Օրվա լրահոսը

«Գործընթացներն ընթանում են նորմալ հունով»

Արձանագրել է ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը երեկ «Վալեքս» ընկերությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել  է ներքաղաքական խնդիրների շուրջ: «Առավոտը», սովորականի պես, հրավիրված չէր այդ հանդիպմանը, սակայն քանի որ նախագահի խոսքերը կարեւոր ենք համարում, մեր ընթերցողներին ենք ներկայացնում պատասխանատու լրատվամիջոցների հետ ՀՀ նախագահի հարցազրույցի քաղաքական հատվածները՝ ըստ ՀՀ նախագահի կայք-էջի: Պատասխանելով ընդդիմություն-իշխանություն երկխոսության մասին հարցին եւ

«ԽՆԴԻՐՆԵՐԸ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԵՆ»

Ըստ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի, իշխանությունների եւ ՀԱԿ-ի մոտեցումներն այդ խնդիրներին նույնն են – Ինչպե՞ս եք գնահատում նախագահի հայտարարությունը՝ ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքից առաջ: – Ընդհանուր առմամբ, լավ է, որ իշխանությունը համարում է, թե այլընտրանքային կարծիք արտահայտելու վայր անհրաժեշտ է ունենալ, եւ պարտադիր չէ, որ դա հրապարակ լինի: Բայց միայն կարծիք հայտնելով չի, որ անհրաժեշտ է

«ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ՈՒԺԵ՞Ր ԵՆ ԳԼՈՒԽ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ»

ԱԺ նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի բաց նամակը Վարդան Օսկանյանին Հարգելի նախկին արտգործնախարար Հայաստանի Հանրապետության բնակիչների մեծամասնությունը, ի տարբերություն Ձեզ, վստահ է, որ եթե «ՀՀ նախագահի»՝ Սերժ Սարգսյանի «ինաուգուրացիայից անմիջապես» առաջ «քաղաքական պատճառներով» մարդիկ չձերբակալվեին, «բոլորովին այլ մթնոլորտ կստեղծվեր երկրում»: Եկեք ընդունեք՝ սեփական երկրում սեփական ժողովրդի հետ դիվանագիտական նման պարզունակ խաղեր խաղալն ազնիվ չէ: Այսօր ամեն

ԼԻՑՔԱԹԱՓՄԱՆ ՔԱՅԼԵՐ

Երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ներքաղաքական վիճակին, մասնավորապես, ասաց. «Պառակտումը երբեք լավ բան չի բերել ոչ մի ժողովրդի, ոչ մի երկրի: Չարությամբ որեւէ տեղ զարգացման խնդիրներ չեն կարողացել լուծել, եւ մենք բոլորս պետք է կարողանանք չարությանը հաղթել: Չարությանը կարողանում են հաղթել միայն ուժեղները: Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, ունենք ընդդիմություն,

Սերժ Սարգսյանը մասնակցել է «Պոլիմեր Տրուբ» նորակառույց գործարանի բացմանը

Ապրիլի 27-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հանդիսավոր կերպով բացվել է   «Պոլիմեր Տրուբ» ՍՊԸ նորակառույց գործարանային համալիրը: Բացման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը շրջել է նորաբաց գործարանի արտադրամասերում և ծանոթացել ձեռնարկության հնարավորություններին ու զարգացման հեռանկարներին: Հիմնարկության պատասխանատուները վստահեցրել են, որ առաջիկայում նախատեսվում է նաև գործարանի արտադրական հատվածների ընդլայնում և

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ԶԱՏԻԿԸ ԶԱՏԻԿԻ ՆԱԽՕՐԵԻՆ $1 ՄԼՆ ՇԱՀԵՑ

Lenta.ru-ից տեղեկանում ենք, որ ԱՄՆ Ջորջիա նահանգի բնակչուհի Բեթթի Իսթերը (թարգմանաբար՝ Զատիկ), Զատիկի տոնից երկու օր առաջ՝ Չարչարանաց ուրբաթ օրը, 1 մլն դոլար է շահել Georgian lottery-ով: 75-ամյա թոշակառու Բեթթի Իսթերը այդ օրը շահել է ոչ միայն այդ խոշորամասշտաբ շահումը, այլեւ՝ եւս երեք «մանր»՝ մի քանի հազար դոլարանոց շահումներ: Նա ասել է, որ շահումների մի

Դրախտի գաղտնիքը

Ամերիկացի գիտնականները նշում են, որ դրախտը մարդու վիճակն է մահվան պահին: Այսպիսով, մարդկանց այն պատկերացումը, թե դրախտը ինչ-որ վայր է, որտեղ թագավորում է բարեկեցությունը, ըստ մասնագետների՝ սխալ պատկերացում է: Հայտնի է, որ կոմայի մեջ գտնվող կամ կլինիկական մահ տանող մարդկանց 18 տոկոսը նույն տեսիլքներն են ունենում: Նրանք բոլորը տեսնում են թունել, լույս, դարպասներ, այնպիսի զգացողություն

Ասթենիկ (հոգնածության) վիճակի սանդղակ

Թեստ-ախտորոշում Ստորեւ նշված հարցերին պատասխանեք հետեւյալ կերպ՝ 1 միավոր- ոչ, ճիշտ չէ, 2 միավոր- հավանական է այդպես էլ կա, 3 միավոր- ճիշտ է, 4 միավոր- շատ ճիշտ է:   1. Դուք աշխատում եք խիստ լարված: 2. Դուք շատ դժվար եք կենտրոնանում որեւէ հարցի շուրջը: 3. Ձեր սեռական կյանքը չի բավարարում ձեզ: 4. Սպասողական դրությունը նյարդայնացնում

ԿՈԿՏԵՅԼ՝ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Միլանի համալսարանից մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ ամինաթթուներից կազմված կոկտեյլը 12%-ով երկարացնում է մկների կյանքը: Լաբորատոր ուսումնասիրությունների ժամանակ արական սեռի առողջ մկներին տալիս էին ջուր, որի մեջ ավելացվում էր 3 տեսակի ամինաթթու՝ ամինոիզակապրոնային թթու, իզոլեյցին ու վալին: Այս խառնուրդն օգտագործող մկներն ապրում էին միջինում 869 օր, մինչդեռ այն չօգտագործողները՝ 774 օր: Բացի կյանքի տեւողության

Դեպի Խորվաթիա՝ Ֆեյսբուկի կղզի

Չի բացառվում, որ շուտով Խորվաթիայի կղզիներից մեկը կոչվի Ֆեյսբուկ՝ սոցիալական հայտնի ցանցի անունով: Կղզին անվանափոխելու գաղափարը պատկանում է խորվաթական Խվար կղզու վրա գտնվող Խվար քաղաքի քաղաքապետին: Այս մասին տեղեկանում ենք lenta,ru-ից, որը մեջբերել է տեղեկությունը «Croatian times»-ից: Խվարի քաղաքապետ Պյերինո Բեբիչն արդեն իսկ Ֆեյսբուկ սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգին նամակ է ուղարկել՝ իր առաջարկով, եւ

Սեքսուալության եւ արյան խմբի կապը

Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց սեքսուալությունը կախված է արյան խմբից: Ըստ նրանց՝ այդ կախվածությունը պատահական չէ: Ինչպես հայտնի է, սեքսուալությունը պայմանավորված է արյան մեջ սեռական հորմոնների մակարդակով: Արյան առաջին խումբն ունեցող տղամարդիկ ձգտում են ստանալ ամեն ինչ եւ միանգամից: Նրանք «նվաճողներ» են, սակայն եթե կինն իրենց հեշտությամբ է տրվում, կորցնում են վերջինիս հանդեպ հետաքրքրությունը: Երկրորդ

Հոգու հայելի՞ն

Ստորագրեք որեւէ թղթի վրա։ Դրա չափը կարտահայտի ձեր հոգեկան վիճակը։ Այսպիսի եզրակացության են հանգել ամերիկյան համալսարաններից մեկի հոգեբանության բաժանմունքի մասնագետները։ Եթե մարդիկ ստորագրում էին իրենց կյանքում կատարված որեւէ հաճելի իրադարձությունից հետո, ապա ստորագրությունն ավելի խոշոր էր, քան սովորաբար եւ, ընդհակառակը, ստորագրության չափը փոքրանում էր որեւէ անհաջողությունից հետո։ Որքանո՞վ է մարդու հոգեվիճակն արտացոլվում նրա ստորագրության չափի

Նարնջագույնի ազդեցությունը

Ավստրալիացի գիտնականները պարզել են, որ նարնջագույն մրգեր եւ բանջարեղեններ ուտելը դրական է ազդում առողջության վրա: Դրանք հատկապես օգնում են նրանց, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով: Մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ռացիոնում անպայման նարնջագույն սնունդ օգտագործել: Ի դեպ, վաղուց է հայտնի, որ նարնջագույնն օժտված է նաեւ տրամադրություն բարձրացնելու հատկությամբ: Բոլոր նրանց, ովքեր հաճախակի են վատ տրամադրություն

ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՆԵՐԸ

Երիտասարդ հայ հայրիկներից շատերը ցանկանում են ծննդաբերության ընթացքում մենակ չթողնել կնոջը Ամերիկյան ֆիլմերում հաճախ կարելի է հանդիպել տեսարանի, երբ ծննդաբերության ողջ ընթացքին մասնակից է դառնում ապագա հայրիկը, ամերիկացիները երբեմն նույնիսկ նախընտրում են նկարահանել ծննդաբերության ողջ ընթացքը, որպեսզի հետո երեխային ոչ միայն պատմելու, այլեւ ցույց տալու բան ունենան: Հայկական ավանդական ընտանիքներում ոչ միայն ընդունված չէ, որ

ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՕՐԵՐ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մոտ օրերս Հայաստանի ըմբշամարտի հավաքականները տարբեր մրցագորգերում լուրջ քննություններ ունեն հանձնելու: Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը մեկնում է Իրան՝ մասնակցելու ապրիլի 29-ին մեկնարկող միջազգային ներկայացուցչական մրցաշարի: Ազատ ոճայինները Մախաչկալայում հանդես կգան այս ձեւում կայանալիք մրցաշարում: Իսկ մեր երկու ոճերի երիտասարդական հավաքականները ներկայումս նախապատրաստվում են հունիսին Զրենյանին քաղաքում (Սերբիա) կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

ԴՈՊԻՆԳԸ \’ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ

Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը՝ ՎԱԴԱ-ն, շարունակում է պայքարը արգելված խթանիչների օգտագործման դեմ, եւ այդ պայքարում վաղեմության ժամկետ գոյություն չունի: «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, որոնք դեռ վերջնական ճշգրտման կարիք ունեն, վերջերս ՎԱԴԱ-ն կազմել է անցած տարվա սեպտեմբերին Անթալիայում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում դոպինգ օգտագործած ծանրորդների շուրջ 15 հոգուց բաղկացած մի ցուցակ, որտեղ ընդգրկվածների նկատմամբ, երկրորդ սրվակի ստուգումներից

ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Այսօր կայանալիք ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ուլիսը» հյուրընկալելու է «Շիրակին», որի ավարտին հայտնի կդառնա, թե վճռորոշ խաղում պատվավոր մրցանակի համար ո՞վ «Միկայի» հետ պայքարելու իրավունք կնվաճի: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հրապարակել է այն մրցավարների անունները, ովքեր սպասարկելու են «Ուլիս»-«Շիրակ» խաղը. մրցավար՝ Սուրեն Բալիյան, 1-ին օգնական՝ Արթուր Մուրադյան, 2-րդ օգնական՝ Արման Ղուշչյան, 4-րդ պաշտոնյա՝

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Նազիկ Ավդալյանը կրկին ավտովթարի է ենթարկվել Երեկ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի իր անձնական օգտագործման ավտոմեքենայով շրջվել է: Վթարը նկատած վարորդները նրան մեկ այլ մեքենայով հասցրել են Գյումրիի «Գյուլբենկյան» հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ առաջին բժշկական օգնություն ցույց տալուց հետո մարզուհուն բերել են Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոն: Մանրամասն հետազոտությունները ցույց են տվել, որ

Հեղինակները պետք է հետեւողական լինեն

Համոզված են հեղինակային իրավունքի խախտումներով  զբաղվող կառույցների ներկայացուցիչները Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության եւ «Հայհեղինակ» հ/կ- նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել՝ նվիրված Գրքի եւ Հեղինակային ու մտավոր սեփականության համաշխարհային օրերին: «Հայհեղինակ» հ/կ տնօրեն Սուսաննա Ներսիսյանի խոսքով, Հայաստանում հեղինակային իրավունքի խախտումը տարածված երեւույթ է: Նա նշում էր, որ իրենց կազմակերպությունն ամեն օր առնչվում է

«Մշակույթը ազգ է պահում, ազգը՝ մշակույթ»

Քննարկման հրավեր Ճանաչված երգահան Սասուն Պասկեւիչյանը կրթությամբ շինարար-ինժեներ է, սակայն ռոմանտիկ ստեղծագործողի ոգին նրան տարել է դեպի երգարվեստ, պոեզիա: Նրա երգերից շատերը գրված են Չարենցի, Սեւակի, Կապուտիկյանի, Համո Սահյանի եւ այլոց բանաստեղծությունների խոսքերով: Պասկեւիչյանը իր ասելիքը գտնում է այդ հեղինակների գործերում, սակայն շատ երգեր գրել է նաեւ իր իսկ խոսքերի վրա: Նա 1980 թվականին տեղափոխվեց

ԻՆՉՊԵՍ ՉՎԱՏՆԵԼ ԵՐԿՐԻ ՓՈՂԵՐԸ

Կամ՝ Տանգոյի փառատոնը շարունակվում է Հայաստանցի հանդիսատեսին զարմացրել է Ազգային օպերային թատրոնում ապրիլի 29-ին կայանալիք Երեւանյան միջազգային տանգոյի փառատոնի հայտագիրը, որում արգենտինացի աշխարհահռչակ կոմպոզիտորներ Պիացոլայի եւ նրա ուսուցիչ Գինաստեռայի հանրահայտ տանգոների կողքին տեղ են գտել Շոպենի դաշնամուրային առաջին կոնցերտը եւ Վեբերի «Հունգարական անդանտե եւ ռոնդո» ստեղծագործությունը՝ ֆագոտի եւ նվագախմբի համար: Ազգային օպերային թատրոնի նվագախումբը եւ

ՍԱՐԿՈԶԻՆ ԴԵՄ Է

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին բացառում է Լիբիայում ցամաքային ռազմական գործողության իրականացումը, քանի որ այն հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւին: Սակայն, ինչպես հաղորդում է BBC-ն, Սարկոզին միաժամանակ հնարավոր է համարում հետախուզական ստորաբաժանումների կամ ռազմական փորձագետների գործուղումը Լիբիա, ինչը ընդունված բանաձեւով չի արգելվում: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին իր հերթին հավանություն է տվել իր երկրի ռազմական

ՖՐԱՆՍԻԱՆ ՈՒ ԻՏԱԼԻԱՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԲԱՐԵՓՈԽԵԼ ՇԵՆԳԵՆԸ

Reuters-ի մատուցմամբ, Ֆրանսիան ու Իտալիան ուզում են բարեփոխել Շենգենյան պայմանագիրն ու ամրապնդել Եվրամիության Frontex-ը, որը ապահովում է սահմանների արտաքին անվտանգությունը: Երեքշաբթի օրն այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: «Մենք ուզում ենք, որ Շենգենը գոյություն ունենա, բայց որպեսզի այն գոյություն ունենա՝ պետք է բարեփոխվի»,- Հռոմում հայտարարել է Սարկոզին: Ֆրանսիայի նախագահն այդ հայտարարությամբ հանդես է

«ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ» ՆԱԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԵՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ

Թուրքական Dogan գործակալությունը համացանցում տեսահոլովակ է զետեղել, որտեղ թուրք ժանդարմներն ապրիլի 10-ին, ոստիկանության օրվան նվիրված շքերթում վանկարկել են՝ «Գորշ գայլեր»: Panarmenian.net- ի փոխանցմամբ, միջադեպը Էրդողանի ու Դեւլեթ Բախչելիի գլխավորած «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության միջեւ սկանդալի պատճառ է դարձել: Հոլովակում Սիվասի ոստիկանության ղեկավարը նաեւ հարցնում է ենթականերին, թե ովքեր են իրենք, նրանք պատասխանում են՝ «Մենք գորշ

ԿԱՍՅԱՆՈՎԸ 2008-Ի ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ

Հանդես գալով Մոսկվայի Կարնեգի միջազգային կենտրոնում, «Ռուսաստանի ժողովրդական ազատություն» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ, երկրի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը կարծիք է հայտնել, թե ռուսական իշխանությունները սադրել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին պատերազմ սկսել 2008-ի օգոստոսին: Այդ մասին հաղորդում է news.am-ը: «Մենք կարծում ենք, որ այդ պատերազմը, փաստացի, հրահրել է Պուտինը, քանի որ դրան նախորդող 6 ամիսներին ռուսական

Սիրիայում նոր զոհեր կան

Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաքում առնվազն 25 մարդ է զոհվել՝ այն բանից հետո, երբ երկուշաբթի կեսoրին բանակային ստորաբաժանումները՝ տանկերի աջակցությամբ, անցել են վճռական գործողությունների՝ նպատակ ունենալով վերջնականապես ճնշել քաղաքում սկիզբ առած բողոքի ալիքը: Դերաայում երեկ էլ պարբերաբար հրետակոծության ձայներ են լսվել, շենքերի տանիքներին դիպուկահարներ են տեղակայված եղել: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, զինվորականները զանգվածային խուզարկություններ են անցկացրել՝

ԿՈՒՉՄԱՅԻ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Ուկրաինայի գլխավոր դատախազությունն ավարտել է 2000թ.-ին լրագրող Գեորգի Գոնգաձեի (նկարում) սպանության առնչությամբ երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի նկատմամբ իրականացվող հետաքննությունը: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտնել է Գոնգաձեի այրու՝ Միրոսլավա Գոնգաձեի փաստաբան Վալենտինա Տելիչենկոն: Նրա ասելով, սպանված լրագրողի կինը երեկ հրավիրվել է Գլխավոր դատախազություն՝ գործի նյութերին ծանոթանալու համար: «Այն, որ գործով միայն մի մեղադրյալ է անցնում՝

ԱՇՈՏՅԱՆԸ՝ ՑՈՒՑԱՐԱՐ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 23-24-ը գտնվել է Ավստրիայում, որտեղ հանդիպումներ է ունեցել Վիեննայում սովորող հայ ուսանողների հետ: Ըստ ԿԳՆ կայքի, նախարարն Ավստրիայի հայ համայնքի հետ մասնակցել է Քրիստոսի Հարության՝ Սուրբ Զատիկի արարողություններին եւ Հայոց մեծ եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Նա նաեւ Վիեննայում սովորող հայ ուսանողների հետ միասին մասնակցել է Վիեննայի Սուրբ Ստեֆանի

ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական միությունը բաց նամակ է հղել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, որտեղ առաջարկել է ուշադրության կենտրոնում պահել ուսանողության խնդիրները: «Հնարավորության պարագայում կարելի է անվճար կամ էլ շատ ավելի ցածր սակագին սահմանել Երեւանի վարչական շրջաններում բնակվող բոլոր այն ուսանողների համար, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից: Կամ էլ, պայմանավորվել համալսարանների ղեկավարության հետ եւ մի քանի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930