Օրվա լրահոսը

Որ մին զարկի՝ դառնա……65 հազար

Անցյալ տարվա հունիսի 5-ին լրատվամիջոցները տեղեկացրին, որ Իրանից վերադառնալուց անմիջապես հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանում կալանավորվել է «ՔիմՏեխ» ՍՊԸ տնօրեն Սամվել Խաչատրյանը: Նա կասկածվում էր թմրամիջոցների ապօրինի արտադրության եւ շրջանառության հետ կապված գործով: Ըստ «Առավոտի» աղբյուրի, Խաչատրյանի պայուսակում այդ ժամանակ եղել է 65 000 ԱՄՆ դոլար գումար: Ս. Խաչատրյանը օդանավակայանից տարվեց ՀՀ ոստիկանության քննչական վարչություն: Ու հենց

«ԱՐԶՆԻԻ» ԿՈՎԵՐԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՀԱՏԻՍԻ «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

«Արզնի» ՏԹԽԸ տնօրենների խորհրդի նախագահ Մարատ Ջամվելյանի որդին՝ Արմեն Ջամվելյանը կալանավորվել է: Մարատ Ջամվելյանը: Մայիսի 11-ին «Արզնի» ֆերմայի անասունները, ինչպես ամեն տարի գարնանը, հովիվների ուղեկցությամբ տեղափոխվում են սարեր: Ճանապարհը անցնում է Կոտայքի մարզի Հատիս գյուղով: Եվ, ինչպես ամեն տարի, հենց այդ գյուղով անցնելուց հետո պարզվում է, որ մի քանի հազարի հասնող խոշոր եղջերավոր անասուններից մի

ՖԻԳԱՐՈՆ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ 40-ամյա Անդրեաս Ս.-ն «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայով Մեղրիի Ադելյան փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա Ֆիգարո Խ.-ին, ինչի հետեւանքով երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՅՈԳՈՒՐՏԸ ՇԱՀՈՎԻ՞ ԷՐ

Օրերս Երեւանի բնակիչ Մարիամ Նահապետյանը գնել է հայկական ընկերություններց մեկի արտադրության յոգուրտ, եւ ուտելիս յոգուրտի մեջ սատկած մեղու է հայտնաբերել: «Այսօր ընդմիջմանը որոշել էի առողջ ապրելակերպին հետեւել եւ յոգուրտ ուտել: Գնեցի, կեսը կերա, մեկ էլ արի ու տես՝ շահում գտա. յոգուրտի մեջ սատկած մեղու կար»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Մ. Նահապետյանը: Երբ Մարիամը դիմել է

ՀԱԿ-ի շտաբ՝ «Հանրապետականի» քթի տա՞կ

Չնայած Արթիկը հիմնականում ՕԵԿ-ականացված է Ինչպես արդեն լրատվամիջոցները տեղեկացրել են, նախօրեին Արթիկում պաշտոնապես բացվեց Հայ ազգային կոնգրեսի առաջին շտաբը: Այդ առիթով արթիկցի ընդդիմադիրների հետ քաղաքական ու սոցիալական խնդիրներ քննարկելու նպատակով Շիրակի մարզի 2-րդ քաղաք էին ժամանել ՀԱԿ-ի էլիտան՝ Լեւոն Զուրաբյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը

ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ԱԶԴԻ, ՄԱՆԴԱՏԻՑ ԶՐԿԵՔ

ԱԺ նիստերից բացակայելու համար շատ մեղմ պատժամիջոց են ընտրել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ պատգամավորներին նիստերի հրավիրելու բանավոր հորդորներն իրենց սպառել են, եւ նա, թերեւս, որոշել է գործնական քայլերի դիմել՝ նրանց ներկայությունը խորհրդարանում ապահովելու համար: Սակայն այն պատժամիջոցը, որը Հ. Աբրահամյանը նախատեսել է մի շարք պատգամավորների համար, դժվար թե հաճախակի բացակայողների վրա որեւէ էական

Բլաքբերրին՝ ավելի մատչելի

ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը ուրախությամբ հայտնում է, որ այսուհետ BlackBerry… Storm2TM 9520 սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 257000 դրամով՝ նախկին 290000 դրամի փոխարեն: Ապառիկ գնելու դեպքում եւս կգործեն նոր՝ առավել մատչելի պայմաններ. կանխավճար՝ 25 700 դրամ, ամսական վճարը կկազմի 12 ամսվա դեպքում՝ 21 206 դրամ, 18 ամսվա դեպքում՝ 14 758 դրամ, 24 ամսվա դեպքում՝ 11 547 դրամ:

Վրաստանը այնքան էլ գրավիչ չէ

Երեկ ԱԺ-ում շարունակվել է նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվությունը: Հաշվետվության ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Գոհար Ենոքյանի մտահոգությանը, որ Հայաստանից բիզնեսը հոսում է դեպի Վրաստան՝ հայ գործարարները նախընտրում են իրենց գործունեությունը ծավալել հարեւան երկրում, որտեղ ներդրումային եւ գործարար միջավայրն ավելի նախընտրելի է, ասել է, թե այդ կարգի լուրերը

ՆՈՐ «ԶՎԱՐԹՆՈՑԸ»՝ ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍԻՑ

«Արմենիա միջազգային օդանավակայանների» տնօրինությունը վստահ է,  որ նոր համալիրից գոհ կմնան ամենաքմահաճ ուղեւորները: Այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին շահագործման կհանձնվի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրը: Մինչ շահագործումը, երեկ օդանավակայանի տնօրինությունը լրագրողների համար շրջայց էր կազմակերպել: Օդանավակայանի հանրային գոտու տերմինալի շինարարությունը կամբողջացնի նոր համալիրը: Շինարարության ընդհանուր ծավալը 244 մլն ԱՄՆ դոլար է, մինչ այս պահը ծախսվել է

Երեւանում չի կարող օտարալեզու դպրոց բացվել

Արդյոք այդ մասին չգիտի՞ քաղաքապետը Մայիսի 13-ին քաղաքապետարանը տարածեց հաղորդագրություն Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ու Թաիլանդի եւ Միացյալ Թագավորության Ռիջենթս դպրոցի հիմնադիր նախագահ Վիրաչայ Թեչավիչիթի հանդիպման մասին: «Հաշվի առնելով Ռիջենթսի միջազգային ճանաչումը, ինչպես նաեւ բարձր գնահատելով դպրոցի կրթական ծրագրերի մակարդակը՝ Կարեն Կարապետյանը հյուրին առաջարկել է Երեւանում նույնպես հիմնել ավանդույթներով հարուստ նմանատիպ դպրոց,- նշված էր հաղորդագրության

ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆԻ

Այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը չի վճարում դրանց գոյության համար 2012 թվականի հունվարին լրանում է Ադրբեջանի «Գաբալա» ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետը, եւ Ադրբեջանը մտադիր է ռուս-ադրբեջանական վարձակալության պայմանագիրը վերանայել, նոր կետեր մտցնել: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, իրենք մտադիր են բարձրացնել վարձը, պահանջել, որ բնության վրա կայանի ազդեցությունը մեղմելու նոր միջոցառումներ անցկացվեն, կայանում աշխատողների

ԲԱԶԱՅԻՆՍ Ո՞ՐՆ Է

Անցյալ տարվա օգոստոսի 5-ի որոշմամբ Երեւանի էստրադային եւ արվեստի ջազային պետական քոլեջը եւ Երեւանի մշակույթի պետական քոլեջը վերակազմակերպվել են, ըստ որի՝ Երեւանի էստրադային եւ արվեստի ջազային քոլեջը միանում է Երեւանի մշակույթի պետական քոլեջին: Սակայն Երեւանի էստրադային եւ արվեստի ջազային պետական քոլեջը այդ մասին իմացել է հունվար ամսին եւ արդեն իսկ հասցրել է բողոքել, նամակներ գրել

ԹՄՐԱՄՈԼԸ ԳՐԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում նախորդ օրը շարունակվեց Արմեն Դանիելյանի, Մարգո Սիմոնյանի եւ Աիդա Հովհաննիսյանի մասնակցությամբ՝ ԱԱԾ աշխատակից Վլադիմիր Կոթոլյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակից Վլադիմիր Կոթոլյանը 4000 դոլար կաշառք ստանալու համար 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Նա 2009թ. նոյեմբերի 19-ից գտնվում է կալանավայրում: Սակայն պարզվեց, որ թմրամոլության համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հովիկ

ԽԱՉԻԿՅԱՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Report.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանն ասաց, որ այն կոնկրետ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դեմ չէ: Հարցին՝

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է

Երեկ Կենտրոնի առաջին ատյանի դատարանում (Զեյթունի մասնաշենք) շարունակվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի՝ ընդդեմ «Իրավունք» թերթի հայցով դատավարությունը: Ինչպես հայտնի է, երբեք աշխատանքի, այսինքն՝  ԱԺ նիստերի ներկայանալու ձգտումով չառանձնացած Տ. Արզաքանցյանը խիստ վիրավորվել է նրանից, որ «Իրավունք» թերթը նշել է, որ նա «փիս խասիաթ» ունի՝ «թրեւ գալ» կազինոներում:

ԳՄԲԵԹԻ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆ Է

Lragir.am-ը, վկայակոչելով Երեւանի քաղաքապետարանի իր աղբյուրները, նշում է, որ երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել վերջերս  Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակված Միքայել Հասրաթյանը: Նույն աղբյուրների պնդմամբ, հրաժարականի պատճառը Երեւանում իրականացվող մի քանի նախագծերի հետ Հասրաթյանի անհամաձայնությունն է եղել, մասնավորապես՝ Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հետ կապված նախաձեռնությունը: 

ԱՅՑԵԼԵՑ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Ըստ ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության, Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, մայիսի 18-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ազգային, պետական ու քաղաքական խոշոր գործիչ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան: Թանգարանն ունի հարուստ փաստավավերագրական նյութ՝ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաֆիլմեր, ժամանակակիցների հուշեր: Թանգարանի ֆոնդում է պահվում Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը: ԱԺ նախագահ

ՏՅՈՒՄԵՆՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՉՈՐՍ ՀԱՅԻ

Տյումենում անհայտ անձինք չորս հայի են սպանել: Ինչպես հայտնում է news.am-ը, մայիսի 17-ի գիշերը երկու անհայտ եւ դիմակավորված անձինք ներխուժել են Կույբիշեւի փողոցի բակ եւ սպանել երկու տղամարդու եւ երկու կնոջ՝ 30-ից 58 տարեկան: Քննության վարկածով սպանության պատճառը սպանվածներից երկուսի առեւտրային եւ քրեական գործունեությունն է: Նրանք նախկինում դատված են եղել կողոպուտի եւ մեքենայությունների համար: Ըստ

ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՀԱՅԵՐԻ ԵՎ ԱԶԵՐԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ

«Արմինֆո»-ի հաղորդմամբ, Պոդմոսկովիեի իրավապահ մարմինների աշխատակիցը երեկ հաղորդել է, որ մայիսի 17-ի երեկոյան Մոսկվայի մարզի Լյուբերեցկի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ադրբեջանից եւ Հայաստանից ժամանածների միջեւ: Աղբյուրի համաձայն, միջադեպը տեղի է ունեցել ժամը 22:30-ի սահմաններում, Օկտյաբրսկի ավանի Տեքստիլշիկների փողոցում: Ծեծկռտուքի ընթացքում երկու կողմերն էլ կիրառել են սառը եւ տրավմատիկ զենք: Արդյունքում՝ 24-ամյա մի տղամարդ

Հայերի արկածները Կիպրոսում

Մայիսի 22-ին Կիպրոսում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Հայկական համայնքն իրավունք ունի մեկ պատգամավորով ներկայացվել խորհրդարանում, որի համար էլ հայերի ներսում ընտրություններ են տեղի ունենալու: HayNews.am-ի հետ զրույցում պատգամավորի երկու թեկնածուներից մեկը՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության աջակցությունը վայելող անկուսակցական Անդրանիկ Աշճյանն ասել է, որ «հակառակ կողմը ահաբեկման, սպառնալիքների քաղաքականություն է բանեցնում»: Ըստ նրա՝ «Ժողովուրդը հոգնել է

ԵԹԵ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՔ՝ ԽՈՍԵ՛Ք

ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության դիտարկումն անուղղակի ապացույց է, որ խորհրդարանում ելույթ ունենալուց եւ հարցեր տալուց բացի՝ ընդդիմությունը գրեթե հնարավորություն չունի անցկացնելու սեփական օրենսդրական նախաձեռնությունները: «Մանդատ» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը երեկ հրապարակեց 2007 թվականից սկսված «Ազգային ժողովի քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի արդեն 3-րդ զեկույցը: «Մանդատի» ղեկավար Լուսինե Վասիլյանը ներկայացրեց նաեւ ԱԺ պատգամավորների եւ խմբակցությունների

«ՄԵՆՔ ԳՏՆՎՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՆԸ»

Երեկ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը: «Դուք Եվրոպական Միության համար կարեւոր, վճռորոշ հարեւան եք, հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանի համար,- երեկ իր ասուլիսում նշեց Երեւանում գտնվող Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:- Ես ուզում եմ վերհիշել Շառլ Ազնավուրի խոսքերը. «Ձմեռվանից հետո քեզ համար կյանքի ծառը կաճի, Հայաստան», սրանք շատ կարեւոր խոսքեր են:

ՇԱՐԺԱՌՒԹՆԵՐՆ Ա՞ՅԼ ԵՆ

Վերջին օրերին ճարտարապետները ակտիվորեն քննարկում են ՀՀ կառավարության շենքի թմբուկի կառուցման խնդիրները: Մասնավորապես, քննադատությամբ է հանդես եկել Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: «Առավոտի» խնդրանքով խնդիրը մեկնաբանել է ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. «Իրականում ՃՄ ղեկավարի կողմից բարձրացված այս ողջ աղմուկն ունի հետեւյալ շարժառիթները. առաջինը՝ սպասվող համագումարից առաջ ապատեղեկատվության միջոցով հերթական անգամ հանրության ուշադրությունը շեղել՝ փորձելով

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

LIKE ԱՆՈՒՆՈՎ ՆՈՐԱԾԻՆԸ

Իսրայելցի մի ամուսնական զույգ իր նորածին  աղջկան Like է անվանել` ի պատիվ «Facebook»-ի «Like» կոճակի: Երեխայի հոր` Լիոր Ադլերի կարծիքով, աղջկան Like անվանելը շատ օրիգինալ միտք է. այն ժամանակակից է եւ նորարարական: Ըստ նրա, երբ նորածին երեխայի նկարը փակցրել է «FB»-ի իր էջին, ընկերները 40 «Like» են տվել: Ահա այստեղից էլ եկել է երեխային Like

Երկվորյակների մայրերը երկար են ապրում

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ երկվորյակների ծնունդը կանանց ավելի առողջ է դարձնում: Սակայն, քննադատների կարծիքով, ուսումնասիրության ընթացքում գիտնականները հաշվի չեն առել մահվան ռիսկը, որն առկա է մեկից ավելի երեխա ծննդաբերելու դեպքում: Յուտա նահանգի գիտնականները վերլուծել են ավելի քան 60 000 կանանց տվյալներ, որոնք ծնվել են 1807-1899 թթ. ու ծննդաբերել գոնե մեկ երեխա: Մոտ 4600-ը երկվորյակների

Գաղտնիքը՝ լավ հիշողությունների մեջ է

Երջանիկ լինելու համար անհրաժեշտ է հիշել կյանքի դրական պահերի մասին ու փորձել մոռանալ վատ իրադարձությունները: Գիտնականները պնդում են, որ հին լավ ժամանակները հիշելը շատ օգտակար է, քանի որ այն բավականություն է պարգեւում: Ամենահաջողը դա ստացվում է էքստրավերտների, իսկ ամենավատը՝ նյարդային խանգարումներ ունեցող մարդկանց մոտ: Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականները գնահատել են բնավորության գծերն ու երջանկության աստիճանը՝

«iPhone 4»-ը եւ «App Store»-ը՝ Գինեսի գրքում

Մեկ օրում 1,5 մլն օրինակով վաճառված «Apple»-ի «iPhone 4» սմարթֆոնը եւ «App Store» օնլայն խանութը հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում: 2010թ. հունիսի 24-ին՝ վաճառքի առաջին օրվա ընթացքում, «iPhone 4»-ը սպառվել է աննախադեպ ծավալով (1,5 մլն օրինակ)՝ սահմանելով ռեկորդ: «iPhone»-ն ամբողջովին փոխեց ոչ միայն բջջային, այլ նաեւ խաղային ինդուստրիան», – մեկնաբանել է Գինեսի գրքի խմբագրակազմի ներկայացուցիչ

«Հիթ շքերթ 100»-ի առաջատարները

«YouTube» վիդեոհասթինգը պաշտոնական «Հիթ-շքերթ 100» է հայտարարել, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում տեղադրվել է 100-ից ավելի հայտնի ու սիրված տեսահոլովակներ: Առաջին տեսահոլովակը տեղադրվել է 2011թ. մայիսի 10-ին: 100 տեսահոլովակից հետո, հները կտեղափոխվեն արխիվ. դրանք կարելի է գտնել ըստ ամսաթվի: «YouTube»-ի պաշտոնական բլոգում նշվում է, որ վերջին տվյալների համաձայն՝ «Հիթ-շքերթ 100»-ը գլխավորում է Ջենիֆեր Լոպեսը՝ իր «On

Շվարցենեգերը խոստովանել է

Հայտնի դերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը կնոջ՝ Մարիա Շրայվերի հետ բաժանվելուց հետո խոստովանել է, որ արտամուսնական երեխա ունի սպասուհուց, գրում է «Los Angeles Times» թերթը։ Իրենց բաժանման մասին ամուսնական զույգը հայտարարել էր մայիսի 9-ին, մինչդեռ ամերիկյան ԶԼՄ-ները գրում էին, որ Շրայվերը տնից հեռացել է դեռեւս տարվա սկզբին, երբ Շվարցենեգերը նրան հայտնել է արտամուսնական

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930