Օրվա լրահոսը
Եգիպտոսում կկառուցվի գետնափոր պատ
Եգիպտոսը ձեռնարկել է նոր մետաղե պատի կառուցումը, որը կանջատի այդ երկիրը Գազայի հատվածից՝ հաղորդում է «Հաարեց» իսրայելական թերթը: Հատուկ ամուր մետաղից կառուցված շերտերը կխորանան հողի մեջ մինչեւ 30 մետր: Մետաղե պատերը, որոնք կձգվեն մինչեւ 10 կմ, նախատեսվում են ստորգետնյա թունելներով դեպի Գազայի հատված տարվող զենքի մաքսանենգության դեմ պայքարի համար: Եգիպտական իշխանությունները սեյսմասարքերի միջոցով նման թունելների
Ադրբեջանցիները «կմասնատեն» Ուկրաինան
Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի նկարահանող խումբը կմեկնի Ուկրաինա՝ այդ երկրի մասին 18 րոպե տեւողությամբ սյուժե նախապատրաստելու նպատակով: Այդ մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան», որին հղում կատարելով «Արմինֆոն» տեղեկացնում է, որ նախագծի հեղինակները նախատեսում են այցելել Կիեւ, Արեւմտյան Ուկրաինա, Անդրկարպատ, Արեւելյան Ուկրաինա եւ Ղրիմ: Հեռուստատեսային խմբի ծրագրերի մեջ է մտնում ներկայացնել Արեւմտյան Ուկրաինան՝ որպես պատմականորեն լեհական տարածք,
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ
Երեկ ԵՊՀ-ում տեղի է ունեցել հայ ականավոր գիտնական, պետական ու քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական նիստ: Բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որը, ըստ ԵՊՀ կայքէջի, ասել է, թե դժվար է խոսել Ջոն Կիրակոսյանի մասին, քանի որ խոսքը մեծ անհատականության մասին է, ով մեր պատմության ոսկե էջերում է, միեւնույն
70 տարի՝ նույն ֆակուլտետում
Երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների եւ բնապահպանական ճարտարագիտական ֆակուլտետը կազմակերպել էր նույն ֆակուլտետի երկարամյա դեկան, ֆիզիկական եւ կոլորիտ քիմիայի ամբիոնի վարիչ, բազմավաստակ դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Հովհաննիսյանի 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն: Արտաշես Հովհաննիսյանը ֆակուլտետը ղեկավարել է 1958-72 թթ., իսկ 1967-72 թթ.-ին եղել է ֆիզիկական եւ կոլորիտ քիմիայի ամբիոնի վարիչ: Հոբելյանական միջոցառմանը ներկա
ՊԱՐԱՊՈՒՐԴԻՑ ՄԻՆՉԵՎ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արդյո՞ք այս տարի դպրոցներում դասերը կվերսկսվեն, կամ ի՞նչ է ուզում Շիրակի մարզպետը Երբ կրթության նախարարի հրամանով դեկտեմբերի 8-19-ը ՀՀ բոլոր նախակրթարաններում ու հանրակրթական դպրոցներում դասերը դադարեցվեցին, բազում հարցեր առաջացան՝ ինչպե՞ս են ձեւավորվելու կիսամյակային գնահատականները, արդյո՞ք դասերը կվերսկսվեն այս տարի, թե՞ միանգամից մյուս կիսամյակից եւ այլն: Այս եւ հանրակրթության ոլորտին վերաբերող այլ թեմաներով երեկ ասուլիս էր
Խոսքի ու գործի տարբերության մասին
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Միջազգային հանրությունը, սահմանելով այս օրը, առիթ է տալիս տարբեր երկրների հասարակության անդամներին հատկապես տարվա այդ օրը բարձրաձայնել, խոսել, անհրաժեշտության դեպքում՝ աղաղակել իրենց երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին: Մեր երկրի պարագայում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների մասին մենք պարտավոր ենք աղաղակել ամեն վայրկյան եւ
ՈՐ ԿՈՂՄՆ Է ՆԱՅՈՒՄ՝ ՈՐ ԿՈՂՄԸ ԽՓՈՒՄ
«Մեր ժամանակներում ազնիվ լինելը շատ դժվար է եւ թանկ»,- ժամանակին ասել է Դաույթ Էյզենհաուերը Մի քանի տասնյակ տարի առաջ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Խոմիչը բաց թողեց Հայաստանի ֆուտբոլիստներից մեկի թույլ խփած գնդակը։ «Դինամո» թիմի մարզիչը խիստ նախատեց Խոմիչին։ Խոմիչը ռուսական հայտնի եւ տարածված արտահայտությունից հետո ասաց. «Ես ի՞նչ անեմ, մի կողմ նայում է, ուրիշ կողմ խփում»։
ԱԽ, ԱՅԴ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանից, դեկտեմբերի 8-ին կայացել է Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ներկայացվել է աշնանային զորակոչի ընթացքի եւ պլանային առաջադրանքների կատարման պատկերը: Գավառի, Վարդենիսի եւ Ճամբարակի զինվորական կոմիսարների հայտարարության համաձայն՝ իրենք արդեն շատ մոտ են պլանային առաջադրանքների կատարմանը, իսկ ահա Մարտունու եւ Սեւանի տարածքներում որոշակի դժվարություններ կան՝ կապված ուսման մեջ եւ արտերկրներում
Լինել իր ազեկ եւ պայքարող
Մեր հասարակությունը պատրաստ չէ՞ մերժել կոռուպցիան Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հանդիպում էր կազմակերպվել Շահերի պաշտպանության աջակցության Սյունիքի կենտրոնում: Մասնակցում էին մարզպետարանի, դատախազության, պետական եւ շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Իսկ կենտրոնի կամավորները հակակոռուպցիոն բովանդակությամբ գովազդային նյութեր էին բաժանել ողջ մարզում: Կենտրոնի մեկ տարվա գործունեության մասին խոսելով, ՇՊԱԿ համակագրող Տիգրան Ստեփանյանը ասաց, որ մեկ տարում
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻՑ
ՀՀԿ-ի սատարած թեկնածուն զբաղեցրեց վերջին տեղը «Առավոտի» նոյեմբերի 5-ի, 24-ի, 25-ի համարներում անդրադարձել ենք Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գյուղապետի ընտրությանը եւ տեղեկացրել, որ հինգ թեկնածուներից երկուսը հանրապետական են: Տեղեկացրել ենք նաեւ, որ Աչաջրի գյուղապետի նոյեմբերի 22-ին կայացած ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել եւ դեկտեմբերի 13-ին նոր ընտրություն է լինելու: Դեկտեմբերի 4-ին տեղեկացրել ենք, որ Լոռու
ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ
Այս օրը կհնչեն զգացմունքային իրավապաշտպանության ոլորտին առնչվող բառակապակցություններ, «նորահայտ իրավապաշտպանները» կներկայացնեն «քաղվածքներ» իրականության սրտաճմլիկ ամփոփագրերից: Ստորեւ տպագրվելիք նամակը միակը չէ: Այն ուղղված է ակամա իրավապաշտպան դարձածներին: 1937թ. «տրոյկաներից» ոչնչով չտարբերվող ՀՀ իշխանությունների օրոք գործող մեր իրավական համակարգի անմեղ հարյուրավոր զոհերից հերթականը դառնալուցս ընդամենը 2 շաբաթ անց ՀՀ ԱԺ կողմից ընդունվեց «համաներման» մասին որոշումը: Օրենքի ուժով
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՈՒՄ
Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանից «Առավոտին» տեղեկացրին, որ հունվարի 12-ին կլսվի Հայ-թուրքական արձանագրությունների՝ սահմանադրականության համապատասխանության հարցը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը դիմել է ՍԴ՝ նոյեմբերի 19-ին: Զեկուցողը ՍԴ փոխնախագահ Վլադիմիր Հովհաննիսյանն է:
ԴԱՏԱՎՃՌԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը պետք է դուրս գար խորհրդակցական սենյակից եւ հրապարակեր Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դատավճիռը: Մեղադրանքը պաշտպանող Արմեն Բոշնաղյանը միջնորդել է 4,5 տարվա ազատազրկում, հաստատված համարելով Բանուչյանի կողմից հարկերից չարամտորեն խուսափելն ու գումարներ վատնելը: Դատական նիստերի քարտուղարը խոստացավ լրացուցիչ տեղեկացնել դատավճռի հրապարակման մասին:
Լրտեսության գործով
ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, Աշտարակի «Նոր Եդեսիա» ջոկատի հրամանատար Գեւորգ Հայրապետյանը դեռեւս գտնվում է արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Նա մեղադրվում է հարեւան պետության օգտին լրտեսություն կատարելու համար: «Առավոտին», ինչպես նաեւ իր մարտական ընկերներին ուղղված նամակում նա գրում է, որ երբեք չի դավաճանել հայրենիքին, որ իր նկատմամբ առաջադրվել է շինծու մեղադրանք: Գ. Հայրապետյանը տեղեկացնում է, որ իրեն
ՊՆ քննիչը կաշառք է ուզել
$2000-ով գործ էր կարճում Ժամկետային զինծառայող Արմեն Թովմասյանի կողմից զորամասն ինքնագլուխ թողնելու դեպքի առթիվ Սեւանի կայազորի զինվորական դատախազությունում դեռ 2001թ. նոյեմբերի 12-ին հարուցվել էր քրեական գործ: Նրա նկատմամբ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Հայտարարվել է հետախուզում: Սակայն 2001թ. դեկտեմբերի 20-ին քրեական գործի վարույթը կասեցվում է՝ մեղադրյալ Արմեն Թովմասյանի գտնվելու
ՁՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Ձյունը տեղալուն պես՝ մայթերին տեղակայված բոլոր օբյեկտների սեփականատերերը կազմակերպելու են իրենց հարակից տարածքների մաքրումը: Նրանց այս մասին համապատասխան գրություններով արդեն հանձնարարություն է տվել Երեւանի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի այս հանձնարարությունը չկատարելու դեպքում, կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ առաջիկա ավագանու նիստում կքննարկվի ու կսահմանվի համապատասխան վարչական տույժ. «Բոլոր վարչական շրջաններին զգուշացրել եմ, որ բոլոր օբյեկտների
ՆԿՈՒՂԸ ԼՑՎԵԼ Է ՋՐՈՎ
Այն, որ կոմունալ սպասարկման համակարգի հետ կապված՝ բնակիչները մշտապես խնդիրներ են ունենում՝ նորություն չէ: Դեկտեմբերի 4-ին Քանաքեռ Զեյթուն թաղամասի Դրոյի 11 հասցեի բնակիչները շենքի նկուղում մի քանի ժամ պայքարել են ներհոսող ջրի դեմ: Նշենք, որ ցրտից վնասվել էր շենքի հակառակ կողմից ներս մտնող խմելու ջրատար խողովակը եւ, ըստ այդ շենքի բնակիչների, ամբողջ ջուրը լցվել էր
7-ից մեկի սիրտը վիրահատում են
Ըստ վիճակագրության, մեր երկրում 1000 բնակչից 7-ը սրտի գանգատներով դիմում էն բժշկի «Սրտային հիվանդությունները ՀՀ-ում առաջնային դիրքեր են զբաղեցնում, քանի որ այդ հիվանդություններով հիվանդացության մակարդակը շատ բարձր է եւ, ցավոք, աճելու միտում ունի: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է մեր երկրում սրտաբանության զարգացմանը եւ եվրոպական ստանդարտների համապատասխանեցմանը առանձնակի ուշադրություն դարձնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական
ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Այս առումով Հայաստանում որոշ բաներ արդեն արվել են, սակայն ծառայությունների շարունակականությունը դեռեւս լիարժեք չէ։ Սթիվեն Ալենը եւ Լեյլի Մոշիրին: «Շատ դժվար է գնահատականներ տալ Հայաստանում երեխաների իրավունքների հետ կապված իրավիճակի մասին։ Հեշտ է գնահատել ՀՆԱ-ի տվյալները, մանկամահացության ցուցանիշները հաշվարկել՝ բա՞րձր են, թե՝ ոչ, սակայն երեխաների պաշտպանությունը գնահատելը դժվար գործ է։ Ասեմ, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը չի ցանկանում
ՄԻԱՅՆ «ՕՂԻ ԹՈՐՈՂՆԵՐՆ» ԵՆ ՇԱՀԵԼ
Նախորդ ամսվա ընթացքում Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը ավելի քան 3 ասուլիս է ունեցել, որոնց ընթացքում նա պարբերաբար ազդարարում էր մեր խաղողագործության եւ գինեգործության ողբալի վիճակի մասին: Երեկ տեղի ունեցած այս ամսվա առաջին ասուլիսը եւս այդ թեմայով էր: Նորությունն այն էր, որ այս անգամ պարոն Հարությունյանը խոսում էր թվերով: 2009-ի հունվար-օգոստոս ամիսներին արտահանվել է 268
Վարչապետը հորդորում է ագրեսիվ լինել
Երեկ, ելույթ ունենալով հակակոռուպցիոն օրվան նվիրված համաժողովում, վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը բաժանել է 3 մասի՝ չմոռանալով ներառել նաեւ իշխանավորներին. «Առաջինն իշխանավորներն են՝ ես եւ իմ գործընկերները։ Եթե մենք առաջին հերթին խստապահանջ չլինենք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ապա ակնհայտ է, որ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարելը կլինի չափազանց դժվար կամ անհնարին։ Երկրորդ կարեւորագույն ուղղությունը կառուցվածքային
Ամանորի նախաշեմին տուգանքները կրկնապատկվում են
«ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն, տվյալ տարում թողարկված տրանսպորտային միջոցների տեխզննումն անցնում է տրանսպորտային միջոցի հաշվառման հաջորդ տարում: Սակայն օրերս «Առավոտին» դիմած մի քանի տաքսի ծառայությունների տնօրեններ ու նաեւ անհատ վարորդներ տեղեկացրին, որ ունեն 2008 թվականի արտադրության ավտոմեքենա, եւ վերջերս տուգանվել են՝ տեխզննման բացակայության համար: Նրանց ներկայացմամբ, տուգանքները կիրառվել են Օպերայի հարակից
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍՈՒՐՃ ԵՓՈՂ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ
Աշխատանքի շուկան՝ գործազուրկի աչքերով «Անահիտ Խաչատրյան: 31 տարեկան: Ունի բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ, համակարգչային գիտելիքներ, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների լավ իմացություն: Կարող է աշխատել առավոտյան ժամը 10-ից մինչեւ 19-ը: Փնտրում է լուրջ աշխատանք»: Այս տվյալները արդեն 1 տարուց ավելի՝ Անահիտը թողել է մեր երկրում գործող աշխատանքի տեղավորման մի քանի գործակալություններում՝ գործավարի, մենեջերի կամ նման
Կանխորոշված ընտրություն
ՀՌԱՀ անդամ դարձան հենց այն թեկնածուները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում էր մամուլը ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը երեկ միաժամանակ էին քվեախցիկ մտել՝ ընտրելու ՀՌԱՀ նոր անդամներին: Նման դեպքեր շատ եղան այն «փակ, գաղտնի» քվեարկության ընթացքում, որին մասնակցեցին 101 պատգամավորներ: Երեկ ԱԺ-ն ընտրեց ՀՌԱՀ նոր 4 անդամների,
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅԼԵՎՍ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Ըստ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի, ստորագրված արձանագրություններով արդեն իսկ Թուրքիան ստացել է իր սպասելիքների երկու երրորդը: – Պարոն Մանոյան, նախօրեին Վահան Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից պահանջեց, որ ՀՀ իշխանությունները հրապարակեն այն քայլերը, որոնք կձեռնարկեն Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգման դեպքում: Դաշնակցությունն ինչպիսի՞ քայլեր է ակնկալում ՀՀ իշխանություններից: – Եթե
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կոչ արեց անհանդուրժող լինել այն մարդկանց նկատմամբ, որոնք վարակված են կոռուպցիոն հիվանդությամբ: Մի շարք այլ կոչեր վարչապետն արեց այսօր հակակոռուպցիոն միջազգային օրվա առիթով ՄԱԿ-ի ՄԶԳ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ այսօր շատերը ձգտում են պաշտոն ձեռք բերել. նրանք քննադատում են կառավարությանը
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ՝ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ
ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը երեկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեի կազմակերպած քննարկման ընթացքում հայտարարեց, որ արդարադատության համակարգը Հայաստանում «սատկած է»: «Մեր խնդիրների խնդիրը օրենքը չկիրառելն է: Ինչո՞ւ չի կիրառվում, որովհետեւ յուրացրել են ոչ միայն ժողովրդի քվեն, այլեւ մեր՝ իբր անկախ դատավորների, դատախազների ինքնուրույնությունը»,- նշեց նախկին իրավապահը»: Պարոն Ջհանգիրյանը
Ձեր ողորմածության կարիքը չունենք
ԱԺ ընդդիմություն-իշխանություն բանավեճը՝ մարտի 1-ի առնչությամբ առաջարկների մշտադիտարկում իրականացնելու շուրջ: Խորհրդարանը երեկ սկսեց քննարկել Դավիթ Հարությունյանի նախաձեռնությունը, ըստ որի՝ ԱԺ որոշմամբ պետք է հանձնարարություն տրվի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիտորինգ) իրականացնել «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մասին: Ըստ որոշման նախագծի՝ մշտադիտարկման արդյունքների մասին «մինչեւ 4-րդ գումարման ԱԺ լիազորությունների ավարտը` յուրաքանչյուր
ՀՅԴ-Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցերը եւ հարցապնդումը ՀՀ կառավարությանը ՕԵԿ խմբակցության հարցապնդման քննարկումից հետո, որը վերաբերում էր աղետի գոտում կատարվող ծրագրերին՝ ԱԺ-ն երեկ քննարկեց ՀՅԴ հարցապնդումը, որով խմբակցությունը փորձել էր ստանալ մանրամասն տեղեկատվություն, թե մինչ նախաստորագրումը՝ հայ-թուրքական արձանագրությունները «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով սահմանված ընթացակարգային ինչ փուլերով են անցել: Ի տարբերություն ՕԵԿ-ի, որը գոհ էր
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ՄԱՐՔՍԻ ՀԵՏԵՎՈ՞ՐԴ
Թե ինչպես Վազգեն Մանուկյանը «բացեց» Հմայակ Հովհաննիսյանի աչքերը «Ես բարձր եմ գնահատում հարգարժան պարոն Հակոբյանի հումորի զգացումը: Բայց հումորի առկայությունը դեռեւս մարդուն իրավունք չի տալիս հավակնելու պատգամավորի մանդատին»,- «Առավոտի» հետ զրույցում 10-րդ ընտրատարածքի մանդատի հավակնորդ Հմայակ Հովհաննիսյանն այսպես հակադարձեց մրցակից Դավիթ Հակոբյանի՝ իր հասցեին ցայսօր հնչեցրած մեղադրանքներին: Իրենց վեճը գաղափարական հարթություն տեղափոխելով՝ Հմայակ Հովհաննիսյանը որեւէ