Օրվա լրահոսը

Թանգարան գնալ պետք չէ՝ նայիր պատուհանից

Նոյեմբերի 10-ին Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանի նախասրահում Հայաստանի ազգային արխիվի Իջեւանի մասնաճյուղը փաստաթղթերով եւ լուսանկարներով ներկայացրել է հին եւ նոր Իջեւանը, քաղաքի պատմությունը եւ անցած ուղին` 1880 թվականից մինչ օրս: Ըստ Տավուշի մարզպետարանի, ցուցադրությունը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման 15-ամյակին: Ցուցադրությունը կարեւոր է, բայց, օրինակ, Տավուշի մարզպետին, որը ժամանակին Իջեւանի քաղաքապետն էր ու

Մի՞թե այդքան դժվար է քննադատել առանց վիրավորանքների

Վերջապես կայքի աշխատանքը կանոնավորվեց գոնե այնքան, որ կարող եմ ինձ թույլ տալ հիշել, որ լրագրող եմ եւ ինչ-որ բան գրել իմ բլոգում: Վերջին շրջանում գերազանցապես զբաղված եմ այլոց նյութերով՝ մամուլի տեսություններ եմ պատրաստում, աչքի անցկացնում կայքի թղթակցությունները, հետեւում լրահոսին, որ ոչինչ բաց չթողնենք եւ այլն: Սակայն բլոգիս այս երկրորդ գրառումն էլի առնչվելու է կայքին: Կարծես

Մյասնիկյան գյուղը նոր դպրոց ունի

Երկու տարի, մի քանի փուլ, 1,5 միլիոն դոլար եւ ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղն ունի նոր դպրոց. 4560 քմ, 30 դասարան, լաբորատորիա, մեդիա կենտրոն, բացօթյա դասարան, գրադարան, մարզադահլիճ՝ ցնցուղներով, հանդիսությունների սրահ: Եվ այս ամենը՝ կահավորված: Նոր դպրոցը, որ կառուցվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) «ՀՀ գյուղական վայրերի համապարփակ զարգացման» ծրագրի շրջանակներում, այսօր հանձնվեց մյասնիկյանցիներին: Դպրոցում

Արամ Առաջին կաթողիկոսը նամակ է հղել Հիլարի Քլինթոնին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը նամակով ողջունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Թուրքիայում կրոնական համանքների բռնագրավված գույքը վերադարձնելու կոչը: Բարձր գնահատելով Քլինթոնի այդ հայտարարությունը` Արամ Առաջինը միաժամանակ օգնություն է առաջարկել «այդ գույքի վերադարձը ապահովելու համար»: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը: Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը, ի պատասխան Ամերիկայի Հայ դատի գրասենյակի

Ադրբեջանում 30 հազար հայ կա, բայց զգուշացա՞ն եւս մեկից

Ադրբեջանի գրողների միությունը դատապարտել է ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունները: Հիշեցնենք, որ հեռուստալրագրողը քննադատել էր Ադրբեջանին՝ հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացի Սերգեյ Գյուրջինյանին երկիր մուտքի արտոնություն չտալու համար: «Պարոն Սոլովյովը չպետք է մոռանա, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմական վիճակում է: Ըստ էության, հայ զավթարարներն իրականացրել են հենց այն էթնիկ զտումը, որը եւ Սոլովյովը, եւ ողջ

«Առավոտի» մի հրապարակման մասին

Հոկտեմբերի 20-ին Կառավարության շենքի մոտ «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության ակցիայի եւ նրան հաջորդած միջադեպի մասին, ինչպես նաեւ կատարված հանցագործության մասին տրված հաղորդագրությունը «Առավոտը» նկարագրել է այսպես եւ վերջում եզրափակել. «Այն, որ ոստիկանությունը բազմիցս է գերազանցել իր լիազորությունները՝ փաստ է, բայց կոնկրետ դեպքում տարակուսելի է, թե ինչու են հաղորդում ներկայացրած հարգարժան մարդիկ մեղմորեն շրջանցել Գասպարիի հնչեցրած անձնական

Սնդիկապատում՝ գյումրեցիների «ջերմաչափի արտադրությունր» չստացվեց

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Ազիզ Ազիզյանի եւ Միքայել Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք դատապարտվել են 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ բողոք բերած ամբաստանյալները, որոնք մեղադրվում են ապօրինի ճանապարհով սնդիկ ձեռք բերելու, պահելու համար՝ վերաքննիչ բողոքով դիմել էին ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան:  Նրանք համաձայն չէին իրենց պատժաչափի հետ: Իսկ սա ընդհանրապես

Արա Երնջակյան. «Աշխարհի թատրոններից» ակնկալիքներ ունենք»

ԱՄՆ-ում ավարտվեց «Աշխարհի թատրոններ» միջազգային փառատոնը: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ իրենց տպավորություններով կիսվեցին փառատոնում Հայաստանը ներկայացրած Երեւանի կամերային թատրոնի ղեկավար Արա Երնջակյանը, դերասաններ Արշալույս Հարությունյանը եւ Լուիզա Ներսիսյանը: «Առավոտը» տեղեկացրել էր, որ մեկ ամսվա ընթացքում` Կամերային թատրոնը ներկայացել է երեք ներկայացումներով` «Ի զեն», «Ինչ տարբերություն, թե ում հետ» եւ «Կառավարական համերգ»` 7-ին, 16–ին,

Միջազգային բակալավրիատի ծրագիր Շիրակացի ճեմարանում

Հայաստանը, ի տարբերություն այլ երկրների, այս ոլորտում «նորելուկ» է Այսօր «Հրազդան» հյուրանոցում մեկնարկեց ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի եւ Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի համատեղ կազմակերպված «Ցուցահանդեսը` որպես կրտսեր դպրոցների հետազոտական գործունեության ներկայացման միջոց» խորագրով գիտաժողովը, որին մասնակցում էին կրթական ոլորտի ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից: ԱՊՀ երկրների

Այսօր որոշվում են շախմատի Եվրոպայի չեմպիոնները

Մոտ երկու ժամից Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կսկսվի վճռական տուրը, իսկ երեկոյան հայտնի կդառնան տղամարդկանց եւ կանանց չեմպիոնները: Նախավերջին տուրում փայլուն հաղթանակով Ադրբեջանին 3-րդ հորիզոնական իջեցրած Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը եզրափակիչում հանդիպում է Գերմանիայի ընտրանու հետ: Թիմերի մարզիչներն արդեն տվել են մասնակիցների անունները, ըստ որոնց՝ կազմվել են ըստ խաղատախտակների հերթականության

Շարքայինի ոտքը տրորելու պատմությունն ավարտվեց մարմնական վնասվածքով

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արսեն Մկրտչյանի նախագահությամբ, լսվեց պաշտպանության նախարարության Քանաքեռի զորամասի զինծառայող Արամայիս Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործը: 4.5 ամսվա շարքային Արամայիս Տոնոյանը տրորել էր շարքային, Կապանի զինկոմիսարիատի կողմից այս տարվա հուլիսից բանակ զորակոչված Վիլեն Միքայելյանի ոտքը: Վերջինս առաջարկել էր բարձրանալ լսարան՝ «իրար հասկանալու համար»: Իրար հասկացել էին այնքան,

Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան . «Երեք 11-երի «խորհուրդը» հիմարություն է»

Երեկվանից բոլորն իրար են զանգում, որպեսզի  միմյանց հիշեցնեն, որ այսօր 2011 թվականի 11-րդ ամսվա 11-ն է, ու ըստ սնահավատների՝ ժամը 11:11-ին հարկավոր էր երազանք պահել: Ու քանի որ բոլորն էլ բյուրեղյա երազներ ունեն ու հոգու խորքում հավատացած են, թե դրանց գոնե մի մասը կարող է իրականանալ՝ դիմել են 11 թվի «օգնությանը»: Թվագիտության (նումերալոգիա) մեջ 11-ի

Ապրել են 90 եւ ավելի տարի

ՄԱԿ-ի վիճակագրության համաձայն, երկարակյաց համարվում են այն մարդիկ, որոնք ապրում են առնվազն 90 տարի: Տարբեր ժամանակներում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կազմած երկարակյացների վիճակագրական ցուցակներում, որոնք, իհարկե, լիարժեք ու վերջնական չեն, որպես կանոն գերակշռում են արվեստի, գիտության, քաղաքական եւ տնտեսական, զինվորական գործիչները: Ու որքան էլ տարօրինակ է, մարզաշխարհի ներկայացուցիչները զարմանալիորեն քիչ են: Մանավանդ որ, սպորտը, ինչպես հայտնի

Հարկատուների տեղեկանալու իրավունքը

Համահայկական գիտական խորհուրդը այսօր նամակ է ուղարկել ՀՀ կառավարության պաշտոնական խորհրդատու՝ ԳԱԱ նախագահությանը, պատճենն էլ՝ ՀՀ նախագահին եւ վարչապետին: Նամակում անդրադառնալով ՀՀ ԿԳՆ Գիտության պետության կոմիտեի կողմից ՀՀ պետբյուջեից գիտությանը հատկացված գումարների աննախադեպ փոշիացմանը, Համահայկական գիտական խորհուրդը հույս է հայտնել, որ ՀՀ ներկայիս գործադիր իշխանության ցանկության դեպքում կարելի է շուտափույթ դադարեցնել գիտության ոլորտի խիստ կասկածելի

Պաղպաղակն ու սեռական կողմնորոշումը

«Չի կարելի մարդկանց դասակարգել վանիլային  եւ շոկոլադե պաղպաղակ սիրողների» Հայաստանում իբրեւ խոցելի խումբ առանձնացնում են ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց՝ ծերերին եւ թոշակառուներին, այլեւ ԼԳԲՏ անձանց (լեսբուհի (կին նույնասեռական), գեյ (տղամարդ նույնասեռական), բիսեքսուալ (երկսեռական), տրանսգենդեր (գենդերափոխ). այդ են վկայում «ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում. 2011» հետազոտության արդյունքները, որն իրականացրել են

Երիտասարդականը մարտի է դուրս գալիս

Այսօր երեկոյան Հանրապետական մարզադաշտում միմյանց դեմ են դուրս գալու Մ 21 տարեկանների 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեր ենթախմբի առաջատարները՝ Հայաստանն ու Չեխիան: Երկու թիմերն էլ ունեն 7-ական միավոր, տոնել են 2-ական հաղթանակ ու Չեխիայում կայացած առաջին խաղում կիսել միավորները՝ 1:1 հաշվով ավարտելով հանդիպումը: Չնայած դրան, այսօր բուքմեյքերները ավելի բարձր են գնահատում հյուրերի շանսերը, իսկ

Փարվանյանի ցուցահանդեսը

«Նարեկացի» արվեստի միությունում երեկ կայացավ գեղանկարիչ Ալբերտ Փարվանյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ըստ բացմանը ներկա մասնագետների՝ Փարվանյանն առանձնանում է իր յուրօրինակությամբ եւ ստեղծագործությունների խոր բովանդակությամբ: Նա նման չէ ոչ մեկին, նրա արվեստն ունի իր տարբերակիչ ճակատագրի գիծը: Արվեստագետն ունի գրական հակումներ, ստեղծագործում է, գրում, սակայն տպագրելու մասին չի մտածում: Նա պաշտում է արվեստը, շնչում դրանով:…

«Արվեստագետը պետք է ընդդիմադիր լինի»

Բարսեղ Թումանյանը՝ օպերային արվեստի ու հոգեւոր պահանջմունքների մասին Օպերային ճանաչված բաս Բարսեղ Թումանյանին, ցավոք, հաճախ չենք հանդիպում հայաստանյան մշակութային կյանքում. շուրջ 20 տարի է՝ նա բեմ չի բարձրանում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, բայց սպասված հյուր է աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում եւ համերգասրահներում: Օպերային իրական աստղի ստեղծագործական կյանքին անդրադառնալու անհրաժեշտություն չկա.

«Հիմա ո՞վ ընդունակ չէ ստելու»

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցրեց վկան, որը պնդում էր, թե ճիշտ են իր ցուցմունքները: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց ԱԱԾ նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանի գործով քննությունը   վկա Բալասան Զաքարյանի հարցաքննությունը: Նախորդ դատական նիստին այս վկայի հարցաքննությունն անավարտ էր մնացել, իսկ նշանակված

Հերմինե Նաղդալյանը չի՞ դառնա ԱԺ փոխնախագահ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը պատասխանելով News.am-ի թղթակցի հարցին՝ հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իրեն ընտրելու են Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ: «Չունեմ որեւէ մեկնաբանություն, ի վիճակի չեմ խոսել: Չեն համապատասխանում»,- ասել է նա՝ ի պատասխան հարցի, թե համապատասխանո՞ւմ են նման խոսակցություններն իրականությանը:  

Իջեւանում քաղաքական նոր «ամուսնություններ» են գրանցվում

Հանրապետականը սատարում է բարգավաճականին, դաշնակը՝ հանրապետականին Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 13-ին Իջեւանում կայանալու է համայնքի ղեկավարի ընտրություն («Մարզերում հանրապետականն ընդդեմ հանրապետականի»,  «Իջեւանի քաղաքապետի ընտրություններում օրենքը արհամարհվո՞ւմ է»  եւ այլն): Պայքարի են դուրս եկել ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը, ում սատարում է նրա ազգական, քաղաքի ավագանու անդամ, հանրապետական Արծրունի Ղալումյանը եւ 12 տարի քաղաքը ղեկավարելուց հետո այս

Հերմինե Նաղդալյանի «փափուկ բարձերով» այլեւս չեն խաբվում

«Նորաշեն 2007»-ի տուժած բնակիչները հույսը նախագահի հետ են կապում Երեկ «Առավոտ» օրաթերթին «Նորաշեն 2007» կոոպերատիվի մի խումբ բնակիչներ փոխանցեցին նամակ՝ հասցեագրված ՀՀ նախագահին: Բաց նամակում նրանք, մասնավորապես, նշում են. «Մեծարգո նախագահ, Ձեզ ենք դիմում «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով տուժող ճանաչված քաղաքացիներս: Ձեզ ուղղված մեր նամակով խնդրում ենք

Պատերազմական իրավիճակ՝ Գյումրիի Արեւելյան մասում

Բնակիչները սարսափում են իրենց գլխավերեւում կատարվող զորավարժանքներից «Առավոտին» են դիմել Գյումրիի օդանավակայանի տարածքի մի խումբ բնակիչներ՝ դժգոհելով, որ ՊՆ Շիրակի կայազորի ավիացիոն զորամասի ինքնաթիռներով իրականացվող թռիչք-վարժանքները «տանջամահ են անում» իրենց ընտանիքներին: Նրանցից մեկի՝ Վարուժան Տերտերյանի պատմելով, ինքնաթիռներն այնքան ցածր են թռչում շենքերի վրայով ու այնպես են «ոռնում», որ անընդհատ թվում է, թե երկրաշարժ է կամ

Դաշնակցությունը կառաջարկի քննարկել հրատապ կարգով

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ պատգամավորները քննարկեցին ՀՅԴ խմբակցության հեղինակած՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը: Այս օրինագծով առաջարկվում է երկրում նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնել գնաճի մակարդակը, կենսապահովման նվազագույն բյուջեն կամ

Չլինեն պղտոր ջրում ձուկ որսացողներ

«Վստահաբար, եթե ետ հայացք գցեք, կտեսնեք, որ գործընթացն ավելի վաղ է սկսվել. 2008 թվականի մարտյան ողբերգական դեպքերից անմիջապես հետո խնդրին ձեռնամուխ են եղել երկրի իշխանությունները, եւ նախագահի հրապարակային ելույթները, եւ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները, եւ Հանրային խորհրդի ստեղծումը, եւ կառավարության նոր գործելաոճը, կարծում եմ, վկայում են, որ գործընթացը վաղուց է սկսվել: Իշխանություններն են կրում պատասխանատվությունը

Հանրապետականը՝ եվրոպականինտեգրման ճանապարհին

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԵԺԿ-ում ներկայացրել է ՀՀԿ պլատֆորմը – ՀՀԿ-ն 2008-ի հունվարին հայտ էր ներկայացրել Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցելու համար, ինչո՞վ է պայմանավորված այս եվրոպականացումը: – Այս ընտրությունը գիտակցված ընտրություն է եւ թելադրված չէ քաղաքական նպատակահարմարությամբ: Եվրոպական ժողովրդական կուսակցությունն այսօր Եվրոպայում միավորում է 17 երկրների նախագահների եւ վարչապետների, 74 կուսակցությունների՝ 39 երկրներից:

Եթե Թուրքիան մեկ քայլ առաջ գնա

«Թուրքիան կարող է ազդեցություն ունենալ ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում, եթե շահագրգիռ կողմ չլինի: Ցավոք, թուրք պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ ԼՂՀ խնդիրն իրենք համարում են Թուրքիայի խնդիր»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ հավելելով, որ այդ պարագայում պետք է Թուրքիան եւ Ադրբեջանը հստակություն մտցնեն իրենց քաղաքականության մեջ, որպեսզի

«Խեղկատակություն»

Ըստ Վահրամ Աթանեսյանի՝ «Բաքուն ընկալողունակություն չի դրսեւորում» ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն «Առավոտի» հետ զրույցում «շատ արտառոց» եւ «վառ երեւակայության արդյունք» որակեց Բաքվում լույս տեսնող «Զերկալո» պարբերականի երեկ հրապարակած այն տեղեկատվությունը, ըստ որի՝ նոյեմբերի 28-ին Բեռլինում տեղի կունենա «Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների» հանդիպումը: Սույն տեղեկատվությունը թերթը հրապարակել է՝

Թափառող շները ներխուժել են բնակարան

Նոյեմբերի 2-ին «Կապանում թափառող շներն ակտիվացել են» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում օրվա տարբեր ժամերի կարելի է հանդիպել թափառող շների ոհմակների: Քաղաքապետարանն էլ խոստացել էր սկսել շների սպանդը ու կապանցի շնատերերին խորհուրդ տվել թափառող շների դեմ պայքարի օրերին գիշերվա ժամերին փողոց դուրս չթողնել իրենց շներին: Ցավոք, դեռեւս հարցին լուծում չի տրվել: Նախորդ օրը

Կապանի թափառող շները մտել են շենքի 2-րդ հարկի բնակարան

Երեկ կեսգիշերին մի քանի թափառող շուն մտել են Կապանի բազմաբնակարան շենքերից մեկը, բարձրացել 2-րդ հարկ եւ մտել բնակիչներից մեկի տուն, որտեղ այդ պահին քնած են եղել անչափահաս երկու երեխաներ: Երեխաների մայրը դուռը բացել է՝ աշխատանքից վերադարձող ամուսնուն դիմավորելու, սակայն տեսնելով դռան մուտքի մոտ կանգնած մեծ շներին՝ փորձել է փակել դուռը, բայց՝ անօգուտ: Շներն ավելի ուժեղ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930