Օրվա լրահոսը

ԲԱՆԿԻ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԱՅՐԵԼ Է ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Չինաստանի հյուսիս-արեւելյան Գանսյու նահանգում, որի բնակչության մեկ երրորդը տիբեթցիներ են, բանկի վրա կատարված հարձակման արդյունքում տասնյակ մարդիկ զոհվել ու վնասվածքներ են ստացել: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով չինական «Սինխուա» պետական գործակալությունը: Աղբյուրի մատուցմամբ, Credit United Cooperative բանկի նախկին աշխատակիցը, առավոտյան խորհրդակցության պահին, դյուրավառ հեղուկով շիշ է նետել շենքի տարածք: Արդյունքում 39 մարդ վիրավորվել եւ

ՍԿՍԵԼ ԵՆ ՎՐԵԺ ԼՈՒԾԵԼ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Շաբկադար քաղաքում, ռազմական պատրաստության բանակային կենտրոնի մուտքի մոտ, մահապարտի իրականացրած հարձակման արդյունքում առնվազն 80 մարդ է զոհվել: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է տեղի ոստիկանությունը: Հարձակման արդյունքում վիրավորված ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ 40-ը լուրջ վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց: Ենթադրվում է, որ մահապարտները երկուսն են եղել: Պակիստանի ոստիկանության ներկայացուցիչ Նիսար Խանի

«Բրազիլացի» ցուլն իրեն մանեկեն էր «երեւակայել»

Բրազիլական Սան-Ժոզե-դու-Ռիու-Պրետու քաղաքում, հագուստի խանութներից մեկի հաճախորդների թվում մի ցուլ է եղել: BBC-ի փոխանցմամբ, աշխատանքային օրվա թեժ պահին ցուլը խանութի տարածք է մտել եւ կանգնել է մանեկենների կողքին՝ ցուցափեղկից հետեւելով անցորդների շարժին: Երբ դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցները, ցուլը ջարդուփշուր է արել խանութի ցուցափեղկն ու դուրս է պրծել փողոց: Մի քանի րոպե անց

AMNESTY INTERNATIONAL-Ը ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Ռուսաստանում դատարաններն ու մամուլը կախված են իշխանություններից, կոռուպցիան ծաղկում է, իսկ հասարակական բողոքը, հակառակ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի խոստումների, ճնշվում է: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին ասված է միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության՝ Amnesty International-ի հրապարակած տարեկան զեկույցում: «Մի կողմից՝ իհարկե, լավ է, որ նա (Մեդվեդեւը) պարբերաբար խոսում է իրավապաշտպան կազմակերպությունների եւ անկախ մամուլի հանդեպ հարգանքի մասին, կոչ

ԱՍՍԱԴԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է՝ ՉԿՐԱԿԵԼ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադը զինվորականներին հրահանգել է ցուցարարների վրա չկրակել: Այդ մասին, ուրբաթօրյա աղոթքի նախօրեին, Reuters-ին հայտնել է սիրիացի իրավապաշտպաններից մեկը՝ Լուաի Հուսեյնը, մանրամասնելով, թե հինգշաբթի օրը Ասսադի խորհրդականն իրեն հեռախոսային զրույցի ժամանակ ասել է, որ «նախագահական հրամանագրեր են տարածվել, որում հրահանգված է ցուցարարների վրա չկրակել, եւ նրանք, ովքեր կխախտեն այդ հրահանգը՝ պատասխանատվության կենթարկվեն»: Հուսեյնը

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՀԸ՝ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մայիսի 12-ին Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում 53 տարեկանում մահացել է Սերիկ Ալավերդյանը: Նա երկրորդ խմբի հաշմանդամ էր, ստանում էր հաշմանդամության 23 000 դրամ թոշակ, 13500 դրամ ընտանեկան նպաստ: Երեւանում գտնվող հարազատները երբեմն նյութապես օգնում էին նրան: Մեր տեղեկություններով, Սերիկ Ալավերդյանը իր մեկ սենյականոց բնակարանը կտակել է երեւանաբնակ հարազատներին: Սերիկ Ալավերդյանը տարիներ առաջ ամուսնալուծվել էր,

100 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ

Մայիսի 13-ին վախճանվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի 100-ամյա բնակիչ Տիգրան Ալավերդյանը: Նա, չնայած իր զառամյալ տարիքին, աշխույժ կյանք էր վարում, անասուններ արածեցնում:

ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԱՂԲԸ ԼԱՎ ՉԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ

Երեկ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը հայտարարել է, որ 2011 թվականի մայիսի 1-ի դրությամբ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 77 տոկոս, որը 12.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մարզի միջինից բարձր կատարողական ապահովել է 46 համայնք, իսկ միջինից առավել

Ագռավաձոր

Երեկ առավոտյան Վանաձորում ապրող Ստեփանյանների ընտանիքն արթնացել է անսովոր աղմուկից: 56-ամյա Ժորա Ստեփանյանը մտնելով պատշգամբ՝ տեսել է, թե ինչպես են ագռավներն ուտում նախօրեին թխած հացը: «Իրիկունը հաց թխեցի, ուշ էր, ասի՝ թող հովանա, առավոտյան  տեսնեմ 5 ագռավ տուն են մտել ու ամենքը մի հացը մասնատել: Պատուհանն էլ երեւի քամին է բացել, գիշերը ուժեղ քամի էր»,-

«ՏԱՐԻՔԴ ՄԵԾ Է, ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԴ՝ ՓՈՔՐ»

Այս հիմնավորմամբ՝ Հայաստանի բանկերը մերժում են գյուղացիներին Կառավարության՝ դեմքով դեպի գյուղացին շուռ գալու ծրագիրը նշանակում էր, որ հայրենի կառավարությունն ի վերջո հասկացել է, որ քաղաքին կերակրողը գյուղն է: Այն գյուղը, որի բնակիչներից շատերը դեռ նախորդ տարիներից չեն կարողանում ազատ շնչել՝ կքած են բանկերից վերցրած բարձր տոկոսադրույքներով վարկերի տոկոսների տակ: Ոմանք էլ դատարանների դռներն են մաշում:

ՄԱՀՎԱՆ ԵԼՔԵՐՈՎ

Երեկ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.30-ին, «Ֆոլքսվագեն պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Արցախի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 64-ամյա Արարատ Ջանոյանին, որը տեղում մահացել է: Մեկ այլ ահազանգ էլ ստացվել է Իջեւանի բաժնից. ժամը 23.50-ի սահմաններում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհին բախվել է «ԿամԱԶ-4310» ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21213»-ի վարորդը

ԳՈՂԱՑԵԼ Է ՀԱՇՄԱՆԴԱՄԻՑ

Երեկ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 24-ամյա Սոնա Մ.-ին: Պարզվել է, որ նա վարձավճարով աշխատելով 54-ամյա Սուսաննա Մ.-ի տանն ու օգտվելով վերջինիս հաշմանդամ լինելու հանգամանքից՝ նրա տնից գողացել է 100 եվրո եւ 100 ԱՄՆ դոլար:

ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ

Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Լեքսուս RX-300»  մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղու թիվ 108 շենքի մոտ բախվել է «ՎԱԶ-21104», այնուհետեւ`  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդ, 36-ամյա Գեղամ Ավետիսյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Կատարվում է քննություն:

ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 24-ամյա Լուսինե Բ.-ի նկատմամբ ավազակային հարձակում է կատարվել: Պարզվել է, որ Լուսինե Բ.-ն բնակարանի դռան զանգը լսելով՝ բացել է դուռը, եւ մի երիտասարդ, հրելով նրան, մուտք է գործել բնակարան ու դանակի սպառնալիքով գումար պահանջել, սակայն Լուսինե Բ.-ի աղմկելուց հետո ոչինչ չհափշտակելով՝ դիմել է փախուստի: Երեկ Րաֆֆու փողոցի թիվ

ՎՐԱԵՐԹ՝ ՀԵՏԸՆԹԱՑ ԿԱՏԱՐԵԼԻՍ

«Գաջեգործ» ընկերության տարածքում «ԶԻԼ-133» մակնիշի ավտոկռունկի վարորդը  հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել նույն ընկերության աշխատակից՝ 64-ամյա Ալբերտ Ֆահրադյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

ՀՔԾ-Ն ԽՆԴՐՈՒՄ Է ՎԱՐՈՐԴԻՆ

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ: Ըստ այդ հայտարարության, շարունակվում է 2008թ. մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Զանգվածային անկարգությունների ընթացքում Դավիթ Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու կապակցությամբ կատարված նախաքննությամբ հաստատվել է, որ վերջինս հրազենային մարմնական վնասվածք ստանալուց հետո Մաշտոցի պողոտայի

Հայաստանն առաջին անգամ մասնակցեց

Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանն օրեր առաջ է վերադարձել Ավստրիայից: Նրա տեղեկացմամբ, պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժինը հանդիսանում է պայթուցիկ նյութերի փորձագիտական աշխատանքային խմբի ասոցացված անդամ, որը մաս է կազմում դատափորձագիտական կառույցների եվրոպական ցանցին: -Պարոն Մելքումյան, կոնֆերանսն ի՞նչ օրակարգով էր ընթանում: -2008թ.-ից հանդիսանալով ասոցիացիայի անդամ, առաջին անգամ այս տարվա

«ԳԱԼԱ»-Ի ԴԵՐԸ ԿԿԱՏԱՐԻ՞ «Հ1»-Ը

Հեռուստաալիքի սեփականատիրոջ համոզմամբ, ընդդիմություն-իշխանություն համագործակցության պայմաններում իր ԶԼՄ-ի կարիքն այլեւս չի լինի: Գյումրիի անկախ հեռուստաալիքը ամեն վայրկյան փակվելու վտանգի տակ է, ուղիղ 4 օրից կլրանա հեռուստաաշտարակն ապամոնտաժելու մասին վերաքննիչ դատարանի տված ժամկետը: Մենք «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե երկրում ստեղծված քաղաքական նոր իրավիճակը կփոխի՞ իշխանությունների վերաբերմունքը հեռուստաընկերության նկատմամբ, չէ՞ որ «ԳԱԼԱ»-ն ինչ-որ տեղ դարձել

ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ՝ ՆՊԱՍՏԸ ԿՏԱՆ

«Առավոտ» օրաթերթում (11.05.2011) տպագրված «Օտար մարդ են «հայտնաբերել» ու «Փարոսը» միանգամից կտրել» հոդվածի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Սոցիալական վարչությունը տեղեկացնում է, որ Եվա Ղազարյանի ընտանիքը (հասցեն՝ Մոլդովական 701շ. 408 սեն. ՍԱ 921343) հաշվառվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 05.09.1995թ.-ից, փաստագրվել է 28.02.2011թ.-ին 4 անձով՝ ինքը եւ երեք անչափահաս երեխաները, որոնք հաճախում են թիվ 16 հատուկ

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԻՑ ՆԵՂԱՑԵԼ ԵՆ

Երեկ «Մայր եւ մանուկ» հասարակական կազմակերպությունը, որի անդամներն են Հայրենական պատերազմի տարիներին մանկատներում մեծացած սաները, միջոցառում էր կազմակերպել Հայրենական մեծ պատերազմի եւ Շուշիի ազատագրման կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին մեկ տասնյակից ավելի վետերաններ: Նրանք ցավով նշեցին, որ տարեցտարի իրենց թիվը նվազում է, իսկ իրենք այդպես էլ պետության կողմից պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում: Վետերանների խոսքերով՝ մայիսի 9-ը

Փոխնախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ից դժգոհ է

Փոխարենը գոհ է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը «Երեխան պետք է ապրի ընտանիքում» ծրագրի շրջանակներում, երեկ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կազմակերպել էր «կլոր սեղան»-քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին խնամքի հաստատությունների բեռնաթափման իրականացմանն ուղղված ուսումնասիրությունների արդյունքները: Քննարկմանը ներկա աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին պարզապես հունից հանեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլի Մոշիրիի՝ ելույթում հնչած այն դիտարկումները,

ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՀԱՑԻՆ «ԿԱԿԱ» ԵՆ ԱՍՈՒՄ

ՄԱԿ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ մեր պետությունը խախտում է ՀՀ Սահմանադրությունը Սահմանադրությամբ ամրագրված է, որ «պետությունը պետք է ապահովի տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակը»: Մինչդեռ ՀՀ բնակչության ծերացման վերաբերյալ ՄԱԿ-ի կատարած հետազոտություններից ակնհայտ է դառնում, որ մեր մեծահասակները սննդի, փողի, դեղի ու անգամ հագուստի կարիք ունեն, իսկ պետությունից ակնկալվող խնամքն ու հոգացությունը թոշակառուներն այդպես էլ

ԹԻՎ 76 ԵՎ 69 ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՏԵՐԵՐԸ ԿՓՈԽՎԵ՞Ն

Երեւանի քաղաքապետարանում քաղաքացիների կողմից ստացված բողոքների, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետի զեկուցագրի համաձայն՝ թիվ 76 երթուղին սպասարկող ընկերության վարորդների կողմից երեկոյան ժամերին որպես փոխադրավարձ ուղեւորներից գանձվել է 200 դրամ: Երեւանի քաղաքապետարանի եւ «Երեւանտրանս» ՓԲԸ կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում նաեւ պարզվել է, որ թիվ 69 երթուղին սպասարկող ընկերությունը խախտել է Երեւանի քաղաքապետարանի հետ

ՋԱՐԴԻՑ ՓՐԿՎԱԾ 141-Ը ՈՂՋ ԵՆ

Օրերս կառավարությունը որոշում էր կայացրել Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915 թվականը (ներառյալ) ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տալ 25.000 դրամ ամենամսյա դրամական օգնություն: Այդ օգնությունը պետք է վճարվի ամեն ամսվա կենսաթոշակի հետ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ այդ որոշման ընդունման դեպքում ՀՀ պետբյուջեի ծախսերում էական նվազեցումներ չեն նախատեսվում, որովհետեւ

Մեկին՝ գաթա, մյուսին՝ ապտակ

Մայիսի 13-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում Թուրքիայից եւ Չինաստանից հագուստի ներկրմամբ զբաղվող բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները Հանձնաժողովից խնդրեցին հավելյալ ժամանակ տրամադրել՝ վարչական վարույթի նյութերին լիարժեք ծանոթանալու համար: Այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ հաղորդագրությունից, որում ասվում է, որ Հանձնաժողովը արդեն մի քանի անգամ ընդառաջել է տնտեսվարողներին եւ լրացուցիչ ժամանակ է տրամադրել՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով ծանոթանալու փաստաթղթերին: Ելնելով գործի

Տեխնիկան վառվել է

Էրեբունի վարչական շրջանի Սուվորովի փողոցի թվով 11 բնակարանների տեխնիկան օրերս տեղի ունեցած էլեկտրաէներգիայի տատանումների պատճառով վառվել է: Օրինակ, այս փողոցի թիվ 42 տանը վառվել են հեռուստացույցը, սառնարանը, ջրատաքացուցիչ կաթսան ու համակարգիչը: Տանտերերը այդ տեխնիկայի վերանորոգելու գինը պարզելու համար մասնագետ են կանչել եւ տեղեկացել, որ միայն ջրատաքացուցիչ կաթսան վերանորոգելու համար անհրաժեշտ է 110 հազար դրամ, հեռուստացույցի

«ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ՏԱՆԿԻ ՏԱԿՈՎ ԱՆՑԱԾ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ Է»

Կարծում է «Անտարես» հրատարակչության տնօրենը Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների համար օրենսդրական մակարդակով չկան հավասար մրցակցության պայմաններ: Այս կարծիքին է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: «Օրենքը նախատեսում է, որ մեկը ավելի լավ պայմաններից օգտվի, մյուսն՝ ավելի վատ: Չգիտես ինչու, տուփ արտադրողը շատ ավելի լավ պայմաններում է գտնվում, քան գիրք արտադրողը»,- «Առավոտի» հետ զրույցում իր մտահոգությունները ներկայացրեց պարոն

ԿԱՅՈՒՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵ՞Լ ԵՆՔ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում ներկայացրել է 2010 թվականի բյուջեի կատարողականը՝ անցած տարին բնորոշելով «կայուն վերականգնման տարի»: «2010 թվականը կարելի է բնութագրել որպես աստիճանաբար, բայց կայուն վերականգնման տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք աշխատել շատ պարզ եւ հասկանալի հակաճգնաժամային ծրագրի տրամաբանության ներքո»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ ասել է վարչապետը: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Տիգրան Սարգսյանի այս

Տեսախցիկը գտնվել է, բայց տիրոջը չի հասել

2004-ի ապրիլի 12-ի գիշերը «Հանրապետության»  գրասենյակից առգրավված տեսախցիկն իրավապահները տիրոջը չեն վերադարձնում: 2004 թվականի ապրիլի 12-ի գիշերը, հայտնի դեպքերից հետո, ի թիվս այլ իրերի, «Հանրապետություն» կուսակցության գրասենյակից առգրավվել էր լրագրող Կարապետ Խաչատրյանին պատկանող տեսախցիկը, որը վարձակալությամբ էր վերցված Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանից: 1994 թվականից սկսած՝ Կարապետ Խաչատրյանը մշտապես նկարահանել է հանրապետությունում տեղի ունեցող հանրահավաքները, երթերը, ընտրական տարբեր

«ԳԵՇ ՊՈԼԻՏԻԿԱ» ԵՎ ՌԵԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքական «Taraf» օրաթերթի սյունակագիր Մարգար Եսայանը առանց ղարաբաղյան հարցի լուծման հայ-թուրքական հարաբերություններն ու սահմանի բացումը ապագայում հնարավոր է համարում: «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները երրորդ երկրի հետ կապելով եւ չվավերացնելով հայ-թուրքական արձանագրությունները՝ իրականում շատ գեշ պոլիտիկա ընտրեց»,- երեկ «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքական «Taraf» օրաթերթի սյունակագիր, գրող Մարգար Եսայանը: Նա նաեւ հունիսին Թուրքիայում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930