Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԿՎԱԴՈՐԸ ԿՃԱՆԱՉԻ՞ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 04,2009 00:00

Աբխազիան պաշտոնապես դիմել է Էկվադորին՝ խնդրելով քննարկել իր անկախությունը ճանաչելու հարցը: Այդ մասին «ԼՁԸՀ
-ՁԸհհ»-ին տված բացառիկ հարցազրույցում երեկ հայտնել է այս օրերին աշխատանքային այցով Էկվադորում գտնվող Աբխազիայի ԱԳ նախարարի տեղակալ Մաքսիմ Գվինջիյան: «Էկվադորը ներկայումս մանրամասնորեն ուսումնասիրում է իրեն ներկայացված նյութերը եւ այդ հարցի առնչությամբ շուտով հայտարարություն կանի»,- ասել է աբխազ դիվանագետը՝ չճշտելով հայտարարության ժամկետները: Հոկտեմբերի 28-30-ը Մոսկվա կատարած այցի ընթացքում Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան հայտարարել էր, թե իր երկիրը պատրաստ է քննարկել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման հարցը, եթե այդպիսի խնդրանք լինի: Էկվադոր կատարած այցի ընթացքում Աբխազիայի պաշտոնական ներկայացուցիչները մտադիր են քննարկել նաեւ այդ երկրի հետ հարաբերությունների աշխուժացման, նաեւ տնտեսական, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հարցեր: Աբխազիան մտադիր է բանակցել Էկվադորից բանան, սուրճ եւ այլ ապրանքներ Աբխազիա ներկրելու հնարավորության հարցը: Այցի ընթացքում աբխազական պատվիրակությունը հանդիպել է Էկվադորի խորհրդարանի եւ ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել