Օրվա լրահոսը
Կարեն Դեմիրճյանի գրառումները՝ գրքով
«Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ լույս է տեսել Կարեն Դեմիրճյանի «ԺվՌ րՍՉՏջՖ րՑՐՏփՍՌ» աշխատանքային օրագրերն ամփոփող գիրքը: Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ շնորհանդեսը: Ըստ գրքի խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պետրոսյանի, հրատարակմանն աջակցել է Հայաստանի ղեկավարությունը. «Այն հանգամանքը, որ իշխանություններն աջակցել են, ինչ-որ խորհուրդ ունի»: a1plus.am-ի փոխանցմամբ՝ ժողովածուի խմբագիր Պետրոսյանը, որն այսօր ԱԱԾ-ի
«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ» ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ՝ ԳԱԱ ԺՈՂՈՎԻՆ
Ապրիլի 21-23-ը կկայանա Հայաստանի ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամները: ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքների տարեկան ժողովներում զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ: Զեկուցումների թեմաներն արտացոլում են հիմնարար գիտության նվաճումները, ինչպես նաեւ վերաբերում են ժամանակակից քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարցերին: Մասնավորապես, կընթերցվեն հետեւյալ զեկուցումները՝ «Բարձր տեխնոլոգիաները կրթության մեջ»,
Մշակութաբանությունը՝ գիտաժողովով
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի նախաձեռնությամբ երեկ մեկնարկեց «Մշակույթ» խորագրով 2-րդ գիտաժողովը: Մասնակցում էին ֆակուլտետի 3-4-րդ կուրսերի եւ մագիստրատուրայի ուսանողները: Ապագա մշակութաբանների զեկուցումների թեմաները արդիական էին եւ փոքր-ինչ պատմական. «Մամիկոնյանների ցեղը եւ Չինաստանը», «Ծնողներ եւ զավակներ. հակամարտությունը դիցաբանական սյուժեներում» եւ այլն: «Առավոտի» հետ զրույցում ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը նկատեց. «Մեզանում ուսանողների ուսուցման պրոցեսն
Ո՛Չ՝ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
Ըստ որոշ լեզվաբանների՝ «Լեզվի եւ հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններն ուղղակի ծուղակ են ՀՀ «Լեզվի մասին» օրենքի համաձայն, ՀՀ-ում գործող ուսումնական հաստատություններում եւ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում կրթության եւ ուսուցման լեզուն հայերենն է, արգելանք է դրված կրթօջախների օտարալեզու գործունեության վրա: Այժմ ՀՀ ԿԳ նախարարությունը «Լեզվի եւ հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համար դիմել է կառավարությանը, որպեսզի
ՎԱՐՈՐԴԸ ԶՈՀՎԵԼ Է
Ապրիլի 16-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել տրանսպորտային պատահար: Չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 21015» մակնիշի 03 ՕԼ 144 եւ «Սուբարու» մակնիշի 13 ՕՏ 541 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ 21015» ավտոմեքենայի վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Գարիկ Գրիգորյանը տեղում զոհվել է: Պատահարի հետեւանքով ուղեւորը՝ 22-ամյա Վահան Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց: Տուժածի
ՈՒՂԵԿԱԼԻՑ ԹՌՑՐԵԼ ԷԻՆ
2 օր առաջ ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալից ահազանգ էր ստացվել, որ գողացել են ուղեկալը լուսարձակային հենակետի հետ կապող հեռախոսակապի մալուխի 200 մ երկարության հատվածը: ՀՀ ոստիկանության տեղեկատվական ծառայությունից երեկ հայտնեցին, որ ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 22-ամյա Սուրիկ Պ.-ն եւ 29-ամյա Կարեն Ղ.-ն, ովքեր բերման
Պատմաքննական նոր հետազոտություն
Հրապարակում է պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վալերի Թունյանի «Երիտթուրքերը եւ Հայկական հարցը» մատենաշարի նոր գիրքը (ռուսերեն), որը գիտական բացառիկ արժեք ունի: Մենագրության բացառիկությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Առաջին հերթին, 1982-1983թթ. լույս տեսած Ջ. Կիրակոսյանի հայերեն «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» երկհատոր եւ 1986թ. ռուսերեն հակիրճ թարգմանությունից հետո, հայկական պատմագրության մեջ բացակայում էին նման գիտական ուղղվածության
Ով սատար կկանգնի
2009թ. հոկտեմբերի 10-ին «Առավոտում» լույս տեսավ Գյումրիի բնակիչ Գոհարիկ Մանուկյանի «Օլիգարխները զբաղվում են տներ խլելով» հրապարակումը: Խնդիրն առնչվում էր նրա սեփականության պաշտպանմանը, նրան իր զբաղեցրած տարածքից վտարելուն: «Այս տարվա ապրիլի 15-ին ինձ եւ իմ ընտանիքի անդամներին ու անչափահաս թոռնիկներին՝ 6 եւ 8 տարեկան, տնից պետք է վտարեին անօրինական վճիռների հիման վրա: Վիճելի տան հետ կապված
Չորսն էլ նախկինում դատապարտված էին եղել
Երեկ տոնական հագնված ոստիկանների ուղեկցությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան բերվեցին Լյովա Մկրտչյանը, Կարեն Ավագյանը, Ռուբեն Վարդանյանը եւ Արթուր Մարտիրոսյանը: Նրանք չորսն էլ հրաժարվեցին պաշտպան ունենալ: Եվ դա պատճառաբանեցին ոչ թե իրենց նյութական վիճակով, այլ՝ որ ցանկանում են անձամբ ներկայացնել իրենց շահերը: ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների վարչության ավագ դատախազ, մեղադրող Արմեն
ՀԱՂԹԱԾ, ԲԱՅՑ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ
Բարոյակա՞ն հաղթանակ «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է 83-ամյա Մարիա Նազարովայի ոդիսականին: Հիշեցնենք, որ ծեր կնոջը խաբել էր բրոքեր Ագնեսա Պապյանը, նրանից դեռ 2006թ.-ին վերցրել $8000՝ խոստանալով սենյակ՝ Ավանում գտնվող ինչ-որ հանրակացարանում: Ըստ Մ. Նազարովայի՝ խաբեությանը «ոչ պասիվ» մասնակցություն են ունեցել սոցապնախարարության աշխատակից ներկայացած Արմեն Պետրոսյանը եւ Պետգույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը, սակայն մեղադրյալի
Ես եմ տան տերը
Ու դուք տեսնում եք, տեսնում եք՝ թիկունքիս ջաղացն է, կողքս՝ թոռս: Մի քիչ ներքեւ՝ Խաչեն-Ծով-Պլատինան ու Տիգրանակերտն է, ու մի քիչ վերեւ՝ Բերդ-Ուսն ու Խոխանաբերդը: Ես մերոնցով՝ մեր հայկական-պապական Խաչեն ձորակում կանգնած եմ: Մամերթցիների հին երգից էսպիսի տողեր կան. «Ես հերկում ու հնձում եմ իմ տեգով եւ սրով. ես եմ տան տերը: Անզեն մարդը իմ
Անմահության բանաձեւ
Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա առիթով Մարդկությունն իր ստեղծման օրից ուզում է հասկանալ մահվան առեղծվածը, ուզում է պարզել, կա՞, արդյոք, հետմահու կյանք, ինչպես պետք է ապրել եւ ինչպես չպետք է ապրել: Եվ հազարամյակներ շարունակ մարդ արարածը ջանքեր չի խնայում՝ փորձելով անմահանալ: Ամեն մեկը՝ յուրովի: Կարեն Դեմիրճյանը երբեք անմահություն չէր փնտրում, ապրում էր սրտով, աշխատում՝ խղճի մտոք,
ԴԵՊԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23
Լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման քսանամյակը Դժվար է պատկերացնել ավելի բարձրարժեք գաղափար՝ քան ազատությունը կամ անկախությունը: Բայց, ցավոք, հայ հասարակության ներկայիս բարոյահոգեբանական խաթարված իրականությունը թույլ չի տալիս խոսել, արտահայտվել բարձր ու վեհ գաղափարների, նույն թվում նաեւ՝ անկախության մասին, եւ նա, ով փորձում է այդ անել, թեկուզեւ շշուկով, հայտնվում է սերվանտեսյան հերոսի զավեշտական վիճակում: Չնայած
ԵԴ-ՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿ ԿԼԻՆԵՆՔ
«Միլանո» խանութի գործով փաստաբանները պատրաստում են գանգատ, որն առաջիկայում կներկայացվի Եվրադատարան: Երեկ այդ գործով փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ ոչ մի ժողովրդավարական պետությունում նման բարբարոս մեթոդներով վտարման գործընթաց տեղի չի ունենում. «Համոզված եմ՝ մենք հերթական անգամ Եվրադատարանից ստանալու ենք վճիռ, որով ոմն մեկի տնտեսական շահերի համար պատասխանատվություն է կրելու ՀՀ պետբյուջեն: Էլ չեմ խոսում
ՄԱՔՈՒՐ ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ
Կարմիր բլուրի տարածքը կմաքրվի շինարարական աղբից: Երեկ կայացած ասուլիսում հաղորդել է ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Նրա ասելով, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը զբաղվում են համապատասխան ծրագրի մշակմամբ, քանի որ Կարմիր բլուրից աղբի դուրս բերումը կպահանջի զգալի ֆինանսական ներդրումներ: «Կարմիր բլուրը մտածված ծրագրերի կարիք ունի: Օրինակ, չի բացառվում, որ դրա մոտ
ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏԸ ՆՈՐԻՑ ԿՀԵՏԱՁԳՎԻ
Գյումրու Մուշ 2 թաղամասում «Գլենդել հիլզի» կողմից առաջին փունլով կառուցվող 1056 բնակարանից 480-ը արդեն իսկ բաշխված է: Երեկ բնակբաշխման հանձնաժողովը Գյումրու դրամատիկական թատրոնում վիճակահանությամբ հավաստագրեր հանձնեց եւս 192 անօթեւանի, որոնք երեք սենյականոցի հավակնորդներ էին: Սակայն, ինչպես լրագրողներին փոխանցեց քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը, հնարավոր է, որ բնակարանամուտը եւս մեկ ամսով հետաձգվի՝ նախատեսված մայիս ամսի փոխարեն
ՁԿՆԱԲՈՒՅԾՆԵՐԻՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԴԱ՞ՇՏ ԵՆ ԲԵՐՈՒՄ
Այսպես որ գնա՝ շուտով ձկան գինն էլ ոչխարի մսի նման աստղաբաշխական կդառնա ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումն ապահովելու նպատակով կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկել: «Առավոտի» հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ասաց. «Արարատյան դաշտավայրի ջրերի պաշարները վերջին 2-3 տարիներին լրջորեն նվազել են, եւ դա խնդիր է: Անցած տարի լուրջ ուսումնասիրություններ
ԲՀԿ-ն բարձր գնահատեց վաշինգտոնյան այցը
Արամ Սաֆարյանը 5 դիտարկում ներկայացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը երեկ լրագրողներին ներկայացրեց ԲՀԿ տեսակետը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցի մասին: Պարոն Սաֆարյանի հնչեցրած տեսակետը ներկայացնում ենք առանց խմբագրման. «ԲՀԿ անունից ունեմ հինգ դիտարկում եւ հետո կպատասխանեմ ձեր հարցերին: Մենք ուսումնասիրել, վերլուծել ենք վաշինգտոնյան այցը եւ նրա առաջին արդյունքները,
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ 70-80%-Ը 10 ՏԱՐԻ ԱՆՑ ՉԻ ԸՆԹԵՐՑԻ ԹԵՐԹԵՐ
Անցկացված հետազոտության այս տվյալը հրապարակվեց մամուլի ազատության մարտահրավերների վերաբերյալ ԵԽ համաժողովում: Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Մամուլի ազատության մարտահրավերները Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում» համաժողովը Թբիլիսիում երեկ ավարտեց աշխատանքը: Համաժողովում հաճախ բանավեճեր եղան նույն պետության երկու ներկայացուցիչների միջեւ: Ասենք, Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանյան դրական լույսի ներքո ներկայացրեց երկրում մամուլի վիճակը՝ խորհրդարանական բանավեճերը հեռարձակվում են եթերում,
ԳԵՆԵՐԱԼՆ ԸՆԿԱՎ ՎԱՐԴԱՆԻ ՋՐԵՐԸ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը թեեւ վերջերս են միմյանց հետ մտերմացել, սակայն գեներալը այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է քաղաքապետից ահագին բան սովորել, ճիշտ նրա պես մտածել, նրա «իմաստուն» մտքերը կրկնել: Նախորդ օրը Արթիկում ԵԿՄ-ականների հետ հանդիպման ժամանակ գեներալը բոցաշունչ մի ելույթ ունեցավ ընդդեմ մամուլի: Շարքային ԵԿՄ-ականներին կոչ անելով թերթեր
ԱՐԳԵԼՔՆԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
Երեկ Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանն արգելել է գրող-հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի սցենարով նկարահանված «Ընտրություն» ֆիլմի ցուցադրությունը, որը նախատեսված էր ապրիլի 16-ին: Տնօրենի հետ հանդիպելուց հետո Պասկեւիչյանը պարզել է, որ արգելքը դրվել է կրթության եւ գիտության նախարարության կողմից՝ հղում անելով ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N1392-Ն որոշման երրորդ հավելվածին, որն օրինակելի կանոնադրություն է «ՀՀ
«Մեռած ա՝ թաղած չի»
«Սարգսյանի եւ Էրդողանի՝ Վաշինգտոն այցից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ թուրք-հայկական արձանագրությունները մեռած են: Մենք՝ հայերս, մի լավ խոսք ունենք. «Մեռած ա՝ թաղած չի»: Հենց այս բառերով էլ կարելի է բնութագրել չարաբաստիկ արձանագրությունների վիճակը: Այսուհանդերձ, եթե մեկն ասի, որ այդ արձանագրություններն ի սկզբանե մեռելածին էին, ես չեմ առարկի: Բա հիմա ի՞նչ անենք»,- գրում է «Մոդուս
Ձեր մեղքը քավեք՝ գնալով
«Թուրքիայի եւ հատկապես Ադրբեջանի դիվանագիտության խորամանկության միֆը հօդս ցնդեց»,- երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով. «Մինչ օրս մենք գտնում էինք, որ նրանք ահավոր խորամանկ են եւ անընդհատ պետք է նրանցից վախենալ։ Պարզվեց, որ կացնային այն քաղաքականությունը, որ նրանք վարել են Ցեղասպանության օրոք, վարում են նաեւ դիվանագիտության մեջ. նրանք փորձում են ուժ
ԵՐԵՔԸ՝ ՄԵԿՈՒՄ
Ապրիլի 16-ը հայաստանյան իրականությանը խիստ բնորոշ իրադարձություններով հագեցած օր էր Երեկ քաղաքի մի հատվածում ոստիկանները հանդիսավոր շքերթով նշեցին իրենց մասնագիտական տոնը, իսկ նույն պահին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Մարտի 1»-ին ոստիկանների կրակոցներից եւ նրանց կողմից գործածված հատուկ միջոցներից սպանվածների հարազատների՝ որպես տուժողի իրավահաջորդների՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության եւ Գլխավոր դատախազության
ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԼԱՎ ԱՊՐԵԼ
Գագիկ Հովհաննիսյանն առաջարկում է որդեգրել «Ո՛չ Ռուսաստանին» կարգախոսը «Նայեք աշխարհի քարտեզը եւ կտեսնեք՝ չկա մի երկիր, որը լինի Ռուսաստանի հետ եւ լավ ապրի, եւ չկա մի երկիր, որը լինի Արեւմուտքի հետ ու վատ ապրի: Մինչեւ մենք դուրս չգանք Ռուսաստանի ազդեցությունից՝ Հայաստանը երբեք պետություն չի դառնա». սա Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական Գագիկ Հովհաննիսյանի կարծիքն
ԸՆԴԴԵՄ ԳՐԱՎՈՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Երեկ Հայ ազգային կոնգրեսն ու գազի գնի բարձրացման որոշման դեմ բողոքող քաղաքացիները, որոնք դիմել են Վարչական դատարանին՝ այդ որոշումն անհիմն եւ ապօրինի ճանաչելու եւ չեղյալ հայտարարելու հայցով, երթով հասել են Վարչական դատարանի շենք եւ փոխանցել իրենց պահանջը՝ դատաքննությունն իրականացնել հրապարակավ եւ բանավոր ընթացակարգով: Կոնգրեսն արձանագրում է, որ 7230 ընտանիք ներկայացնող համահայցվորների դատարան դիմելու պահանջը Հայաստանի
Ապրիլի 16
ԽՈՅ (21.03-20.04)- Անհեթեթ պատճառներից առաջացած խոսակցությունները կփչացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բարեհաջող օր է նոր գործ սկսելու, պայմանագրեր կնքելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Շատ արդյունավետ օր է, երեկոն կանցնի շատ բուռն, գիշերը՝ թեժ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Դուք հանգստի կարիք ունեք, երեկոն անցկացրեք տանը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ
Մինչեւ մեծ եղեռնը Օսմանյան կայսրության գերիշխանության շրջանում, բացի խիտ բնակեցված Արեւմտյան Հայաստանի բուն հայկական շրջաններից, հայերը բնակվում էին կայսրության այլ հատվածներում եւս: Կայսրությունում հայաբնակ շրջաններին, որոնց թիվը երեք-չորս տասնյակից անցնում է, շատ քիչ աղբյուրներ են անդրադառնում: Այս երեւույթին ավելանում է նաեւ ժամանակին արված մարդահամարների կեղծ կամ ոչ իրական նկարագիրը, հայկական ազգանունների բացակայության խնդիրը, բռնի կրոնափոխությունը,
«Վախենում են դրամատուրգին ներս թողնել»
Թատրոնների մասին ասում է ճանաչված դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը «Դեռ չի եղել այնպիսի մեկը, ով մինչեւ վերջ գրած լինի իր ինքնակենսագրությունը: Որպես կանոն, վերջին նախադասությունն ուրիշներն են գրում,- ասում է երգիծաբան, դրամատուրգ, արձակագիր, լրագրող Սամվել Խալաթյանը, ում 60 տարին վերջերս բոլորեց: – Իսկ գրողի վերջին ստեղծագործությունը մնում է բազմակետագաղտնագրի տակ՝ հա՜ր չընթերցված»: Ինչպես շատ գրողներ,
Համընկո՞ւմ, պատահականությո՞ւն…
Այսօր Երեւանի որոշ հաստատություններում, այգիներում, օրինակ՝ Անգլիականում, որը հոգեհարազատ է հատկապես միասեռականներին՝ կտիրի տոնական տրամադրություն: Տոնի առիթը ոչ միայն Հայաստանում նշվող ՀՀ ոստիկանության 9-ամյակն է, այլեւ աշխարհի միասեռականների օրը: Բնականաբար՝ ինչպես հանդիսավորությամբ կնշվի ՀՀ ոստիկանության կազմավորման 9-ամյակը, նույնասեռականներն էլ party-ների միջոցով կնշեն իրենց տոնը: Չգիտենք ինչ կարծիքի են միասեռականները՝ իրենց եւ ոստիկանների տոների համընկման հետ