Օրվա լրահոսը

Իրարից հետ չմնալու համար՝ խաբում են սպառողին

«ՎիվաՍել-ՄՏՍ» եւ «Օրանժ» ընկերությունների բաժանորդներն իրենց խաբված են զգում: Նոյեմբերի 5-ին Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ» ընկերությունը ազդարարեց, որ գերարագ ինտերնետային կապի ոլորտում լինելու է առաջատար: Որպես նորամուծություն, «Օրանժը» առաջարկեց «Ինտերնետ հիմա» ծառայությունը, որը տրամադրվում է հատուկ մոդեմի միջոցով: Ընկերությունը հայտարարեց նաեւ, որ մեկ տարով ապահովագրվելու եւ ամսական 9 հազար դրամ վճարելու դեպքում՝ մոդեմը

ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՈՔԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՉԷ

«Առավոտի» հետ հարցազրույցում գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ ոչխարների արտահանումը խթանում է մեր երկրում ոչխարաբուծության զարգացումը: – Պարոն Ալավերդյան, հայտնի ասացվածքն ասում է՝ ճտերն աշնանն են հաշվում: Աշունն ավարտվեց, եւ, կարծում եմ, Դուք արդեն հստակ ունեք բոլոր հաշվարկները՝ ամփոփելու համար տարվա արդյունքները: Ինչպիսի՞ն էր անցնող տարին մասնավորապես խաղողագործության համար: – Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին,

ՌԴ-Ն ԿՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Եթե Բաքուն իրականացնի Ղարաբաղում նոր պատերազմ սանձազերծելու իր սպառնալիքը, Ռուսաստանը ստիպված կլինի հրաժարվել ներկայիս հավասարակշռված քաղաքականությունից եւ, ամենայն հավանականությամբ, ներգրավված կլինի ռազմական հակամարտության մեջ՝ Հայաստանի կողմից: «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել STRATFOR ռազմավարական հետազոտությունների ամերիկյան գլոբալ կենտրոնի Եվրասիայի հարցերով փորձագետ Մարկո Պապիկը: «Դա տեղի կունենա, քանի որ Ռուսաստանն ընկալվում է որպես Հայաստանի

ՄԻ ՔԱՆԻ ԱԿՆԹԱՐԹ` ՄԻՆՉԵՎ ԱԹԵՆՔՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Մենք շատ լավատես էինք,- լրագրողներին ասաց մամուլի ծառայության աշխատակիցը,- էլի պիտի սպասեք, մինչեւ կհրապարակվի համատեղ հայտարարությունը»: Այդ ընթացքում հասցրինք լուսանկարել Սակայն մինչ մեր սեփական լուսանկարները ներկայացնելը՝ չենք կարող չհիշատակել, որ ԵԱՀԿ պաշտոնական լուսանկարիչները շատ ռոմանտիկ ու ստեղծագործական մոտեցում ունեն իրենց աշխատանքի նկատմամբ: Ահա թե ԵԱՀԿ կայքէջում ինչպես էր ներկայացվել, որ ընթանում են ԵԱՀԿ նախարարների խորհրդի

ՄԱՐՔՍԻՍՏԸ ՉԻ ՎԱԽԵՑԵԼ

Այն բանից հետո, երբ Հմայակ Հովհաննիսյանը թիվ 10 ընտրատարածքում իր մրցակից Դավիթ Հակոբյանի հետ բանավիճելու ցանկություն հայտնեց, «Կենտրոն» հեռուստաընկերությունը որոշեց բանավեճի տրամադրել նրանց, ինչպես նաեւ ընտրատարածքի երրորդ՝ «Ազգային միաբանության» ներկայացուցիչ հավակնորդին: Մարքսիստ Դավիթ Հակոբյանը քաղաքական հրավերը չի ընդունել հետեւյալ հիմնավորմամբ. «Երեք հավակնորդ + լրագրող կվարտետը եթե բաժանենք հաղորդման տեւողությանը՝ 30 րոպե, ստացվում է 5-6 րոպե,

ԲԱՑԱՌԻԿ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐ

ՌԴ կոմունիստական կուսակցությունը կուսակցության հայրերից Իոսիֆ Ստալինի ծննդյան 130-ամյակին նվիրված հուշամեդալներ է թողարկել՝ Ստալինի դիմանկարով: «Առավոտի» այս տեղեկությունը Հայաստանի կոմունիստական կուսակցությունում հաստատեցին: Ի դեպ, մասնագետները կարծում են, որ դրանք իրենց շքեղությամբ համարվում են մեր օրերի լավագույն մեդալներից: Քույր կուսակցությանը՝ ՀԿԿ-ին, ՌԴ կոմկուսը տրամադրել է 300 մեդալ, որոնցով պարգեւատրվել են եւ դեռ կպարգեւատրվեն ՀԿԿ ղեկավար կազմի

«Ինքնանպատակ հրաժարական չենք գոչում»

Դաշնակցական Արմեն Ռուստամյանը վստահ է, որ իրենց պայքարը լինելու է «հանունի» եւ ոչ «ընդդեմի» – Ճի՞շտ է, որ Դաշնակցությունը ջանք ու եռանդ չի խնայում Ռոբերտ Քոչարյանին վերադարձնելու համար: – Մենք այդպիսի ջանք ու եռանդ չենք դրսեւորել, որ այդպիսի հարց առաջանա: Պարզապես մենք մեր կենսագրությունն ունենք, մեր հարաբերությունների դաշտն ունենք եւ այդ հարաբերությունների բնույթի առումով տարբերություններ

ՊԱՏԻԺՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆ Է

Կարծում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը – Վերջին շրջանում փախուստները քրեակատարողական հիմնարկներից հաճախակի են դարձել: Որպես երկար տարիների արդարադատության համակարգի ղեկավար՝ պետք է քաջատեղյակ լինեք՝ արդյոք բավարար անվտանգությունն այդ հիմնարկներում ապահովվա՞ծ է: – Երկու գործոն կարող է լինել. ցավոք սրտի, մեզ, ինչպես եւ բազմաթիվ այլ մարմինների, դեռ չի հաջողվել ապահովել այնպիսի

ՍՊԱՍԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ԲԱՆԸ ՀԱՍՆԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ

Քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց «Մարտի 1»-ի գործով 8 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ, արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, գնդապետ Սասուն Միքայելյանը, որը 2008թ.-ի մարտի 18-ից ի վեր առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, երեկ վերջապես տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Նրան հիվանդանոցից հիվանդանոց՝ «Արմենիա» բժշկական

«ԿՈՄԱՆԴՈՍԻՆ» ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՏԵՍԱԿՑԵԼ

Արցախյան ազատամարտի մասնակից, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ «Կոմանդոսը», երեկ երեկոյան այցելել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այնտեղ տեղափոխված քաղբանտարկյալ, արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին տեսակցելու նպատակով, բայց Միքայելյանի նկատմամբ հսկողություն իրականացնող անձինք նրան դա անել թույլ չեն տվել: «Առավոտի» այս տեղեկությունը գեներալը հաստատեց: Նրա ասելով, իրեն հորդորել

ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՀ ԵՆ

Կառավարության երեկվա նիստում հավանության են արժանացել 2009-ի հոկտեմբերի 2-ին ԱԺ ներկայացված 2010-ի պետբյուջեի նախագծում կատարվելիք փոփոխությունները: Բյուջեի նախագծի եկամտային մասը ավելացվել է 65 մլրդ, իսկ ծախսային մասը՝ 75 մլրդ դրամով:

«ՆԵՐԵՑԵՔ՝ ՁԵՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

«Առավոտի» դեկտեմբերի 1-ի համարում անդրադարձել էինք «Ավստրիական ավիաուղիների» չվերթներում ուղեւորներին տրամադրվող ամսագրում զետեղված այդ ավիաընկերության հետեւյալ գովազդին. «Արեւելյան Եվրոպայի ճանապարհները վատ վիճակում են: Ավելի լավ է՝ թռչեք»: Եվ որպես ասվածի հավաստում՝ պատկերված է հայկական մի ցուցանակ՝ Ջերմուկի եւ Սեւակ գյուղի ճամփաբաժանի վերաբերյալ: Երեկ այս հրապարակման առնչությամբ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից ստացանք հետեւյալ պարզաբանումը. «Ավստրիական ավիաուղիների» չվերթներում

ՉԱՐԲԱԽՑԻՆԵՐԸ ԲՌՆՎԵՑԻՆ

Երեկ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները մայրաքաղաքի Ներքին Չարբախի բնակիչ Գուրգեն Գասպարյանի մոտ հայտնաբերել են առանց ակցիզային դրոշմանիշերի տարբեր պիտակներով շուրջ 400 շիշ ոգելից խմիչք, հիմնականում կոնյակներ՝ «Гордость Армении», «Սիս», «Ոսկեպար» անվանումներով: Ոգելից խմիչքի մի մասն էլ ակցիզային դրոշմանիշերով է եղել, այդ թվում եւ օղի՝ «Супер» եւ «Особая» պիտակներով: Գ. Գասպարյանը նշել է, թե կես տարի

ԷԿՎԱԴՈՐԸ ԿՃԱՆԱՉԻ՞ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Աբխազիան պաշտոնապես դիմել է Էկվադորին՝ խնդրելով քննարկել իր անկախությունը ճանաչելու հարցը: Այդ մասին «ԼՁԸՀ -ՁԸհհ»-ին տված բացառիկ հարցազրույցում երեկ հայտնել է այս օրերին աշխատանքային այցով Էկվադորում գտնվող Աբխազիայի ԱԳ նախարարի տեղակալ Մաքսիմ Գվինջիյան: «Էկվադորը ներկայումս մանրամասնորեն ուսումնասիրում է իրեն ներկայացված նյութերը եւ այդ հարցի առնչությամբ շուտով հայտարարություն կանի»,- ասել է աբխազ դիվանագետը՝ չճշտելով հայտարարության ժամկետները:

ՄԻԼԻԱՐԴԱՏԻՐՈՒՀՈՒՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԴՈՒՍՏՐԸ

Համաշխարհային կոսմետոլոգիական բիզնեսում հանրահռչակ ընկերության՝ ֆրանսիական «L’Oreal»-ի հիմնադիր 87-ամյա Լիլիան Բետանկուրի դուստրը՝ 56-ամյա Ֆրանսուազա Բետանկուր-Մայերսը, դատի է տվել հարազատ մորը: Նա Լիլիան Բետանկուրին (նկարում) մեղադրում է մառազմի մեջ՝ հայտարարելով, թե իր մայրը հաշվետու չէ իր արարքների համար եւ խոշոր գումարներ է տալիս կողմնակի մարդկանց: Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն: Մասնավորապես՝ Լիլիան Բետանկուրը մի քանի տարիներ

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Վաշինգտոնը նոր եւ խիստ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ, եթե մինչեւ տարեվերջ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում առաջընթաց չգրանցվի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, պաշտոնական Մոսկվան կարող է պաշտպանել Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, մանավանդ որ՝ ռուս փորձագետները Իրանի ղեկավարության կեցվածքը գնահատում են իբրեւ՝ վրդովեցնող:

Պուտինը խոսել է նաեվ «Ջեքսոն-Վենիկի» ուղղումի մասին

Ռուսաստանցիների հետ «ուղիղ կապ» հաստատած ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը «Ջեքսոն-Վենիկի» ուղղումն անվանել է անախրոնիզմ, որը խոչընդոտում է Ռուսաստանին՝ Համաշխարհային առեւտրի կազմակերպությանն անդամակցելուն ու ԱՄՆ Կոնգրեսում լոբբիստների կողմից օգտագործվում է «սեփական շահադիտական եւ որոշակի ոլորտներում իրենց խնդիրները լուծելու համար»: Վարչապետ Պուտինը նաեւ հիշեցրել է, որ ժամանակին այդ ուղղումը մտցվել էր Խորհրդային Միության դեմ այն պատճառով, որ

Սոմալիում ահաբեկչության զոհ է դարձել երեք նախարար

Հինգշաբթի օրը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ահաբեկչական գործողություն է իրականացվել: Արդյունքում՝ զոհվել է 14 հոգի, այդ թվում՝ երեք նախարար: Զոհերի թվում են երկրի առողջապահության նախարար Կամար Ադեն Ալին, կրթության նախարար Ահմեդ Աբդիլլահի Բեյելը եւ մշակույթի ու բարձրագույն կրթության նախարար Հասան Հադոուն, նաեւ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի օպերատորը: Պայթյունը տեղի է ունեցել «Շամո» հյուրանոցում, երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի

Պայթեցվել է իրանցի ուխտագնացներին տեղափոխող ավտոբուսը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրանցի ուխտագնացներ տեղափոխող ավտոբուսում ռումբի պայթյունի արդյունքում տասնյակ մարդ է վիրավորվել: Ավտոբուսում եղել է մոտ 50 ուղեւոր: «BBC»-ն վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության թղթակցին՝ տեղեկացնում է, որ այն շրջանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գտնվում է շիաների Սաիթ Զայնաբի սրբատեղին, ուր իրանցի ուխտագնացները հաճախ են այցելում: Այդ նույն շրջանում, աղբյուրի փոխանցմամբ, նաեւ իրաքցիներ են

ՊԱՅՔԱՐ ԹԵՓԻ ԴԵՄ

Գովազդները մեր գլուխներն են «մտցրել», որ գլխի թեփի դեմ պայքարը շատ հեշտ է: Ահա մի քանի անգամ կանոնավոր օգտագործում ես «բուժիչ» շամպունը եւ… հաճախ գլխի թեփը չի վերանում: Թեփը կարող է ունենալ շատ լուրջ նախապայմաններ: Դրանք ստամոքսա-աղիքային (գաստրիտ, դիսբակտերիոզ), էնդոկրին կամ ներզատիչ գեղձերի հիվանդություններն են (վահանաձեւ  գեղձի գործունեության խանգարում): Հաճախ գլխի թեփը (սեբորեա) առաջանում է

ՈՒՏԵԼԻՍ ՄԻ՛ ԸՆԹԵՐՑԵՔ

Շատ մարդիկ են այս երկու «զբաղմունքները» կատարում միաժամանակ: Եվ իզուր… ուտելիս ընթերցել չի՛ կարելի: Թերթելով գիրքն ընթրիքի ժամանակ, ընթերցելով դասագիրքը ճաշելիս կամ էլ թերթը՝ նախաճաշելիս, կամա թե ակամա ցրվում է ձեր ուշադրությունը: Ընթերցածը դժվար է հիշվում ու ընկալվում: Ընթերցելու սովորությունն ուտելիս ազդում է մարդու կեցվածքի վրա, ոչ բնական  դիրք է գրավում գլուխը, պարանոցի մկանները լարվում

Մենակությունը վարակիչ է Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մենակության զգացումը վիրուսային հիվանդությունների նման կարող է փոխանցվել այլ մարդկանց: Չիկագոյի, Հարվարդի, ինչպես նաեւ Կալիֆոռնիայի նահանգի հետազոտողները վերլուծել են Մասաչուսեթս նահանգի Ֆրեյմինհեմ քաղաքի մոտ 5000 բնակչի տվյալները: Դրանց հիման վրա գիտնականները կառուցել են մարդկանց փոխհարաբերությունների գրաֆիկական սխեմա, որը պարունակում էր նաեւ տեղեկատվություն ընկերների կորստի եւ

ՍԵՔՍՈՒԱԼ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱԼԻ Է

Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս, դրա համար ճիշտ վայր եւ ճիշտ մարդ ընտրել Սեռական կյանքում միապաղաղությունը կարող է տանել դեպի կործանում, եւ որպեսզի զույգերի հարաբերությունները, այսպես ասած, փակուղի չմտնեն, մասնագետները խորհուրդ են տալիս սեռական կյանքում անկաշկանդ լինել եւ բազմազանություն մտցնել: Սեռական կյանքում բազմազանություն կարելի է մտցնել՝ սկսած գեղեցիկ եւ ռոմանտիկ ընթրիքից, միասին ճամփորդելուց,  ֆիլմեր դիտելուց,

ԱՍՏՂԵՐԸ՝ ԴՊՐՈՑԻՆ

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր կկայանա «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյանի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում կազդարարվեն Deep Purple ռոք-խմբի մենակատար Իէն Գիլանի բարեգործական համերգները Երեւանում: Իէն Գիլանի համերգները կանցկացվեն ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Երկու համերգներից գոյացած հասույթը կօգտագործվի Գյումրիի թիվ

«ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԹԵՍՏ»

Լոռու մարզում միջբուհական կապերն ամրապնդելու նպատակով Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի նախաձեռնությամբ եւ «Մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի աջակցությամբ անցկացվեց «Ինտելեկտուալ թեստ» առաջին երիտասարդական-ուսանողական մարզային մրցույթ-փառատոնը: Մասնակցում էին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ), Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջի (ՍՊԳՔ), Գյումրու «Պրոգրես» համալսարանի Սպիտակի մասնաճյուղի եւ Երեւանի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի

Վիկն արդեն ԱՄՆ-ում է

Աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը դեկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ քաղաքի «Agua Caliente Cazino»-ում 52,2 կգ քաշային կարգում WBC-ի գոտու պարտադիր պաշտպանության մենամարտ է անցկացնելու այդ վարկածի ժամանակավոր չեմպիոն եւ տիտղոսի հավակնորդ մեքսիկացի Թոմաս Ռոհասի հետ: Ռոհասն այդ իրավունքը նվաճել է հոկտեմբերի 14-ին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով հարավաֆրիկացի Էվանս Մբամբուին: Վախթանգն արդեն հինգ օր է, ինչ

ՈՐՊԵՍԶԻ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՆ ԴՈՒՐՍ ԲԵՐՎԻ ՃԱՀՃԻՑ

Արդեն քանի տարի «Առավոտը» պարբերաբար անդրադառնում է մայրաքաղաքի եւ հանրապետության մարզերի հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դրվածքին ու ամեն անգամ արձանագրում դասավանդման խայտառակ վիճակը: Այս աշնանն ընդգրկեցինք նաեւ մայրաքաղաքի բուհերի մի մասը: Թեեւ վիճակը դպրոցների համեմատությամբ մի փոքր ավելի լավ է, սակայն տարբերությունն ըստ էության աննշան է: Օրերս տեղեկացանք, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար

ՆԿԱՐՉԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երեկ «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ ցուցահանդես՝ նվիրված նկարիչ Կորյուն Նիկողոսյանի հիշատակին: Իր ապրած 37 տարիների ընթացքում արվեստագետը հասցրել է ստեղծել մոտ 100 աշխատանք, որոնք ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում եւ Դանիայում։ Այժմ դրանք ցուցադրվում են նրա անունը կրող տուն-թանգարանում։ Տարիներ շարունակ գամված լինելով անկողնուն՝ Կ. Նիկողոսյանը աշխատել է մոր օգնությամբ՝ կյանքի ու նրա հանդեպ իր հույզերն

ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ԼՈՌԻՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա ազգային եւ ժողովրդական պարարվեստի Լոռու մարզային փառատոնը: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը, նման փառատոն մարզում կազմակերպվում է առաջին անգամ: Կմասնակցեն շուրջ 15 պարախմբեր՝ մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներից: Նպատակն է հասարակայնության շրջանում մշտարդի

ՔԱՇՔԱՇՅԱՆՆ ՈՒ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ

Դեկտեմբերի 6-ին նյույորքյան բեմերից մեկում կհնչի հայկական երաժշտություն՝ 2 աշխարհահռչակ հայ երաժիշտների մատուցմամբ, տեղեկացնում է tert.am-ը: Հանրահայտ ալտահար Քիմ Քաշքաշյանն իր ամերիկացի գործընկեր Ռոբին Շուլկովսկու հետ միասին (հարվածային գործիքներ) բեմում կընկերակցեն մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, ով հանդես կգա նաեւ որպես դաշնակահար: Համերգի ընթացքում կհնչի բացառապես հայկական երաժշտություն՝ Կոմիտաս եւ Մանսուրյան: Հիշեցնենք, որ Ք. Քաշքաշյանը

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031