Օրվա լրահոսը

ՀՄՀ-ից սպասում ենք հերթական 29 մլն դոլարը

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի առաջին հարցով քննարկվել եւ հաստատվել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման ծրագրային 20-րդ հայտը՝ կից փաստաթղթերով: Համաձայն հայտի՝ 2011թ. հուլիս-սեպտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը կորպորացիայից ակնկալում է ստանալ 29

ԲՈԼՈՐՍ «ՎԱՐԿԻ» ՏԱ՞Կ ԵՆՔ

Հայաստանում այս տարվա հինգ ամիսների վարկային  պորտֆելը կազմում է մոտ 1,1 տրիլիոն դրամ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երեկ հրավիրած ասուլիսում անդրադարձավ Հայաստանի բանկային համակարգի 2011թ. առաջին հինգ ամիսների ցուցանիշներին: Եթե լսենք պարոն Ջավադյանին, ապա գրեթե բոլոր ցուցանիշներով մենք առաջ ենք ԱՊՀ մյուս երկրներից: Բանկային ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է 50%-ի, այն դեպքում, երբ 2008-ին

«ՊԵՏԱԿԱՆ ԹՈՒԼԱՆԵՐ»

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի ղեկավարությունը վրդովված է ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքից այն սկանդալի կապակցությամբ, որ ծայր էր առել ռադիոկայանի փոխխմբագիր Սերգեյ Բունտմանի՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունից եւ Բաքվում նրան պերսոնա-նոն-գրատա հայտարարելուց հետո: «Ես նշեմ, որ մեզ Բունտմանի այցի համար հիմնականում գրոհում են ոչ թե Ադրբեջանի արտգործնախարարությունը, ոչ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, ոչ Ադրբեջանի դեսպանատունը, այլ գործընկեր լրագրողները: Դուք գժվե՞լ

Կազանում հնարավոր է առաջընթաց, եթե…

 ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը վստահեցնում է, որ Կազանում առաջընթաց հնարավոր է, եթե դրական միտումները պահպանվեն: Հունիսի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները: Հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի հունիսի վերջին Կազանում

«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ»

Վստահ է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը – Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, սակայն հարցերը մնացին, քանի որ թեպետ Էրդողանի կուսակցությունը հաղթեց, սակայն դա կարծես կիսատ հաղթանակ եղավ՝ նախագահականի համար Էրդողանը պատգամավորների որոշ թվի կարիք է ունենալու: – Այս խորհրդարանական ընտրություններում թեպետ Էրդողանի կուսակցությունը տոկոսային աճ է արձանագրել՝ ստանալով 50 տոկոսից ավելի քվե, բայց խորհրդարանում չի կարողացել ապահովել

ԼԱՎ ԱՇԽԱՏԵՑ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը երեկ ասել է, որ ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը դեր ունի Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության մեկնարկի գործում: Փորձագետը հիշեցրել է, որ Մարի Յովանովիչը, ով լքեց Հայաստանը նախորդ շաբաթ, կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականի պաշտոնը: Կիրակոսյանի կարծիքով, Յովանովիչի կարիերայի աճը պայմանավորված է հենց Հայաստանում իր արդյունավետ աշխատանքով: «Նա իր

ՀՀՇ-Ն ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

Վերջին օրերին ՀՀՇ «Կենտրոն» տարածքային կազմակերպությունում ստացվել է կուսակցությունից դուրս գալու մոտ մեկուկես տասնյակ դիմում: ՀՀՇ-ն երեկ հանդես է եկել պարզաբանմամբ. «Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները ՀՀՇ ղեկավար կազմի փոքր մի խմբի միջոցով փորձեցին ազդեցություն գործել ՀՀՇ ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ, ինչի մասին խոսվեց նաեւ 2010թ.-ի հուլիսի 17-ին

ԱՄՆ-ՈՒՄ ԲԱ՞Ն ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ

«ՀՀ երրորդ հանրապետության վախճանն արդեն մոտ է, եւ ստեղծվելու է չորրորդ հանրապետություն»,- այս համոզմունքին «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը հանգել է առավելապես ԱՄՆ-ում վերջերս կայացած մի շարք հանդիպումների արդյունքում: Խզմալյանը ԱՄՆ-ում էր գտնվում նախաձեռնության համակիր Գարեգին Չուքասզյանի հետ: Նրանք հանդիպումներ են ունեցել հայ համայնքի եւ ամերիկյան տարբեր շրջանակների հետ: «Սարդարապատցիների»՝ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում այնտեղ էին

«ՍԱ ՀՀՇ-Ի ԵՎ ՀԱԿ-Ի ՊԱՌԱԿՏՈՒՄ Է»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը երեկ «Արցախ» ակումբում հրավիրված ասուլիսում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծումը դիտարկեց իբրեւ «ՀԱԿ-ի մինչերկխոսության շրջանի գործունեության որոշակի փոփոխությունների» հետեւանք. «Եվ սա, որքան էլ չասեն՝ այնուամենայնիվ, ոչ միայն ՀՀՇ-ի պառակտում է նշանակում, այլ նաեւ ՀԱԿ-ի»: Առաջարկելով անաչառորեն գնահատել, թե ինչն էր նման գործընթացների պատճառը՝ պրն Մարտիրոսյանը հավելեց. «Այնուամենայնիվ, ողջունելի է, որ քաղաքական

Զոհերի ծնողները բողոքի ակցիաներ են սկսելու

Դրանք կմեկնարկեն հուլիսի կեսերից Ապրիլի կեսերին էր, որ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե դատական համակարգից ակնկալում է նոր թափ եւ ընդգծված ակտիվացում «Մարտի 1»-ի դեպքերի բացահայտման հարցում՝ կարեւորելով նաեւ դրա «չափազանց մեծ» նշանակությունը «մեր պետության եւ մեր հասարակության, նաեւ տարբեր շահարկումներից խուսափելու համար»: Ս. Սարգսյանը, էլի հիշեցնենք՝ մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ հատուկ

ԿԱԶԱՆԸ ԿԱՐԺԱՆԱՆԱ՞ ՔԻ-ՈՒԵՍԹԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ

Մայիսի 31-ին ՀՀ-ում ԳԴՀ դեսպանը հանրահավաքի հարթակում է եղել միայն հայաստանյան ներքաղաքական զարգացումներին հետեւելու «լայն հնարավորություն» ունենալու համար: «Սոչի 2». այսպես է անվանում ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ ամսի 25-ին Կազանում կայանալիք հանդիպումը: Չնայած դեսպանի կարծիքով Սոչիի եռակողմ հանդիպումը ցանկալի կամ սպասելի արդյունքներ չգրանցեց, բայց առաջիկա

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ՏԻՐԱՊԵՏԵԼ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԻՆ

«Լեզվի մասին» օրենքում արվել են դրական փոփոխություններ: Մնում է, որ հետեւեն դրանց կատարմանը: Հունիսի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Ազգային ժողովի մայիսի 23-ին ընդունած «Լեզվի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքները: Այս փաթեթը ՀՅԴ խմբակցության պատգամավորներ

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ «Առավոտը» ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ ասում էիք, որ դատի եք տալու ԿԲ անդամների հասցեին վիրավորական արտահայտություններով հանդես եկած անձանց, ինչ-որ քայլ արե՞լ եք: Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասին է, որն իր հրապարակային ելույթներից մեկում ԿԲ վարչության պետերից մեկի մասին ասել էր «պաթոլոգիական ապուշ»: Պարոն Ջավադյանը պատասխանեց. «Կենտրոնական

«Kiss Party»-ին կայացավ

Վրաստանում տեղի է ունեցել լավագույն համբույրի առաջին «Kiss Party»-ն: Մի քանի ժամ տեւած մրցույթին մասնակցել է 6 զույգ, որոնցից մեկը լեսբուհիներ էին: Հաղթող է ճանաչվել ավանդական կողմնորոշմամբ զույգերից մեկը, որն անդադար համբուրվել է 3 ժամ 10 րոպե: Որպես մրցանակ զույգը ստացել է մեկշաբաթյա ուղեգիր Թուրքիա: «Kiss Party»-ին մասնակցելու նպատակով Թբիլիսի էին մեկնել նաեւ մեծ թվով

Քարդաշյանը մտափոխվել է

Ամերիկյան բարձրաշխարհիկ երեկույթների 30-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը, որ անցած ամիս նշանվել էր բասկետբոլի աստղ Քրիս Համֆրիսի հետ, ասել է, որ մտադիր է մինչ տարեվերջ հղիանալ: Այս մասին տեղեկացնում է Daijiworld.com կայքը: Այն հարցին, թե մոտ ժամանակներս պատրաստվո՞ւմ եք երեխա ունենալ, Քիմը պատասխանել է. «Ես հուսով եմ, իրոք հույս ունեմ: Միգուցե տարեվերջին: Տարեվերջին, ճիշտ է, երեխա

ԵՐԱԶԱՆՔԸ՝ 300 ԴՐԱՄ

Օդի՞, թե՞ գազի փող՝ փուչիկների համար Օրերս Հյուսիսային պողոտան վերածվել էր «փուչիկանոցի»: Անցորդներից գրեթե բոլորի ձեռքին փուչիկ կար, առիթը «Բալուն ֆիեստան» էր, այսինքն՝ փուչիկների ֆիեստան: Այդ օրը երազող եւ երազանքներին հավատացող յուրաքանչյուր երիտասարդ գտնվում էր Հյուսիսային պողոտայում. նրանք գունավոր փուչիկների վրա գրեցին իրենց նվիրական երազանքներն ու դրանք երկինք բաց թողեցին: Միջոցառումը համախմբել էր ավելի քան

ՀԱՎԱՔ ԵՎ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Ռոման Սիմոնյանի հրավերով 21 թեկնածուներ հունիսի 12-17-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Հանքավանում: ՀՖՖ մամուլի քարտուղարության տեղեկացմամբ, մարզումների ընթացքում մեր տղաները նաեւ ընկերական երկու հանդիպում են անցկացնելու Վրաստանի իրենց հասակակիցների հետ:

ԵՐԵՔ ՄԵԴԱԼ՝ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի Հայաստանի հավաքականները Թբիլիսիում անցկացված օլիմպիական խաղերի չեմպիոններ Բալավաձեի եւ Կարտոզիայի անվան միջազգային մրցաշարերում, որոնք ՖԻԼԱ-ի տարեկան միջոցառումների ծրագրում են եւ «Grand Prix»-ի կարգավիճակ ունեն, երեք մեդալ են նվաճել: Ազատ ոճում 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն արժանացել է երկրորդ մրցանակի, իսկ Հարություն Հովհաննիսյանը (55 կգ քաշային կարգ) եւ Ալեքսան Միքայելյանը (74 կգ)

Ետնապահներն իրենց շտկումներն են մտցնում

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրն ավելի քան կանխատեսելի էր թվում: Ընդգծված առաջատարները հանդիպելու էին ընդգծված ետնապահների հետ: Սակայն հայտնի ճշմարտություն է. ֆուտբոլում գուշակություններ անելն ամենաանշնորհակալ գործերից է: Ու ասվածի ճշմարտացիությունը մեկ անգամ եւս ապացուցեց բարձրագույն խմբի առաջնության հերթական՝ 12-րդ տուրը, այն էլ՝ խաղային երկու օրերի ընթացքում: Իջեւանի «Արնար» ստադիոնում այս մրցաշրջանում դաշտի տերի

ԺԱՆ ԼԵՆ. «ՀԱՅԵՐԸ ՊԱՇՏՈՒՄ ԵՆ ՆԺՈՒՅԳՆԵՐԻՆ»

Եվրոպայում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի դեսպան, ֆրանսահայ Քրիստիան Զատիկյանի առաջարկով եւ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանի հրավերով Երեւանում էր գտնվում Ֆրանսիայի կառավարությունում ձիերի հարցերով զբաղվող կազմակերպության ղեկավար Ժան Լենը: Նա եղել է Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում, ձիասպորտի ակումբներում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, եւ տեղում մարզաձեւի զարգացմանն աջակցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այդ առիթով «Արարատ» հյուրանոցում

Մշակութային տարածքները՝ «պլանի» տակ

Հունիսի 12-ին Սարգիս Միքայելյանի  «Թեթեu սոլիդ» հեռուստահաղորդման հյուրն էր  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Կարեն Ջանգիրովը: Խոսելով թատրոնի արդի վիճակից, նա  մասնավորապես անդրադարձավ իրենց թատրոնին, որից միայն անունն է մնացել, ասելով, թե Մայր թատրոնը հաստատուն քայլերով դեպի մահ է գնում, ամեն ինչ կործանվում է. «Ոչ միայն ռեպերտուար չկա, այլեւ ծրագիր՝ ընդհանրապես, թատրոնն էլ

Ֆայտոնն էլ չկա

Կարոտ՝ Գյումրիի նախկին նկարագրի հանդեպ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում օրերս կայացավ «Ֆայտոն Ալեքը» լիրիկական կատակերգության պրեմիերան՝ ըստ Խաչիկ Դաշտենցի համանուն պոեմի: Բեմադրությունը եւ նկարչական ձեւավորումը  Հակոբ Ղազանչյանինն են, պիեսի հեղինակն է դրամատուրգ Ռոբերտ Քոչարյանը: Դաշտենցյան այս ներկայացումը նվիրվում է ականավոր բանաստեղծ, վիպասան եւ թարգմանիչ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 100-ամյակին: «Ֆայտոն Ալեքը» ներկայացման մեջ հին

ՁԱՅՆԻ ՁԱՅՆԸ

Լռության լռության միջից Մարդը ապրել է ու գրել: Իր դեպքում մարդը գրել է ու՝ ապրել: Հետո հեռացել է: Դեռ չի վերադարձել: Որովհետեւ չգիտեր, որ իրեն սպասում են: Որովհետեւ այլեւս հետաքրքիր չէր վերադառնալ ելման կետ: Որովհետեւ երբեմն վերադառնալն անհնար է: Վերադարձի տասնյակ տարբերակներ կան: Եվ որովհետեւ կյանքում ոչինչ պատահաբար չի լինում, ուրեմն՝ մարդը վերադարձել է: Բանաստեղծություններով:

ՀՈՐԴԱՆԱՆԻ ԹԱԳԱՎՈՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը համաձայնել է կատարել երկրում քաղաքական բարեփոխումներ անցկացնելու մասին հորդանանցիների պահանջը: BBC-ի փոխանցմամբ, նա հայտարարել է, թե երկրի նախարարների կաբինետն այլեւս ոչ թե նշանակովի կլինի, այլ կարտացոլի խորհրդարանական մեծամասնության կազմը: Իշխանության ղեկին լինելու 12-ամյակի առիթով հորդանանցիներին ուղղված իր ուղերձում միապետը խոստացել է հրաժարվել նաեւ վարչապետի նշանակման իրավունքից: Վերլուծաբանները շեշտում են, թե թագավոր

ՌՈՒՍՆԵՐԻ «ՑԱՍՄԱՆ ՕՐՆ» Է ՃՆՇՎԵԼ. ԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ

Ռուսաստանի իրավապահ մարմինները դատարան հրավիրելու ծանուցագրեր են փոխանցել հունիսի 12-ին՝ «Ցասման օրվա» բողոքի չարտոնված ցույցի մասնակիցներին: Հիշեցնենք, որ ցույցը իշխանությունները դաժանորեն ճնշել ու ցրել էին՝ կալանավորելով Մոսկվայի Թատերական հրապարակում անցկացված ակցիայի ավելի քան 28 մասնակիցների, որոնք մի քանի ժամ ճաղերի ետեւում պահվելուց հետո ծանուցագրեր ստանալով ազատ էին արձակվել:

ՔԱԴԴԱՖԻՆ ԷԼ Է ՇԱԽՄԱՏ ԽԱՂՈՒՄ

Լիբիայում իշխող Մուամմար Քադդաֆիի ռեժիմը, ըստ BBC-ի, հայտարարել է երկրի արեւմուտքում՝ Զավիյա քաղաքը ապստամբներից հերթական անգամ ետ գրավելու մասին: Կառավարության հայտարարության համաձայն, ապստամբները «ջախջախվել են բանակի հետ մարտերից մի քանի ժամ հետո»: Ու թեեւ ապստամբները հաղորդում են քաղաքի կենտրոնում թեժ մարտերի ու կառավարական ուժերի կողմից ծանր զրահատեխնիկայի կիրառման մասին, բայց լրագրողները, որոնք գտնվում են քաղաքում,

Բելառուսները գործադուլ են արել եւ դրա համար կդատապարտվեն

Բելառուսի Գրոդնենսկայա մարզում, Լեհաստանի հետ սահմանի մոտ, ավելի քան 100 վարորդ փակել է «Բուրզգի» սահմանակետ տանող ավտոմայրուղին՝ որպես Մինսկի կողմից մի շարք ապրանքներ, այդ թվում՝ ձավարեղեն, մակարոնեղեն, ցեմենտ, կենցաղային քիմիական ապրանքներ եւ այլն, նաեւ ավտոմեքենայի վառելիք, երկրից դուրս բերելու արգելքի դեմ բողոքի նշան: Բողոքավորներին զսպելու համար նրանց դեմ դուրս է բերվել օմօնը: Վերջիններս ցուցարարներին ցրելու

Սիրիացիները թուրքիայի դեմ բողոքի ցույց են արել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մոտ երկու հազար կողմնակիցներ գրոհել են Դամասկոսում Թուրքիայի դեսպանատունը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ շեշտելով, որ անվտանգության ծառայողներին եւ դեսպանատան անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ցրել ցուցարարների բազմությանը: Հիշեցնենք, որ news.am-ն ավելի վաղ հաղորդել էր, թե Թուրքիայի իշխանությունները Սիրիայից փախստականների հոսքի ավելացման կապակցությամբ «բուֆերային գոտի» են ստեղծել եւ վրանային ավանում ընդունում են

ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը, երրորդ անգամ վերջին 9 տարիների ընթացքում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դուրս եկավ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Անկարայում գտնվող կենտրոնակայանի պատշգամբ՝ շնորհակալություն հայտնելու իր եւ իր կուսակցության օգտին քվեարկած թուրք ընտրողներին: Իր կուսակցության երրորդ անընդմեջ հաղթանակը Թուրքիայի վարչապետը համարել է ողջ երկրինը: «Սիրելի ժողովուրդ, սիրելի եղբայրներ ու բարեկամներ: Այս հաղթանակը միայն

«ԵՎՐՈՊԱ ՆՈՍՏՐԱՆ ԵՎ ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐԸ»

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ն տեղեկացնում է, որ ԵՄ «Եվրոպա նոստրա» մրցանակին է արժանացել «Պողոսյան» հիմնադրամի բրյուսելյան նստավայրը: Մրցանակը տրվել է «Պահպանություն» կատեգորիայում: «Վիլլա Ամպենը» կառուցվել է որպես առանձնատուն՝ 1931-1934թթ., բարոն Լուիս Ամպենի համար եւ համարվում է Art deco ոճում ժառանգության գլուխգործոց: Պողոսյաններն այն ձեռք են բերել կիսախարխուլ վիճակում, 2006թ.՝ նպատակ ունենալով շենքն օգտագործել որպես հիմնադրամի նստավայր եւ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031