Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆ՝ ԱՐԱՐԱՏՈՒՄ

Հունիս 02,2011 00:00

Փոքրիկ Գայանեն գիտի՝ հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, տոնի անվանումն էլ արտասանում է ամբողջությամբ: Ցանկություններ ունի, բայց դրանք չեն վերաբերվում ոչ իրեն եւ ոչ էլ մայրիկին. «Ես ուզում եմ, որ տատիկս առողջ լինի, եւ պապիկս էլ քիչ զայրանա»: Նա իր մայրիկի, ուսուցչուհու եւ դասընկերների հետ եկել է իր տոնը նշելու Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում: Շատ ուրախ է. «Այստեղ երգում են, զվարթ են, ես էլ պարել եմ»,- ասում է նա:
Արարատի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Աբրահամ Բաբայանի նախաձեռնությամբ եւ Արարատի մարզպետարանի օժանդակությամբ, որոշել էր Երեխաների պաշտպանության միջազգային օրը ավելի հետաքրքիր դարձնել: Միջոցառմանը ներկա էին քաղաքի 4 մանկապարտեզների եւ 6 հանրակրթական դպրոցների 1-ին եւ 2-րդ դասարանների երեխաները: Զվարճացնում էին «Երեւան» մշակույթի ակումբը, Արարատի մշակութի ակումբի «Անի» պարային համույթը:  Երեխաները քաղաքապետարանի կողմից ստացան նաեւ մեկական պաղպաղակ եւ փուչիկ:
6-ամյա Տաթեւիկն էլ, անտարբեր շուրջը կատարվողին՝ ասֆալտին Մասիսն ու Սիսն էր նկարում. «Ամպերը Մասիսի գագաթին միշտ պետք է կապույտ լինեն, արեւն էլ՝ դեղին… Մասիսը հզոր է»,- բացատրում է նա ինձ: Այսօր շատ ուրախ է, շուրջբոլորն իր ընկերներն են, համերգ է, երգում են, պարային խմբեր էլ կան, նաեւ երեխաներին հյուր են եկել իրենց սիրելի մուլտհերոսները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել