Օրվա լրահոսը

Երեք օրում՝ երեք կորուստ

Թուրքիայի մայրաքաղաքի «Ankara Arena Spor Salonu» մարզապալատում ընթանում է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր մեկնել է յոթ քաշային կարգեր ներկայացնող բռնցքամարտիկներով: Մինչ մերոնց մասնակցությանն անցնելը՝ նշենք, որ առաջնության պաշտոնական կայքը խայտառակ է աշխատում կամ, որ ավելի ճիշտ է, ընդհանրապես չի աշխատում: Դրա համար էլ հարկադրված ենք ընդհանրապես որեւէ

Այլընտրանքային «Ռոմեո եւ Ջուլիետ»

Վ. Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» ստեղծագործությունը ինչ կերպ ասես չի ընդունել՝ մյուզիքլ, բալետ, օպերա, ֆիլմ. պատճառը այս գործի ինքնատիպությունն է՝ նախ այն շեղվում է դասական ողբերգության ընդունված կանոններից, եւ հետո շատ ինտիմ է ու գունեղ: Մոնտեկի եւ Կապուլետի ընտանիքների միջեւ եղած տեւական թշնամանքը եւ ընդհանրապես սիրող սրտերի մասին գեղեցիկ, բայց տխուր վերջաբանով պատմությունը վերջերս Երեւանում

Չկայացած տապալում

Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի  Նաիրա Առաքելյանը «մատ արեց» Լեոնորա-Ն. Առաքելյանն ու Մանրիկո- Ռ. Նուրիջանյանը: Օրերս Ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացավ Վերդիի «Տրուբադուր» օպերայի հերթական ներկայացումը: Անվանի բեմադրիչ Նորայր Սարգսյանի իրականացրած բեմադրությունը (1989թ.) թատրոնի խաղացանկում պահպանվել է երկար (1995թ.): 2000թ. հիշյալ ներկայացումը վերականգնել է ռեժիսորի դուստրը՝ Մարինա Սարգսյանը: Եթե առհասարակ մարդիկ օպերա լսելու

ՓՆԹԻՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Իսկ ո՞վ է պատասխան տալու չկայացած ցուցահանդեսի  եւ Հայաստանի վարկանիշին «խփելու» համար Օրերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնական գրասենյակում կայացած միջադեպը բուռն արձագանք առաջացրեց: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ հունիսի 15-24-ը կազմակերպել է «Խաչքարերի արվեստը. Հայկական խաչքարեր» խորագրով ցուցահանդես, որի ժամանակ խաչքարերի ծագումնաբանության մասին ինֆորմացիան հանվել էր լուսանկարների տակից:

ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ

BBC-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, այդ երկրում զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր դրանք դաժանորեն ճնշելուց երկու ամիս հետո, առաջին անգամ ուղերձով դիմել է ժողովրդին: Սիրիական պետական լրատվական գործակալությունը հաղորդում էր, թե նրա ելույթը նվիրված է լինելու երկրում ստեղծված իրավիճակին: Նախորդ անգամ իր ելույթում Ասադը հայտարարել էր որոշակի զիջումների գնալու մասին, բայց

ՆԱՏՕ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐ ՍԽԱԼՆ ՈՒ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ

ՆԱՏՕ-ն ընդունել է, որ ավիահարվածներ է հասցրել Տրիպոլիի այն տան ուղղությամբ, որտեղ, լիբիական իշխանությունների ասելով, 9 քաղաքացիական անձ է զոհվել: Այդ մասին հաղորդում է Reuters-ը, որի մատուցմամբ, տեղի ունեցած միջադեպը, ըստ ամենայնի, կսրի Լիբիայում գործողությունների արդյունավետության վերաբերյալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կասկածները: Հյուսիսատլանտյան դաշինքը առաջին անգամ է այդքան բացեիբաց համաձայնել առաջադրված մեղադրանքներին, ըստ որոնց, ՆԱՏՕ-ի ավիառմբահարումների արդյունքում

Միացյալ Նահանգները թալիբների հետ բանակցում է

ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հաստատել է, որ Աֆղանստանում թալիբների հետ «նախնական» բանակցություններ են վարվում՝ ընդգծելով, որ «բոլոր պատերազմներին վերջ կարելի է դնել միայն քաղաքական ճանապարհով»: BBC-ի մատուցմամբ, Միացյալ Նահանգները առաջին անգամ պաշտոնապես ընդունել է թալիբների հետ բանակցությունների փաստը, եւ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ինքն է հայտարարել

Սալեհը մտադիր է վերադառնալ Եմեն

Երկուշաբթի լույս գիշերը Եմենի Աբյան գավառում, «Ալ-Քաիդայի» գրոհայինների հետ զինված բախման արդյունքում, Եմենի բանակի վեց զինծառայող է զոհվել: BBC-ն, սակայն, վկայակոչելով եմենյան հեռուստատեսությունը, փոխանցում է 17 զոհի մասին: Զոհերի եւ վիրավորների մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, չեն հաղորդվում նաեւ միջադեպի մանրամասները: Ընդսմին, տեղեկություններ կան, որ երկրի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը, որը բուժման նպատակով գտնվում է Սաուդյան

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՉԻ ՄՐՑԱԿՑԻ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը քիչ հավանական եւ «վնասակար» է համարել երկրորդ ժամկետի համար իր թեկնածության առաջադրումը Ռուսաստանի նախագահական ընտրություններում, եթե այդ ընտրություններին մասնակցելու որոշում ընդունի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Reuters-ի մատուցմամբ, երկուշաբթի օրն այդ մասին հայտարարել է Մեդվեդեւը՝ բրիտանական The Financial Times թերթին տված հարցազրույցում, հերթական անգամ խույս տալով հստակ պատասխանել՝ իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է 2012-ին

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ՝ ԾԱՂԿԱՁՈՐ

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ առարկայական օլիմպիադաներում լավագույն արդյունք գրանցած աշակերտներն այս տարի ամառային հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի «Ալիք» հանգստյան տանը: Երեխաների առաջին խումբը հունիսի 20-ին ուղեւորվեց Ծաղկաձոր: «Քաղաքապետը տարվա ընթացքում հետեւողական է եղել դպրոցներում կրթության վերջին բարեփոխումների հետ կապված զարգացումներին եւ այդ համատեքստում հատուկ ուշադրություն է դարձրել հատկապես առարկայական օլիմպիադաներում աշակերտների գրանցած արդյունքներին: Հաշվի առնելով,

ԹԱՆԿԱՆԵՐ, ՉԱՐԵՆՑ ԵՎ ԱՅԿԻԴՈ

Ե. Չարենցի  թանգարանն ու Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը հունիսի 22-ին կազմակերպում են մշակութային երեկո՝ նվիրված Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ծրագրում՝ Չարենցի եւ ճապոնացի բանաստեղծների թանկաների կատարում եւ թատերականացված տեսաշար: Միջոցառմանը ներկա կլինեն Այկիդոյի համաշխարհային ֆեդերացիայի 1-ին քարտուղար Շիգերու Սուգավարան, ճապոնացի այլ հյուրեր, մտավորականներ: Միջոցառման մուտքը, որը  կավարտվի  ճապոնական ավանդական թեյախմության ծեսով, միայն հրավիրատոմսերով է:

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Հայաստանի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների երիտասարդ գիտնականները համագործակցության  համաձայնագիր են ստորագրել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների երիտասարդ գիտնականների խորհուրդների նախագահներ Գեւորգ Վարդանյանն ու Վերա Միսինան: Գեւորգ Վարդանյանը նշել է, որ համաձայնագիրը ենթադրում է երիտասարդ գիտնականների նախագծերի համատեղ նախապատրաստում եւ իրականացում, գիտական  գործունեության եւ սոցիալական հարցերի լուծման նպատակով տեխնիկական,

Անվճար տեղեր՝ բանակից զորացրվածների համար

Ըստ edu.am-ի, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ կառավարության 05.05.2011թ. N 620-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011/2012 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի 42 պահուստային եւ թափուր մնացած տեղերը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին հատկացնելու վերաբերյալ: Հրամանի

«Ֆրանսիական» խախտումներ՝ ըստ Բախշյանի

Ըստ panorama.am-ի, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Ֆրանսիական համալսարանի խնդրի մասին նամակ է հղել Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:  Կուսակցության լրատվական ծառայության հաղորդմամբ, նամակը հետեւյալ բովանդակությունն ունի. «2011թ. հունիսի 6-ին «Լրագիր» լրատվամիջոցում մի խումբ դասախոսների կողմից ինձ ուղղված բաց նամակի հրապարակումից տեղեկացել եմ, որ Ֆրանսիական համալսարանում չի գործում Գիտական խորհուրդ: Միեւնույն ժամանակ, համալսարանի կայքում

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԸ՝ ԸՍՏ ԳԹԿ ՏՆՕՐԵՆԻ

Դիմորդների մեծամասնությունն ընդունվել է Հայոց պատմություն եւ ֆիզիկա առարկաների քննություններով օրերս ավարտվեց ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Չնայած պնդումներին, որ այս տարվա ընդունելության քննություններն անցնում են խաղաղ մթնոլորտում եւ առանց միջադեպերի, ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը այս անգամ էլ գոհ չէ քննություններից, մամուլում դրանց արձագանքներից, մինչեւ անգամ ԳԹԿ անձնակազմի աշխատանքներից: Շաբաթ օրը ԳԹԿ-ում օտար լեզուներ առարկայի

«Թեկնածուն» զրպարտել է

Ուսանողուհու նամակը՝ Գերմանիայից Անունս Աննա Շավինյան է, ուսանում եմ Գերմանիայի Հումբոլդ համալսարանում: Գտնվելով Հայաստանից հեռու, այդուհանդերձ սերտ կապված եմ հայրենիքիս հետ, հետաքրքրված եմ նրա հասարակական-քաղաքական անցուդարձերով ու մտահոգված հայրենիքիս առջեւ ծառացած մարտահրավերներով: Ուստի պատահական չէ, որ հայկական թերթերի ընթերցանությունը առօրյայիս անբաժան մասն է կազմում: Ավելին, ինքս էլ հաճախակի թղթակցում եմ հայկական մամուլին: Ցավոք, այսօր հաճախ

ԻՆՉՈ՞Ւ ԱՆՊԱՅՄԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՎ

Եթե գտնում եք, որ մամուլը ձեզ զրպարտել կամ վիրավորել է, կբավարարվե՞ք, արդյոք, հրապարակային ներողությունով, թե՞ անպայման դատարանի միջոցով դրամական փոխհատուցում կպահանջեք: Դժվար է ասել, թե ինչպես կպատասխանեն այս հարցին հայաստանցիները, բայց Մեծ Բրիտանիայում անցկացրած հարցումների արդյունքներով՝ քաղաքացիների 77 տոկոսը պատրաստ է ընդունել լրատվամիջոցի ներողությունը եւ հրաժարվել փոխհատուցումից: Միգուցե նաեւ այս վիճակագրությունը հաշվի առնելով է Մեծ

ՈՒՂՂՈՒՄ

«Առավոտի» հունիսի 18-ի «Ձեր ջուրը՝ ձեզ» հրապարակման մեջ ներկայացրել էինք կապանցիների դժգոհությունն ու վրդովմունքը «Հայջրմուղկոյուղի» ընկերությունից եւ դրա ղեկավար Պատրիկ Լորենից: Նյութում սպրդել է անճշտություն: Գրել էինք, որ ըստ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ նախագահ Ռաֆայել Ասրյանի՝ «Համաշխարհային բանկի 41 միլիոն դրամ գումարից ոչ մի դրամի աշխատանք չցանկացան Կապանում իրականացնել»: Իրականում խոսքը 41

ՀՀԿ-ԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐՆ ԵՆ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ

Կիրակի օրը՝ հունիսի 19-ին, Սյունիքի մարզի Աղվանի, Նորավան եւ Ուժանիս գյուղերը գյուղապետ եւ ավագանի էին ընտրում: Աղվանիում եւ Ուժանիսում վերընտրվել են առաջադրված միակ թեկնածուներ, ՀՀԿ-ական գործող գյուղապետերը՝ Էդիկ Բեգլարյանն ու Աշոտ Սուքիասյանը: Նորավան գյուղում ավագանու ընտրություն էր: Այստեղ հինգ տեղի համար առաջադրվել էր 6 թեկնածու:

Հաստատվեց 7 ամիսների բյուջեն

Մայիսի 29-ին կայացան Իջեւանի ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու վերջին նիստը կայացել էր մեկուկես տարի առաջ՝ 2009թ. դեկտեմբերի 21-ին: 2011թ. հունիսի 18-ին տեղի է ունեցել Իջեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը: Նոր ավագանի ընտրելու անհրաժեշտությունը առաջացել էր հին ավագանու եւ քաղաքապետի հարաբերություններում մեծ լարվածության պատճառով: Նոր ավագանու նիստը անցել է լարված պայմաններում, աղմուկով: Իջեւանի ավագանու անդամ Վարդան

«Աղբյուրների» քաղաք Նոյեմբերյանը

Նոյեմբերյան քաղաքում խմելու ջրագծի եւ կոյուղու վթարները անպակաս են: Մոտ երեք շաբաթ առաջ դատարանի շենքի մոտ վնասվել է մոտակա երկհարկանի շենքը սնուցուղ խմելու ջրագիծը եւ այդտեղ «աղբյուր» է բխում: «Հայջրմուղկոյուղու» Նոյեմբերյանի ենթատեղամասի աշխատողները քանդել-բացել են վնասված տեղը, սակայն չեն նորոգել: «Հայջրմուղկոյուղու» Նոյեմբերյանի ենթատեղամասի գրասենյակը այդ տեղից մոտ 50 մ հեռավորությամբ է գտնվում: Քաղաքի «Հեքիաթ» մանկապարտեզի

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐԱՐԱՏ-1

Արարատ քաղաքում հուլիսի 3-ին քաղաքապետ են ընտրելու: Արարատցիների ընտրությունը առանձնապես լայն չէ. առաջադրվել են գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանն ու նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը: Նախկինի եւ ներկայի պայքարն էլ առանձնապես կոռեկտ չէ, թեկնածուները միմյանց լուրջ մեղադրանքներ են ներկայացնում: Անցած՝ 2007 թվականի ընտրությունների ժամանակ առաջադրվել էր երեք թեկնածու, սակայն հիմնական ընտրապայքարը այս երկու թեկնածուների միջեւ էր: Այն

ՕՁԻ ԽԱՅԹՈՑՈՎ

Խայթոցի թունավորումով Աշտարակի հիվանդանոց է հոսպիտալացվել Արագածոտնի մարզի Աշտարակի Խորենացու փողոցի 5-րդ շենքի թիվ 27 բնակարանի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Գալստյանը:

ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՄՈՏ՝ ՀԱՆԳՈՒՑՅԱԼ

Կիրակի օրը տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի հարակից ձորակում հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 65-ամյա Ստյոպա Մովսիսյանի դիակը:

ՏԱՆԻՔԻՑ ՓՈՐՁԵԼ ԷՐ ՆԵՏՎԵԼ

Կիրակի օրը ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Հ/Ա Բ-2 թաղամասի թիվ 77 շենքի տանիքից երիտասարդ է ցանկանում նետվել: Տեղում պարզվել է, որ նույն շենքի 20-րդ բնակարանի բնակիչ՝ 21-ամյա Հայաստան Մելոյանը բարձրացել է շենքի տանիք եւ սպառնում է նետվել: Հ. Մելոյանի հետ տարված բանակցությունների արդյունքում ինքնասպանության փորձը կանխվել է:

ԾԱՌԻ ՎՐԱՅԻ ԴԻԱԿԸ

Երեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 47 տան հարակից տարածքում՝ ծառից փրկարարների կողմից պարանների օգնությամբ իջեցվել է 59-ամյա Լեւոն Գաբրիելյանի դին:

ՁԵՌՔԻՆ ԴԱՆԱԿ ԿԱՐ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի 13-րդ շենքի թիվ 21 բնակարանի բնակիչը վատառողջ է եւ չի կարողանում ինքնուրույն բացել դուռը: Ոստիկանների եւ ազգականների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը: Հյուրասենյակում հայտնաբերվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող 50-ամյա Գագիկ Խանզադյանը, որի ձեռքին եղել է դանակ, իսկ ննջասենյակում՝ անկողնային հիվանդ մայրը: Դանակն

ՓԼՈՒԶՈՒՄԻՑ ՄԱՀԱՑԵԼ ԷՐ

Շաբաթ օրը ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հաղթանակ թաղամասում՝ «Երեւանյան բազալտ» ՍՊԸ-ի տարածքում, տեղի է ունեցել պատի ինքնափլուզում: Ինքնափլուզվել էր խճահատիկի էլեւատորի երկաթբետոնե կոնստրուկցիան, ինչից գործարանի աշխատակիցներ՝ 37-ամյա Սլավիկ Ղազարյանը տեղում զոհվել է, իսկ 31-ամյա Արտյոմ Ղազարյանը ստացել ձեռքի կոտրվածք եւ, մինչ փրկարարների ժամանումը, տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ըստ հերթապահ բժշկի գնահատման՝ Ա. Ղազարյանի

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ Է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 1 տարի առաջ հունիսին «Զվարթնոց» օդանավակայանում կալանավորվել էր «ՔիմՏեխ» ՍՊԸ տնօրեն Սամվել Խաչատրյանը: Նա կասկածվում էր թմրամիջոցների ապօրինի արտադրության եւ շրջանառության հետ կապված գործով: Ըստ «Առավոտի» աղբյուրի, Խաչատրյանի պայուսակում այդ ժամանակ եղել էր 65 000 ԱՄՆ դոլար գումար: Ս. Խաչատրյանը օդանավակայանից տարվել էր ՀՀ ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Ըստ շրջանառու լուրերի, ԿՀԴՊԳՎ

«Որդիս անմեղ է»

Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Խնդրում եմ Ձեզ՝ օգնեք, որպեսզի լույս սփռվի այս անարդար դատավարության վրա, արդարություն եմ խնդրում, եթե կարող եք, եթե ի վիճակի եք, խնդրում եմ օգնեք գտնեմ այդ արդարություն կոչվածը, որն այդքան դժվար է գտնել։ Հարգարժան նախագահ, որդուս՝ Ահարոն Հակոբյանին դատապարտել են 13 տարի 7 ամիս ազատազրկման, մեղադրում են մի հանցանքի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930