Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐԲԱԽՑԻՆԵՐԸ ԲՌՆՎԵՑԻՆ

Դեկտեմբեր 04,2009 00:00

Երեկ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները մայրաքաղաքի Ներքին Չարբախի բնակիչ Գուրգեն Գասպարյանի մոտ հայտնաբերել են առանց ակցիզային դրոշմանիշերի տարբեր պիտակներով շուրջ 400 շիշ ոգելից խմիչք, հիմնականում կոնյակներ՝ «Гордость Армении», «Սիս», «Ոսկեպար» անվանումներով: Ոգելից խմիչքի մի մասն էլ ակցիզային դրոշմանիշերով է եղել, այդ թվում եւ օղի՝ «Супер» եւ «Особая» պիտակներով:
Գ. Գասպարյանը նշել է, թե կես տարի առաջ 100 արկղ ոգելից խմիչքը ինքը ստացել է ավտոմեքենայի փոխանակման արդյունքում՝ գործարքն իրականացնելով Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Գնել Իսագուլյանի հետ: Խմիչքի  մի մասն էլ, Գ. Գասպարյանի խոսքերով, իրացրել է առանց ակցիզի:
Ապօրինի ձեռնարկատերը տուգանվել է 1 միլիոն դրամով:
Հայտնաբերված  ապրանքն  առգրավվել է:
Ներքին Չարբախում արձանագրվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության եւս մեկ դեպք. բնակիչ Գագիկ Օրդյանը զբաղվել է արտասահմանյան ավտոմեքենաների ավտոպահեստամասերի վաճառքի եւ վերանորոգման աշխատանքներով: Գ. Օրդյանը հայտնել է, որ տվյալ գործով զբաղվում է շուրջ 3 ամիս: Կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել