Օրվա լրահոսը
ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՀԵՏՔԵՐԸ
Երեկ, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել եւ կեսգիշերն անց էլ ազատ չէր արձակվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը: Բերման ենթարկելու «օպերացիան» իրականացրել են ոստիկանության հատուկ ջոկատայինները՝ ավելի քան մեկ տասնյակ մարդ: Նրանք գրոհով ներխուժել են կոնցեռնի կենտրոնական գրասենյակ՝
21. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Գեղանկարիչ Մայիս Մխիթարյանը՝ արվեստանոցում: Խորհրդավոր ընթրիք: Քայլեցի 20-րդ փողոցով: 18-րդ փողոցի անկյունում տղաներ էին հավաքվել: –Եթե լրագրող ես, պիտի բողոքենք,- ասաց տղաներից մեկը,- քաղաքապետարանի նախընտրական շրջանում եկան, քանդեցին փողոցը, բայց ընտրություններն ավարտվեցին, էդպես էլ թողեցին քանդած ու գնացին: Նույնն էլ 3- րդ փողոցում: Ջուր քաշելու համար փորեցին ասֆալտը, խողովակները կապեցին, ընտրություններն ավարտվեցին, թողեցին քանդած ու
ԱՌԱՋԱՐԿ՝ ԱՊԱՀԱՐԶԱՆՆԵՐԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Այդ առաջարկն օրինագիծ դառնալու համար դրան պետք է հավանություն տա 700 հազար մարդ: Այն բանից հետո, ինչ Կալիֆոռնիայում հանրաքվեի ընթացքում որոշում է ընդունվել արգելել միասեռական ամուսնությունները, 38-ամյա վեբ-ձեւավորող Ջոն Մարկոտտեն Սակրամենտոյից հանդես է եկել ապահարզանների արգելքին կողմ, գրում է Tagesanzeiger-ը: Իր բավական արտասովոր՝ 2010 California Marriage Protection Act նախաձեռնության շրջանակներում նա
Սատանայապաշտները հրդեհել են եկեղեցի
Ամերիկացի սատանայապաշտները հրդեհել են եկեղեցի եւ տաճարից դուրս են հանել նվիրատվությունների գավաթը: qahana.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 9-ի վաղ առավոտյան խորհրդավոր կերպով հրդեհված Բրոնկսեի եկեղեցու պաստորը հաստատում է, թե եկեղեցին հրդեհել են՝ նախապես պատերին գրելով սատանայապաշտական լոզունգներ: Ոստիկանությունում ընդունել են, որ հրդեհի հանգամանքները կասկածելի են: Պաստոր Ռեյմոնդ Տալավերան ասել է, թե ոստիկանությունը հայտնաբերել է բենզինի հետքեր, եւ
Աշխարհի ամենագեր մարդը նիհարել է 127 կգ
Աշխարհի ամենագեր մարդը՝ բրիտանացի Պոլ Մեյսոնը, ստամոքսի փոքրացման վիրահատությունից հետո նիհարել է ավելի քան 127 կգ: Այժմ նրա քաշը կազմում է 184 կգ: Ըստ doctors.am-ի՝ 48-ամյա Մեյսոնը դարձավ աշխարհում ամենածանր մարդը այն բանից հետո, երբ 2009թ.-ին աշխարհի նախկին ամենածանր մարդը՝ 43-ամյա մեքսիկացի Մանուել Ուրիբեն իր 572 կգ քաշի մեծ մասը կորցրեց ամուսնանալու համար: Վիրահատությունից առաջ
Չլրացված թերթիկը մահվան պատճառ դարձավ
Ծեր բրիտանացին մահացավ սրտի կանգից, քանի որ բուժանձնակազմը ոչինչ չէր ձեռնարկել՝ ղեկավարվելով վերակենդանացնող միջոցառումներից հրաժարման՝ չլրացված թերթիկով: Այս միջադեպը տեղի է ունեցել Անգլիայի Դերբի քաղաքում: Ինչպես տեղեկացնում է doctors.am-ը՝ 86-ամյա Պիտեր Կլարկը, ով տառապում էր սրտի հիվանդությամբ, հիվանդանոց էր բերվել մրսածության ախտանշաններով: Այն բանից հետո, երբ հիվանդի մոտ սկսվեց սուր սրտային անբավարարության նոպա, հերթապահ բուժքույրը
Օլիմպիական խաղերի 25 գեղեցկուհիները
Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից դեռ շատ առաջ լրատվամիջոցները, հենվելով ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացրած հայտերի վրա, փորձել են որոշել Վանկուվերի մրցասպարեզներ մտնող 25 ամենագեղեցիկ մարզուհիներին: Եվ պատկերացրեք, որ նախաձեռնությունը հաջողվել է: Ստորեւ ներկայացնում ենք ամբողջական ցուցակը եւ գեղեցկուհիներից մի քանիսի լուսանկարները: Տանիտ Բելբին (ԱՄՆ, գեղասահք) Գրետչեր Բլեյլեր (ԱՄՆ, սնոուբորդ Ալիսսա Չիսնի (ԱՄՆ, գեղասահք) Աննի Ֆրիզինգեր (Գերմանիա,
Օլիմպիադան սնանկացնում է տաքսիստներին
Վանկուվերի տաքսի ծառայությունների եկամուտները շեշտակիորեն ընկնում են, քանի որ տաքսիներին արգելված է երթեւեկել օլիմպիական երթուղիներով: Խաղերի կազմկոմիտեն նման կարգազանցներին տեղում տուգանում է $100, իսկ մեքենան տարվում է տուգանային հրապարակ: «Վարորդները ուղեւոր վերցնելու կամ իջեցնելու համար չեն կարողանում կանգնել: Գործերն անչափ վատ են: Մինչդեռ՝ մենք հակառակն էինք մտածում: Եվ եթե ինչ-որ բան չփոխվի, ստիպված կլինենք վարորդների
«Վանկուվեր 2010»
Վիճակագրական տվյալներ Ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերն անցկացվելու են փետրվարի 12-ից 28-ը: Խաղերի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձեւ՝ բիաթլոն, հոկեյ, բոբսլեյ, դահուկավազք, գեղասահք, դահուկացատկ, դահուկային երկամարտ, կերլինգ, չմշկավազք, շորթ-տրեկ, ֆրիստայլ, լեռնադահուկային սպորտ, սահնակային սպորտ, սկելետոն, սնոուբորդ: Խաղարկվում է մեդալների 86 հավաքածու: Ավելացել է պարգեւների երկու հավաքածու. ֆրիստայլում՝ սկի-կրոս (տղամարդիկ եւ կանայք): Այս որոշումը ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն
Առայժմ լռություն է
Այսօր Վանկուվերում կտրվի ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերի մեկնարկը, որին Հայաստանից մասնակցում է չորս հոգի: Դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք), Քրիստինե Խաչատրյանը (Գյումրի), լեռնադահուկորդներ Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր), Անի-Մաթիլդա Սերեբրակյանը (ԱՄՆ) եւ մարզիչները Կանադա մեկնել են դեռ փետրվարի 5-ին: Սակայն նրանց առօրյայի, մարզումների ընթացքի եւ մարզավիճակի մասին ոչ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ոչ օլիմպիական կոմիտեի կայքերում փետրվարի
«ԳՐՈՂԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ»
Այսօր, ժամը 18-ին, Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կկայանա «Գրողը եւ ժամանակը» խորագրով երեկո: Կցուցադրվի Հրանտ Մաթեւոսյանին նվիրված ֆիլմ (հեղինակ՝ Ռ. Շառոյան), կհնչի խմբերգային երաժշտություն (դիրիժոր՝ Հ. Թոփիկյան) եւ կբացվի ցուցահանդես: Միջոցառմանը կմասնակցեն «Աշնան արեւ» ֆիլմի գլխավոր դերակատար Անահիտ Ղուկասյանը, գրականության եւ արվեստի անվանի գործիչներ:
ՀՊԿՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ՝ «ՎԵՐԵՎՆԵՐԻՆ»
Երեկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի 18 երաժիշտներ բաց նամակ են հղել ՀՀ եւ ԱԺ նախագահներին, վարչապետին, մշակույթի նախարարին, ԶԼՄ-ներին: Նրանք փաստում են, որ նվագախմբում «առկա է չափազանց լարված ու անառողջ մթնոլորտ, որի պատճառը Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղ. ղեկավար Ա. Ղարաբեկյանի եւ նվագախմբի երաժիշտների մեծամասնության՝ 23-ից 18-ի միջեւ գոյություն ունեցող հակամարտությունն է»: Նամակում երաժիշտները դժգոհել
ARTEXPO եւ խնդիրներ
Մշակույթի նախարարի ասուլիսն ու մեկնաբանությունները Փետրվարի 12-13-ը Նկարիչների միությունում երկրորդ անգամ կանցկացվի ARTEXPO արվեստների ցուցահանդեսը: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա շեշտեց, որ ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը կրկնակի աճել է. նախորդ տարի ARTEXPO-ին մասնակցել են շուրջ 2 տասնյակ կազմակերպություններ, այս տարի դրանց թիվը 53 է: Ասուլիսին ներկա լրագրողներին
ԷՐԵԲՈՒՆԻՆ ՄԻԱՅՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՉԷ
Վաղուց ժամանակն է փոխել վերաբերմունքը արգելոց-հնավայրերի հանդեպ 2009-ի սեպտեմբերից ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Գագիկ Գյուրջյանը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենն է: «Առավոտի» հետ զրույցում տնօրենն ասում է, որ առաջիկայի համար ունեն հստակ ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն ըստ փուլերի: Ամենամեծ ցանկությունն այն է, որ հասարակությունը վերջապես ընկալի՝ Էրեբունին ընդամենը թանգարան չէ, այլ պատմահնագիտական արգելոց-թանգարան, որը բաղկացած
ԵՄ-Ն ԽԻՍՏ ՏՈՆՈՎ Է ԽՈՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջել է դուրս բերել իր զորքերը Կիպրոսի տարածքից: Բացի այդ, Եվրախորհրդարանը Անկարային կոչ է արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Կիպրոսի խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Ինչպես հաղորդում է news.am-ը, եվրոպացի խորհրդարանականներն ընդգծել են, որ Թուրքիայի կառավարությունը պետք է բանակցություններում «ընդունելի մթնոլորտ» ստեղծի՝ Կիպրոսի հյուսիսային մասից իր զորքերը անհապաղ դուրս բերելու ճանապարհով: Բանաձեւում,
ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ «9/11»-Ի ՄԱՍԻՆ
ԱՄՆ-ում առաջին անգամ եւ պաշտոնապես հրապարակվել են 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը արձանագրած բացառիկ լուսանկարներ: Դրանք արվել են երկնքից՝ ոստիկանության ուղղաթիռներից եւ բացառիկ են նրանով, որ ահաբեկչության օրը միայն նրանք են իրավունք ունեցել երկինք բարձրանալ եւ գտնվել ահաբեկչության թիրախ դարձած Համաշխարհային առեւտրի կենտրոնի զույգ երկնաքերների ամենամոտ տարածության վրա: «Newsru»-ի մատուցմամբ, հիմա լայն հասարակայնությունը նույնպես կարող է
ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵԼՔ ԿԳՏՆԵՆ
Թուրքիայի իշխանությունները Վրաստանին կոչ են արել ազատ արձակել թուրքական այն հինգ նավերը, որոնք ավելի վաղ կալանվել էին՝ նավագնացության կանոնները խախտելու պատճառով: Այդ մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով թուրքական «TRT» հեռուստաընկերությանը: Աղբյուրի փոխանցմամբ, հիշյալ հարցը թուրքական խորհրդարանի խոսնակ Մեհմետ Ալի Շահինը բարձրացրել է իր վրաց գործընկերոջ՝ Դավիթ Բաքրաձեի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Թուրք պաշտոնյայի
Պաղեստինցի փախստականները «տնավորվեցին»
ՄԱԿ-ը փակել է Իրաքի եւ Սիրիայի սահմանում գտնվող պաղեստինցի փախստականների երկու ճամբարներից մեկը: Դա արվել է այն բանից հետո, երբ կազմակերպությունը այդ ճամբարում բնակվող 1300 պաղեստինցիների համար կարողացել է բնակավայր գտնել: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը հաղորդում է, որ 1000 պաղեստինցիների համաձայնել են ընդունել Ավստրալիան, Շվեդիան եւ Չիլին, մնացածին իր տարածքում ընդունել է Սիրիան: Սադամ Հուսեյնի իշխանության օրոք պաղեստինցիները
ԹԵՀՐԱՆՈՒՄ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ ԷԼԻ ԿՐԱԿԵԼ ԵՆ
Երեկ Իրանի անվտանգության ուժերը կրակ են բացել ու նաեւ արցունքաբեր գազ են կիրառել Թեհրանում Իսլամական հեղափոխության 31-ամյակի առիթով երկրի ընդդիմության կոչով կազմակերպված ցույցի մասնակիցների նկատմամբ՝ բողոքի ակցիան ցրելու նպատակով: Բացի այդ, BBC-ի մատուցմամբ, հարձակման է ենթարկվել ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մեհդի Քարուբին, որը փոխանցել է, թե իր որդին ձերբակալված է: Այդ օրը, երբ իրանցիները նշում են
«ԿԵՆԳՈՒՐՈՒ-2010»-Ի ԳՐԱՆՑՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ Է
«Այբ» կրթական հիմնադրամից տեղեկանում ենք, որ սկսվել է 2010թ.-ի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել ցանկացող դպրոցների գրանցումը: Հանրապետության ավելի քան 1200 դպրոցների արդեն ուղարկվել են մրցութային փաթեթները, որոնցում ամփոփված են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը, այլ անհրաժեշտ տեղեկություններ: Մրցույթի կանոններն ու մասնակցության կարգը էական փոփոխությունների չեն ենթարկվել: «Կենգուրու 2010»-ի մանրամասներին շահագրգիռ անձինք ու կազմակերպությունները
Սպանել է դստերը
Երեկ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրեց, որ փետրվարի 10-ին ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 7-ին Երանոս գյուղի 21-ամյա բնակչուհի Մանուշակ Խաչատրյանը տանը մահացել է, մահը եղել է բռնի, իսկ հաջորդ օրը նրան շտապ հուղարկավորել են: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Մարտունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ
«Ապագան» վերադառնում է
Ժամանակին ուսանողության եւ երիտասարդության հարցերով խիստ ակտիվ գործունեություն ծավալող «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունը հրատարակում էր նաեւ «Ապագա» ամսաթերթը: Այժմ միությունը որոշել է վերսկսել ամսագրի հրատարակումը: Ինչպես գրված է «Սարգիս Տխրունու» հայտարարության մեջ՝ «պահպանելով բոլոր բարի ավանդույթներն ու ընդլայնելով մեր արդեն իսկ կայուն ընթերցողների բանակը՝ «Ապագա» ամսագիրն է\’լ ավելի հետաքրքիր ու հրատապ երիտասարդական թեմաներով վերսկսում է
Հեռավար ուսուցման կարգը հաստատվեց
Երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել եւ հաստատվել է նաեւ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ուսուցման կարգը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական լրահոսից՝ ՀՀ ԿԳ նախարարը պարտավորեցվել է եռամսյա ժամկետում կառավարության հաստատմանը ներկայացնել այն մասնագիտությունների ցանկը, որոնցով հեռավար բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալ չի թույլատրվում, քառամսյա ժամկետում հաստատել
ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՑԻՈՒԹՅՈՒՆԸ
Այս սկզբունքով են վրաց իշխանությունները տրամադրված Ջավախքի հայ աշակերտների հանդեպ «Առավոտը» ջավախահայերի հիմնախնդիրներին բազմիցս է անդրադարձել: Մեր նախորդ հրապարակումներում ահազանգել էինք, թե Ջավախքի այն դպրոցներում, որտեղ կան հայկական սեկցիաներ, վրացերենի մասնագետ անվան ներքո շրջում են մասնագետներ, որոնց հիմնական նպատակն է ամեն կերպ խոչընդոտել հայերենի կիրառությանը: Ջավախքի հայկական դպրոցներում տիրող իրավիճակի մասին փորձեցինք ինֆորմացիա ստանալ «առաջին
«ԼՈՌՎԱ ՁՈՐԸ»՝ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ
«Լոռվա ձոր» հայրենակցական միությունը եւս իր միջոցառումների շարքը կունենա՝ նվիրված իր մեծանուն հայրենակցի՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին: Մասնավորապես, մեր օժանդակությամբ կձգտենք իրականություն դարձնել «մաթեւոսյանական» մոտիվներով մոնոներկայացման բեմադրությունը: Այն, մեր համոզմամբ, պետք է լինի ներկայացում, որը կճամփորդի երկրով մեկ՝ ժողովրդին հասցնելով Հրանտ Մաթեւոսյանի արձակի ոսկե էջերը: Սկսելով Լոռուց՝ այդ ներկայացումը կցուցադրվի երկրի մեծ ու փոքր բնակավայրերում:
«Պարադոքսալ իրավիճակի ելքերը»
Հ անրային խորհրդի երեկվա լիագումար նիստի օրակարգում կրկին քննարկման առանցքային հարցերն էին. ինտերնետի որակի բարձրացման եւ սակագների իջեցման խնդիրը, հեռուստաեթերի որակական եւ բովանդակային արժեհամակարգը: Քննարկվեց նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալ-տնտեսական վիճակը: Վետերան Հրանտ Հովհաննիսյանի համոզմամբ, Հայաստանում վետերանները ամենաստորացված վիճակում են, եւ իրենց սերնդակիցների գնահատման խնդիր կա, որն էլ գնալով մեծանում է: Ժուռնալիստների միութան նախագահ
ԻՆՔԸ
«ԳԻՏԵ՞Ս ԻՆՉ, ԿՅԱՆՔ Է՝ ԵՎ ՄԻ ԱԿՆԿԱԼԻՐ ԱՆՓՈԹՈՐԻԿ ԾՈՎ. ԵՎ ԵԹԵ ԽՈՐՏԱԿՎՈՒՄ ԵՍ՝ ՄԵՂՔԸ ՔՈՆՆ Է ԵՎ ՈՉ ԹԵ ՓՈԹՈՐԻԿԻՆԸ, ՔԱՆԻ ՈՐ ՓՈԹՈՐԻԿԸ ԾՈՎՆ Է: Ո՞ՒՐ Է ԽԱՐԻՍԽԴ: ԽԱՐԻ՛ՍԽԴ»: «ՄԵԾԱՄՈՐ» Վերջին շաբաթներն էին, ու մենք համարյա գիտեինք, որ նա իր երկրավոր կյանքի վերջին ծեսն է ծրագրել՝ հրաժեշտ տալու ծառին ու խոտին, քարին ու ջրին, որոնց
BONJIORNO ՏԱՎՈՒՇ
Ավելի քան մեկ ամիս է, ինչ ավարտվել է Նոյեմբերյան քաղաքում գտնվող Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի հիմնանորոգումը: Այս նպատակով շուրջ 200 միլիոն դրամ է ծախսվել: Չնայած շենքի նորոգումը դեռ Ամանորից առաջ է ավարտվել, սակայն դատարանի շենքը ներկայումս դատարկ է: Խոսակցություններ կան, որ նորոգված շենքը, որտեղ արդեն արտաքին հսկողության տեսախցիկներ կան տեղադրված, պիտի հագեցվի նոր
ԱՄԵՆԱԱԿՏԻՎԸ ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑՆ Է
Փետրվարի 11-ին Հայաստանի չորս՝ Կապանի, Գյումրու, Վանաձորի եւ Երեւանի «Ամերիկյան անկյունները» հանրությանը ներկայացրին իրենց ամենաակտիվ, մշտական հաճախորդ եւ դրա արդյունքում 100 000-րդ դարձած այցելուներին: Կապանում դա «Առավոտ» օրաթերթի Սյունիքի մարզի թղթակից Մերի Սողոմոնյանն էր: Այս առթիվ մեր թղթակիցը, ինչպես մյուս «Ամերիկյան անկյունների» 100 000-րդ այցելուները, ԱՄՆ դեսպանատան կողմից կստանան հավաստագրեր եւ ամերիկյան մշակույթի ու արժեքների
Նոր բողոքի ալիք «Դինո գոլդ մայնինգում»
Կրճատումների արդյունքում աշխատանքը կորցրել են գործադուլ նախաձեռնած եւ աշխատավարձի բարձրացման համար պայքարում հաղթած հանքափորները: Փետրվարի 10-ի երեկոյան Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ մի խումբ հանքագործներ դարձյալ աշխատանքի դուրս չեն եկել: Բայց եթե մինչ այս հանքափորների գործադուլը մեկ պահանջով էր՝ աշխատավարձերի բարձրացում, եւ կարծես համաձայնություն ձեռք բերվել է, այս անգամ հանքագործները գործադուլի