Օրվա լրահոսը

Կարևոր քայլ՝ երեխաների և երիտասարդների իրավունքների ձայնը լսելի դարձնելու և նրանց որոշումների կայացման գործընթացներում ներգրավելու տեսանկյունից

Մարտի 12-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կողմից ՄԻՊ հաստատությունների համար կազմակերպված բարձրաստիճան համաժողովում առաջին անգամ ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներկայացուցիչ Տիգրան Մանուկյանը։ Ստրասբուրգում անցկացված համաժողովին նա մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորած պատվիրակության կազմում՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչ։ Այս

Գուրգեն Մելիքյան․ Էլիտան պետք է ոտքի կանգնի եւ խոսի․ «Հրապարակ»

«Արցախի մասին ամեն նախադասություն նշանակում է պատերազմի կոչ, ասում են՝ վերադարձ, ի՞նչ վերադարձ: Ղարաբաղցիները պետք է մեկընդմիշտ մոռանան Ղարաբաղ վերադարձի մասին եւ մշտական բնակվեն Հայաստանում»: Սրանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի խոսքերն են` Արցախի մասին, բայց սա դեռ ամենը չէ: Փաշինյանը հայտարարել է, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենին անձամբ ինքն է առաջարկել աշխատանքից ազատվելու դիմում

Կասեցվել է լցակայաններից մեկի բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՕԹԱՐԻԿԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արարատի մարզ, գ․ Հայանիստ, Հ․ Բժշկյանց 1)։ Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝

Հեղինակավոր իրավապաշտպանների զեկույցը ներկայացվելու է այն քաղաքական եւ մյուս կառույցներին, որոնք կունենան ազդեցություն Հայաստանի վրա․ «Հրապարակ»

ՀՀ իշխանությունները ոչ պաշտոնապես բոյկոտ են հայտարարել «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) անկախ փորձագետների խմբին: «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը, որը ՀԿ սեկտորի այն ներկայացուցիչներից է, ովքեր հանդիպել են IODA-ի հետ, ասում է. «Իրավիճակի ցանկացած գնահատական կարեւոր է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում տիրող մարդու իրավունքների եւ ժողովրդավարության իրավիճակը կարծես թե

Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ․ Բագրատ սրբազան

Կարդացի Եվրոպական Խորհրդարանում շնչած ինքնադրսևորումդ։ Ավելին սպասելի չէր… Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից, որոնք դարձյալ փորձում ես փարատել էությունիցդ անպակաս ստախոսությամբ… Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ, որովհետև ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱՐԱՐ Է… Սկզբում ցանկացա մանրամասն պատասխանել, բայց հետևելով մեր Տիրոջ օրինակին, շատ կուզեի ասել. «Ետիս գնա’, սատանայ»

Առաջին ինքնախոստովանությունն այն էր, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը սկսել է բացառապես քաղաքական նկատառումներից ելնելով․ «Փաստ»

Ընդհանուր առմամբ, խիստ վանող (մեղմ ասած) երևույթ էր, երբ Հայաստանի ղեկավար համարվող անձը, բացառապես հանուն իր պաշտոնն ու աթոռը պահպանելու, գնացել և օտարների մոտ վատաբանում է մեր Ազգային եկեղեցին, այլ գործիչների ու օտարներից գոնե մի ինչ-որ աջակցություն է մուրում: Աջակցություն՝ բացառապես իր անձնական իշխանությունը պահելու համար: Ինչ վերաբերում է ինքնախոստովանական հայտարարություններին, ապա դրանք Փաշինյանն արեց

Պաշտոնապես հայտարարում ենք թե՛ տեղական, թե՛ միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին․ «Ուժեղ Հայաստան»

Կայացվեց մի որոշում, որն ապացուցում է, թե որքան է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք թե՛ տեղական, թե՛ միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին. առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա (անձնիշխանություն)։ Փաշինյանը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության լեգիտիմությունը: Մենք ձեռքներս

Առաջարկվող իրավական կարգավորումը նախատեսում է ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր. «Փաստ»

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում։ Նշվում է, որ ԶԼՄ-ները և սոցիալական հարթակները դարձել են հիմնական հարթակները, որտեղ ձևավորվում և տարածվում է հանրային կարծիքը։ Այդ հարթակներում, սակայն, հաճախ տարածվում է ատելության խոսք, որը կարող է ուղղված լինել անձանց կամ անձանց խմբերի դեմ՝ նրանց ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական պատկանելության, քաղաքական

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզում, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ Վարորդներին

Հասավ գիտական հիմնարկներին

Եթե Երեւան եկած որեւէ հյուր այցելի Հայ բռնադատված զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, ապա, կարծում եմ, միանգամայն պատեհ կլինի այդ հյուրին նվիրել գիրք, որը պատմում է ստալինյան բռնաճնշումների մասին: Եթե նա այցելի հայ-իրանական հետազոտական կենտրոն, ապա միգուցե ճիշտ կլինի, որ հյուրին նվիրեն մեր երկու ժողովուրդների հարաբերություններին վերաբերող հետազոտություն: Իսկ Կոմիտասի տուն-թանգարանում, ենթադրենք՝ որպես նվեր կարող է

Պահանջում ենք դադարեցնել ծառերի սպանդը, ձեռնարկել ամայացած տարածքների կանաչապատման ու ոռոգման պատշաճ կազմակերպում․ ստորագրահավաք

«Բնություն հանուն առողջության» նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել Երևան քաղաքում մեծ ծավալների, առանց մասնագիտական հիմնավորման ծառահատումների վերաբերյալ Սիրելի՛ երևանցիներ, Երևանում ծառահատումները և անառողջ էտը դարձել են քաղաքի աղետի սպառնալիք։ Մենք` Բնություն հանուն առողջության նախաձեռնության անդամներս, առաջարկում ենք` սկսել ստորագրահավաք, որը կուղղվի Երևանի քաղաքապետարանին` պահանջով, դադարեցնել ծառասպանդը և Երևանի կլիմային ո’չ համապատասխան ծառերի տունկը, որը չի

«Քեզանից հասնում է» ընդամենը նորմալ, մրցակցային ընտրություններ ապահովել․ «Չորրորդ իշխանություն»

Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հռետորաբանությունը մոտավորապես սա է՝ Եկեղեցին, նախկին նախագահները, օլիգարխները և այլն փորձում են համախմբվել, իր իշխանությունը տապալել և փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, բայց ինքը դա թույլ չի տալու։ Նրա ՔՊ-ական խամաճիկներն էլ «Մաուգլիի» Շեր-Խանի պնակալեզ շնագայլերի նման կրկնում են՝ «թույլ չե՛նք տալու, թույլ չե՛նք տալու․․․»։ Մի կողմ թողնենք այն, որ Նիկոլն

Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա եւս 1 ամիս

Սամվել Կարապետյանի հրապարակային ելույթների մասին հարցը դատական նիստի ընթացքում քննարկվել է, բայց այդպես էլ հստակ պատասխան չի ստացել։

Հայաստանի նախագահությամբ ձևավորվել է նոր՝ բազմաոլորտ անկախ փորձագիտական ​​խումբ

Մարտի 13-ին ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանը հաջողությամբ ավարտել է իր աշխատանքները՝ Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի նախագահությամբ։

Զորյան ինստիտուտի ստորաբաժանումն ընդգծել է ակադեմիական ազատության և խիստ գիտական մոտեցումների կարևորությունը

Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտը (IIGHRS), որը հանդիսանում է Զորյան ինստիտուտի մասնաճյուղը, հրապարակված  իր հայտարարության մեջ, որը վերաբերում է քաղաքական շահարկումներին և ակադեմիական անկախությանը ցեղասպանությունների ուսումնասիրություններում, կրկին ընդգծում է ակադեմիական ազատության և խիստ գիտական մոտեցումների կարևորությունը:

Ալիևյան բռնապետական ռեժիմը շարունակելու է իր ցեղասպանական ու օկուպացիոն քաղաքականությունը Հայաստանի պետականության և հայ ազգի գոյության ու ինքնության դեմ. Արտակ Բեգլարյան

«Փաշինյանի վերջին օրերի հակարցախյան հերթական անհեթեթությունների մի մասին պատասխանել եմ Ֆրանս 24-ի հարցազրույցումս, թեև դրա գլխավոր նպատակը Ալիևին պատասխանելն էր: Բայց կուզեի հերթական անգամ մի քանի բան հիշեցնել. Արտակ Բեգլարյան

Անուշ Վարդանյանն աշխատանքից չի ազատվել, քանի որ երբևէ չի եղել թեմի հաստիքային աշխատակից. Արարատյան Հայրապետական թեմ

Ի պատասխան լրատվամիջոցներում և հանրային հարթակներում տարածված ապատեղեկատվության՝ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը. Արարատյան Հայրապետական թեմի կառուցվածքում «ծրագրերի համակարգողի» հաստիք երբևէ չի եղել։ Հետևաբար, Անուշ Վարդանյանը հանրային խոսքում իրեն վերագրել է մի պաշտոն, որը երբևէ չի զբաղեցրել։ Նա ընդամենը հանդիսացել է թեմի երիտասարդական կառույցների անդամ, իսկ վերջին տարիներին՝ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին երեք տասնյակից ավելի հարցեր՝ ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների, տեխնիկական կանոնակարգերի և մաքսային կարգավորումների վերաբերյալ:   ՀՀ կառավարություն

«Արդյո՞ք այցի օրակարգը իսկապես հաստատված և քննարկված էր տնօրենի հետ, և արդյո՞ք նա, փաստորեն, ինքնագլուխ այն փոփոխել է». Արեգ Դանագուլյան

«Նաև արժե անդրադառնալ վարչապետի կացնային «ես եմ ասել լավ եմ արել» հայտարարությանը: Եթե այս փաստերը ավելի թափանցիկ ու մանրամասն փոխանցվեին հանրությանը, ապա այս իրավիճակը չէր դառնա ՀՀ քաղաքական դաշտի ոչ-բարեխիղճ դերակատարների համար զինամթերք` կառավարության դեմ: Պետք է մտածել նախքան խոսելը»:

«Որ էս գիշեր լույսը բացվի, ողջ կմնամ». Սարգիս Ծատուրյան

2020 թվականի հոկտեմբերի 22-ի այդ երկար գիշերը լույսը չբացվեց Սարգիսի ու իր երկու մարտական ընկերների համար… Սարգիս Ծատուրյանը, Միսակ Մկրտչյանն ու Ժորա Մարտիրոսյանը զոհվեցին նույն անօդաչուի հարվածից, պատերազմի 27-րդ օրը: Սարգիս Դավիթի Ծատուրյանը ծնվել է Երևանում, 2001 թվականի փետրվարի 14-ին, սովորել է Մովսես Գորգիսյանի անվան 158 դպրոցում, ապա 115 ավագ դպրոցում… Հիմա այդ դպրոցներում հիշատակի

Թեհրանի թեմը կցեալ յայտարարութիւնը տարածած է՝ ուղղուած համայնքի անդամներուն

Այսօր եւս, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարուանկելով իր կապերը Միջին Արեւելքի մէջ հաստատուած մեր համայնքներուն հետ, հեռաձայնային խօսակցութիւն ունեցաւ Արաբական Միացեալ Էմիրութեանց, Քաթարի եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Արք. Սարգիսեանի եւ Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա֊ատենապետ Գրիգոր Մահսերեճեանի հետ։ Յիշեալ շրջաններէն ներս ընդհանուր անապահովութիւնն ու անորոշութիւնը կը շարունակուի։ Նորին Սրբութիւնը

Սամվել Տերտերյանն ու Արամայիս Հարությունյանը կգոտեմարտեն ոսկե, իսկ Սամվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալի համար

Սերբիայում այսօր մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի Մ 23 Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականից Զրենյասնինի մրցագորգ մտած հինգ ըմբիշներից երկուսը պարտության են մատնել բոլոր մրցակիցներին և վաղը երեկոյան կգոտեմարտեն ոսկե, իսկ մեկը՝ բրոնզե մեդալի համար։ 77 կգ քաշային կարգում Սամվել Տերտերյանը հաջորդաբար հաղթել է հունգարացուն, ուկրաինացուն, մոլդովացուն և եզրափակչում հանդիպելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Գրիգորևին։ Արամայիս Հարությունյանը՝

22 կգ թմրամիջոց է հայտնաբերվել

Մարտի 13-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան մաքսանենգ ճանապարհով ներկրված ապօրինի թմրանյութի մասին։ Ըստ տեղեկությունների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդն Իրանից Հայասատան էր տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ, որը պահել էր Մեղրի քաղաքի վարչական տարածքում և նախատեսում էր հետագայում իրացնել Հայաստանի տարածքում։

Ժամանակը «շրջանակելուց» մինչև հայ-գերմանական արվեստային փոխգործակցություն

Ժամանակակից արվեստի փառատոնը կտևի մինչև մարտի 31-ը

Թուրքիան ամենաշատ բալիստիկ հրթիռներ ունեցող երկրների տասնյակում է

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) հրապարակել է ամենաշատ բալիստիկ հրթիռներ ունեցող երկրների ցանկը։ Առաջին տեղում Չինաստանն է, երկորորդ տեղում Ռուսաստանը, իսկ երրորդ տեղում՝ ԱՄՆ-ն։ Ամենաշատ բալիստիկ հրթիռներ ունեցող երկրների ցանկը՝ ստորև 1.Չինաստան- 3100 բալիստիկ հրթիռ 2․ՌԴ- 1400 3․ԱՄՆ- 1300 4․Հյուսիսային Կորեա – 1000 5․Իսրայել- 850 6․Իրան- 800 7․Թուրքիա- 322 8․Հարավայի Կորեա- 190 9․Եգիպտոս- 190

Ուժեղ խաղաղություն ենք բերելու, գործող իշխանության ներկայացրածը թույլ խաղաղություն է․ Տիգրան Աբրահամյան

Հարցին՝ Դո՞ւք ինչով եք երաշխավորում, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Մեկ երաշխավոր ունենալը բավարար չէ․ պետք են մեկից ավելի երաշխավորներ»։

Թրամփը կարծում է, որ Պուտինը «հնարավոր է մի փոքր օգնում է Իրանին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ամենայն հավանականությամբ, փոքր-ինչ օգնում է Իրանին։ «Կարծում եմ՝ նա գուցե մի փոքր օգնում է Իրանին, այո, երևի։ Եվ, հավանաբար, մտածում է, որ մենք էլ օգնում ենք Ուկրաինային, չէ՞»,- ասել է Թրամփը «The Brian Kilmeade Show» հաղորդման ժամանակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նաև,

«Սամվել Կարապետյանը գոնե թե իր ապրած կյանքով կարողացել է ապացուցել, որ իր խոսքերը բնավ փոշի կամ օդ չեն»․ Մամիկոն Ասլանյան

Ըստ Մամիկոն Ասլանյանի՝ ընդդիմադիր դաշտի թիրախավորման, ճակատավորված աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել շոշափելի դրական արդյունքների։

Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնում է. «Այսօր Բրյուսելում հանդիպել եմ ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում ռազմական կրթությանը, վարժանքներին, առաքելություններին ներգրավմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031