Օրվա լրահոսը

Պարտադի՞ր է մասնագիտական կրթությունը լրագրողի համար

Երեկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 10-ամյա հոբելյանին նվիրված «Ժուռնալիստական կրթության ապագան՝ Հայաստանում» խորագրով գիտաժողովին քննարկվեցին ոլորտի հիմնախնդիրներին վերաբերող հարցեր: «Ինտերնյուսի», Երեւանի մամուլի ակումբի, «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված գիտաժողովին հնչած շուրջ 15 զեկուցումները ներկայացրին մեդիակրթության, ժուռնալիստական կրթության եւ բարոյականության, մասնագիտացված լրագրողական կրթության անհրաժեշտության մասին: «Առավոտը» ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ինքն ի՞նչ հիմնախնդիրներ է տեսնում լրագրողական դաշտում,

ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՀԱՇՎԻ՞Ն ԵՆ ՈՒԶՈՒՄ ԼՑՆԵԼ

Ավագ դպրոցների կայացման համար դեռ ժամանակ է հարկավոր Ինչպես հայտնի է, 2011-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները շրջանավարտ չեն տալու: Այն երեխաները, ովքեր դպրոց են ընդունվել 2001-ին, կավարտեն 2012-ին: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ առայսօր մեր դպրոցների հիմնական մասի աշակերտները վերջին երկու տարին կամ չեն հաճախում դպրոց, կամ եթե հաճախում են, ըստ էության, ոչինչ չեն

ԿԴԱՌՆԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ

Հայաստանի մասնակցությունը մեծացնո՞ւմ է «Նաբուկոյի» իրականացման շանսերը Չնայած Հայաստանի իշխանությունների այն պնդումներին, թե հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը իրար հետ կապ չունեցող երկու տարբեր խնդիրներ են, որոնցից մեկի լուծումն ընդամենը կարող է նպաստել մյուսի կարգավորմանը, այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունների կողմից պարբերաբար հնչող հայտարարություններն ու արձանագրությունների վավերացման ներկայիս ընթացքն արդեն իսկ որեւէ կասկած չեն թողնում առ

Ծառեր եւ աղբ. հայկական համադրություն

Անցած շաբաթավերջին ՀՀ Շիրակի մարզի Սարատակ գյուղում տնկվել է 1200 սոճու տնկի: Հետաքրքիր է, որ Սարատակն ունի 1274 բնակիչ, 247 տնտեսություն: Ծառատունկին մասնակցել է նաեւ մարզպետ Լիդա Նանյանը: Տնկիների «պայծառ ապագան» կախված է համայնքի բնակիչներից, համայնքի ու բնության նկատմամբ նրանց հոգատարության աստիճանից: Դատելով մարզի ճանապարհաեզրերի վիճակից, այդ հոգատարությունը կամ չկա, կամ շատ քիչ է. ճանապարհաեզրերի

Վերաբացվեց Կալկաթայի հայկական ակումբը

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում գործող Հայոց մարդասիրական ճեմարանից տեղեկացնում են, որ կիրակի՝ նոյեմբերի 22-ին վերաբացվել է հայկական ակումբը, որ մոտ հարյուր տարվա պատմություն ունի եւ «եղել ու մնում է կալկաթահայերի ամենասիրված ժամանցի վայրերից մեկը»: Ըստ նույն աղբյուրի, վերանորոգված եւ շքեղ կահավորված ակումբի բացումը եւ օրհնությունը տեղի է ունեցել հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ

Կրակոցներ՝ Վանաձորում

Նոյեմբերի 21-ի երեկոյան Վանաձորի Սայաթ-Նովայի այգու, Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան դպրոցի (ժողովրդին ավելի հայտնի՝ լողավազանի) մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է Լոռու մարզի ոստիկանության քննչական բաժնի պետ, գնդապետ Գագիկ Իսպիրյանը, կրակոցները եղել են ասֆալտի վրա, եւ անդրադարձով են դիպել 22-ամյա երիտասարդի ոտքին: Տուժողին տեղափոխել են Երեւանի Արաբկիր բժշկական

2010-ին՝ «Հայերն առանց ծխախոտի»

Երեկ ՀՀ Սփյուռքի նախարարությունում, նախարարի գլխավորությամբ, քննարկվել է ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստվելու հարցը՝ մասնավորաբար աշխարհի տարբեր վայրերում տեղադրված հնարավոր բոլոր հուշարձանների պատմությունը եւ մանրակերտը հայթայթելու խնդիրը: Բացի սրանից, նախարարությունը մտադիր է Ամանորի շնորհավորական բացիկներ ուղարկել դրսի հայկական կազմակերպություններին: Քննարկման վերջում ՀՀ Սփյուռքի չծխող նախարար Հրանուշ Հակոբյանը առաջարկել է 2010 թվականը նախարարության աշխատակիցների համար հայտարարել չծխելու

Հայաստանի հարավում «խոզագրիպ» չկա

Մեղրու մաքսակետում  գործող սանիտարական կարանտինային կետում մինչեւ օրս «խոզագրիպով» հիվանդների կասկածելի դեպքեր չեն արձանագրվել: Կարանտինային կետն արդեն համալրվել է քաղաքացիների ջերմությունը չափող սարքերով: Վտանգավոր վարակից խուսափելու եւ դրա մուտքը հանրապետություն կանխելու նպատակով Հայաստանի հարավային դարպասի՝ Մեղրու մաքսակետում նոյեմբերի 5-ից  գործող սանիտարական կարանտինային կետում խիստ վերահսկողություն է  իրականացվում: Ըստ պատասխանատուների՝ այստեղ ամեն օր հակահամաճարակային միջոցառումներ են

ԱՉԱՋՐՈՒՄ՝ ԼԱՐՎԱԾ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Առավոտի» նոյեմբերի 11-ի համարում «Աչաջրում՝ հանրապետականն ընդդեմ հանրապետականի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի մի շարք համայնքներում նոյեմբերի 22-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մրցակիցներ են: Նշված օրը Տավուշի մարզի Բերդ քաղաքում, Այգեհովիտ, Ենոքավան, Բերդավան, Ջուջեւան, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան գյուղերում կայացան ավագանու, իսկ Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ բնակչություն ունեցող գյուղում՝ Աչաջուրում, համայնքի ղեկավարի ընտրություններ: Տավուշի

ԽՏՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՎԱՐԻ

Երեկ Երեւանում մեկնարկել է «ՖրութՖուլ Արմենիա» 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովի նպատակը միջազգային եւ տեղական ընկերությունների միջեւ գյուղատնտեսության ոլորտի խնդիրների քննարկումն ու նոր ձեռքբերումները ներկայացնելն է: Քննարկմանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է. «Մենք չափազանց կարեւորում ենք գյուղատնտեսության ոլորտում նորամուծությունների եւ նորարարության գաղափարները, որոնք առաջ կքաշեն մեր տաղանդաշատ երիտասարդները՝ հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը։

Հայաստանում ինտերնետը շատ թանկ է

Սակայն, ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, ինտերնետի առկա գինը կարելի է իջեցնել մինչեւ 40%-ով։ Այլ երկրների համեմատությամբ, Հայաստանում ինտերնետի գինը մի քանի անգամ թանկ է, քանի որ մեր երկրի 2 հիմնական ինտերնետ մատակարարներ՝ «ԱրմենՏել» եւ «Ֆայբերնեթ քոմյունիքեյշնզ» ընկերությունները այն ձեռք են բերում Վրաստանի պրովայդերներից՝ եվրոպական երկրների ինտերնետի սակագնից զգալիորեն թանկ գնով, իսկ տեղական շուկայի մանրածախ պրովայդերներին՝

2010-ԻՆ ՀԱԶԻՎ ԳՈՅԱՏԵՎԵԼՈՒ ԵՆՔ

Մինչ Ազգային ժողովում քննարկվում է եկող տարվա բյուջեն, ընդդիմադիր պատգամավորները ժողովրդին կոչ են անում մեծ հույսեր չկապել դրա հետ: Չնայած եկող տարվա բյուջեով գրեթե բոլոր ոլորտներին հատկացվող գումարները բավականին նվազել են, ինչի համար էլ մասնագետներն այն որակել են խղճուկ բյուջե, այնուամենայնիվ, պետական պաշտոնյաները բյուջեն անվանում են պահպանողական եւ իրատեսական: ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի

ՄԻԱՎ ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Վերջին 21 տարիների տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 745 դեպք: Վարակակիրների թվի ավելացումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիների՝ ԱՊՀ երկրներից դեպի Հայաստան հետհոսքով: Բացի այդ, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից վստահեցնում են, որ այն նաեւ պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ եւ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ: «Առավոտի» հետ զրույցում կենտրոնի մամուլի խոսնակ Արեւհատ Գրիգորյանն ասաց,

Համագյուղացիներին ստրկացրել է

 Այգաբացի  նախկին գյուղապետը համայնքապատկան հողակտորները խլել ու վարձով է տվել իր իսկ ստեղծած կազմակերպությանը: Այգաբացցիները՝ մարզպետարանում: «2001-ին մեր նախկին գյուղապետը՝ Գագիկ Ալթունյանը, իր մի քանի հոռոմցի ախպեր տղեքի՝ Սլավիկի ու Նորիկի հետ, գյուղը թալանելու նպատակով, ստեղծեց «Այգաբացի խոշորի բտման» ԲԲԸ, այնուհետեւ, առանց ավագանու անդամներին «շան տեղ» դնելու, գյուղի մոտավորապես 220-230 հեկտար հողերը 25 տարի ժամկետով

ԲԺԻՇԿՆԵՐԻ «ԼԵՎԻ» ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ ՎԵ՞ՐՋ ԿԴՐՎԻ

Մասնագետները գտնում են, որ բուժծառայությունների գների բարձրացմամբ հիվանդները ստիպված չեն լինի բժիշկների գրպանն ավելի գումար դնել: Վերջերս Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության մշտական հանձնաժողովում կառավարության նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել 2010 թվականին բժշկական ծառայությունների գների բարձրացման վերաբերյալ: Չնայած դա ընդամենը քննարկում էր, եւ դեռեւս հստակ եւ վերջնական որոշումներ չկան, թե կոնկրետ երբ եւ որքանով

Հրամանատարը կեղծել է ու սուտ ցուցմունք տվել

Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ուղեկցող ջոկի հրամանատարի նկատմամբ, պաշտոնեական կեղծիքի, փաստաթղթեր կեղծելու եւ սուտ ցուցմունք տալու դեպքի առթիվ: Մասնավորապես՝ պարզվել է, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ուղեկցող ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Ս. Ենգիբարյանը, նախնական համաձայնության գալով Գետահովիտ գյուղի գյուղապետ Ս. Ղազարյանի եւ գյուղապետարանի

Չարաշահումներ՝ դպրոցում

Կոտայքի մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավանի «Գառզուի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լյովա Բիկիջյանի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքի առթիվ: Մասնավորապես պարզվել է, որ Լ. Բիկիջյանը 2005-2009թթ. փետրվար-հունիս ամիսների ընթացքում կազմակերպության՝ թվով 11 աշխատակիցների անվամբ ապօրինի ձեւակերպել եւ տրամադրել է ընդհանուր գումարով 962 000 դրամ: Բացի այդ, ելնելով շահադիտական

Չարաշահում են համայնքային իշխանությունները

Աբովյան Կոտայքի մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Կ. Իսրայելյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Երեւանյան փողոցի թիվ 54 տունը եւ հողամասն անհատույց, ՀՀ հողային օրենսգրքի 64-65-րդ պահանջների խախտմամբ օտարել է քաղաքացի

Կաշառք՝ կոչումի համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ավարտել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության անասնահամաճարակայնության դեմ պայքարի եւ կարանտին միջոցառումների անցկացման վաշտի հրամանատար Հարություն Հովհաննիսյանի կողմից խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել հիշյալ վաշտի 1-ին դասակի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Թովմասյանին նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար նշանակելու եւ

ՔՆՆԻՉԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է, ԴԱՏԱԽԱԶԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԿԱՍԵՑՎԵԼ

Խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով նոյեմբերի 18-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Լիպարիտ Սահակյանը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, քննիչ Լ. Սահակյանը իր վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող Ա. Թովմասյանի խափանման միջոցը դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի միջոցով փոփոխելու, գործի վարույթը կարճելու՝ օրենքով նախատեսված իր լիազորությունների

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԾԵԾԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պաշտոնեական լիազորություններն անցնելու համար մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի նախկին պետ Շիրակ Շահնազարյանին: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2009թ. հուլիսի 24-ին, ժամը 11-ի սահմաններում, Շ. Շահնազարյանը, իր աշխատասենյակում ընդունել է քաղաքացի Գ. Վարպետյանին ու լսելով նրա բողոքը, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ

ՄԱՆՐԻՑ ԴԵՊԻ ԽՈՇՈՐ

Մանր կաշառակերության դեմ դատախազության հայտարարած պայքարը կարծես թե տալիս է որոշակի արդյունք. գրեթե ամեն օր լսում ենք այս կամ այն ոլորտում բացահայտված կաշառակերության դեպքի մասին: Դատելով բացահայտված դեպքերից՝ կոռուպցիոն երեւույթների մեջ տարբեր դրսեւորումներով ներգրավված են անգամ վարչական համակարգի ամենացածր սանդղակի ներկայացուցիչները՝ քարտուղարուհիներից սկսած: Իսկ ամենազարմանալին այն է, որ, դրան զուգահեռ, բացահայտվում են նաեւ իրավապահ մարմինների

ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ՈՐ ՀՀ-Ն ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱ

Գերմանական «Der Tagess-piegel»-ը, մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 22-ին Մյունխենում տեղի ունեցած հանդիպումը, գրում է. «Այն փաստը, որ Հայաստանը համաձայնել է գնալ Թուրքիայի հետ հաշտության, առաջ է բերել Սփյուռքի դժգոհությունը, ուստի՝ քիչ հավանական է, որ Հայաստանն այսօր գնա զիջումների ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»:

ԸՍՏ ԹՈՒՐՔԵՐԻ, ԱԼԻԵՎԸ ԲԼԵՖ Է ԱՐԵԼ

Անկարան ուղղակի ապշած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Մյունխեն մեկնելուց առաջ արած այն հայտարարությունից, թե՝ ԼՂ հակամարտության միակ լուծումը զենքով է լինելու: «Aysor.am»-ի մատուցմամբ, այդ մասին երեկ գրել է թուրքական «Sabah» թերթը: Աղբյուրը նշում է, որ Ալիեւ կրտսերի այդ ռազմաշունչ ճառն Անկարայում ընկալվել է ոչ այլ ինչ, քան որպես «բլեֆ»: «Մեր ցանկությունը երկխոսության դուռը

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով նրա ներկայացուցիչները հանձնել են Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Հիշեցնենք, որ վերջին 5 տարվա ընթացքում ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանք Փաշինյանին տրամադրվեց միայն Վարչական դատարանի որոշումից հետո: Այս ընտրատարածքում ընտրությունները տեղի կունենան 2010թ. հունվարի 10-ին:

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՆԵՐՈՒՄ ԿՇՆՈՐՀՎԻ

«Առավոտի» տեղեկություններով, մոտ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է հրամանագիր ստորագրել քաղբանտարկյալ, 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններին մասնակցելու» եւ, իբր, ոստիկանության աշխատակցից զենք հափշտակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Արա Հովհաննիսյանին ներում շնորհելու մասին: Այս տարվա հուլիսին խորհրդարանի ընդունած որոշումը «համաներում հայտարարելու մասին» նրա նկատմամբ չէր կիրառվել: Ի դեպ, սա այն քաղբանտարկյալն է, ով

Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն

Կիրակի օրը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Մյունխենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններ են վարել, որոնք տեւել են 4 ժամ: Բանակցություններից հետո երկու նախագահները Մյունխենում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության շենքը լքել են առանց լրագրողների համար հայտարարություններ անելու: ՄԽ ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն ասել է, թե՝ հանդիպումն աննախադեպ էր բանակցությունների ողջ պատմության ընթացքում. «Սա

ՀՆՉԱԿՅԱՆԸ՝ ԲՈՒՐԿԻՆԱՖԱՍՈՅԻՑ

Հարցազրույց Համահնչակյան ԿՎ անդամ, միջկուսակցական հարաբերությունների պատասխանատու Գուրգեն Եղիազարյանի հետ: – «Ժառանգությունից» հեռացված Վարդան Խաչատրյանի մուտքը ՍԴՀԿ շռնդալից եւ զավեշտալի եղավ: Զավեշտը շարունակվում է մինչ օրս. խնդրում եմ պարզ ու հասկանալի հիմնավորում տվեք՝ Վարդան Խաչատրյանը հնչակյա՞ն է, թե՞ ոչ: – Ես էլ ձեզ պետք է հարցնեմ՝ որտեղի՞ հնչակյան կուսակցության անդամ է: Միգուցե՝ Բուրկինաֆասոյի՞: ՍԴՀԿ հայաստանյան

«ԱԳՈՅԻ» ԽՈՒՄԲԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՆԻԿՈՅԱՆԻՆ

ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի հիմնական թիրախն այս անգամ մարտի 1-ի հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված քայլերն էին: «Ագոյի» խումբը ողջունել է ՀՅԴ առաջարկը Շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին, ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի («Ագոյի» խումբ) պատվիրակությունը՝ ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ, հանդիպել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցած ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը

ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ՎԱՏԱՌՈՂՋ Է

Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին՝ առաջարկելով քննարկել նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նպատակահարմարության հարցը: ՀՀ Օմբուդսմենն իր նամակում հայտնել է, որ նոյեմբերի 21-ին իր հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը հանդիպել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ստացիոնար բուժում ստացող

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031