Օրվա լրահոսը
ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական միությունը բաց նամակ է հղել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, որտեղ առաջարկել է ուշադրության կենտրոնում պահել ուսանողության խնդիրները: «Հնարավորության պարագայում կարելի է անվճար կամ էլ շատ ավելի ցածր սակագին սահմանել Երեւանի վարչական շրջաններում բնակվող բոլոր այն ուսանողների համար, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից: Կամ էլ, պայմանավորվել համալսարանների ղեկավարության հետ եւ մի քանի
Մասնավոր դպրոցները՝ ինչպես որ կան
ԳԹԿ-ն նպատակ չունի կրթօջախները լավուվատ դասակարգելու ԿԳ նախարարության հակակոռուպցիոն ծրագրով՝ դպրոցները, քոլեջներն ու բուհերն առաջիկա 2 տարիներին կունենան որակից կախված ֆինանսավորում։ «Այն դպրոցները, քոլեջները եւ բուհերը, որոնք կրթության որակ չեն ապահովի, չեն ստանա համապատասխան ֆինանսավորում»,- քանիցս հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Կրթօջախների որակը փաստելու նպատակ ունեն նաեւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) իրականացրած արտաքին
«ԳԱՂՏՆԻ» ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության ժամանակ խորհրդի որոշ անդամներ միմյանց ցույց էին տալիս քվեաթերթիկները, հետո գցում քվեատուփ: Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ բուհի ռեկտորի ընտրություն: Խորհրդի 32 անդամներից քվեարկությանը ներկա էր 30-ը՝ խորհրդի նախագահ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Մինչ քվեարկության բուն պրոցեսին անցնելը, բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին իր
Կապույտ եթեր եւ սեւ բծեր Թատրո՞ն, թե՞ սերիալ
ՀՀ հեռուստատեսությամբ ներկայացվող էրոտիկ բնույթի տեսարանները, սարսափազդու ֆիլմերը, անչափահասների վրա բացասական ազդեցություն գործող տարաբնույթ հաղորդումներն ազգային գեղարվեստական արժեքներին մեծ հարված են հասցնում, շատ դեպքերում էլ բարոյազրկում հասարակությանը: Հեռուստատեսությամբ ներկայացվող կոպիտ, խեղաթյուրված, հոգեկան շեղումներով հագեցած սերիալները պատճառ են դառնում բազմապիսի վտանգավոր երեւույթների: Հեռուստատեսությունից դուրս են մնացել արվեստի որոշակի, դաստիարակչական նշանակություն ունեցող ուղղությունները: Հեռուստասերիալները բացահայտորեն ներխուժելով մարդկային
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ՝ ԱՄԵՆ ԳՆՈՎ
Քաղաքական դաշտում սկսվել է լեյտենանտ Շմիդտի որդիների մրցավազքը՝ դեպի պառլամենտ Արդեն քանի տարի՝ հերթական կամ արտահերթ ընտրություններից առաջ լրագրողական աշխարհը մի տեսակ սարսափների մոլորակում է հայտնվում: Աշխարհը իր շառավղից դուրս է սայթաքում: Բոլոր ծանոթ եւ անծանոթ մարդիկ, քաղաքական ուժերը, գործիչները, անգամ գրասենյակները փոխում են իրենց իրական պատկերը՝ դառնալով անտանելի, չափազանց անտանելի: Ընտրություններից առաջ շատախոս են
ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Տավուշի մարզի գյուղերում ավելացել են մահվան դեպքերը: Գրեթե ամեն օր հուղարկավորություն է տեղի ունենում, լինում են օրեր, երբ նույն գյուղում մի քանի թաղում է լինում: Նվազել է մարդկանց դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների հանդեպ, ի հայտ են գալիս նախորդ տարիներին առաջացած, բայց չբացահայտված հիվանդությունների ծանր հետեւանքները: Քիչ չեն դեպքերը, երբ մարդկանց ինքնազգացողությունը վատանում է հենց գերեզմանատանը, հարազատների
«Ինչ հիշում եմ ինձ՝ բազարում կանաչի եմ ծախում»
Դասերն ու աշխատանքը համատեղող 14-ամյա Գեւորգ Բադալյանը ուզում է հայրենիքի զինվոր կամ բիզնեսմեն դառնալ 2010 թվականի նոյեմբերի 11-ին «Հայ ենք, բայց…» հրապարակմամբ անդրադարձել ենք Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 1992 թվականին ԼՂ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից Հայաստան՝ Այնթապ տեղափոխված Ալվարդ Բալայանի ընտանիքին: Մայրն ու երկու որդին արդեն 5 տարի ապրում են երկաթյա տաղավարում, որը ժամանակին
ՈՐ ԶԱՆԳԸ ԶՈՒՐ ՉՀՆՉԻ
Տարվա լավագույն ուսուցչուհի ճանաչված Գայանե Ալավերդյանը վստահ է, որ չլիներ Գարեգին Նժդեհը՝ չէին լինի Զանգեզուրն ու Հայաստանը: Այսօր լրանում է Լեռնահայաստանի 90 եւ Լեռնահայաստանի հիմնադիր Գարեգին Նժդեհի 125-ամյակները: Երեկ տեղեկացրել ենք, որ այս առիթներով Սյունիքում նախատեսված են գիտաժողով, այց Նժդեհի շիրիմին եւ համերգ: Հայոց պատմության կարեւորագույն էջերից է 1919-1921թթ. Զանգեզուրի գոյամարտը: «Դա պատմական բախտորոշ այն
ԽՈՐԹ ՊԱՊԸ ԶԱՅՐԱՑԵԼ ԷՐ
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ադոնցի փողոցի թիվ 13 շենքում վիճաբանություն է տեղի ունենում: 75-ամյա Ալբերտ Ռ.-ն իրենց բնակարանում, սպանելու դիտավորությամբ, ածելիով հարձակվել է խորթ դստեր՝ 50-ամյա Գայանե Բ.-ի վրա եւ փորձել է հարվածել նրա պարանոցին, ինչը կանխվել է օգնության հասած Գայանե Բ.-ի դստեր՝ 19-ամյա Անի Հ.-ի
ՄԱՀ՝ ԳԱԶԻ ԲԱԼՈՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
Ապրիլի 25-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի հանրակացարանների մոտ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում, պայթյուն է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.00-ին Թեւոսյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետեւանքով ավտոմեքենայի սրահում գտնվող 52-ամյա Հովսեփ Նազարյանը տեղում մահացել է: Նշանակվել
Մեքենան շրջվել էր
Ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սեւան-Երեւան ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Անդրանիկ Ա.-ի վարած «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան ճանապարհի 32-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորները՝ 26-ամյա Արման Հովսեփյանը եւ 26-ամյա Թագուհի Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ա. Հովսեփյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Խոստովանություն
Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել բուժհիմնարկներից մեկի մասնագետն ու հայտնել, որ աշխատավայրում իր տաբատի գրպանից գողացել են 800 ԱՄՆ դոլար: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 30-ամյա Արման Գ.-ն: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնը մասամբ հայտնաբերված է: Կատարվում է նախաքննություն:
Դպրոցականի կեղծ ահազանգը
Ապրիլի 25-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Վարդենիսի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի մոտ ռումբ է դրված: Մեկնած օպերատիվ խմբի ձեռնարկած միջոցառումներով պարզել է, որ դպրոցի մոտակայքում եւ դպրոցում պայթուցիկ նյութեր եւ սարքեր չկան: Պարզվել է, որ կեղծ լուրը բջջային հեռախոսով հայտնել է նույն դպրոցի
Ձերբակալվել են
Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ դիմակավորված 2 անձինք փորձում են «Օրխիդեա» խանութից գողություն կատարել: Ոստիկանության ծառայողները Տերյան փողոցի թիվ 62 շենքի նկուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Արսեն Խ.-ին եւ 26-ամյա Արթուր Հ.-ին, որոնց մոտ հայտնաբերվել է 2 զույգ կաշվե ձեռնոց եւ 2 դիմակ:
ՔԿՀ-ի հոգեւոր առաջնորդի ձեռամբ
Սուրբ Հարության տոնի առթիվ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում, 1997թ.-ին կառուցված եկեղեցում, ձեռամբ քրեակատարողական հիմնարկի հոգեւոր տեսուչ տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի եւ դատապարտյալների մասնակցությամբ, մատուցվեց Սուրբ պատարագ: Արարողությանը մասնակցում էին քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռ. Հովհաննիսյանը, վարչության պետի տեղակալ Մ. Հարությունյանը եւ ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ-ի վարչակազմը՝ հիմնարկի պետ Հ. Պետրոսյանի գլխավորությամբ: Սուրբ պատարագի ընթացքում հայր
ՆՈՏԱՐՆԵՐԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Են…
Նախկին նորտարը քննադատում է վարչապետի «բացահայտումները» Ունեմ 35 տարվա իրավաբանի ստաժ, որից վերջին 8 տարին աշխատել եմ Երեւանի «Աջափնյակ» նոտարական տարածքում՝ որպես նոտար: Համակարգից, առողջական խնդիրների պատճառով, իմ դիմումի համաձայն՝ 2 տարի առաջ դուրս եմ եկել աշխատանքից: Հրապարակմանս առիթը ՀՀ վարչապետի կողմից 21.04. 2011թ. կառավարության նիստից հետո նոտարական համակարգի վերաբերյալ արված «բացահայտումներն» են: Այժմ նոտարական
ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
Ապրիլի 25-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 44-ամյա Արտաշես Հ.-ն, որը 2005 թ. սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Կատարվում է քննություն:
ՄԻՆՍԿԻՑ ՈՒՂԻՂ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 25-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 36-ամյա Արմեն Մ.-ին, որը 2009 թ. ապրիլի 15-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Արմեն Մ.-ն կալանավորված է:
ՄԵԿ ՕՐՈՒՄ Ի՞ՆՉ ՊԱՐԶԵՑԻՆ
Երեկ քաղաքապետարանի պաշտոնյաները երթեւեկել են հասարակական տրանսպորտով՝ իրական պատկերին մոտիկից ծանոթանալու համար Օրերս Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր ենթականերին առաջարկել էր ապրիլի 26-ին չօգտվել ծառայողական մեքենաներից եւ աշխատանքի գնալ հասարակական տրանսպորտով, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեն տրանսպորտի վիճակի մասին: Խոսքը հատկապես վերաբերել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տրանսպորտի ոլորտի պատասխանատուներին, որոնք արդեն քանի օր է՝ մոնիտորինգ
ՓԱՍՏԵՐ ՈՒՆԻ, ԲԱՅՑ ՉԻ՞ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Լեւոն Պարտագճյանը հող է զավթում, ապօրինի շինարարություն անում ու հարեւանին դատի տալիս Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան 32 տան բնակիչները բառի բուն իմաստով կրակն են ընկել իրենց հարեւան՝ Ավետարանչական եկեղեցու առաջնորդ Լեւոն Պարտագճյանի ձեռքը: Պարոն Պարտագճյանը ձեռք է բերել Արմենակյան 32 տան շրջակայքի բոլոր 6 տները եւ սկսել շինարարական աշխատանքներ իրականացնել: Սակայն, երբ հերթը հասել է
ԵԿՈՂ-ԳՆԱՑՈՂՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
«Զվարթնոց» օդանավակայանն այս տարվա առաջին եռամսյակում իրականացրել է 1945 թռիչք-վայրէջք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1843-ի փոխարեն։ Ինչպես տեղեկանում ենք tert.am-ից, որը մեջբերում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ստացած տվյալները, այս տարվա առաջին եռամսյակում օդանավակայանով Հայաստան է ժամանել 134 066 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 116 808-ի փոխարեն։ Երկրից մեկնել է 156 357
Գիրք՝ Հախվերդյանի հոբելյանին
Երեկ «Բյուրոկրատ» գրախանութում կայացավ երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանին նվիրված գիրքի շնորհանդեսը, որի հեղինակը նախկին լրագրող Շուշան Արզաքանյանն է, ով, ըստ երաժշտի, իր ընկերոջ կինն է: «Ես չեմ սիրում, որ ինքս կամ ուրիշները խոսեն իմ մասին, բայց ընկերոջս կինն ինձ առաջարկություն արեց, ո՞նց կմերժեի»,- ասաց Հախվերդյանը: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է իր մասին պատմող գրքի վերաբերյալ: Ասաց՝
Զարկ տանք ակնագործությանը
Ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսությունը, այդ թվում ակնագործական արդյունաբերությունը վերականգնվում է։ Այս մասին ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ ադամանդի արդյունահանման ռուսական խոշորագույն «Ալռոսա» ընկերության ներկայացուցիչների եւ Հայաստանի ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչների կլոր սեղանի ժամանակ: «Ակնագործական արդյունաբերությունը մենք մտադիր ենք վերադարձնել զարգացման նախաճգնաժամային մակարդակին»,- հայտարարել է նախարարը: «Ալռոսա»-ի փոխնախագահ Յուրի Օկաեմովն ասել է, որ 2010-ին իրենց ընկերության
ՀԵ՛Տ ՏՎԵՔ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ
Անավարտ կոոպերատիվների անդամները կառավարությունից խոստացված փոխհատուցումն են պահանջում «Օրինապահ-91» կիսակառույց կոոպերատիվի անդամներն իրենց խաբված են զգում Հայաստանի կառավարության կողմից: «Խորհրդային տարիներին ջանք ու եռանդ չենք խնայել, բնակարան ստանալու հույսով աշխատել ենք ու մեր բերանից կտրելով՝ եղած գումարը վճարել, բայց այսօրվա դրությամբ զրկված ենք ե՛ւ բնակարանից, ե՛ւ մեր գումարից»,- պատմում է «Առավոտին» դիմած «Օրինապահ-91» կոոպերատիվի անդամ
Յուրովի մեկնաբանություն
Եվս մեկ անգամ՝ ղարաբաղյան կարգավորման 97 թվականի տարբերակի մասին Սեփական անձի նկատմամբ կեղեքումները վերջին շրջանում դարձել են ավանդական: Հիմա էլ ՀԱԿ-ի արտաքին քաղաքական պատասխանատուն փորձելով փրկել իր ղեկավարի դեմքը՝ հրապարակում եւ յուրովի է մեկնաբանում 1997թ. այն ամոթալի փաստաթուղթը, որի իրական ադրբեջանամետ բովանդակությունը «տղաները» այդպես էլ չըմբռնեցին: Իսկ «մեկնությունները» ավելի շատ նման են ինքնահրկիզման փորձի: Կարելի
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ, ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿԸՆԴՈՒՆԻ՞
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասում է՝ կան եւ ընդունելի, եւ մերժելի առաջարկներ: – ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի համատեղ եզրակացությունը արդեն ստացել եք, այն բավականին ծավալուն է եւ բազմաթիվ առաջարկներ է իր մեջ պարունակում, խնդրում եմ ասացեք, թե որո՞նք են Ձեզ համար
ՔՐԳՈՐԾ՝ «ԼԵՎԻ» ՓՈՂԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Արթիկի թիվ 5 դպրոցի տնօրեն Գոհար Ղուլիջօղլյանին ուսուցիչները մեղադրում են այն բանի համար, որ ոչ միայն դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտն է խաթարել, այլեւ «ապօրինի» հաստիքներ պահել, իր ազգուտակին՝ Ռուսաստանում գտնվող հորաքրոջ որդուն՝ Մուշեղ Ափոյանին, մորը՝ Ժորժետա Աբրահամյանին, եղբորը՝ Արամ Ղուլիջօղլյանին, ինչպես նաեւ դպրոցի հաշվապահի Ռուսաստանում գտնվող եղբորը՝ Ստյոպա Հարությունյանին որպես աշխատակիցներ ձեւակերպել ու նրանց միջոցով փողեր
ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՆ ԼՐԱՑՆԵԼՈՎ
Սիրելի Արամ, ուրախ եմ, որ քեզ գրելու առիթ ընձեռվեց: Գիտեմ, որ լավ ես, որովհետեւ «ԳԱԼԱ»-ով տեսնում եմ քեզ՝ «Հետգրություն» ծրագրի շրջանակներում: Բնականաբար՝ «Առավոտին» էլ եմ հետեւում: Ու չնայած երբեք էլ տպագիր մամուլի դերը չեմ թերագնահատել, այստեղ նրա կարեւորությունը ավելի է ընդգծվում: Կարելի է ռադիո չլսել, հեռուստացույց չդիտել, բայց մամուլին հետեւելով՝ ամբողջությամբ տեղեկացված լինել: Այսօրվա Հայաստանում
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐՍՎԱԾ ԳԱՐՈՒՆԸ»
Ռեժիսոր Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը (սցենարի հեղինակ՝ Տիգրան Պասկեւիչյան) թեեւ ծրագրել էին ավարտել 2010-ի մարտի 1-ին, բայց աշխատանքներն այնքան շատ են եղել, որ նոր են կարողացել ավարտին հասցնել: Ֆիլմի առաջին մասում ներկայացված են 2007-ի սեպտեմբերից մինչեւ 2008-ի մարտի մեկը՝ նախընտրական, ընտրական, հետընտրական փուլերը, երկրորդ մասում ներկայացվում են բուն մարտի մեկի իրադարձությունները: Ըստ lragir.am-ի,
ՆՄԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԿՈՌԵԿՏ ՉԵՆ
«Առավոտի» ապրիլի 16-ի «Ինչ է մտածում ԿԳ նախարարությունը» հրապարակման կապակցությամբ, ուր խոսվում է Երեւանի թիվ 68 դպրոցի իրավախախտումների մասին, երեկ պարզաբանման նպատակով դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի պատասխանատու Շահեն Տոնոյանին: «Երեւան քաղաքի թիվ 68 դպրոցի նախկին աշխատակիցների բողոքների հիման վրա, փաստի առթիվ, ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում սույն թվականի հունվարի 26-ին հարուցվել է քրեական


















































