Օրվա լրահոսը
Վերահսկիչը թուք ու մուր տվեց
Մի շարք խախտումների համար Երեկ ՀՀ Վերահսկիչ պալատն իր խորհրդի արտագնա նիստն անցկացրեց Գյումրիում՝ հրապարկելով անցած տարի Շիրակի մարզպետարանում ու Գյումրիի քաղաքապետարանում, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության ու գյուղատնտեսության նախարարություններում կատարած ստուգումների արդյունքները: Պալատի ներկայացուցիչները մասնավորապես զեկուցեցին, որ Շիրակի մարզպետարանում կատարվել է 90 մլն 79, 9 հազար դրամի խախտում, որից 70 միլիոնը ենթակա է վերականգնման, իսկ
ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԸ ՑՈՒՅՑԻ ԵՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
Բեռնատար մեքենաների վարորդներին ստիպում են մտնել հարկային դաշտ ու ամսական մեծ գումարներ վճարել Կառավարության հերթական որոշումը կյանքի կոչելու արդյունքում, հանրապետությունում բողոքի նոր ալիք է հասունացել: Արդեն քանի օր է՝ անհատ բեռնատար մեքենաների վարորդները՝ ընդդեմ կառավարության, բողոքի ակցիաներ են կազմակերպում: Բանն այն է, որ այս տարվա հունվարի 1-ից կառավարությունը բեռնատար մեքենաների վարորդներին պարտադրում է հարկերը վճարել,
«ՄԵՆՔ ԱՏՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԸ»
Հատվածներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում հնչած ելույթից Եվրոպայի նորագույն պատմությունը համագործակցության միջոցով հակասությունները հաղթահարելու պատմություն է: Հայաստանը միշտ էլ հանդես է եկել հենց այդ դիրքերից: Դրան է միտված մեր քաղաքականությունը: Այդ ճանապարհով ենք մենք նաեւ պատրաստ առաջ շարժվել հայ ժողովրդի համար կարեւոր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ճանապարհին, մի հիմնախնդիր, որ
ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀՅԴ-ԻՆ
Ամերիկայի հայկական ասամբլեան եւ Հայ բարեգործական ընդհանուր միությունը մեղադրում են Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը` ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի հետ հանդիպումը վիժեցնելու համար: Այդ մասին հաղորդում է haynews.am-ը՝ հղում անելով Միացյալ Նահանգներից ստացած տեղեկություններին: ԱՀԱ-ն եւ ՀԲԸՄ-ն կարծում են, որ Դաշնակցությունը վիժեցրել է հանդիպումը, որպեսզի Քլինթոնի մոտ հայ-թուրքական հարաբերությունների մասին գերակայի իր տեսակետը: ՍԻԼՎԱ ԱՍԱՏՐՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ Երեկ
ՈՉ ՄԻ ԿՈՂՄ ԷԼ ՉԻ ՇԱՀԻ ՁԱԽՈՂՈՒՄԻՑ
ՍԴ որոշումից հետո Թուրքիայի եւ Հայաստանի պաշտոնյաները երկուստեք հանդես եկան բավական ջղագրգիռ հայտարարություններով: Մասնավորապես՝ իշխող կուսակցության խոսնակը Թուրքիայի վարչապետին համեմատեց գյուղատնտեսի հետ, նաեւ կասկած հայտնեց, թե պրն Էրդողանը «տառապում է հիշողության կորստով»: Մինչդեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե նույնիսկ հայ-թուրքական գործընթացը ձախողվի՝ Հայաստանը դրանից դուրս է գալու շահած: Ուստի հարց է առաջանում,
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԻ
Պատերազմը փողոցային ծեծկռտուք չէ, եւ Ադրբեջանը հազիվ թե այն սկսի, «Արմինֆո»-ի հաղորդմամբ, երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա կարծիքով, վերջին տարում տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, ուժերի տեղաբաշխումը որեւէ էական փոփոխություն չեն կրել, եւ այդ պատճառով նոր պատերազմի մասին խոսելու հարկ չկա: Մեկնաբանելով ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիս Բլերի վերջերս արած հայտարարությունը,
ՀԱՅ ՎԿԱ ԿԱ
Հայաստանի լրատվական գործակալություններն ու կայքերը, հղում անելով թուրքական աղբյուրներին, տեղեկացնում են, որ պոլսահայ հայտնի հասարակական գործիչ, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարական զավեշտները շարունակվում են: Փետրվարի 8-ին սկսված հերթական 12-րդ դատալսումը եւս հետաձգվել է, քանի որ դատարան չի բերվել գործով գաղտնի վկան: Դատավորի հայտարարությամբ՝ ոստիկանությունը մոռացել էր դատական սրահ բերել գաղտնի վկային:
Երեք կողմից «սխալ հանեց»
Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը պատասխանեց Գրիգոր Ամալյանին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին փետրվարի 9-ին լրագրողները հարց էին ուղղել, որում հիշատակել էին նաեւ մարտի 1-ի մասին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցը: Ըստ lragir.am-ի, ի պատասխան Գրիգոր Ամալյանը հորդորել էր, որ ավելի լուրջ զեկույցների մասին խոսեն, ու նաեւ Պաշտպանի զեկույցը որակել էր որպես
ԿՈՆԿՐԵՏ Ո՞Ր ՏԱՐԱԾՔԻՑ Է ՀՆՉԵԼ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ԱԺ նախկին փոխխոսնակ, ազատական Կարապետ Ռուբինյանի «դաշնակցական հարցադրումը» – Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օդային ուղերձը՝ ուղղված Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին: – Այդ առիթով մի դաշնակցական հարցադրում պիտի անեմ. ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ուղերձն ուղղվել է ոչ թե Թուրքիայի օդային տարածքից, այլ Արեւմտյան Հայաստանի օդային տարածքից: – Այսի՞նքն: – Եթե իմ
«ՈՐՈՇԱԿԻ ԲԵԿՈՒՄ ԿԼԻՆԻ»
Կարծում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության փոխարինող կազմի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Մելիքյանը: – ԵԽԽՎ հայկական պատվիրակության փոխարինող կազմում եք եւ հունվարյան նստաշրջանին դուք եւս չմասնակցեցիք, ինչպես մյուս փոխարինողները, կարծում եք արդարացվա՞ծ է ԵԽԽՎ նիստերին փոխարինողների չգնալու որոշումը: – Ես չէի ցանկանա գնահատական տալ արդեն կայացված որոշումներին:Պատվիրակության ղեկավարը նպատակահարմար է գտել, որ այս անգամ կմեկնի հիմնական
ՄԵՐԺԵՑԻՆ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության կողմից 2009թ. վերջին ՀՀ քրեական օրենսգրքի 306 հոդվածի առաջին մասով՝ պետական գաղտնիք հրապարակելու կասկածանքով, կալանավորված ՀՀ ՊՆ շինվարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանի փաստաբանների միջնորդությունը: Վերջիններս դատարանին միջնորդել էին, որպեսզի երկու ամիս առաջ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվի
Փետրվարի 10
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր խոհարարությամբ զբաղվելու հարմար օր է: ՑՈՒԼ (21.04-21.05)- Մի գայթակղվեք ձեր հասցեին հնչեցրած հաճոյախոսություններից: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր մտերիմները ձեր աջակցության եւ խորհրդի կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պարտքով փող խնդրողներին՝ մերժեք, որովհետեւ ուշ կվերադարձնեն: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մի չարաշահեք մտերիմների համբերությունը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Զբաղվեք երեխաների դաստիարակությամբ եւ
ԴԴՄԻ ՍԵՐՄԵՐԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Դդմի սերմերի ճիճվասպան հատկությունը վաղուց է հայտնի: Սակայն ոչ միայն դա: 40-50 տարեկանից հետո տղամարդկանց մոտ հաճախ է հանդիպում շագանակագեղձերի բորբոքում (պրոստատիտ), ինչպես նաեւ ադենոմա (ուռուցքի տեսակ): Արտասահմանում այն բուժում են արմավենու ծառի մզվածքով: Մզվածքը ունի ուժեղ հակաբորբոքային հատկություն, փոքրացնում է նաեւ շագանակագեղձի ադենոմայի չափերը: Այսպիսի հատկություն ունեն նաեւ դդմի սերմերը, ավելի ճիշտ՝ նրանց բաղադրության
«ՈՐ ՉԱՍԵՆ՝ ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ»
Ամփոփվեցին «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները: Մրցույթի հաղթողներն են. «Գեղարվեստական գրականություն» անվանակարգում Հրաչյա Թամրազյանը՝ «Մայր Հղացք» բանաստեղծությունների ժողովածուի համար, «Գեղանկարչություն» անվանակարգում Սրապիոն Դանիելյանը՝ «Գաղթ» գեղանկարի համար, «Քանդակ» անվանակարգում Լեւոն Թոքմաջյանը՝ «Վահան Թեքեյան» բրոնզե քանդակի համար, «Ռադիո եւ հեռուստատեսություն» անվանակարգում Լուսինե Նազարյանը՝ «Արմատներ» հաղորդաշարի համար, «Երաժշտություն» անվանակարգում Վահրամ Բաբայանը՝ «Լարային կվարտետ թ.7» ստեղծագործության համար, «Սոցիալ-քաղաքական երգիծանք»
ՉԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՊԵՐ
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի կարծիքով՝ վերջին 20 տարիներին Հայաստան-Իրան հարաբերություններում ամենամեծ ձեռքբերումը նախորդ տարի Իրանի նախագահի այցն էր Հայաստան եւ այցի շրջանակում ձեռք բերված երկաթգծի կառուցման ծրագրի համաձայնությունը. «Երկաթգծի ու ճանապարհի կառուցումը մեզ ուղղակիորեն կկապի Պարսից ծոցի հետ, եւ սա մեծ քաղաքական, տնտեսական եւ ստրատեգիական նշանակություն ունի, որը, հույս ունեմ, կիրականացվի»: Երեկ ՄԱԱ-ում
Շեքսպիրը՝ կաթոլի՞կ
Հռոմում բրիտանական կաթոլիկ ճեմարանի՝ «Պատվարժան անգլիական կոլեգիայի» փոխռեկտոր, հոգեւորական Էնդրյու Հիդոնը գտնում է, որ Ուիլյամ Շեքսպիրը եղել է կաթոլիկ: Այդ մասին հայտնում է «Times»-ը: Ուսումնասիրողներն առաջներում էլ են նման ենթադրություններ արել, սակայն Հիդոնը համոզված է, որ ունի պատմական վկայություններ դրամատուրգի՝ ոչ միայն կաթոլիկ եկեղեցուն պատկանելության, այլեւ Հռոմում լինելու մասին: Խոսքն Անգլիական կոլեգիայի հյուրերի գրքում եղած
«Լոռվա ձմեռ»՝ 40-րդ անգամ
Հակառակ եղանակային կամակորություններին եւ հուրախություն հատկապես մարզասեր լոռեցիների՝ այս տարի էլ Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժինը իսկական տոն նվիրեց տեղացիներին՝ կազմակերպելով «Լոռվա ձմեռ-2010» 40-րդ ավանդական մարզատոնահանդեսը: Ամանորից հետո սա երկրորդ սիրելի տոնն է լոռեցիների համար: Նշենք, որ «Լոռվա ձմեռի» պատմությունը սկսվում է դեռեւս 1968 թվից, իսկ ավանդույթը խախտվել է ընդամենը 2 անգամ՝ 88-ի երկրաշարժի,
ՀԱՐԲԱԾ ՆԿԱՐԵ՞Լ, ԹԵ՞ ՈՉ
Վանաձորցի գեղանկարիչ Արտյոմ Բասենցին՝ իր եւ արվեստագետի կերպարի մասին Վանաձորցի գեղանկարիչ Արտյոմ Բասենցու արվեստանոցը գտնվում է քաղաքապետարանի նախկին տնակներում, ուր հետերկրաշարժյան առաջին տարիներին գործում էր Վանաձորի քաղաքապետարանը: 25-ամյա նկարչի արվեստանոցը համեստ մի սենյակ է, որտեղ, մի քանի արվեստանոցում ստեղծագործելուց հետո, արդեն 3-4 ամիս է՝ աշխատում է Արտյոմը: Նրա արվեստին գեղանկարչության երկրպագուները հաղորդակցվել են այս տարիներին
Աբրահամը մեկնեց ԱՄՆ
IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, այժմ աշխարհի վեց ուժեղագույն միջին քաշայինների «Super Six» մրցաշարի առաջատար Արթուր Աբրահամը մեկնեց Միացյալ Նահանգներ, որտեղ մարտի 6-ին Կալիֆոռնիայի «Agua Caliente Casino»-ում երկրորդ մենամարտն է անցկացնելու ամերիկացի Անդրե Դիրրելի հետ: «Արքա Արթուրի» թիմը, մարզիչ Ուլի Վեգների ղեկավարությամբ, իր Լոս Անջելես ժամանելուց հետո գնալու է Պալմ Սպրինգս, որտեղ գտնվում է իր
Փաշիկյանն սկսեց հաղթանակով
Մոսկվայում երեկ մեկնարկեց շախմատի «Aeroflot Open» միջազգային ավանդական գերմրցաշարը: Ուժեղագույնների «A1» խմբում հանդես եկող մեր գրոսմայստերներից մրցաշարում առավել հաջող է մեկնարկել Արման Փաշիկյանը: Նա առաջին տուրում սպիտակներով պարտության մատնեց իսպանացի Ռենյեր Վասկես Իգարզային: Զավեն Անդրիասյանը եւ Գաբրիել Սարգսյանը համապատասխանաբար միավորը բաժանեցին Մաքսիմ Վաշյե Լագրավի (Ֆրանսիա) եւ Վեյգի Ժոուի (Չինաստան) հետ: Ուշ երեկոյան Հրանտ Մելքումյան-Կրիշնան Սասիկիրան
ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՀԱՎԱՍԱՐՆԵՐԻ ՄԵՋ ԱՌԱՋԻՆԸ ԼԻՆԵԼ
Երեկ «Անի Պլազա» հյուրանոցում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ու ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը մարզաձեւի աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկից առաջ հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Առավոտը» հավաքականի մարզումների ընթացքին անդրադարձել է մի քանի օր առաջ ու պարոն Ջուլֆալակյանից ստացել հետաքրքրող հարցերի մանրամասն պատասխանները: Սակայն այս ասուլիսը հետաքրքիր էր նրանով, որ,
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԻՆ
Չնայած ծանրաբեռնված ժամանակացույցին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանի ընթացքում ներկայացնում է նաեւ ուսանող շնորհալի երաժիշտներին: Ինչպես հայտնեցին Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունից, փետրվարի 12-ին կայանալիք համերգը, որ բաղկացած է միայն Բեթհովենի ստեղծագործություններից, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողուհի Մարիաննա Ուզանկիչյանի (պրոֆեսոր Կարինե Օհանյանի դասարան) մեկնաբանմամբ կհնչի մեծանուն կոմպոզիտորի Դաշնամուրի եւ նվագախմբի թիվ 1 կոնցերտը (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան): Նշենք, որ
ԼԻԼՈՒՆ ԵՎ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ
Օրերս «Սայաթ-Նովա» համալիրում կայացել է Լիլուի երեկոն: Ըստ bravo.am-ի, երգչուհին կատարեց իր սիրված երգերը, ինչպես նաեւ «Սիրո գիշերը»՝ Էռնա Յուզբաշյանի երգացանկից, հնչեցին նաեւ Ալիսա Քեյսի երգերը: bravo.am-ը փաստում է, որ Լիլուի անունը վերջերս շատ չէր հնչում. երգչուհին գնացել էր Եգիպտոս՝ հանգստանալու: «Անցյալ տարին բուռն էր, դրա համար ինձ մի քիչ տվեցի հանգստին: Հետո ընթացքում այնպիսի
«ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
Փետրվարի 6-ին, ժամը 19-ին ոստիկանության աշխատակիցները, գողություն կատարելու կասկածանքով, Խանջյան փողոցի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 1982թ. ծնված Ստեփան Հովակիմյանին: Ինչպես tert.am-ի փոխանցմամբ հայտնում են ոստիկանությունից, պարզվել է, որ նա ոմն Վազգենի եւ Վահանի հետ հունվարի 10-ին, ժամը 23.00-ին, հարմարեցված բանալիով բացելով «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղը` չհրկիզվող պահարանից գողացել է 5048000 դրամ եւ 1000
Տերյանական տարին մեկնարկեց
Տերյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումների շարքն արդեն մեկնարկել է: Երեկ Կոմիտասի անվան այգու պանթեոնում տերյանական տարվա մեկնարկը համախմբել էր մշակույթի գործիչներին ու նրա արվեստը սիրող ու գնահատող մարդկանց: Տերյանին նվիրված հանդիսությունը սկսեցին բանաստեղծի անունը կրող դպրոցի սաները՝ Տերյանի բանաստեղծություններով ու դրանց հիման վրա գրված երգերով: Բանաստեղծի ստեղծագործական առանձնահատկություններն առանձնացնելով՝ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ
ԱՄԱԼՅԱՆԸ ԳՈՎԵՑ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
Բայց չկարողացավ հստակ պատասխաններ տալ լրագրողական հարցադրումներին Երեկ կայացավ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի ասուլիսը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված՝ օրերս հրապարակված չափորոշիչների թեմայով: Նա նախ ներկայացրեց, թե ինչու նախագիծը հանրության դատին ներկայացվեց միայն վերջերս. «Պիտի նայեինք, թե որքան ցցուն եւ երեւութական էին դարձել խնդիրները՝ բովանդակության իմաստով եթերում: Մեր մոտեցումն այս էր՝
ԿԱԴԻՐՈՎԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄՈՐԸ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մայրը՝ Այմանին, որդուն խնդրել եւ կոչ է արել ետ կանչել իր դատական հայցերը, որոնք հարուցվել են իրավապաշտպաններ՝ 56-ամյա Օլեգ Օրլովի եւ 82-ամյա Լյուդմիլա Ալեքսեեւայի նկատմամբ: Այդ մասին, ըստ lenta.ru-ի, ասված է Չեչնիայի նախագահի եւ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում: Կադիրովի մայրը շեշտել է այդ մարդկանց տարեց լինելու փաստն ու Ռամզանին հիշեցրել
ՌԴ-Ն ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶԻՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել Աֆղանստանում կոալիցիոն ուժերի ռազմական գործողություններին: Այդ մասին փոխանցում է «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ին՝ հղում անելով ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին: Նրա ասելով, «աֆղանական խնդրի բանալին ոչ թե ռազմական, այլ խաղաղ հարթությունում պետք է գտնել»: Պատրուշեւը նաեւ հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է քննարկել կոալիցիոն ուժերի ռազմական բեռներն իր տարածքով Աֆղանստան փոխադրելու թույլտվության հարցը:
ԼԵՀԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՋԵՎ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ Է ԾԱԳԵԼ
Լեհաստանը ետ է կանչել Բելառուսում իր երկրի դեսպան Հենրիկ Լիտվինին՝ բելառուսական Իվենեց քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ խորհրդակցությունների համար: lenta.ru-ի մատուցմամբ՝ փետրվարի 8-ին այդ քաղաքում գործող եւ պաշտոնական Մինսկի կողմից չճանաչված «Բելառուսի լեհերի միությանը»՝ լեհական համայնքին պատկանող «Լեհերի տուն» էին ներխուժել ոստիկանության աշխատակիցներն ու դատական կատարածուները եւ այնտեղ գտնվող լեհերին շենքից վտարելուց հետո սկսել էին
Տիմոշենկոն հույսը դեռ չի կորցրել
Ուկրաինայի դեռեւս գործող վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոյի շուրջ համախմբված դաշինքը վիճարկելու է փետրվարի 7-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի՝ առանձին ընտրատեղամասերի արդյունքները եւ վերահաշվարկ է պահանջելու: Այդուհանդերձ, դաշինքը դեռ չի կողմնորոշվել՝ պահանջելո՞ւ է ընտրությունների երրորդ փուլ անցկացնել, թե՞ ոչ: «Ինտերֆաքսի» տեղեկություններով, քվեաթերթիկների 99,95%-ի հաշվարկի արդյունքում առաջատարը «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար Վիկտոր Յանուկովիչն է,