Օրվա լրահոսը
Էշտոնին քննադատել են Ուկրաինա մեկնելու համար
Եվրամիության անդամ երկրների կառավարությունների ներկայացուցիչները խստորեն քննադատել եմ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար, նախարար Քեթրին Էշտոնին՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Բանն այն է, որ այդ արարողությանը զուգահեռ, փետրվարի 25-ին Իսպանիայում տեղի է ունեցել ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի հանդիպումը, որին,
Եվրոպայում ձերբակալում են PKK-ի անդամ քրդերին
Իտալիայում, Վենետիկի դատախազության կողմից տրված հրահանգի հիման վրա, ոստիկանությունը ձերբակալել է 11 անձի, ովքեր մեղադրվում են PKK-ին՝ «Քրդական բանվորական կուսակցությանը» անդամակցելու մեջ: Թուրքական «Radikal»-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածներից 4-ը Իտալիայի քաղաքացիներ են:news.am-ը նշում է, որ PKK-ի դեմ միաժամանակ գործողություններ են սկսվել նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում:Ռումինիայում եւ Հոլանդիայում նույնպես ձերբակալություններ են իրականացվել: Հոլանդական լրատվամիջոցները նշում են, որ
Վթարի է ենթարկվել զբոսաշրջիկների ինքնաթիռը
Պերուի հարավում «Cessna 206» փոքր ինքնաթիռը Նեսկա բարձրահարթի հսկա՝ «Սարդի ապակենախշի» վրայով էքսկուրսիոն թռիչք կատարելու ժամանակ վթարի է ենթարկվել, որի արդյունքում 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ ինքնաթիռի օդաչուն: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, զոհվածների թվի մասին տեղեկությունները, սակայն, հակասական են: Տեղեկություններ կան, որ վթարի պահին ինքնաթիռում 8 մարդ է եղել: Աղբյուրի փոխանցմամբ, քիչ ավիաընկերություններ կան, որոնք զբաղվում
ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ, ԵԹԵ…
«Եթե Ադրբեջանը պատրաստ է միջազգային անվտանգության երաշխիքներ տրամադրել հայ փախստականներին, այդ պարագայում ադրբեջանահայ համայնքը պատրաստ է վերադարձի, իսկ եթե ադրբեջանական կողմը դա բացառում է, ապա մենք նույնպես չենք հանդուրժի ադրբեջանցի թուրքերի վերադարձը՝ առանց մեր հիմնախնդիրների լուծման»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Այսօր ամբողջ աշխարհում ապրում են մոտ կես
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵԹԵՐՈՒՄ
Հայկական կայքերը՝ հղում անելով թուրքական «Hurriyet Daily News & Economic Review» թերթին, տեղեկացնում են, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ Թուրքական պետական ռադիոհեռուստաընկերության՝ TRT-ի Անկարայի ռադիոյի պոլիֆոնիկ երգչախումբը կատարել է հայ երգահանի ստեղծագործություն:Ստամբուլահայ դիրիժոր Հակոբ Մամիկոնյանի գլխավորությամբ՝ երգչախումբը կատարել է Կոմիտասի «Կալի երգը»:Հայկական երգերի կատարումն արգելված է թուրքական հեռուստաալիքներով եւ ռադիոկայաններով:Հայ երգահանը թուրքական եթերում երեւալու
ԱՅԼԵՎՍ ԴԵԿԱՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՉԷ
«Առավոտի» տեղեկություններով, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Քնարիկ Միրզոյանը հեռացվել է իր պաշտոնից: Նշենք, որ նա ԵՊՀ-ի այն աշխատակիցների խմբին էր պատկանում, որոնք ռեկտոր Արամ Սիմոնյանի ֆավորիտների շարքում էին: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն: Այստեղ հաստատեցին մեր տեղեկությունը՝ պարզաբանելով, որ Ք. Միրզոյանը հեռացել է իր դիմումի համաձայն, չնայած դեռ
Հարկավոր են խորքային ուսումնասիրություններ եւ լուծումներ
Դպրոցականների վարքային շեղումները լուրջ մտորումների տեղիք են տալիս այսօր:Առանց վարանելու կարելի է ասել՝ նույնիսկ ոմանց ականջի համար կարող է շատ սուր հնչել, բայց այսօր մեծանում է կոպիտ, անքաղաքավարի, տարրական կուլտուրայի կանոններից հեռու մի սերունդ:Վերջին ամիսներին շահագրգիռ կողմերը դպրոցականների վարքային խնդիրները պայմանավորում են հիմնականում էլեկտրոնային լրատվամիջոցների բացասական ազդեցությամբ, սակայն, իմ խորին համոզմամբ, վարքային խնդիրներն ունեն բազմաբնույթ
ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ՝ ԲՈՒՀԵՐԻՆ
Կրթության որակի ապահովման գործընթացների քայլերն արագացել են Երեկ «Անի» հյուրանոցում մեկնարկեց բարձրագույն կրթության որակի ապահովման հարցերին վերաբերող աշխատաժողովը: Այն կազմակերպելու նախաձեռնություն Եվրոպական հանձնաժողովին ներկայացրել էր ԿԳՆ զարգացման ծրագրերի եւ մոնիտորինգի վարչությունը՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի հետ համատեղ: Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ ՀՀ են ժամանել Լատվիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից եւ Ֆրանսիայից որակի ապահովման բնագավառի փորձագետներ՝ իրենց փորձը փոխանցելու
ԼՈՌԻՈՒՄ՝ ՑԱԾՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Փետրվարի 25-ից մարտի 10-ը Լոռու մարզի 163 դպրոցների ավելի քան 450 աշակերտ, նրանցից 145-ը՝ գյուղական դպրոցների, կպայքարեն դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունքի համար: Այս տարի 14 առարկաներին ավելացել է եւս մեկը՝ Հայոց եկեղեցու պատմությունը: Մրցույթը կկայանա օլիմպիական տարբերակով. որ դպրոցը միավոր չի հավաքի՝ դուրս կմնա հետագա պայքարից: Այս մոտեցումը մի քանի նպատակ ունի.
Հաշմանդամները՝ հանուն հաշմանդամների
Պետք չէ հաշմանդամին թաքցնել չորս պատերի ետեւում, անգամ՝ եթե բժիշկը նրան չի այցելում Սյունիքի մարզում 7000-ից ավելի հաշմանդամ է ապրում: Նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի, սակայն հասարակությունը գրեթե անտեղյակ է հաշմանդամների կենցաղային հոգսերից: Ինչպե՞ս են ապրում հաշմանդամները, ի՞նչ խնդիրներ ունեն այսօր նրանք, եւ ինչո՞ւ շատ հաճախ նրանցից շատերը «թաքնվում» են տան պատերի հետեւում եւ փորձում
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑՆԵ՞Ն ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
Փետրվարի 28-ին Արարատի մարզի Այնթապ համայնքի բնակիչները կընտրեն իրենց նոր ղեկավարին Փետրվարի 14-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կայացան Արարատի մարզի Ջրահովիտ համայնքում: Առաջադրված էր երկու թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Վարդան Գրիգորյանը եւ անկուսակցական Համլետ Ղազարյանը: Ջրահովիտցիներն ասում են, թե սա պայքար էր գառնեցիների եւ գինալարցիների միջեւ, քանի որ Գրիգորյանը ծագումով գառնեցի է եւ նրան սատարում է
ՏՈՒԺՈՂԸ ՉԵԿԱՎ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ սկսեց ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008թ.-ին ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սակայն դատական նիստին ոչ Ա. Ավետիսյանը, ոչ էլ նրա կողմից լիազորված որեւէ անձ չէր ներկայացել: Նշենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել 10 հոգու: Ըստ «Ա1+»-ի, դատավորը
ԾՐԱԳԻՐ՝ ՓՄՁ-ՆԵՐԻՆ
Փոքր եւ միջին ձեռնարկությունների վաճառքների ծավալների ավելացմանը նպաստելու համար «Ինեկոբանկը», «USAID FS Share Program»-ի հետ համատեղ, սկսում է նոր ծառայության մշակումը արտադրության, առեւտրի ծառայությունների ոլորտի կորպորատիվ հաճախորդների համար: Տվյալ ծառայությունը բանկը կտրամադրի տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, տուրիզմի, սննդային արդյունաբերության, գյուղատնտեսության եւ առեւտրի ոլորտներում գործող ՓՄՁ-ներին: Ըստ բանկի պատասխանատուների, ծառայությունն իրենից ներկայացնում է շրջանառու միջոցների ֆինանսավորում, որը
ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ ԵՆ՝ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Արձագանքելով «Առավոտ» օրաթերթում 23.02.2010թ. տպագրված «Քաղաքապետի նվերը ապամոնտաժում են» հոդվածին, որտեղ Թումանյան 38 հասցեի որոշ բնակիչներ դեմ էին արտահայտվել, որպեսզի իրենց բակում տեղակայված զրուցատաղավարն ապամոնտաժվի, Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին հետեւյալը. «Հոդվածում խնդիրը համակողմանի եւ լիարժեք չի ներկայացված: Թումանյան 38 հասցեում տեղադրված տաղավարը ապամոնտաժվել է՝ բացառապես հիմք ընդունելով հիշյալ բակի բնակիչների բազմաթիվ դիմում-բողոքները՝ ուղղված Կենտրոն վարչական շրջանի
Ռեստորանի տնօրենը համաձայն չէ
Ի վերջո, ո՞րն է Գյումրիի «Նաիրի» ռեստորանում հարսանքավորների թունավորման պատճառները Փետրվարի 19-ին Մարմաշենի փոխգյուղապետ Կարեն Գալստյանի հարսանիքի ժամանակ 400 հյուրերից 30-ը սննդային թունավորումով տեղափոխվել էր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մնացածը բուժօգնություն էր ստացել տներում: Փաստի առթիվ հարուցվել էր քրգործ, նշանակվել դատաբժշկական եւ համալիր փորձաքննություն: Շիրակի մարզի հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունն էլ, ըստ օրենքի՝ հետագա թունավորման
ՇՈՒՆ ՈՒ ԿԱՏՈՒ ՊԱՀՈՂՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԵՐԹԸ «ՂՈՒՇԲԱՍՆԵՐԻՆՆ» Է
Ընտանի կենդանիներ սիրող, խղճից թույլ քաղաքացիներին քաղաքապետարանը ուզում է բերել «հարկային օրինական դաշտ»: Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանի հարեւանուհին տանը 8 կատու է պահում: Նրանք անհանգստացնում են բազմաբնակարան շենքի մյուս բնակիչներին, այդ թվում՝ քաղաքապետարանի պաշտոնյային, քանի որ պաշտգամբից թռչում են, մուտքն աղտոտում ու վատ հոտ տարածում շենքում: Իր անձնական օրինակից ելնելով՝
2008-Ի ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
ՀՀ տնտեսության ակտիվացման համար անհրաժեշտ է այն դիվերսիֆիկացնել: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը. «Համաշխարհային բանկը ողջունում է կառավարության քայլերը, սակայն անհրաժեշտ են ավելի վճռական քայլեր, որոնք կհանգեցնեն օլիգոպոլիան արմատախիլ անելուն»: 2010-ի հունվարին արձանագրված 2,2%-ոց տնտեսական աճը, ըստ Վարուդակիսի, դեռ չի նշանակում, որ ճգնաժամն ավարտվել է:
ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
Երեկ ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն: 3-4 ՏԱՐՈՒՑ՝
ՋՈ՞ՒՐՆ ԷԼ ԿԹԱՆԿԱՆԱ
Երեկ «Երեւան Ջուրը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ ներկայացրել 2010-2011թթ. համար առաջարկվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման ճշգրտված սակագների հաշվարկները: Եթե հանձնաժողովն ընկերության հաշվարկները հիմք ընդունի, ապա այս տարվա հուլիսի 1-ից մայրաքաղաքում խմելու ջրի սակագինը, ներկայիս 1 խմ-ի՝ 181 դրամի փոխարեն, կդառնա 206.98 դրամ: Ուշագրավ է, որ սակագնի բարձրացման հայտը ներկայացնելը
ԳԱԶԸ ԹԱՆԿԱՑԱՎ
Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազ սպառողների համար ոչ այնքան ցանկալի որոշում կայացրեց: Այսպես՝ ապրիլի 1-ից 1 խմ գազի համար բնակիչները կվճարեն 132 դրամ՝ նախկին 96 դրամի փոխարեն: Սա, թերեւս, միջին աշխատավարձով ապրող գազասպառողի գրպանի համար զգալի նշանակություն կունենա: Խոշոր սպառողներն էլ այսուհետեւ՝ $215-ի փոխարեն կվճարեն $243.13՝ 1000 խմ-ի համար: Նշենք, որ «ՀայՌուսգազարդն» առաջարկում էր
ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ՝ ՍՏՎԵՐԻ ԴԵՄ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հարկային վարչարարության բարելավման խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ֆինանսների եւ արդարադատության նախարարները, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ոստիկանապետը, գլխավոր դատախազը, Պետեկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը եւ պաշտոնատար այլ անձինք: Ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության, Ս. Սարգսյանը նշել է,
Կաշառք չվերցնողն ավելի՞ վտանգավոր է
«Այսօր իսկապես պայքար է գնում, որ դատավորներն ու քննիչները կաշառք չվերցնեն: Ես կուզեմ, որ հրաժարվեն այդ պայքարից: Ավելի լավ է՝ կաշառք, որովհետեւ ավելի վատ երեւույթ է առաջացել: Չգիտես ինչու, բոլորը վախենում են մեղմ պատիժ տալ, արարքը ավելի ծանրից վերաորակել ավելի մեղմի, կմտածեն, որ փող է վերցրել: Դատավորների մի ստվար զանգված մորթապաշտ է, եւ դա բերում
ՄՐՑՈՒՄ ԵՆ ՈՒՐԻՇԻ՞ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ
Երթուղագծերի մրցույթում իրար վրա «կեղտ» են ման գալիս, որպեսզի մրցույթից հանեն Ինչպես հայտնի է, Հայաստանում երթուղագիծ ունենալը ամենաեկամտաբեր բիզնեսներից է: Այդ գծերն այսօր հիմնականում պատկանում են պատգամավորների, պետական պաշտոնյաների եւ մեծահարուստների, ու թերեւս այդ է պատճառը, որ հատկապես «համեղ պատառ» համարվող երթուղագծերի մրցույթներն անցնում են խիստ լարված մթնոլորտում: Նման մրցույթ էր նաեւ երեկ Հյուսիսային ավտոկայանում:
ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐԻ
Մարտի 4-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախնական քննության կենթարկվի հնչակյան նորընծա ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանի հայցն ընդդեմ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի: Հիշեցնենք, որ վիճարկման առարկա է կուսակցության կնիքը: «Առավոտի» հարցին՝ մտավախություններ չունե՞ք, երեկ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Նույնիսկ այսքան վարկաբեկված դատական համակարգի պայմաններում ոչ մի դատարան չի կարող այդքան ապօրինի վճիռ կայացնել, այն
Զայրույթը մեծ է
Մարզային հանդիպումներից տպավորություն է ստացել Ռուբեն Թովմասյանը Մինչ Հանրային խորհուրդն իր «էլիտար» կազմով հյուրընկալվում է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ եւ խոսքուզրույցի են բռնվում գյուղացիությանը վերաբերող թեմաների շուրջ՝ անցյալ օրերին հայաստանյան մարզաբնակներն իրենց դժգոհություններն են ներկայացրել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամներին, ովքեր կուսակցության շրջանային կառույցների հաշվետու կոնֆերանսների շրջանակներում հանդիպումներ են ունեցել Անիի եւ Էջմիածնի բնակիչների հետ:
ԾՐԱԳԻՐԸ ԳՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ՞ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ
«Երբ արդեն վաղը չէ մյուս օրը գները թանկացած կլինեն՝ քանի՞ կոպեկ արժե այդ ծրագիրը, որը որեւէ կերպ չի օգնելու բնակչին»,- կառավարությանը հարցնում է ընդդիմադիր պատգամավորը: Մեր Սահմանադրության 1-ին հոդվածում նշված է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Մեր երկրի ժողովրդավարական եւ իրավական լինելը, մեղմ ասած, վիճահարույց է շատերի համար: Սակայն ՀՀ մարդու իրավունքների
«ԱՆՏԵՂՅԱԿ ԱՂԲՅՈՒՐ»
«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով վերջերս ռուսաստանյան մամուլում տեղ գտած հրապարակումները՝ ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը պատասխանեց. «Ռուսական մամուլում պարբերաբար հայտնված «Հայաստանը թալանողները» հոդվածում, որում ներկայացված է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կարողությունները, տեղ են գտել կեղծ եւ անհիմն փաստեր, որոնք պարզապես նպատակամղված են վերջիններիս քաղաքական վարկաբեկմանը: Այսպես, ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին վերաբերվող բազմաթիվ անգամ հրապարակված ու
ՆՎԻՐՈՒՄ Է
Մեկնաբանելով մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, թե նա ներկրել է դեղորայք, ցորեն կամ տախտակ, ՀՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանն «Առավոտին» ասաց. «Եթե աշխարհում գտնվի մի մարդ, որը կարող է ապացուցել, որ ես, բացի ավտոմեքենաներից, որեւէ ապրանք եմ ներկրել Հայաստան, ես այդ ներկրող ընկերությունները կնվիրեմ տվյալ մարդուն»: Ինչ մնում է «Մետրոպոլ» հյուրանոցը ինչ-որ մեկից խլելու
ԹՄՐԱՄԻՋՈՑԸ ՏԱՆՈՒՄ ԷԻՆ ԲԱՆԳԿՈԿ
Երեկ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Թեհրան-Երեւան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում երկու ուղեւորների ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է 3 կգ «Մետամֆետամին» տեսակի ծանր թմրանյութ: Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
Փետրվարի 27-ին, առավոտյան ժամը 11:00-ին, ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական միության կազմակերպությամբ բողոքի ցույց տեղի կունենա Աթենքում՝ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության շենքի առջեւ, հաղորդում է «Նոյյան Տապան»-ը: Սկսած 1988թ-ից՝ ամեն տարի փետրվարի 28-ին ողջ հայությունը հիշում է ադրբեջանական Սումգայիթ քաղաքի խաղաղ հայ բնակչության դեմ Ադրբեջանի իշխանությունների եւ քրեական տարրի կողմից կազմակերպված եւ իրագործված արյունալի ոճիրը: Սումգայիթի դեպքերը ազդարարել