հրում վարժությունում, անսպասելիորեն պատվիրած 240 կգ նախնական քաշը երեք մոտեցումներում ձախողեց,  ու զրո ստանալով, մեր մյուս հույսերի` Մելինե Դալուզյանի ու Հռիփսիմե

Ինքնասպանություն՝ Երևանյան լճում (Լրացված )

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ ոմն քաղաքացի իրեն նետել է Երեւանյան լիճ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ականատեսները պատմել են, որ միջին տարիքի` 30-40 տարեկան մի տղամարդ իջել է երթուղային տաքսուց, այնուհետև ուղղվել է դեպի Երևանյան լճի կողմը, կոստյումը թողնելով  լճի ափին՝ նետվել է Երևանյան լիճը:  Ֆոտոլրագրողը Aravot.am-ին հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել

Ուսանողները անհանգստացած են դասախոսի մահով

Նոյեմբերի 10-ին Facebook սոցիալական ցանցի ԵՊՀ/ Հայ բանասիրության ֆակուլտետ խմբում հայտարարություն տեղադրվեց այն մասին, որ նույն օրն առավոտյան մահացել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պամության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սերոբի Ղազարյանը: Ֆակուլտետի ուսանողները, անկախ այն բանից` դասավանդել է պրոֆեսորն իրենց, թե` ոչ, մեծ ցավով ու ափսոսանքով են խոսում նրա մասին:

Լարվածություն կա, բայց բախումներ չկան. Իջեւանում այսօր քաղաքապետ են ընտրում

Տավուշի մարզի Իջեւան քաղաքում այսօր քաղաքապետ են ընտրում: Ընտրություններում ներկայացված են երկու թեկնածուներ` Հանրապետական կուսակցությունը ներկայացնող, 12 տարի քաղաքը ղեկավարող, գործող քաղաքապետ 49-ամյա Վարուժան Ներսիսյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, 38-ամյա Վարդան Ղալումյանը: Երկու թեկնածուներն էլ ինքնառաջադրվել են: Հետաքրքրական է, որ գործող քաղաքապետը 4 անգամ քաղաքապետ է ընտրվել՝ իբրեւ անկուսակցական: Այս տարվա ապրիլին Վ. Ներսիսյանը

Հռիփսիմե Խուրշուդյանն արմունկի հոդախախտում է ստացել

Ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց գերծանր քաշայինների պայքարում մեդալի իրական հավակնորդ Հռիփսիմե Խուրշուդյան այսօր պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ 130 կգ ծանրաձողը բարձրացնելիս վնասել էր ձախ ձեռքը եւ դադարեցրել պայքարը: Հենց նոր պարզ դարձավ, որ Հռիփսիմե Խուրշուդյանին տեղափոխեցին հիվանդանոց: Սակայն նախնական տվյալներով խախտվել է նրա արմունկահոդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Երեւանում ինքնասպանության փորձ է գրանցվել

Այսօր ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ ոմն քաղաքացի իրեն նետել է Երեւանյան լիճ: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով: ԱԻ նախարարությունը հայտնում է, որ տարվում են աշխատանքներ քաղաքացուն հայտնաբերելու, դուրս բերելու եւ նրա անձը պարզելու ուղղությամբ: Ստացված տեղեկությունը փոխանցվել է «1-03» եւ «1-02» ծառայությունների հերթապահներին: ԱԻՆ-ից փոխանցում

Հռիփսիմե Խուրշուդյանը վնասեց ձախ ձեռքը

Ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց գերծանր քաշայինների պայքարում մեդալի իրական հավակնորդ Հռիփսիմե Խուրշուդյանը րոպեներ առաջ պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ 130 կգ ծանրաձողը բարձրացնելիս վնասեց ձախ ձեռքը եւ դադարեցրեց պայքարը: Տա Աստված, որ վնասվածքը լուրջ չլինի: Այսպիսով, Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի կանանց հավաքականը ներկայացված կլինի երկու մասնակցով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նախագահի նմանակը զինղեկ է

«Ես Սարգսյան չեմ` Աբրահամյան եմ»,- ասել է Գագիկ Աբրահամյանը մի գեներալ-մայորի, ով իրեն նստելու տեղն էր ցույց տվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի 50 ամյակին նվիրված միջոցառմանը: Գագիկ Աբրահամյանը ծնվել, մեծացել, սովորել ու աշխատում է հասարակ ընտանիքում, զինվորական պաշտոնը` լետենանտ. «Ունեմ 4 երեխա, 1993 թվականից աշխատում եմ Երևանի թիվ 90 հիմնական դպրոցում` զինղեկ: Խորհրդային տարիներին անվճար կրթում

Նիկոլայ Վալուեւը փոխել է մասնագիտությունը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենահայտնի դեմքերից մեկը` գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուեվը, նշանակվել է գնդակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մենեջեր: Մարզաձեւի ֆեդերացիայում դրանում զարմանալի ոչինչ չեն տեսնում: Ընդհակառակը, այնտեղ համոզված են, որ սրանից հետո հոկեյիստներն իրենց թիկունքում հզոր աջակցություն կզգան եւ դա կանի այն մարդը, ում ամբողջ աշխարհն է ճանաչում: Բայց սա դեռ ամբողջը

«Էն սպիտակ ձիով ասպետի կողքինն եմ…»

Ոչ բոլոր սիրային պատմություններն են երջանիկ ընթացք ու ավարտ ունենում, Գևորգի ու Տաթևիկի պատմությունը առանձնանում է իր հետաքրքիր ու արկածային ընթացքով: Նրանք սովորում են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում: Ինչպես «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում նշում է Գևորգը, Տաթևիկին դժվար էր նկատել ֆակուլտետի աղջիկների մեջ, բայց մի օր, երբ ինքը արդեն հոգնել էր անվերջանալի «պրպտումներից» և ֆակուլտետի միջանցքներից

Խաղաղ պայմաններում Հայաստանը գուցե կորցնի եւս մեկ գյուղ

Տավուշի մարզի Քյամառլու, Ղայամաղլու եւ Ալբայրամլու ադրբեջանական գյուղերի հարեւանությամբ գտնվում է Բարեկամավան, նախկինում ` Դոստլու գյուղը: Գյուղի բնակիչները պատմում են, որ նախկինում հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները միասին առեւտուր են արել եւ եղել բարեկամական հարաբերությունների մեջ: Այստեղից էլ ծագել է Դոստլու անունը, որը թարգմանաբար նշանակում է բարեկամ: Սակայն պատերազմական տարիներին գյուղը դժվարին օրեր է ապրել: Լինելով

Հայկ Հակոբյանը ցույց տվեց 5-րդ արդյունքը

Ավարտվեց նաեւ ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց գերծանր քաշայինների պայքարը «B» խմբում, որտեղ հայաստանցի Հայկ Հակոբյանը երկամարտի 395 (180+215)  արդյունքով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Իսկ թե նա քանի՞ միավոր բերեց մեր թիմին, պարզ կդառնա միայն ուժեղագույնների պայքարի ավարտից հետո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կրասնոդարցի հանդբոլիստները մերոնցից ուժեղ էին

Հայաստանի հանդբոլիստները ՀՀ վարչապետի գավաթի միջազգային երրորդ խաղարկության երկրորդ օրը այսօր «Միկա» մարզական ակումբում հանդիպեցին Ռուսաստանը ներկայացնող Կրասնոդարի ՖԻՄԱ-ին ու պարտվեցին 27:34 հաշվով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Այսօր կույրերի միջազգային օրն է

1745 թվականի նոյեմբերի 13-ին ծնվել է հայտնի մանկավարժ Վալենտին Գայը, ով Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում հիմնադրել է դպրոցներ հատուկ կույրերի համար: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշման՝ նրա ծննդյան օրը դարձել է կույրերի միջազգային օր: Վալենտին Գայն է ստեղծել հատուկ տառեր եւ գրքեր, որպեսզի կույրերը կարողանան գրաճանաչ դառնալ: Նրա համոզմամբ այն մարդիկ, ովքեր ունեն տեսողության հետ

«Պարոն Վարչապետ հրավիրում եմ խաշի, մի լավ կխմենք». Հրավեր ֆեսյբուքից

   Շնորհավոր տոնդ, ուսանո՛ղ, շնորհավոր տոնդ երիտասարդ: Այս կարգախոսով նոյեմբերի 10 հազարավոր ուսանողներ հավաքվեցին Մարզահամերգային համալիրում: Սակայն համերգից հետո ոչ այնքան  հիշվեց  Թաթան ու նրա  «ցնցող» կատարումները, որքան պետական պաշտոնյայի ելույթը: Հանրապետության վարչապետը ներկա էր համերգին, մի հատվածում նաև  հանդես եկավ ելույթով: Շատերը համարեցին, որ դա ալկոհոլի և խմածության արդյունք էր, շատերն էլ տեխնիկական խոտան 

Հրդեհ՝ «Փարիզյան» խաղատանը

Նոյեմբերի 13-ին, ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում՝  «Փարիզյան» խաղատանը հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է խաղատան տանիքը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հայտնում է ԱԻ նախարարությունը:

Մի քանի ժամից Փարիզում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն

Քիչ առաջ Փարիզում պայքարն սկսեցին ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց +105 կգ քաշային կարգի «B» խմբի ծանրորդները, որոնց մեջ է նաեւ Հայկ Հակոբյանը: Նա միանշանակ մեդալի չի հավակնում, բայց կարող է այնքան անհրաժեշտ օլիմպիական վարկանիշային միավորներ բերել մեր տղամարդկանց հավաքականին: Իսկ երեկոյան կանանց եւ տղամարդկանց ուժեղագույն գերծանր քաշայինների մրցելույթներով աշխարհի առաջնությունը կավարտվի: Միայն դրանից հետո աշխարհի

Վթարի է ենթարկվել հոկտեմբերի 27-ի գործով դատավորի որդին

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 13-ին գիշերը ժամը 2-ի սահմաններում Երեւանի Մյասնիկյան պողոտայում 26-ամյա Յուրի Ուզունյանը վարելով իրեն պատկանող ՎԱԶ-21214 մակնիշի 80 ՏՏ 800 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել թիվ 38/4 հասցեի դիմացի սյանը: Վթարի հետեւանքով Ուզունյանը եւ ավտոմեքենայում գտնվող ուղեւոր

Քիչ է մնում առանց բանակի գնա` մեր հողերը հետ բերելու.Կույր երեխաների ցանկությունները, նպատակները եւ նախասիրությունները

  Այսօր կույրերի միջազգային օրն է: «Առավոտ երիտասարդականը» եղել է Երեւանի տեսողության խնդիրներ ունեցող երեխաների Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոց եւ զրուցել այնտեղի սաների հետ: Ալլչկան 13 տարեկան է ու չնայած որոշ խոչընդոտների` սովորում է գերազանց: Սիրում է հայոց պատմություն եւ հայոց լեզու առարկաները: Պատմեց, որ տեսնում է բոլոր գույները, որոնցից առանձնացնում է

Նա է այն միակը

Փակված դռներ, որ երբեկ չեն բացվի կրկին…Երբ բանը հասնում է վերջին, միշտ սկիզբն ես հիշում: Սկսում ես հիշել, վերլուծել ու այդժամ նոր պատրաստ ես ինքդ քեզ ասել` ինչու՞, կամ ինչպե՞ս: Այդժամ մեղադրում ես ինքդ քեզ, որովհետև միայն կորստից հետո ես զգում կորցրածիդ  գինը, այդ պահին դու այլևս այն նույն ինքնավստահ  «առյուծը»  չես, որ ցանկության դեպքում

Հակոբ Առաքելյանը արժանացել է բրոնզե մեդալի

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկած Սամբոյի աշխարհի 35-րդ առաջնության մրցումների երկրորդ օրը 100 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Հակոբ Առաքելյանը գրավել է 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: Վաղը մրցագորգ դուրս կգան Մարտին Միրզոյանը՝ 62 կգ ք/կ, Մավրիկ Նասիբյանը՝ 82 կգ ք/կ  /մարզական սամբո/ և Մուշեղ Հակոբյանը՝ 52

Շախմատային գերաստղերը մեկնում են Մոսկվա

Նոյեմբերի 16-25 -ը Մոսկվայում կայանալու է աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլալի 6 -րդ միջազգային հեղինակավոր հուշամրցաշարը, որին մասնակցելու հրավերն ընդունել եւ հաստատել են շախմատի տասը գերաստղեր: Նրանց մեջ է օլիմպիական կրկնակի եւ աշխարհի թիմային չեմպիոն Լեւոն Արոնյանը, որի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը ((Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Հիկարու

«Շաշաստանը» շատ ճիշտ վերնագիր է»

Նոյեմբերի 10-21 ընկած ժամանակահատվածում մեկնարկել է «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը: Այն դրսեւորվելու եւ Ճանաչում ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում շատ երիտասարդների: Միջոցառումը «վերածնվել է» եւ ընդարձակվել` ներբուհականից վերածվելով հանրապետական փառատոնի: Այսօր «Մետրո» թատրոնում ներկայացվեցին թումանյանական հեքիաթները` իրենց միամիտ եւ պարզ հերոսներով: Սիրված կերպարներին մարմնավորել էին  նույն թատրոնի սաները, ներկայացման ռեժիսորն էր Նիկոլայ Ծատուրյանը: Հանդիսատեսի

Դուք ինչո՞ւ սափրեցիք գլուխներդ

Շատ հարգում եմ Մարիամ Սուխուդյանին եւ մեր բոլոր բնապահպաններին: Համարում եմ, որ նրանք իրոք մեծ գործ են անում: Եվ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ամենամեծ հաղթանակն եմ համարում, որ կարողացան փրկել Թռչկանի ջրվեժը: Այս ամենով հանդերձ՝ ոչ կերպ չեմ հասկանում գլուխները սափրելն իբրեւ զոհաբերություն ներկայացնելու տրամաբանությունը: Կատարվածի շնորհիվ թերեւս միայն սափրագլուխների համարումը վերանայվի, թե կան նաեւ

Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքում հանդիպումներ է ունենում տեղաբնակների հետ

Երեկվանից Սյունիքում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն իր կուսակից ընկերների հետ հանդիպումներ է ունենում մարզի տարբեր համայնքների բնակչության հետ: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ մարզային հանդիպումները նախընտրական շրջանի հետ որեւէ կապ չունեն, սրանք ուղղակի հանդիպումներ են հասարակության հետ, ծանոթանալու նրանց խնդիրներին, լսելու նրանց տեսակետներն ու հուզող հարցերը, եւ տեղերում առաջ քաշվող այդ առաջարկները

Որտե՞ղ կանցկացվեն աշխարհի առաջնությունները հետօլիմպիական տարիներին

Օլիմպիական խաղերի տարիներին աշխարհի առաջնություններ չեն կազմակերպվում: Բացառություն չէ նաեւ 2012 թվականը: Դրա փոխարեն օլիմպիական որոշ ձեւերի ներկայացուցիչներ եկող տարի հանդես կգան վարկանիշային մրցաշարերում: Փարիզում` ծանրամարտի աշխարհի առաջնության օրերին անցկացված մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (IWF) համաժողովը որոշել է, թե 2013-2015 թվականներին որ երկրներում են լինելու տարբեր տարիքային խմբերի համաշխարհային ստուգատեսները: ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐ 2013 Վարշավա (Լեհաստան) 2014 Աստանա

Ոստիկանները հեռացրել են «թռչկանցիներին». պայքար՝ Հրազդանի համար

«Թռչկանի պաշտպանության» նախաձեռնող խմբի 6 անդամներ այսօր ուղեւորվել են Հրազդան՝ տեղում ծանոթանալու երկաթի հանքի հետ կապված խնդիրներին, տեղանքին, սակայն ժամանել են ոստիկանները եւ նրանց ստիպել լքել այդ տարածքը: Այս մասին «Առավոտին» փոխանցեց «Թռչկանի պաշտպանության» նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մարտիրոսյանը: «Պարզվեց՝ լայն թափով հորատման աշխատանքներ են իրականացվում: Կային մի քանի ռուսներ, որոնք մեզ փորձում էին ամեն

Րաֆֆի Հովհաննիսյանը Կապանում է

Քիչ առաջ Կապանում ավարտվել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը սյունեցիներին հետ: Րաֆֆի Հովհաննիսյանն ասել, է որ սա նախընտրական այց չէ, նախընտրական այցով դեռ կգան: «Ժառանգության» ներկայացուցիչներըն խոսել են Հայաստանում առկա խնդիրներից եւ լուծումներ առաջարկել: Մանրամասները՝ քիչ հետո: Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930