Օրվա լրահոսը

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ

«Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամը (նախագահ՝ Կառլեն Թորոսյան) ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալներին հանձնեց Երեւանի զբոսաշրջության, սպասարկման, սննդի արդյունաբերության պետական քոլեջի ավարտական վկայականներ: Դրանք իրավական ուժ ունեն, եւ դատապարտյալներն իրենց պատիժը կրելուց հետո կարող են խոհարարի մասնագիտությամբ աշխատել: Ապագա խոհարարների հետ «Առավոտի» բացառիկ հարցազրույցը կարդացեք վաղվա համարում:

ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆՔ ՎԵՐԾԱՆՈՒՄՆԵՐԸ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, վերսկսվեց «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի հայցի քննությունն ընդդեմ «Առավոտի»: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր «Առավոտի» ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանի խնդրանքով (նրա հայրը վիրահատվելու էր): Երեկ «Առավոտը» դատարան ներկայացրեց «ԱրմենՏելի», «ՎիվաՍելի» հեռախոսային վերծանումները: Թերթը դրանով իսկ հաստատելու էր այն, որ

Նոտարական սակագները բարձրացե՞լ են

Վերջին ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարությունում կատարված բարեփոխումների շուրջ ՀՀ վարչապետը եւ արդարադատության նախարարը հավաստիացնում էին, որ նոտարների կողմից մատուցվող ծառայությունների վճարները շուտով կփոփոխվեն, դրանք չեն լինի մինիմումից մաքսիմում, այլ գուցե լինեն հաստատուն՝ յուրաքանչյուր նոտարական գործողության համար: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 26-ի նիստում քննարկման դրվեց այդ նոր սակագների նախագիծը, որը հավանության արժանացավ: Ցանկություն առաջացավ

ԱՐՈՏԱՎԱՅՐԸ՝ 529.000 ԴՐԱՄՈՎ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, շարունակվում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցի քննությունը՝ ընդդեմ նույն գյուղի բնակիչ Գեւորգ Մելքոնյանի: Համայնքի ղեկավարը համագյուղացուն մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը հրապարակավ արատավորելու մեջ: «Պատասխանողն այդ հոդվածում ասում է, որ ես ապօրինի հանք եմ դրել: Ես հանք

ՄԻ՛ ԽԱԽՏԵՔ ԻՄ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Մայիսի 31-ին շուրջ 1 ժամ Աշտարակի կանգառներից մեկում երթուղայինի սպասելիս հասկացա, որ Երեւանում հանրահավաք կա: Կանգառում կանգնած բախտակիցներս, որոնցից շատերը ուսանողներ էին, վրդովված բողոքեցին: «Արդեն հոգնել ենք, ամեն անգամ նույն իրավիճակն է, արդեն քանի անգամ հանրահավաքների պատճառով բացակայում եմ դասերից»,-ասաց պետհամալսարանի 4-րդ կուրսի ուսանող Սեդա Գրիգորյանը: Որոշեցինք մի քանիսով տաքսի վարձել, որպեսզի հասնենք ամենքս մեր

Թմրամոլներին չհետապնդե՞ն

Աշխարհում թմրանյութերի օրինականացումը եւ թմրամոլների հետապնդումների դադարեցումը ավելի արդյունավետ կլինի, քան թմրամիջոցների տարածման դեմ պատերազմը: Նման եզրակացության է եկել ՄԱԿ-ի Գլոբալ հանձնաժողովը, որի անդամներից են ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը եւ Մեքսիկայի, Կոլումբիայի ու Բրազիլիայի նախկին նախագահները։ tert.am-ը, հղում անելով BBC-ին, տեղեկացնում է, որ, ըստ փորձագիտական զեկույցի, թմրանյութերի դեմ պայքարը հանգեցրել է միայն դրանց

ՀԲ վարկերն է՞լ են կերել

Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը անարդյունավետ է ծախսել Համաշխարհային բանկի տրամադրած վարկերը: Ինչի առնչությամբ, երեկ կառավարության նիստում նախարար Արթուր Գրիգորյանը լրացուցիչ պարզաբանումներ ներկայացրեց: ՀԲ աջակցությամբ, 2006-2007 թվականներին $150 000 է ծախսվել տնային տնտեսությունների ու համայնքների հետազոտության համար: Նախարարի խոսքերով, թեեւ առաջարկություն չի ընդունվել, բայց ծրագիրն ընդհանուր առմամբ նպատակին է ծառայել:

ՄՈՒՏՔ ՈՒ ԵԼՔԻ ՏԱՐԱԾՔ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Տարիներ առաջ իրար զիջել են, հիմա լավությունը կռվի առիթ է դարձել Հրաչյա Ներսիսյան 45 հասեցում բնակվող հարեւանների բակերն իրարից բաժանելու նպատակով կառուցված պատն իսկական կռվախնձոր է դարձել Սոնյա Հարությունյանի եւ Գայանե Ապելյանի միջեւ: Հարեւանները պայքարում են իրար հետ, որպեսզի իրենց տներից ելք ունենան դեպի փողոց, այլապես ստիպված կլինեն փակվել իրենց տների 4 պատերի մեջ, քանի

ՀԱԷԿ-ի ռիսկերը ընդունելի մակարդակի վրա են

Ինչպես տեղեկանում ենք tert.am-ից՝ ՄԱԳԱՏԷ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը ավարտել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման անվտանգության վիճակի ուսումնասիրությունը, բայց ՀԱԷԿ-ի անվտանգությանն ընդհանուր գնահատական չի տրվել։ Երեկ OSART հանձնախմբի ղեկավար Գաբոր Վամոսը մայիսի 16-ից ատոմակայանում կատարված ուսումնասիրությունների ամփոփմանը նվիրված ասուլիսին  ասաց, որ իրենց խնդիրը չէ տալ ատոմակայանի անվտանգության մակարդակի որակական կամ քանակական ընդհանուր գնահատականներ։ Ըստ նրա՝

Հինգ օրից կամ կբացվեն, կամ՝ ոչ

Գումի շուկայի հարակից մսի «պասաժները» աշխատեցնողներին հանձնարարություն է տրվել 5 օրվա ընթացքում կարգի բերել կետերը ու դրանցում սանիտարական պայմանները բարելավել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Բաբկեն Պիպոյանը: «Եթե այդ վաճառակետերը բարեփոխվել ու նորմալ տեսք են ստացել, ապա հինգ օր անց, այսինքն՝ մինչեւ երկուշաբթի, կբացվեն

Բաթում հասնելը երկու ժամով կարճ կտեւի

Ինչպես տեղեկանում ենք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից՝ «Հարավկովկասյան երկաթուղու» Երեւան-Բաթում-Երեւան ֆիրմային գնացքի ուղեւորության ժամանակը այս ամառ էապես կրճատվելու է: Այսուհետեւ Երեւան-Բաթում-Երեւան գնացքի ուղեւորները Հայաստանի մայրաքաղաքից կհասնեն Բաթում 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երեւան՝ 16 ժամ 55 րոպեում: Անցյալ տարի ֆիրմային գնացքը Երեւանից Բաթում հասնում էր 18 ժամում, իսկ Բաթումից Երեւան՝ 18 ժամ 13

Ոսկեհատցիները միմյանց տան վրա են գրանցված

Հայերը՝ եզդիների, եզդիներն էլ՝ հայերի Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչներն իրար հանդիպելիս բարեւի փոխարեն առաջինը հարցնում են՝ «ե՞րբ ես տանս գրանցումից դուրս գալու»: Անհասկանալի պատճառներով գյուղի բնակիչների մեծ մասը ոչ թե իրենց, այլ հարեւանների տանն են գրանցված: Ե՞րբ, ինչպե՞ս.… այս հարցերը գյուղացիների համար իսկական գլուխկոտրուկ են դարձել: Դոնարա Հարությունյանը գուցե դեռ երկար չբացահայտեր, որ հարեւանի

«ՆԱԻՐԻՏԸ» ԿՓՐԿԵ՞Ն

«Նաիրիտի» պարապուրդն օբյեկտիվ պատճառներ ունի»,- վստահեցնում է Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Թե ինչով է պայմանավորված քիմիական արդյունաբերության հսկայի մոտ մեկ տարվա լռությունը, նախարարը երեկ կառավարության նիստում փորձեց բացատրել: Ըստ նրա, 2006-2007 թվականներին «Նաիրիտը» սեփականաշնորհելուց հետո, ամենաբարձր թողունակությունն արձանագրվել է 2007-2008-ին, երբ գազի ներկրման գինը $54 էր: Նախարարի խոսքով, գործարանի վիճակը վատթարացավ,

ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐ ԿԱԶՄԸ

Երեկ Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի արտահերթ նիստում քննարկվել է Կոնգրեսի՝ իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմը: Քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության հետեւյալ կազմը. Լեւոն Զուրաբյան՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար), Դավիթ Շահնազարյան՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Ֆելիքս Խաչատրյան՝ ՀԺԿ վարչության քարտուղար, Սամվել Աբրահամյան՝ ՀՀՇ վարչության փոխնախագահ:

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ «ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔԸ»

«Արքան վտանգված է»,- երեկ մամուլի ասուլիսում նման հետեւություն է արել մարքսիստ Դավիթ Հակոբյանը: «Երկու նախկին նախագահները սկսել են իրենց խաչակրաց արշավանքը գործող նախագահի նկատմամբ: Դա կարելի է համարել արքայական գամբիթի սկիզբ: Սա որակում եմ որպես ազգային ողբերգություն»: Դավիթ Հակոբյանի խոսքերով՝ գործող նախագահը ճիշտ կանի Ռոբերտ Քոչարյանի քայլերը սաղմնային վիճակում ճզմելու համար գնա արտահերթ ընտրությունների: Մարքսիստը

Գրեթե կատարյա՞լ օրենք

ԵԱՀԿ փորձագետն այսպես է բնորոշել ՀՀ Մարդու  իրավունքների պաշտպանի գլխավորությամբ գործող  աշխատանքային խմբի մշակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները: Սակայն հենց աշխատանքային խմբի անդամներից շատերը բացասական կարծիք են հայտնել այդ նախագծի վերաբերյալ: Արդեն հաղորդել ենք, որ մայիսի 30-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ-ին է ուղարկել իր գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի հաստատած «Հեռուստատեսության եւ ռադիոյի

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԵՄ-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍ

Կարծում է Վիշեգրադյան ֆոնդի գործադիր  տնօրեն Պետեր Վագները – Վերջին տարիներին մենք ականատեսը եղանք Եվրոպական միության ներսում հասունացող մի շարք խնդիրների: Մասնավորաբար, Ֆրանսիայում ընդհուպ մինչեւ բախումներ եղան մահմեդականների հետ, հիմնականում աֆրիկյան երկրներից մեծ ներգաղթ կա դեպի եվրոպական երկրներ, ինչը կրոնական խնդիրներից բացի՝ նաեւ տնտեսական, լեզվական եւ այլ խնդիրներ է առաջ բերում: Այս ամենին զուգահեռ՝ «վերակենդանացվեց»

ՀՅԴ-Ն ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ՀԱԿ-ԻՆ-2

ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում արձագանքելով ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կոչին Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ «միանան, որ ժողովուրդն իմանա, թե իր պայքարն ում դեմ է», ասել է. «Մենք չգիտենք, թե ինչ է նշանակում միանալ Սերժ Սարգսյանի հետ, եւ, կարծում եմ, երբեք էլ չենք իմանա: Դաշնակցությունը, սակայն, Սերժ Սարգսյանի հետ տարբեր իրավիճակներում միանալու շատ

ՀՅԴ-Ն ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ՀԱԿ-ԻՆ-1

Երեկ ասուլիսում պատասխանելով հարցին՝ «Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր, Հայաստանում կայի՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ»՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասել է. «Եթե նկատի ունեք Դաշնակցությանը, դրանք եղել են հանցագործներ»: Նաեւ հավելել է. «Վահան Հովհաննիսյանին կալանավորել էր Սերժ Սարգսյանը։ Թող իրար հետ պարզեն։ Իմ կալանավորածները մինչեւ հիմա բանտում են, Սերժ Սարգսյանի կալանավորածները՝ խորհրդարանում»: ՀՅԴ խմբակցությունը

ԱՆԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ

Իմ անքնության հերթական լուսաբացներին, գարնան հեռացող գիշերների հետքով, ամեն անգամ ակամա ներկա եւ ունկնդիր եմ դառնում Զաքիյան փողոցի թռչունների բազմաձայն երգին, որը շարունակվում է մինչեւ արեւի առաջին ճառագայթի հայտնվելը: Եվ զարմանալի բան. բոլոր թռչունները միանգամից լռում են ու ներանձնանում՝ ավարտելով արեւագալի փառաբանության իրենց հերթական ծեսը՝ փողոցը թողնելով մեքենաների ահագնացող աղմուկին: Բացվում է նոր օրը, եւ

ՀԱԿ-ը երբեք անպարկեշտ գործարքի չի գնա

Ասում է արդեն նախկին քաղբանտարկյալ  Նիկոլ Փաշինյանը Ընդամենը վերջերս համաներմամբ ազատ արձակված ու այլեւս նախկին քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երեկ առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ եւ անդրադարձել ներքաղաքական վերջին զարգացումներին: Հայաստանյան էլեկտրոնային կայքերը երեկ լայնորեն են անդրադարձել այդ ասուլիսին: Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ արդյոք հավատո՞ւմ է, որ նախագահ Սերժ Սարգսյանը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ

Իսկ արտահերթ ընտրություններ կլինեն միայն մի դեպքում. եթե դա էլ ձեռնտու լինի իշխանություններին Հայ ազգային կոնգրեսն իր մայիսի 31-ի հանրահավաքում հայտարարեց, թե այլեւս պատրաստ է երկխոսել իշխանությունների հետ: Իշխանությունն իրեն նետված «մարտահրավերն» ընդունեց ու համաձայնեց երկխոսել արմատական ընդդիմության հետ, որն իրեն մի տեւական ժամանակաշրջան «թաթար-մոնղոլ» եւ «ավազակապետության» ներկայացուցիչներ էր համարել: Հիմա փորձենք հասկանալ, թե ի՞նչ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԿԻՐԸ ՏԱՆԵԼ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»

ՕԵԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը վստահ է, որ միայն պետք է ողջունել ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը: – ԵԱՀԿ ԽՎ-ում Դուք ներկայացրել եք բանաձեւի նախագիծ՝ գյուղատնտեսական նշանակության անմշակ հողատարածքների օգտագործման վերաբերյալ, որը, ի թիվս այլ խնդիրների, կնպաստի աղքատության, սովյալների եւ անկառավարելի միգրացիոն հոսքերի կրճատմանը, կարծեմ՝ այդպես է։ Խնդրում եմ, ասացեք՝

ԼԻՑԿԱՅԻ ՆՄԱՆ ԽԵՆԹԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված «Հանրապետություն» քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը նշել է, թե Ընտրական օրենսգրքերը փոխելով չի ապահովվում ընտրությունների նորմալ անցկացումը. «Այ, եթե օրենք ընդունեին Լիցկայի, Կոնդի Աիդայի, Հասմիկի մասին, սրանք էլ համատիրությունների ղեկավարներ են, օրենք ընդունեին սափրագլուխների մասին՝ միգուցե մենք կմտածեինք, որ գնում ենք նորմալ ընտրությունների: Թե չէ՝ բոլոր ընտրական օրենսգրքերն էլ նորմալ են եղել՝

Ջուրը նվազեցնում է

Վիեննայի բժշկական համալսարանի գիտնականները կարծում են, որ լիթիումը կարող է դառնալ հերթական միացությունը ֆտորից հետո, որով պետք է հարստացնել խմելու ջուրը: Նրանք հայտնաբերել են, որ այն շրջաններում, որտեղ խմելու ջրի մեջ լիթիումի պարունակությունը բարձր էր, ինքնասպանների թիվն անհամեմատ քիչ էր: Գիտնականները համեմատել են ինքնասպանությունների վիճակագրությունը Ավստրիայի տարբեր շրջաններում: Վերլուծության ենթարկվեցին լիթիումի 6460 նմուշ եւ ինքնասպանությունների

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ԿԱՆԱՅՔ ԱԿՏԻՎ ԵՆ

«Facebook»-ում տեղադրված նկարների 10%-ը գլխավոր (պրոֆիլի) նկարներ են: Այսպիսի տվյալներ է հրապարակել «Pixable» նորաստեղծ ընկերությունը, որը զբաղվում է նկարների համար նախատեսված տարբեր գործիքների մշակմամբ (հատկապես սոցցանցերում): Վիճակագրության համաձայն՝ կանայք ավելի շատ են նկարներ տեղադրում «Facebook»-ում: Միջինում օգտագործողները նոր նկարներ են վերբեռնում երկու շաբաթը մեկ:

Ճիշտ շրթներկը կբարձրացնի տրամադրությունը

Օսմանյան կայսրության ժամանակ կանայք իրենց շրթունքները ներկում էին տարբեր ներկանյութերով՝ հաշվի չառնելով այդ ներկանյութերի վնասակար, վտանգավոր հետեւանքները, որի պատճառով էլ շատ կանայք թունավորվում էին: Ժամանակի ընթացքում շրթներկը, որպես շպարման անբաժան պարագա, փոփոխությունների ենթարկվեց, սկսած գույներից, վերջացրած դրա կառուցվածքով՝ վերածվելով ավելի փայլուն, յուղալի, հեղուկ, դիմացկուն եւ կոլագենով բարելավված նյութի: Կանայք այդ փոփոխություններից չդժգոհեցին, ընդհակառակը՝ շրթներկերի այդ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՓՈՔՐԻԿ

Վաղվա արվեստագետները, քաղաքական գործիչները, արհեստավորներն ու հանճարները… Պաշտպանության կարիք ունեն բոլոր երեխաները, իսկ նրանց իրավունքներն անընդհատ խախտվում են: Եվ չնայած Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է դեռ 1992 թվին, ապա 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը, սակայն մեզանում դեռեւս ձեւավորված չեն այդ օրենքը կիրառելու մեխանիզմները: Ամբողջ աշխարհը՝ Հայաստանը նույնպես, երեկ նշեց Երեխաների

ՏՈՆ՝ ԱՐԱՐԱՏՈՒՄ

Փոքրիկ Գայանեն գիտի՝ հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, տոնի անվանումն էլ արտասանում է ամբողջությամբ: Ցանկություններ ունի, բայց դրանք չեն վերաբերվում ոչ իրեն եւ ոչ էլ մայրիկին. «Ես ուզում եմ, որ տատիկս առողջ լինի, եւ պապիկս էլ քիչ զայրանա»: Նա իր մայրիկի, ուսուցչուհու եւ դասընկերների հետ եկել է իր տոնը նշելու Արարատ քաղաքի Վազգեն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031