Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐԻ

Փետրվար 27,2010 00:00

Մարտի 4-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախնական քննության կենթարկվի հնչակյան նորընծա ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանի հայցն ընդդեմ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի: Հիշեցնենք, որ վիճարկման առարկա է կուսակցության կնիքը: «Առավոտի» հարցին՝ մտավախություններ չունե՞ք, երեկ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Նույնիսկ այսքան վարկաբեկված դատական համակարգի պայմաններում ոչ մի դատարան չի կարող այդքան ապօրինի վճիռ կայացնել, այն առումով, որ ներկայացված հայցի հիմքերը բացարձակ զրոյական են: Հօգուտ իրենց ոչ մի վճիռ չի կարող լինել: Կարծում եմ, որ ոչ մի դատարան չի գնա այդ աստիճանի չհիմնավորված հայցի՝ հօգուտ իրենց բավարարմանը»: Հակառակ պարագայում տիկին Սարգսյանը սպառնում է պայքարել մինչեւ վերջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել