Օրվա լրահոսը
Վաշինգտոնում ներկայացրինք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությունը ԱՄՆ-ին՝ կոչ անելով աջակցել այս ջանքերին․ Վարդան Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Այս շաբաթվա սկզբին Վաշինգտոնում էի շվեյցարացի երկու խորհրդարանականների՝ Դաշնային-դեմոկրատական միության անդամ Էրիխ Ֆոնթոբելի և Շվեյցարիայի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Լուկաս Ռայմաննի, ինչպես նաև «Քրիստոնեական Համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Ջոն Էյբների հետ։ Մենք միասին ներկայացրինք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությունը ԱՄՆ-ին՝
«Նիկոլ Փաշինյան, սպեցնազը նրա համար չի, որ ուղարկես Էջմիածին՝ եկեղեցի, սպեցնազն ուղարկի ադրբեջանցիների կողմից Հայաստանի զավթած տարածքները թող ազատի». արցախցի
Նիկոլ Փաշինյան, 7 տարի է դու ժողովրդին խաբում ես: Քո ասած խոսքերին ժողովուրդը չի հավատում. արցախցի
Viva-ի 80 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխված են
«Վիվա Արմենիա» ՓԲ ընկերության` 80 միլիոն ԱՄՆ դոլար անվանական ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխված են։ Յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը 7,65% է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն էր։ Այսպիսով, Viva-ն դարձել է Հայաստանի կապիտալի տեղական շուկայում մինչ օրս ամենամեծ ծավալով արտարժութային պարտատոմսեր թողարկած ընկերությունը։ «Սա մեծ նվաճում է Viva-ի
Կարծիք է ձևավորվում, որ Աբու Դաբիի հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը մերժել է Սյունիքի ճանապարհի վերահսկման՝ ամերիկյան առաջարկը․ Տաթև Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Դեռ Աբու Դաբիի երկկողմ հանդիպումից երկու օր առաջ ես (այդ ժամանակ դեռ չկար հաստատված տեղեկատվության հանդիպման մասին) կանխատեսում էի արել, որ ադրբեջանական կողմը, ամենայն հավանականությամբ, մերժելու է ամերիկյան առաջարկը Սյունիքի ճանապարհի վերահսկման կամ ինչպես նորովի են ասում «արտապատվիրակման» հարցով։ Ինձ
Արցախցիների հանրահավաքը նաև երթի բաղադրիչ է ունեցել, որը մերժվել է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեսյբուքյան գրառումը. Արցախցիների այսօր նախատեսված հանրահավաքը նաև երթի բաղադրիչ է ունեցել, ինչն իշխանությունները մերժել է: Փաստորեն, մեր երկրում արդեն քաղաքացիների խաղաղ երթի իրավունքն է մերժվում ու դեռ չեմ խոսում ոստիկանության` «մարդկանց հետ զրուցելու» ավանդույթի մասին, որն իրականում ճնշման և շանտաժի տարրեր է պարունակում: Լավ
ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման․ ՀՅԴ
Հուլիսի 12-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և ՀՅԴ Մարզային կոմիտեների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են քաղաքական և կազմակերպական բնույթի հարցեր։ Անդրադառնալով ՀՅԴ-ի դեմ թափ առած բռնաճնշումների նոր ալիքին, ընկերները վերահաստատել են՝ ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակ 12.07.2025թ.
Հունիսի 27-ին պայքարի կանչող եկեղեցական զանգերը շարունակում են հնչել․ Գենադի Մնացականյան
2025 թվականի հունիսի 27-ին Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու պատրվակով ՀՀ քրիստոսամարտ իշխանությունների կողմից փաստացի զինված հարձակում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա։ Զինված ու դիմակավորված ոստիկանական ու այլ ուժային կենտրոնների ծառայողներ իրենց պարզ ներկայությամբ արդեն իսկ ահաբեկեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող բարեպաշտ հավատացյալներին, խանգարեցին այդ օրը նախատեսված քահանայից հավաքի անցկացմանը, որն
Ես այստեղ եմ մեծ ակնկալիքով՝ այս երեք օրերի ընթացքում սովորել իմ գործընկերներից՝ առաջին տիկնանցից․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Նյու Յորքում հուլիսի 7-ից 10-ը մասնակցում էր առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիային, որն անցկացվում է GFLA-ի և Կոլումբիայի համալսարանի Մեյլմանի հանրային առողջության դպրոցի հետ համատեղ։ Մասնակցում են նաև աշխարհի տարբեր տարածաշրջանների տասնյակ առաջին տիկնայք, այդ թվում՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Գորդոն Բրաունի կինը՝ Սառա Բրաունը, Իսլանդիայի
Երիտասարդ կինը թեև համաձայն չէ իրեն մեղսագրվող արարքին, բայց պատրաստ է կրել տնային կալանք, միայն թե լինի իր երեխաների հետ․ Քրիստինե Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը «Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցեցի երեք ամսով կալանավորված Լիանա Հարությունյանին և նրա ութամսական փոքրիկին։ Երիտասարդ կինը դեռևս չէր կարողանում հավատալ իր հետ կատարվողին, փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը։ Անկեղծ, ասել, որ ցնցված եմ այս տեսարանից, ստեղծված իրավիճակի աբսուրդից, նշանակում է ոչինչ
Աշխարհում շատ են դեպքերը, երբ ազատությունից զրկվում են կանայք, մի շարք դեպքերում` մանկահասակ երեխաներ ունենալով․ ՄԻՊ արձագանքը «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» հայտարարությանը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն խումբն անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը՝ գնահատական հնչեցնելով Պաշտպանի գործունեության վերաբերյալ: Հարկ ենք համարում արձանագրել, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի դրույթների պահպանման մշտադիտարկումը Մարդու իրավունքների պաշտպանի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին և 17-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝
Կապանում բախվել են ավտոմեքենաներ․ վարորդներից մեկը մահացել է
Հուլիսի 12-ին, ժամը 11:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ 2121» և «VAZ 2106» մակնիշների ավտոմեքենաները․ կա արգելափակված քաղաքացի:
Բնակիչները, իշխանությունները չէին կարող կանխատեսել, որ ջրհեղեղն այսչափ ավերիչ եւ կործանարար կլինի
Հորդառատ տեղումների պատճառով Տեխասի Քերրի շրջանում մոտալուտ ջրհեղեղի մասին զգուշացումը Եղանակի ազգային ծառայության կողմից արձակվել է դրա մեկնարկից 3 ժամ 21 րոպե առաջ՝ հուլիսի 4-ին՝ առավոտյան 01:14-ին։ Ծանուցումներն ուղարկվել են բնակիչների բջջայիններին։ Հաղորդումներ են եղել նաեւ ռադիոյով, սակայն հայտնի չէ՝ արդյո՞ք տեղական իշխանությունները պատշաճ կերպով տեղեկացվել են, որպեսզի կարողանան նախապատրաստվել։ Ըստ Քերվիլի քաղաքապետի՝ Գուադալուպե գետի
Պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում. փաստաբան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Ուշադրություն «Սրբազան պայքար»-ի գործով բոլորին կալանավորելուց հետո, դեռ հոգին չի փառավորվել: Անձանց ՔԿ հիմնարկներ տեղափոխելուց հետո ռեպրեսիաները շարունակվում են: Պարբերաբար ու շատ խիստ /եթե կուզեք՝ դաժան/ խուզարկություններ են կատարվում այդ գործով կալանավորվածների խցերում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ՔԿ ծառայությունը պարզապես իր պարտականություններն է կատարում, բայց դա միայն առաջին
Իշխանությունը դեռ նախորդ տարի մեկնարկած, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի խոչընդոտողներին տարբեր ձևերով փորձում էր խաղից հանել․ Տիգրան Աբրահամյան
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեսյբուքյան գրառումը. Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանավորումը կանխատեսելի էր, որովհետև իշխանությունը դեռ նախորդ տարի մեկնարկած, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի խոչընդոտողներին տարբեր ձևերով փորձում էր խաղից հանել: Միայն պարզ չէր, թե որ պահին ինչ հոդված կդնեին: Մախսուդյանն այն դեմքերից էր, ով սուր բառապաշար ուներ, չէր
Խնդրի իրական կողմին անդրադառնալու փոխարեն՝ ՄԻՊ-ն ուշադրությունն ուղղել է երեխայի լուսանկարը հրապարակելու՝ փաստաբանի որոշման վրա․ հայտարարություն
Ծանոթացանք հանրային մեծ վրդովմունք առաջացրած դեպքի՝ երեք անչափահաս երեխաների մորը կալանավորելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությանը։ Խնդրի իրական կողմին անդրադառնալու փոխարեն՝ ՄԻՊ-ն ուշադրությունն ուղղել է երեխայի լուսանկարը հրապարակելու՝ փաստաբանի որոշման վրա, և քննադատել է այդ փաստը՝ ելնելով «երեխայի լավագույն շահի» սկզբունքից։ Մինչդեռ եթե որևէ մեկին պետք էր քննադատել «երեխայի լավագույն շահի» տեսանկյունից, ապա դա բնավ փաստաբանը չէր,
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջում արտացոլված է բացառապես կենտրոնի նախկին ղեկավարի անձնական կարծիքը․ Առողջապահության նախարարությունը՝ Անահիտ Ավանեսյանի և Լևոն Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութի մասին
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» ֆեյսբուքյան էջում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և նրա տեղակալ Լևոն Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել՝ հետևյալ մեկնաբանությամբ․ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նոր համակարգողն է սույն արարածը՝ ԱՆ փոխնախարար պարոն Լևոն Հակոբյանը: Սալյուտ։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն-ի լաբորատոր ծառայության ղեկավարը ողջունում է սույն քայլը։ Տեսանյութում հրապարակված են արխիվային կադրեր, որում Լևոն Հակոբյանը
«Հայաստանի ներսում ամենագլխավոր քայքայիչ գործընթացը պառակտումն է, որն ամբողջությամբ քաղաքական բնույթ ունի»
«ՀԷՑ-ի մասնավորեցման այսօրվա գործընթացում եւս առկա են կոռուպցիոն ռիսկեր։ Ինչպես նախկինում՝ հիմա էլ։ Օրինակ՝ վարչապետը հայտարարել է, թե լույսերի անջատումների պատճառով է իրականացվում ՀԷՑ-ի պետականացում, սակայն չի ուսումնասիրվել 2015-ի փոխանցման հիմքերը, ոչ էլ՝ դրանից առաջ տեղի ունեցած թալանը։ Գուցե հիմա էլ է տեղի ունենում թալան»,- «Առավոտի» զրուցակիցն է հասարակական գործիչ, «Էլեկտրիկ Երեւան» շարժման ակտիվիստներից Նարեկ
Կենսունակ Արեւմտահայերէն՝ Խոչընդոտներէն դէպի Հնարաւորութիւններ
Լեզուապահպանումի նիւթը՝ մանաւանդ արեւմտահայերէնի վտանգուած ըլլալը, ինչպէս ներկայացուեցաւ ամփոփ ձեւով՝ անցեալ երկու յօդուածներուն մէջ, լուրջ, մտահոգիչ, եւ պատասխանատու հարց է: Այլասերելու եւ մէկ մշակոյթի ծառայելու մարտահրաւէրները անողորմ են եւ ճնշիչ, մանաւանդ փոքր գաղութներու համար, որոնց յաջորդական սերունդները կը ծնին եւ կը մեծնան օտար ափերու մէջ: Կեդրոնանաք մեր գաղութներուն վրայ եւ մեր մայրենիին վրայ: Ի՞նչ են
Ալավերդու նախկին համայնքապետի դիմումը ՍԴ-ն մերժեց
Սահմանադրական դատարանը հուլիսի 8-ին մերժեց թե նախկին համայնքապետին, թե Գերմանիայի քաղաքացու, ով անհատական դիմումով շատ կարեւոր հարց էր բարձրացրել: Սկսեմ Ալավերդու նախկին համայնքապետի գործից: Այս գործը մինչ ՍԴ հասնելն անցավ դատական երեք ատյաններով, ու մենք ականատեսն էինք դատական գործընթացներին: Հիշեցնեմ, որ ամեն բան սկսվեց 2022թ. դեկտեմբերի 5-ից. վաղ առավոտյան Ալավերդի համայնքում հարյուրավոր ոստիկաններ շրջափակեցին Ալավերդու
2025 թվականին՝ ընդամենը մեկ տարի անց, Ջաֆար Փանահին Կաննում հաղթանակ է գրանցում, իսկ նրա հաղթական ֆիլմը դառնում է 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը
«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա բացման ֆիլմը կլինի Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» նոր ֆիլմը, որը մայիսին Կաննում արժանացավ գլխավոր մրցանակի՝ Ոսկե արմավենու ճյուղի։ Իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկը՝ Ջաֆար Փանահին, անցած տարի՝ 2024-ին, առաջին անգամ 15 տարվա արգելքից հետո Երևանում մասնակցեց 21-րդ «Ոսկե ծիրան»-ին որպես պատվավոր հյուր։ Փանահիին շնորհվեց Փարաջանովյան Թալեր մրցանակը՝
Դուք ի՞նչ է, ինչ-որ ուրի՞շ բան էիք սպասում. «Փաստ»
Աբու Դաբիում Փաշինյանի ու Ալիևի առերես բանակցությունները տևեցին մոտ 5 ժամ: Չնայած նման երկար հանդիպմանը, դրա բովանդակության վերաբերյալ հաղորդագրություններն ու «արտահոսքերը» կարճառոտ ու կցկտուր էին: Ամեն դեպքում, հանդիպումից կարճ ժամանակ անց, հիմնվելով նաև ՀՀ ԱԳ փոխնախարարի՝ հետագայում «հերքում-պարզաբանումային» հստակեցումների կարիք ունեցած խոսքի վրա, բազմաթիվ մեկնաբաններ նշեցին, թե քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը» հանձնելու հարցը: Բազմաթիվ քննարկումներ
Դեբեդը բարկացել է
Այսքան վարար ՀՀ ամենաջրառատը կարող է լինել ապրիլ- մայիս ամիսներին, բայց ոչ հուլիս ամսվա մեջ: Հիմա Դեբեդը բարկացել է: Համենայնդեպս, ինձ այդպես ասաց մեր հերթական եռյակ զրույցի ժամանակ: – Եռյա՞կ, – կհարցնեք դուք: – Այո, եռյակ, – կպատասխանեմ ես, – երրորդ մշտական զրուցակցիս պատկերը ծածկել են Ալավերդու անխնամ մնացած մարզադաշտի ճակատային մասում աճած ծառերի փարթամ
Ավետիք Չալաբյան. Փաշինյանը հստակ հասկանում է, որ հայտնվել է աքցանի մեջ. «Փաստ»
Հունիսի 10-ին Դուբայում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ Հինգ ժամ տևած հանդիպմանը հաջորդեցին երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունները, տեղեկություններ ադրբեջանական և հայկական մամուլում, մասնավորաբար՝ «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր գործարկման, որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերման մասով։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի տպավորությամբ, վերջնական պայմանավորվածություն չկա, այլապես դրա մասին հայտարարության մեջ կնշվեր կամ որևէ հուշագիր կստորագրվեր։ «Իմ գնահատմամբ,
ՄԱԿ-ը հրաժարվել է մեկնաբանել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը․ «Ազգային ճակատ»
«Ազգային ճակատ» – ՄԱԿ-ը հրաժարվել է մեկնաբանել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻԳՀԳ) տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված լարվածության մասին, սակայն չունի բավարար տեղեկատվություն մեկնաբանություն տալու համար:
Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»
Արդարադատության նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված փաթեթով առաջարկվում է կատարելագործել հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կարգավորումները, ինչի արդյունքում, ըստ նախարարության, կբարձրանա կառավարության համապատասխան որոշումների հիմնավորվածությունը, կբարելավվեն ու կհստակեցվեն վարույթային և դատավարական ընթացակարգերը: Առաջարկվում է կատարելագործել հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշումները Վարչական դատարանում վիճարկելու վերաբերյալ կարգավորումները՝ հստակեցնելով որոշումների վիճարկման ժամկետները, Վարչական դատավարության օրենսգրքում նշված որոշումների
Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով, սակայն ձեռնարկվում են համապատասխան քայլեր երեխայի խնամքի տրամադրման հարցի առնչությամբ․ ՄԻՊ
2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ
Դարբինյաններին առաջարկվել է վերականգնել վնասը, սակայն առաջարկը մերժվել է եղբայրների կողմից. «Հրապարակ»
Հունիսի 23-ին ձերբակալվել էին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, եւ եւս երկու հոգի: Քննչական կոմիտեից ձերբակալման վերաբերյալ փոխանցել էին․ «ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով
Ցանկացած մեկը, որը կգնի ՀԷՑ-ը, սակագների` առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու․ ՀայաՔվե
ՀԷՑ-ը մեր էներգետիկ անվտանգության կարևոր բաղադրիչներից է։ Այն խլելու գործընթացը լուրջ խնդիրներ է առաջացնելու, ու եթե ի վերջո որոշեն անօրինական ձեւով այն մեկին վաճառել, ցանկացած մեկը, որը կգնի ՀԷՑ-ը, սակագների` առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու, այսինքն` էլեկտրաէներգիայի համար կրկնակի թանկ ենք վճարելու: Փաշինյանը ստում է, թե իբր երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ: Այդ ստախոսությունը
2 մեքենա՝ ԱԱԾ-ականներով լցված, գնացել է 2 անչափահաս երեխաների մայր Հասմիկ Թադեւոսյանի տուն. «Հրապարակ»
2020թ․ նոյեմբերի 9-ի իրադարձություններից շուրջ 5 տարի անց իրավապահները մասկի շոուներով ներխուժում են քաղաքացիների տներն ու ձերբակալում նրանց։ Փաշինյանը որոշել է հանրությանը վախի մեջ պահել, անպաշտպանության զգացում սերմանել բոլորի մեջ։ Պատահական չէ, որ վերջին բոլոր խուզարկություններին մասնակցում են ԱԱԾ «Ալֆայի» հատուկ ջոկատայինները՝ դիմակավորված, զինված: Թե ինչու են այդ պարապած տղերքին ուղարկում անզեն կանանց ու երիտասարդների