Օրվա լրահոսը

ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ՝ ՊԵՐՈՒՈՒՄ

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան 2-րդ առաջնությունը, որի վերջին օրը ոսկեբեր եղավ Հայաստանի համար: Թեեւ ցերեկը 94 կգ քաշային Մհեր Պողոսյանը պոկում վարժությունում զրո ստանալով՝ երկրորդ մրցաձեւում ընդհանրապես մրցաբեմ չելավ, սակայն երեկոյան Հայաստանի վերջին մասնակիցը մեր պատվիրակությանն ուրախանալու առիթ պարգեւեց: Աշխարհի 33 երկրների շուրջ 300 պատանի ծանրորդների պայքարը եզրափակեցին այս տարիքային խմբի «հսկաները»՝

ՄԵՆՔ ՈՒ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ»

Շաբաթ օրը, արեւամուտից մինչեւ կեսգիշեր, Եվրոպայով մեկ թանգարանները հասարակությանը մշակութային ծառայություններ մատուցելուց բացի, հնարավորություն էին ստացել հանդես գալ որպես բեմահարթակներ: Ավելի քան 3 հազար եվրոպական թանգարաններ պատրաստել էին բազմաթիվ մեծ ու փոքր միջոցառումներ՝ համերգային ծրագրերով: Բայց թերեւս միայն մեր հանրապետությունում էր, որ Պետական ակադեմիական երգչախումբը եւս դարձել էր համաեվրոպական ակցիայի մասնակից եւ գործընկեր: Մեր հասարակության

ՊԱՐԶԵԼՈՒ ԲԱՆ ԿԱ

«Եվրատեսիլ 2011»-ի ավարտն անակնկալ էր. որոշ շրջանակներ դեռ քննարկում են մրցույթի չափանիշների եւ ադրբեջանցիների հաղթած երգի անհամատեղելիության հարցը: Հիշեցնենք, որ մեր հարեւանների երգի հեղինակը շվեդ կոմպոզիտոր էր: Թեժ են քննարկումները հատկապես այն մասով, որ հաջորդ «Եվրատեսիլը» կայանալու է Ադրբեջանում: Կիսաեզրափակչից դուրս մնացած՝ Հայաստանը ներկայացնող Էմմին «Առավոտին» հայտնեց, որ օրերս կայանալիք ասուլիսում որոշ «փակագծեր կբացի»: Երգչուհուց

Քասիմի «Կրակին մէջէնի» շնորհանդեսը

Այս օրերին Հայաստանում էր Պոլսի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գօչունեանը: Առիթը «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր Միսաք Գօչունեանի «Կրակին մէջէն» վեպի շնորհանդեսն էր հայրենիքում, ինչպես նաեւ «Ժամանակ» օրաթերթի 100-ամյա հոբելյանը: Միսաք Գօչունեանի ծոռը՝ Արան, նշում է, որ չնայած օրաթերթի 100-ամյակը լրացել է 2008-ին, բայց Հայաստանում նշելը կարեւոր է: Փաստենք, որ «Ժամանակը» հիմնադրման պահին ունեցել է 15.000 տպաքանակ,

«Մեր ժամանակների ամենամեծ նկարիչը»

Հակոբ Հակոբյանի արվեստի եւ նորաբաց ցուցահանդեսի մասին Օրերս Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի «Հողեղեն գույների երգը» ցուցահանդեսը: Հակոբ Հակոբյանը ծնվել է Եգիպտոսում՝ 1923 թվականին, կրթությունն ստացել Փարիզում, 40 տարեկանից հաստատվել է Հայաստանում: Ինչպես նա է նշում՝ Հայաստանում ապրելու տարիներին հայկական բնության հանդեպ յուրօրինակ սեր է հայտնաբերել, որն էլ առիթ է հանդիսացել

«ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ»՝ ՄԱՅԻՍԻՆ

Խորեոգրաֆիայի պետական թատրոնը վերջապես «պտուղ կտա» Մոտ մեկ տարի առաջ «Առավոտն» անդրադարձավ Խորեոգրաֆիայի պետական թատրոնին՝ նրա տնօրեն Գայանե Կարապետյանից տեղեկանալով, որ ընթանում են տարածքի հիմնանորոգման աշխատանքները եւ շուտով շատերին անհայտ այս թատրոնը հանդիսատեսին կներկայանա նոր բեմադրությամբ: Ժամանակին տնօրենը հավաստիացնում էր, որ բեմադրության է պատրաստվում Ռ. Քիփլինգի «Մաուգլին»՝ իբրեւ պարային դրամատիկական կոմպոզիցիա, մինչդեռ առայսօր այն չկա:

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շնորհակալություն է հայտնել մի քանի տարի առաջ վրացական գինիները Ռուսաստան ներմուծելու արգելքի համար: Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով Civil Georgia-ն: «Շատ շնորհակալ ենք Մայր Ռուսաստանից, քանի որ այդ էմբարգոն մեզ շատ օգնեց գինու որակի բարձրացման առումով»,- ասել է Վրաստանի նախագահը՝ հավելելով, որ վրացական գինեգործների համար ռուսական շուկան փակելը նրանց դրդեց

ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՆՈՐ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Facebook սոցցանցի իսրայելցի օգտվողները մայիսի 14-ի երեկոյան գործնականում զավթել են թուրքական կառավարության էջը՝ ի պատասխան Թուրքիայի գլխավոր դատախազի պահանջի՝ հրապարակել անցած տարվա մայիսի 31-ին թուրքական Mavi Marmara նավի վրա հարձակման մասնակիցներ կոմանդոսների անունները: Այդ մասին հաղորդում է news.am-ը: «Ինձ դատի տվեք, ես Իսրայելից եմ»,- գրված է էջերում: Ակցիայի նախաձեռնողը հայրենասիրական «Իսրայել շելի» շարժումն է, որը

ԼՈՆԴՈՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ

Լոնդոնի ոստիկանությունը հաստատել է, որ ահազանգ է ստացել քաղաքի կենտրոնում տեղադրված ռումբի մասին: BBC-ի մատուցմամբ, ոստիկանները դեռեւս որեւէ տեղեկություն չունեն, թե այդ ռումբը հատկապես որտեղ կարող է տեղադրված լինել: Փոխարենը՝ երկուշաբթի օրը մի քանի ժամով փակվել է Բուքինհեմյան պալատից քիչ հեռու գտնվող Մելլ փողոցը, շրջափակված են եղել նաեւ Լոնդոնի փողոցները, թեեւ որեւէ հաստատում չկա, թե

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԹՎՈՎ 3-ՐԴ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԳԼԽԱՎՈՐԻ

«Օնեքսիմ» ընկերության ղեկավար Միխայիլ Պրոխորովը պատրաստ է գլխավորել «Արդար գործ» կուսակցությունը: Lenta.ru-ի փոխանցմամբ, գործարարը նամակ է ուղարկել իր ընկերության առանցքային աշխատակիցներին ու տեղյակ պահել իր այդ մտադրության մասին: Նամակի իսկությունը հաստատել են ընկերության միանգամից մի քանի թոփ-մենեջերներ: Դեռ ապրիլին ռուսական մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, ըստ որոնց՝ «Արդար գործ» կուսակցության առաջնորդի պաշտոնն առաջարկվել է Պրոխորովին, բայց

Հաագայից Քադդաֆիին կալանավորելու թույլտվություն է խնդրել

Հաագայում միջազգային քրեական դատարանի դատախազը Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիին, նրա որդուն՝ Սաիֆ ալ- Իսլամին, նաեւ այդ երկրի հետախուզության ղեկավար Աբդուլլա Սանուսին կալանավորելու թույլտվություն է խնդրել: BBC-ի փոխանցմամբ, Լուիս Մորենո-Օկամպոն (նկարում) հայտարարել է, թե համաձայն առկա ապացույցների, Լիբիայի զինված ուժերը մեղավոր են խաղաղ բնակչության նկատմամբ «սիստեմատիկ եւ լայնամասշտաբ» հարձակումներ գործելու մեջ: Լիբիայի կառավարությունն արդեն կարծիք է

ԱՄՀ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Փարիզում ցնցված են՝ քաղաքական վերնախավը, հասարակությունը, մամուլը ակտիվորեն քննարկում են համաշխարհային ֆինանսական մայրաքաղաք Նյու Յորքից ստացված լուրն այն մասին, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար, 62-ամյա Դոմինիկ Ստրոս-Կանը Նյու Յորքի «Սոֆիտել» հյուրանոցում փորձել է բռնաբարել շքեղ համարը մաքրող 32-ամյա կնոջը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:  Դոմինիկ Ստրոս-Կանի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալը հերքում է

ՕԳՆԵՑ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը դրամական միջոցներ է հատկացրել արվեստի եւ երաժշտական 6 դպրոցներում սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Ավելի քան 4 տասնամյակ մայրաքաղաքում գործող արվեստի եւ երաժշտական դպրոցների շարքում կան այնպիսիք, որոնց սանհանգույցները, մեղմ ասած, անմխիթար վիճակում են: Մինչեւ տարեվերջ խնդիրը կլուծվի:

ԿԱՐՃԱՏԵՎ ՂՈՂԱՆՋԸ

Ապրիլի 19-ին «Առավոտի» մարզային լրագրող Նելլի Դավթյանն ավետել էր, որ Լոռու մարզի Օձուն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, ուր նշվել է Հովնան Օձնեցի կաթողիկոսի 1283-րդ տարելիցը՝ մահվան օրը, զանգակատան զանգերն են դրվել: 1930 թվականից եկեղեցում զանգեր չէին հնչել: Ռուսաստանից բերված 90 եւ 140 կիլոգրամանոց զանգերը կախվեցին եկեղեցու զանգակատանը, իսկ Լոռվա թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանն էլ

Ուսուցումը դասավանդումը չէ՛

Պատասխան Ս. Մանուկյանի «Ապակողմնորոշող հարցաշար» վերնագրով «Առավոտի» ապրիլի 23-ի հրապարակմանը Ս. Մանուկյանը հրապարակայնորեն քննադատում է տնօրենների հավաստագիր ստանալու համար նախատեսված հարցաշարի մանկավարժական բաժինը, իր խոսքերով՝ «գործին անտեղյակ մասնագետների» միջոցով այն կազմելու համար: Եվ գործին տեղյակ մասնագետ համարում է մասնավորապես իրեն, դժգոհելով, որ հարցարան կազմողները չեն օգտվել իր «Մանկավարժական եւ աշակերտական դասանպատակներ» մենագրությունից:  Հարգելի պարոն Մանուկյան,

ՄԱՐԱԼ ԴԻՆՔԸ՝ «ԱԿՈՍԻ» ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կամ մեծ տրավմայից՝ մինչեւ հասարակական գիտակցություն Վերջերս Հայաստանում էր Ստամբուլի «Ակոս» թերթի թղթակից Մարալ Դինքը, ով Հրանտ Դինքի եղբոր դուստրն է: Նա նշեց, որ Երեւան է ժամանել թուրք գրողներ Այշե Գյուլ Ալթընայի եւ Ֆեթհիյե Չեթինի «Թոռներ» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսի եւ Աթթիլա Դուրաքի լուսանկարչական ցուցահանդեսի առիթով: Ասում է, որ 3-րդ անգամ է Հայաստանում. առաջին անգամ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Մոտ 2,5 հազարամյակ առաջ չինացի մտածող եւ փիլիսոփա Կոնֆուցիուսը, երբ նրան հարցրել են, թե ի՞նչ է անհրաժեշտ պետության ծաղկման համար, պատասխանել է, որ անհրաժեշտ է երեք բան. 1, Շատ հաց: 2. Ուժեղ բանակ: 3. Ուղեղների համապատասխան վիճակ: Վերջինը, անկասկած, անմիջականորեն պայմանավորված է կրթության (հանրակրթական եւ բարձրագույն) ժամանակակից մակարդակով: Թե՛ կրթական համակարգի, թե՛ հասարակության գլոբալ զարգացման

ԿԱՊԱՆՈՒՄ ՄԵԾԱՐԵՑԻՆ ՌԱՖԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

Կիրակի օրը Կապանում նշվեց նշանավոր կապանցի, քաղաքական, հասարակական գործիչ, Խորհրդային Հայաստանում Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղարներից մեկի՝ Ռաֆայել Մինասյանի 85-ամյակը: Ռաֆայել Մինասյանին ճանաչողներն ու նրա հարազատները եւ գործընկերները մեկ անգամ եւս հպարտությամբ փաստեցին «մեծ մարդու ու հզոր կառավարչի» նվիրվածությունն իր հայրենի եզերքին ու ժողովրդին: «Նրա ղեկավարման ժամանակահատվածում մեծ զարգացում ապրեց մայրաքաղաքից հեռու գտնվող ու գավառական տեսք

ԲՆԱԿՉԻ ԱՀԱԶԱՆԳՈՎ

Շաբաթ՝ մայիսի 14-ին, ժամը 23:25-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի թիվ 15 վթարային շենքի բնակիչներից մեկը ահազանգել է փրկարարներին, որ տան ծեփը թափվում է: Դեպքի վայր են ժամանել փրկարարները եւ որոշել են անմիջապես տարհանել բնակչությանը: 1984 թվականին շահագործման հանձնված 9 հարկանի 36 բնակարանով (որից 33-ն է բնակեցված, ապրում է 150 բնակիչ) շենքի երկաթբետոնե սյուները

Թանգարանային գիշերը՝ Դավիթբեկում

Արդեն ավանդական դարձած «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառումը Կապանի երկրագիտական թանգարանն այս տարի կազմակերպել էր Կապանի տարածաշրջանի պատմական Դավիթբեկ գյուղում: Նախորդ տարիներին միջոցառումն անցկացվում էր թանգարանի բակում, բայց այս օրերին այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ են՝ պետբյուջեից այս նպատակի համար 80 միլիոն է առանձնացվել ու այս պատճառով հնարավոր չեղավ միջոցառումը կազմակերպել երկրագիտական թանգարանի տարածքում: Այս անգամ «Թանգարանային գիշերին»

ՀԱՋՈՂ ԵԼՔՈՎ «ԿՌԻՎ»

Ստեփանավանի քաղաքապետարանը դատարանում հաղթեց, բայց վերանայեց հանրության դժգոհությունը հարուցած որոշումը՝ հանրային ճնշման եւ աղմուկի արդյունքում:   Մայիսի 4-ին գրել էինք, որ ՀՀ վարչական դատարանը մերժել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» հայցն ընդդեմ Ստեփանավանի ավագանու որոշման: Այդ որոշմամբ ավագանին քաղաքապետարանում պատճենահանվող որոշումների՝ տեղեկության տրամադրման համար տեղական վարձավճար էր սահմանել՝ մեկ էջի համար 500 դրամ: Համաձայն

ՉՈՐՍԸ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Մայիսի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ին Բագրեւանդ թաղամասում բախվել են «Միցուբիշի Շարիոտ» եւ «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Միցուբիշի Շարիոտի» 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: ՏԱՐԵԼ ԷՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՎ՝ ՓԱԽԵԼ Մայիսի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքում վրաերթի է

ՉՈՐՍԸ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Մայիսի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ին Բագրեւանդ թաղամասում բախվել են «Միցուբիշի Շարիոտ» եւ «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Միցուբիշի Շարիոտի» 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: ՏԱՐԵԼ ԷՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՎ՝ ՓԱԽԵԼ Մայիսի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքում վրաերթի է

ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Երեկ հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա Վիգեն Ա.-ն եւ 26-ամյա Աղասի Չիբուխչյանի դիակը: Պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղից դեպի «Սպարտիկի աղբյուր» կոչվող տարածքում Ա. Չիբուխչյանին պատկանող «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորը ստացել է մարմնական

ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԵԿԱՎ

Մայիսի 15-ին «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում բախվել է «Շեվրոլե Տանոե» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով՝ մահացել է:

ՄԵՔԵՆԱՆ ԳԵՏՆ Է ԸՆԿԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

Մայիսի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 50-ամյա Արսեն Կիրակոսյանի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել Փամբակ գետը: Վարորդն ավտոմեքենայից դուրս է ցատկել եւ ներկայացել ոստիկանության Թումանյանի բաժին, իսկ 4 ուղեւորները մնացել են ավտոմեքենայի մեջ: Ձորագետ համայնքի սկզբնամասում՝ Փամբակ գետում, հայտնաբերվել են 2 ուղեւորների՝

Հիմա էլ՝ Ավանի հոգեբուժարանում է

ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում «Առավոտի» հրապարակում-հաղորդման առթիվ այս տարվա փետրվարի 9-ին հարուցվեց քրեական գործ: «Առավոտը» այս տարվա հունվարի 26-ին «Հոգեկան հիվանդ դարձած» հրապարակմամբ տեղեկացրել էր ՊՆ Շենգավիթի զինկոմիսարիատի կողմից 2007թ. մայիսի 16-ին զորակոչված Դավիթ Թադեւոսյանի առողջության կտրուկ վատացման եւ հոգեբուժարաններում հայտնվելու մասին: Դավիթ Թադեւոսյանը 3 օր առաջ կրկին տարվել է Ավանի

Մանասյան-Անդրեասյան՝ 1:0

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, ավարտեց Ռոզա Մանասյանի բողոքի քննությունը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Վարդան Ջանբարյանցի՝ մարտի 3-ին կայացրած որոշման դեմ: Ռոզա Մանասյանը դիմել է ոստիկանություն՝ քրեական գործ հարուցել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի դեմ: Անդրեասյանը շինծու

«ԹՈՒՅԼԱՏՐԵՔ՝ ԱՌՈՂՋԱՆԱՄ»

Դատում են «Օդնոկլասնիկի» միակ անչափահասին Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց մեծ աղմուկ հանած ու սերիալ հիշեցնող «Օդնոկլասնիկի» գործի քննությունը: 2 տարի է՝ այս գործով տարբեր մարդիկ են դատվում, անգամ՝ անչափահասներ, նույնիսկ խայտառակ ձեւով պաշտոնազրկվեցին Գյումրու ոստիկանության 2 բարձրաստիճան պաշտոնյաներ: Հիշեցնենք, որ 4 երիտասարդ մեղադրվում է Գյումրու Անի թաղամասի ոստիկանության շենքի դիմաց 19-ամյա Տիգրան

ՎԱՐԴԵՐ՝ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ

Այսօր ՀՀ ԳԱԱ բուսաբանական այգում տեղի կունենա վերականգնված՝ Վարդերի կոլեկցիոն հողամասի հանդիսավոր բացումը: Հողամասի վերականգնումը  հնարավոր է դարձել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կ. Օբոլենսկու անմիջական մասնակցության եւ դեսպանատան 6000 եվրո չափի դրամական աջակցության շնորհիվ: 5000 քմ տարածքի վրա, որն ընդգրկում է նաեւ վարդանոցի հարակից տարածքները, կատարվել են կոճղերից եւ մացառներից մաքրման աշխատանքներ, բարելավման նպատակով անցկացվել է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930