Օրվա լրահոսը

ՄԱՐԴԱՍՊԱՆ ՓՂԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Նեպալի իշխանությունները հրամայել են գտնել վերջին երկու շաբաթվա մեջ 11 մարդու սպանության մեջ կասկածվող փղին: Նեպալի վախեցած բնակիչները խարույկներ են վառում եւ թմբուկներ զարկում, որպեսզի պաշտպանեն իրենց տները: Այդ երկրում փղերը համարվում են սրբազան կենդանիներ, այդ իսկ պատճառով դրանց վրա կարելի է կրակել միայն անտառտնտեսության նախարարի որոշումից հետո:

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐ ՄԵՂՔԸ

Եվրոպական հեռարձակողների միությունն ավարտեց հետաքննությունը՝ Ադրբեջանի կողմից «Եվրատեսիլի» մրցույթի կանոնների կոպիտ խախտումների վերաբերյալ: Ըստ panorama.am-ի՝ Ադրբեջանը պաշտոնապես մեղավոր է ճանաչվել մրցույթի կանոնները խախտելու մեջ: Հիշեցնենք, որ մինչ այդ Ադրբեջանը պարբերաբար հերքում էր փաստը, որ «Եվրատեսիլ-2009»-ի ցուցադրության ժամանակ Հայաստանի համար քվեարկության հեռախոսահամարը փակ է եղել: Հայկական կողմը հավաքել էր այդ խախտման ապացույցներն ու փաստերը եւ ներկայացրել

ՊԵՐՄԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

ՌԴ Պերմի երկրամասի կառավարությունը որոշում է ընդունել հրաժարական տալ «Կաղ ձի» ակումբում տեղի ունեցած աղետալի եւ երեկվա դրությամբ՝ 125 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով: Երկրամասի նահանգապետ Օլեգ Չիրկունովի որոշմամբ՝ կառավարության նոր կազմը կձեւավորվի հրդեհի պատճառներն ուսումնասիրող բոլոր հետաքննական գործողությունների ավարտից հետո: Կառավարության նախկին անդամները կշարունակեն իրենց աշխատանքը, բայց՝ որպես ժամանակավոր պաշտոնակատարներ: Հրդեհի արդյունքում ծանր այրվածքներ

ՅԱՐՈՒԶԵԼՍԿԻ՞Ն Է ԽՆԴՐԵԼ ԽՍՀՄ-ԻՆ՝ ՄՏՆԵԼ ԼԵՀԱՍՏԱՆ

Լեհաստանում հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ երկրի վերջին կոմունիստական առաջնորդ, գեներալ Վոյցեխ Յարուզելսկին ռազմական օգնություն է խնդրել ՍՍՀՄ-ից՝ 1981թ. ռազմական դրություն հայտարարելուց առաջ: Այդ մասին տեղեկացրել է «Լեհական ռադիոն»: Պատմաբան Անտոնի Դուդեկը Ազգային հիշողության ինստիտուտի տեղեկագրում հրապարակել է Յարուզելսկու եւ Վարշավյան պայմանագրի երկրների միավորված ռազմական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Կուլիկովի հեռախոսային խոսակցությունը, որից հետեւում է,

Երեխաների իրավունքների պաշտպանին դատապարտեցին պեդոֆիլիայի համար

Էստոնիայում 15 տարվա ազատազրկման է դատապարտվել այդ երկրի Երեխաների պաշտպանության միավորման նախկին նախագահ Կաուր Հանսոնը: Նրան մեղավոր են ճանաչել անչափահասների բռնաբարության, ինչպես նաեւ մանկական պոռնոգրաֆիայի պատրաստման մեջ: Իր դատավճիռը պեդոֆիլիայի (մանկապղծության) մեջ մեղադրվող Հանսոնը չի մեկնաբանել: Դեռ հայտնի չէ՝ կբողոքարկի՞ նա դատարանի որոշումը, թե՝ ոչ: Կաուր Հանսոնին ձերբակալել էին դեռ 2009թ. մարտ ամսին: Սակայն այդ

Եգիպտոսում կկառուցվի գետնափոր պատ

Եգիպտոսը ձեռնարկել է նոր մետաղե պատի կառուցումը, որը կանջատի այդ երկիրը Գազայի հատվածից՝ հաղորդում է «Հաարեց» իսրայելական թերթը: Հատուկ ամուր մետաղից կառուցված շերտերը կխորանան հողի մեջ մինչեւ 30 մետր: Մետաղե պատերը, որոնք կձգվեն մինչեւ 10 կմ, նախատեսվում են ստորգետնյա թունելներով դեպի Գազայի հատված տարվող զենքի մաքսանենգության դեմ պայքարի համար: Եգիպտական իշխանությունները սեյսմասարքերի միջոցով նման թունելների

Ադրբեջանցիները «կմասնատեն» Ուկրաինան

Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի նկարահանող խումբը կմեկնի Ուկրաինա՝ այդ երկրի մասին 18 րոպե տեւողությամբ սյուժե նախապատրաստելու նպատակով: Այդ մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան», որին հղում կատարելով «Արմինֆոն» տեղեկացնում է, որ նախագծի հեղինակները նախատեսում են այցելել Կիեւ, Արեւմտյան Ուկրաինա, Անդրկարպատ, Արեւելյան Ուկրաինա եւ Ղրիմ: Հեռուստատեսային խմբի ծրագրերի մեջ է մտնում ներկայացնել Արեւմտյան Ուկրաինան՝ որպես պատմականորեն լեհական տարածք,

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ

Երեկ ԵՊՀ-ում տեղի է ունեցել հայ ականավոր գիտնական, պետական ու քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական նիստ: Բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որը, ըստ ԵՊՀ կայքէջի, ասել է, թե դժվար է խոսել Ջոն Կիրակոսյանի մասին, քանի որ խոսքը մեծ անհատականության մասին է, ով մեր պատմության ոսկե էջերում է, միեւնույն

70 տարի՝ նույն ֆակուլտետում

Երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների եւ բնապահպանական ճարտարագիտական ֆակուլտետը կազմակերպել էր նույն ֆակուլտետի երկարամյա դեկան, ֆիզիկական եւ կոլորիտ քիմիայի ամբիոնի վարիչ, բազմավաստակ դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Հովհաննիսյանի 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն: Արտաշես Հովհաննիսյանը ֆակուլտետը ղեկավարել է 1958-72 թթ., իսկ 1967-72 թթ.-ին եղել է ֆիզիկական եւ կոլորիտ քիմիայի ամբիոնի վարիչ: Հոբելյանական միջոցառմանը ներկա

ՊԱՐԱՊՈՒՐԴԻՑ ՄԻՆՉԵՎ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդյո՞ք այս տարի դպրոցներում դասերը կվերսկսվեն, կամ ի՞նչ է ուզում Շիրակի մարզպետը Երբ կրթության նախարարի հրամանով դեկտեմբերի 8-19-ը ՀՀ բոլոր նախակրթարաններում ու հանրակրթական դպրոցներում դասերը դադարեցվեցին, բազում հարցեր առաջացան՝ ինչպե՞ս են ձեւավորվելու կիսամյակային գնահատականները, արդյո՞ք դասերը կվերսկսվեն այս տարի, թե՞ միանգամից մյուս կիսամյակից եւ այլն: Այս եւ հանրակրթության ոլորտին վերաբերող այլ թեմաներով երեկ ասուլիս էր

Խոսքի ու գործի տարբերության մասին

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Միջազգային հանրությունը, սահմանելով այս օրը, առիթ է տալիս տարբեր երկրների հասարակության անդամներին հատկապես տարվա այդ օրը բարձրաձայնել, խոսել, անհրաժեշտության դեպքում՝ աղաղակել իրենց երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին: Մեր երկրի պարագայում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների մասին մենք պարտավոր ենք աղաղակել ամեն վայրկյան եւ

ՈՐ ԿՈՂՄՆ Է ՆԱՅՈՒՄ՝ ՈՐ ԿՈՂՄԸ ԽՓՈՒՄ

«Մեր ժամանակներում ազնիվ լինելը շատ դժվար է եւ թանկ»,- ժամանակին ասել է Դաույթ Էյզենհաուերը Մի քանի տասնյակ տարի առաջ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Խոմիչը բաց թողեց Հայաստանի ֆուտբոլիստներից մեկի թույլ խփած գնդակը։ «Դինամո» թիմի մարզիչը խիստ նախատեց Խոմիչին։ Խոմիչը ռուսական հայտնի եւ տարածված արտահայտությունից հետո ասաց. «Ես ի՞նչ անեմ, մի կողմ նայում է, ուրիշ կողմ խփում»։

ԱԽ, ԱՅԴ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանից, դեկտեմբերի 8-ին կայացել է Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ներկայացվել է աշնանային զորակոչի ընթացքի եւ պլանային առաջադրանքների կատարման պատկերը: Գավառի, Վարդենիսի եւ Ճամբարակի զինվորական կոմիսարների հայտարարության համաձայն՝ իրենք արդեն շատ մոտ են պլանային առաջադրանքների կատարմանը, իսկ ահա Մարտունու եւ Սեւանի տարածքներում որոշակի դժվարություններ կան՝ կապված ուսման մեջ եւ արտերկրներում

Լինել իր ազեկ եւ պայքարող

Մեր հասարակությունը պատրաստ չէ՞ մերժել կոռուպցիան Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հանդիպում էր կազմակերպվել Շահերի պաշտպանության աջակցության Սյունիքի կենտրոնում: Մասնակցում էին մարզպետարանի, դատախազության, պետական եւ շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Իսկ կենտրոնի կամավորները հակակոռուպցիոն բովանդակությամբ գովազդային նյութեր էին բաժանել ողջ մարզում: Կենտրոնի մեկ տարվա գործունեության մասին խոսելով, ՇՊԱԿ համակագրող Տիգրան Ստեփանյանը ասաց, որ մեկ տարում

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻՑ

ՀՀԿ-ի սատարած թեկնածուն զբաղեցրեց վերջին տեղը «Առավոտի» նոյեմբերի 5-ի, 24-ի, 25-ի համարներում անդրադարձել ենք Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գյուղապետի ընտրությանը եւ տեղեկացրել, որ հինգ թեկնածուներից երկուսը հանրապետական են: Տեղեկացրել ենք նաեւ, որ Աչաջրի գյուղապետի նոյեմբերի 22-ին կայացած ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել եւ դեկտեմբերի 13-ին նոր ընտրություն է լինելու: Դեկտեմբերի 4-ին տեղեկացրել ենք, որ Լոռու

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ

Այս օրը կհնչեն զգացմունքային իրավապաշտպանության ոլորտին առնչվող բառակապակցություններ, «նորահայտ իրավապաշտպանները» կներկայացնեն «քաղվածքներ» իրականության սրտաճմլիկ ամփոփագրերից: Ստորեւ տպագրվելիք նամակը միակը չէ: Այն ուղղված է ակամա իրավապաշտպան դարձածներին: 1937թ. «տրոյկաներից» ոչնչով չտարբերվող ՀՀ իշխանությունների օրոք գործող մեր իրավական համակարգի անմեղ հարյուրավոր զոհերից հերթականը դառնալուցս ընդամենը 2 շաբաթ անց ՀՀ ԱԺ կողմից ընդունվեց «համաներման» մասին որոշումը: Օրենքի ուժով

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՈՒՄ

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանից «Առավոտին» տեղեկացրին, որ հունվարի 12-ին կլսվի Հայ-թուրքական արձանագրությունների՝ սահմանադրականության համապատասխանության հարցը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը դիմել է ՍԴ՝ նոյեմբերի 19-ին: Զեկուցողը ՍԴ փոխնախագահ Վլադիմիր Հովհաննիսյանն է:

ԴԱՏԱՎՃՌԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը պետք է դուրս գար խորհրդակցական սենյակից եւ հրապարակեր Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դատավճիռը: Մեղադրանքը պաշտպանող Արմեն Բոշնաղյանը միջնորդել է 4,5 տարվա ազատազրկում, հաստատված համարելով Բանուչյանի կողմից հարկերից չարամտորեն խուսափելն ու գումարներ վատնելը: Դատական նիստերի քարտուղարը խոստացավ լրացուցիչ տեղեկացնել դատավճռի հրապարակման մասին:

Լրտեսության գործով

ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, Աշտարակի «Նոր Եդեսիա» ջոկատի հրամանատար Գեւորգ Հայրապետյանը դեռեւս գտնվում է արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Նա մեղադրվում է հարեւան պետության օգտին լրտեսություն կատարելու համար: «Առավոտին», ինչպես նաեւ իր մարտական ընկերներին ուղղված նամակում նա գրում է, որ երբեք չի դավաճանել հայրենիքին, որ իր նկատմամբ առաջադրվել է շինծու մեղադրանք: Գ. Հայրապետյանը տեղեկացնում է, որ իրեն

ՊՆ քննիչը կաշառք է ուզել

$2000-ով գործ էր կարճում Ժամկետային զինծառայող Արմեն Թովմասյանի կողմից զորամասն ինքնագլուխ թողնելու դեպքի առթիվ Սեւանի կայազորի զինվորական դատախազությունում դեռ 2001թ. նոյեմբերի 12-ին հարուցվել էր քրեական գործ: Նրա նկատմամբ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Հայտարարվել է հետախուզում: Սակայն 2001թ. դեկտեմբերի 20-ին քրեական գործի վարույթը կասեցվում է՝ մեղադրյալ Արմեն Թովմասյանի գտնվելու

ՁՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Ձյունը տեղալուն պես՝ մայթերին տեղակայված բոլոր օբյեկտների սեփականատերերը կազմակերպելու են իրենց հարակից տարածքների մաքրումը: Նրանց այս մասին համապատասխան գրություններով արդեն հանձնարարություն է տվել Երեւանի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի այս հանձնարարությունը չկատարելու դեպքում, կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ առաջիկա ավագանու նիստում կքննարկվի ու կսահմանվի համապատասխան վարչական տույժ. «Բոլոր վարչական շրջաններին զգուշացրել եմ, որ բոլոր օբյեկտների

ՆԿՈՒՂԸ ԼՑՎԵԼ Է ՋՐՈՎ

Այն, որ կոմունալ սպասարկման համակարգի հետ կապված՝ բնակիչները մշտապես խնդիրներ են ունենում՝ նորություն չէ: Դեկտեմբերի 4-ին Քանաքեռ Զեյթուն թաղամասի Դրոյի 11 հասցեի բնակիչները շենքի նկուղում մի քանի ժամ պայքարել են ներհոսող ջրի դեմ: Նշենք, որ ցրտից վնասվել էր շենքի հակառակ կողմից ներս մտնող խմելու ջրատար խողովակը եւ, ըստ այդ շենքի բնակիչների, ամբողջ ջուրը լցվել էր

7-ից մեկի սիրտը վիրահատում են

Ըստ վիճակագրության, մեր երկրում 1000 բնակչից 7-ը սրտի գանգատներով դիմում էն բժշկի «Սրտային հիվանդությունները ՀՀ-ում առաջնային դիրքեր են զբաղեցնում, քանի որ այդ հիվանդություններով հիվանդացության մակարդակը շատ բարձր է եւ, ցավոք, աճելու միտում ունի: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է մեր երկրում սրտաբանության զարգացմանը եւ եվրոպական ստանդարտների համապատասխանեցմանը առանձնակի ուշադրություն դարձնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական

ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Այս առումով Հայաստանում որոշ բաներ արդեն արվել են, սակայն ծառայությունների շարունակականությունը դեռեւս լիարժեք չէ։ Սթիվեն Ալենը եւ Լեյլի Մոշիրին: «Շատ դժվար է գնահատականներ տալ Հայաստանում երեխաների իրավունքների հետ կապված իրավիճակի մասին։ Հեշտ է գնահատել ՀՆԱ-ի տվյալները, մանկամահացության ցուցանիշները հաշվարկել՝ բա՞րձր են, թե՝ ոչ, սակայն երեխաների պաշտպանությունը գնահատելը դժվար գործ է։ Ասեմ, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը չի ցանկանում

ՄԻԱՅՆ «ՕՂԻ ԹՈՐՈՂՆԵՐՆ» ԵՆ ՇԱՀԵԼ

Նախորդ ամսվա ընթացքում Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը ավելի քան 3 ասուլիս է ունեցել, որոնց ընթացքում նա պարբերաբար ազդարարում էր մեր խաղողագործության եւ գինեգործության ողբալի վիճակի մասին: Երեկ տեղի ունեցած այս ամսվա առաջին ասուլիսը եւս այդ թեմայով էր: Նորությունն այն էր, որ այս անգամ պարոն Հարությունյանը խոսում էր թվերով: 2009-ի հունվար-օգոստոս ամիսներին արտահանվել է 268

Վարչապետը հորդորում է ագրեսիվ լինել

Երեկ, ելույթ ունենալով հակակոռուպցիոն օրվան նվիրված համաժողովում, վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը բաժանել է 3 մասի՝ չմոռանալով ներառել նաեւ իշխանավորներին. «Առաջինն իշխանավորներն են՝ ես եւ իմ գործընկերները։ Եթե մենք առաջին հերթին խստապահանջ չլինենք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ապա ակնհայտ է, որ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարելը կլինի չափազանց դժվար կամ անհնարին։ Երկրորդ կարեւորագույն ուղղությունը կառուցվածքային

Ամանորի նախաշեմին տուգանքները կրկնապատկվում են

«ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն, տվյալ տարում թողարկված տրանսպորտային միջոցների տեխզննումն անցնում է տրանսպորտային միջոցի հաշվառման հաջորդ տարում: Սակայն օրերս «Առավոտին» դիմած մի քանի տաքսի ծառայությունների տնօրեններ ու նաեւ անհատ վարորդներ տեղեկացրին, որ ունեն 2008 թվականի արտադրության ավտոմեքենա, եւ վերջերս տուգանվել են՝ տեխզննման բացակայության համար: Նրանց ներկայացմամբ, տուգանքները կիրառվել են Օպերայի հարակից

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍՈՒՐՃ ԵՓՈՂ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ

Աշխատանքի շուկան՝ գործազուրկի աչքերով «Անահիտ Խաչատրյան: 31 տարեկան: Ունի բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ, համակարգչային գիտելիքներ, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների լավ իմացություն: Կարող է աշխատել առավոտյան ժամը 10-ից մինչեւ 19-ը: Փնտրում է լուրջ աշխատանք»: Այս տվյալները արդեն 1 տարուց ավելի՝ Անահիտը թողել է մեր երկրում գործող աշխատանքի տեղավորման մի քանի գործակալություններում՝ գործավարի, մենեջերի կամ նման

Կանխորոշված ընտրություն

ՀՌԱՀ անդամ դարձան հենց այն թեկնածուները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում էր մամուլը ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը երեկ միաժամանակ էին քվեախցիկ մտել՝ ընտրելու ՀՌԱՀ նոր անդամներին: Նման դեպքեր շատ եղան այն «փակ, գաղտնի» քվեարկության ընթացքում, որին մասնակցեցին 101 պատգամավորներ: Երեկ ԱԺ-ն ընտրեց ՀՌԱՀ նոր 4 անդամների,

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅԼԵՎՍ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Ըստ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի, ստորագրված արձանագրություններով արդեն իսկ Թուրքիան ստացել է իր սպասելիքների երկու երրորդը: – Պարոն Մանոյան, նախօրեին Վահան Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից պահանջեց, որ ՀՀ իշխանությունները հրապարակեն այն քայլերը, որոնք կձեռնարկեն Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգման դեպքում: Դաշնակցությունն ինչպիսի՞ քայլեր է ակնկալում ՀՀ իշխանություններից: – Եթե

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031