Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵԹԵՐՈՒՄ

Փետրվար 27,2010 00:00

Հայկական կայքերը՝ հղում անելով թուրքական «Hurriyet Daily News & Economic Review» թերթին, տեղեկացնում են, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ Թուրքական պետական ռադիոհեռուստաընկերության՝ TRT-ի Անկարայի ռադիոյի պոլիֆոնիկ երգչախումբը կատարել է հայ երգահանի ստեղծագործություն:Ստամբուլահայ դիրիժոր Հակոբ Մամիկոնյանի գլխավորությամբ՝ երգչախումբը կատարել է Կոմիտասի «Կալի երգը»:Հայկական երգերի կատարումն արգելված է թուրքական հեռուստաալիքներով եւ ռադիոկայաններով:Հայ երգահանը թուրքական եթերում երեւալու հնարավորություն է ստացել, երբ  2009-ին TRT-ն որոշել է իր 40-ամյակը նշել 40 տարբեր դիրիժորների մասնակցությամբ: Ու ի թիվ այլոց, հրավեր է ուղարկվել նաեւ «Սուրբ Լուսավորիչ» հայկական երգչախմբի երիտասարդ խմբավար Հակոբ Մամիկոնյանին:Այս երգչախումբը Ստամբուլում գործում է շուրջ 80 տարի:«Երբ ես հեռախոսազրույցում ասացի, որ ցանկանում եմ կատարել հայկական ստեղծագործություն, մի քանի վայրկյան լռություն էր տիրում հեռախոսագծի այն կողմում, սակայն, ի վերջո, իմ խնդրանքը բավարարվեց»,- պատմել է Մամիկոնյանը:Առաջիկայում մեկ այլ ոչ պակաս ուշագրավ ու աննախադեպ իրադարձություն կլինի: Անկարայի ռադիոյի երգչախումբը պատրաստվում է կատարել «Կալի երգը» Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել