Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՅԻՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

ՏՀՏ ոլորտում գործող ընկերությունները ապրանքների ներկրման կամ վերաարտահանման ժամանակ մաքսայինի հետ մշտապես խնդիրներ են ունենում: Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում աշխատող ընկերությունները ապրանքների ներկրման ժամանակ Հայաստանի մաքսային կետերում բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում։ Մաքսային մարմինները մաքսային արժեքի հաշվարկման ժամանակ տվյալ ապրանքի համար հիմք են ընդունում այն գինը, որը հարմար են գտնում, ինչն էլ խոչընդոտում է

ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՎԵՐԱԳՐԵԼ ԵՆ

Ըստ «Արմինֆո»-ի,  ԼՂՀ նախկին նախագահի օգնականը հերքել է ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ Արկադի Ղուկասյանին վերագրված հայտարարությունները: Հիշեցնենք, որ վերջերս «USA Armenian Life Magazine» հանդեսը ԼՂՀ նախկին նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արկադի Ղուկասյանին վերագրել էր մի շարք գնահատականներ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Մեկնաբանելով հրապարակումը՝ Արկադի Ղուկասյանի օգնական Էդուարդ Աթանեսյանը

Իրական ընդդիմություն. այլընտրանք չկա

Արձանագրում են անկախ վերլուծաբանները Երեկ Թեքեյան կենտրոնում Հասարակական հաղորդակցման կենտրոնի կազմակերպած քննարկման ընթացքում «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի նախագահ Ստեփան Դանիելյանն անդրադարձավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին՝ ցավ հայտնելով, որ մի քաղաքական ուժ, որն իրեն այլընտրանք էր հռչակել իշխանությանը՝ «hանկարծ փորձ է անում մոտենալ իշխանությանը: Դա նշանակում է նույնիսկ տեսականորեն զրկվել այլընտրանքից: Սա այլընտրանքի գողություն

ՀՅԴ-ն ԻՆՔՆ ԱՍԱՑ, ԻՆՔԸ ԼՍԵՑ, ԻՆՔԸ ՀԵՏԱՁԳԵՑ

Հերթական իմիտացիան խորհրդարանում Դաշնակցության թեթեւ ձեռքով երեկ խորհրդարանում տեղի ունեցավ հերթական իմիտացիոն գործողությունը: Օգտվելով ԱԺ Կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորությունից՝ ԱԺ նախագահը արտահերթ կարգով օրակարգ էր մտցրել Դաշնակցություն խմբակցության նախագիծը՝ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած ժամանակավոր հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունների կատարման ընթացքը մոնիտորինգի ենթարկելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հարցի քննարկումը ընթացավ կիսադատարկ դահլիճում: Դաշնակցությունը ինքն ասաց, ինքը

ՀՄԱՅԱԿԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կոստանյանը դիմել է դատախազություն` իր, պայմանական ասած, մրցակից Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով, քանի որ վերջինս, ըստ Կոստանյանի, հունվարի 10-ին կայանալիք ընտրություններում լինելով «իշխանությունների թեկնածուն»՝ մամուլի տարբեր հրապարակումներում «իշխանության դրածո» լինելու, ընտրությունները տապալելու մեջ հանիրավի մեղադրում է Կոստանյանին: Ինչպես

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂՔԱՏՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) հետազոտությունների, տնտեսական ճգնաժամի ազդեցության հետեւանքով Հայաստանում աղքատության մակարդակը 2009-ի 2-րդ կիսամյակում 2008-ի 2-րդ կիսամյակի 25,6%-ի համեմատությամբ աճել է՝ կազմելով 28,4%: Ըստ «Արմինֆոյի», այս մասին հայտարարել է ՀԲ ավագ տնտեսագետ Լիրե Էրսադոն: Ընդհանուր առմամբ, Հայաստանում աղքատների թիվը 2009-ի 2-րդ եռամսյակում ավելացել է ավելի քան 90 հազարով: Հաշվետու ժամանակահատվածում ծայրահեղ աղքատների թիվը կազմել

ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ ԷԼ Է ԴԱՌՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

«Հանրահավաքով սկսում ենք Հայաստանի առաջադիմական կուսակցության նոր քաղաքական սեզոնի բացումը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ամսի 20-ին Ազնավուրի անվան հրապարակում հրավիրված հանրահավաքի նպատակն այսպես հիմնավորեց կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Ըստ նրա, այն քաղաքական իրավիճակում, երբ հասկանալի դարձավ, որ Հայաստանում այլեւս չկա ընդդիմություն, մանավանդ, Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո, երբ ամբողջապես վարկաբեկված են մնացած քաղաքական ուժերը, իսկ իշխանությունը

Աթենքում ԼՂ հարցով սրընթաց զարգացումներ չեն լինի

Վստահ է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Լարիսա Ալավերդյանը Դեռ հոկտեմբերի 23-ին էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել, որ նախապատրաստվում են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը նվիրված քննարկումներին, որոնք տեղի կունենան դեկտեմբերին՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում: Ավելի ուշ՝ նոյեմբերի 12-ին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել էր, թե Աթենքում դեկտեմբերի 1-2-ը կայանալիք այդ նիստի ընթացքում հանդիպելու

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՆ

Նրա ելույթը քննադատողների մասին ասում է «Հայ կամավորականների համախմբման» անդամ Վարդան Մալխասյանը Երկուշաբթի օրը Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունն իր ակտիվի ժողովում քննարկել էր ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 11-ի ելույթն ու հանդես էր եկել հայտարարությամբ, որում կոշտ քննադատության էր ենթարկել նրա որոշ՝ «Հայ Դատը պետականազուրկ ազգին

Ի՞ՆՉ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՊԵԼ ՀԱԿ-Ի ՀԵՏ

Երջանիկ Աբգարյանը եւ Հրանուշ Խառատյանը՝ քաղաքական գործչի, քաղաքական գործիքի, անցյալի եւ ներկայի պատասխանատվության բեռի մասին: «Եթե եղել է պահ, երբ կարելի էր ինչ-որ բան անել, ինչո՞ւ Շիրխանյանը կամ մյուս բողոքողները իրենց վրա չվերցրեցին պատասխանատվությունը եւ չարեցին դա». սա Հայ ազգային կոնգրեսի անդամ Երջանիկ Աբգարյանի արձագանքն է Կոնգրեսի մեկ այլ անդամի՝ Վահան Շիրխանյանի այն հայտարարության, թե

ԳՈՏԻՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ՁԳԵԼ

Ինչպես արդեն հայտնել ենք («Առավոտ», 13.11.09), ԿԳՆ կազմի մեջ մտնող Կրթության ազգային ինստիտուտը, տնօրեն Ն. Ղուկասյանի խոսքերով, «իր միջոցներով» ձեռք է բերել ահա այս Volksvagen touareg ջիպը (տե՛ս լուսանկարը) եւ հետո, նույն աղբյուրի պնդմամբ, այն «փոխանցել» է իր վերադասին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որը եւ օգտվում է ազգային ինստիտուտի առատաձեռն «փոխանցումից»: Թե ինչպես է բյուջետային

Նոյեմբերի 17

ԽՈՅ (21.03-20.04)- Ժամանակն է մտածել լիցքաթափվելու մասին, այլապես ուժասպառ կլինեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ցանկություն կունենաք ամեն ինչ թողնել եւ առանձնանալ բոլորից ու ամեն ինչից: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հեռու մնացեք կոնֆլիկտներից: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Սթափ գնահատեք ձեր արարքները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Սառը վերաբերմունք ցուցաբերեք անցանկալի իրադարձությունների նկատմամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր լռակյացությունը կլինի ձեր հաջողության գրավականը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հեշտությամբ կկարողանաք

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒՆ ԽԵԼԱՑԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ

Երաժշտությամբ պարբերաբար զբաղվելը փոխում է ուղեղի գործառույթներն ու կենսաբանությունը: Երաժշտությունը կարող է օգտագործվել ճանաչողական հմտությունների զարգացմանն ուղղված թերապիայում: Սա իրականում անվտանգ ու աննախադեպ հեշտ միջոց է գիտակցությունն ու մտածողությունը խթանելու համար: Ըստ doctors.am-ի՝ գիտնականներն անընդհատ ապացուցում են, որ երաժիշտներն ունեն կառուցվածքային առումով խիստ զարգացած ուղեղ՝ այն մարդկանց համեմատ, ովքեր երբեւէ չեն զբաղվել երաժշտությամբ: Երաժիշտները հաճախ

Սեռական ցանկությունը՝ առողջ երեւույթ

Մանրամասնում է սեքսապաթոլոգը Սեռական ցանկություն ունենում են բոլորը եւ, ըստ սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանի, դրանից պետք չէ ամաչել, քանի որ ցանկություն ունենալ՝ նշանակում է լինել առողջ. «Սեռական ցանկությունն արթնանում է հատկապես այն ժամանակ, երբ սիրելիդ կողքիդ է, երբ խոսում ես սեռական բնույթի թեմաներից կամ էլ դիտում համապատասխան ֆիլմ: Սա բնական երեւույթ է, եւ հատուկ թե՛ կանանց,

ՀԱՅ ԱՐՏԻՍՏՆԵՐԻՆ ՊԱԿԱՍՈՒՄ Է ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հավաստիացնում են «Washington Balet»-ի հայ պարուհին եւ նրա ամերիկացի ամուսինը Հինգ տարի անց կրկին Հայաստանում է «Washington Balet»-ի արտիստ Սոնա Խառատյանը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավերով նա օրերս Լ. Մինկուսի «Դոն Քիշոտ» բալետում հանդես եկավ  փողոցային պարուհու դերապարով: «Առավոտի» հետ զրույցում Ս. Խառատյանը նկատեց, որ հայկական բալետում շարժ կա. «Հասցրել

«Առավոտն» ու «Միրը» կազմակերպում են ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի 3-րդ մրցաշարը

«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը (ՄՀՌԸ) «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, կազմակերպում են լրատվամիջոցների աշխատակիցների մասնակցությամբ սեղանի թենիսի ավանդական՝ 3-րդ մրցաշարը: Մասնակցել ցանկացողները լրատվամիջոցի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով հաստատված հայտը մինչեւ նոյեմբերի 16-ը պետք է ներկայացնեն «Առավոտ» օրաթերթի խմբագրություն (Արշակունյաց 2, 15-րդ հարկ)՝ Աշոտ Հակոբյանին, կամ «Միր» ՄՀՌԸ (Արշակունյաց 2,

ՀԱՅԱՍՏԱՆ-ԷՍՏՈՆԻԱ՝ 1:1

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը շաբաթ օրը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում հյուրընկալել էր Էստոնիայի իր հասակակիցներին: Եվրոպայի 2011 թվականի երիտասարդական առաջնության խմբային փուլի շրջանակներում անցկացված այդ հանդիպումում թիմերը մեկական գոլ փոխանակեցին: Հատկանշական է, որ «հայկական ֆուտբոլի հիվանդությունն» այդպես էլ չի բուժվում: Առաջին խաղակեսից հաշվի մեջ առաջ անցած մեր տղաները չկարողացան պահպանել առավելությունը եւ հանդիպման վերջին

ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՎ

Բասկետբոլի Երեւանի աղջիկների «Հատիս» թիմը, որն անկախ Հայաստանի պատմության մեջ Եվրագավաթների խաղարկությանը մասնակցելու իրավունք ստացած առաջին ակումբն է,  Հին աշխարհամասի կանանց գավաթի 2009/10 թթ. խաղարկության խմբային մրցաշարի անդրանիկ հանդիպումն անցկացրեց Հունաստանում եւ 54:105 հաշվով զիջեց այդ երկրի չեմպիոն «Սոնի Աթինաիկոսին»: Հաջորդ խաղը մեր բասկետբոլիստուհիներն անցկացնելու են նոյեմբերի 19-ին: Այդ օրը նրանք մայրաքաղաքի «Միկա» մարզադահլիճում հյուրընկալելու

Ինքնասպանությունը՝ մեծ սպորտում

«Նա, ով չի կարող հաղթահարել մելանխոլիան եւ սպանում է իրեն այսօր, կցանկանար ապրել, եթե սպասելու համբերություն ունենար»: ՎՈԼՏԵՐ Հոգեվերլուծական դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը ժամանակին ներմուծեց «մահվան բնազդ» եզրույթը. այլ կերպ մեծ գիտնականը չէր կարողանում բացատրել բազմաթիվ երեւույթներ, որ ի վիճակի է կատարել իր հետ մարդ արարածը: Ըստ հոգեբանների, բոլոր ինքնասպանությունների հիմքում՝ անգիտակցականի  մակարդակով, ընկած է

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉՈՐՐՈՐԴՆ Է

Ավարտվեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի ավանդական 4-րդ հուշամրցաշարը, որի ուժեղագույնների խմբում հանդես էր գալիս աշխարհի ներկայիս առաջատար գրոսմայստերներից տասը: Լեւոն Արոնյանը, որ մրցաշարի միջնամասում հիվանդանալու պատճառով որոշ չափով զիջել էր դիրքերը, եզրափակիչ՝ 9-րդ տուրում սեւ խաղաքարերով պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին եւ վաստակած 5,0 միավորով ոչ միայն հավասարվեց նրան, այլեւ լրացուցիչ

60-ԱՄՅԱ ՍԵՎԱԴԱ

Հայաստանի նկարիչների միությունը,   Երեւանի քաղաքապետարանի «ՀայART» մշակութային կենտրոնը  համատեղ այսօր ներկայացնում են Սամվել Սեւադայի գեղանկարչական եւ լուսանկարչական աշխատանքների մեծ ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի 60-ամյա հոբելյանին: Նույն օրը Նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում տեղի կունենա նաեւ նրա գեղարվեստական լուսանկարների շքեղ ալբոմի շնորհանդեսը՝ լույսի եւ ստվերի խորհրդավոր միությունը բացահայտող գեղարվեստական լուսանկարների 200 աշխատանքներով ու 30 բանաստեղծություններով:

ԿԱՌԼՍՈՆՆ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 3-ը Գեղագիտության ազգային կենտրոնում կկայանա  ցուցահանդես, որ կազմակերպվել է Շվեդիայի՝ Եվրամիության նախագահության, ՀՀ-ում  Էստոնիայի հյուպատոսության, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության եւ Հայաստանում «Օրիֆլեյմ» ընկերության կողմից: Շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենի «Կառլսոնը, որն ապրում էր տանիքում»  վիպակը վերածվել է հայտնի մուլտֆիլմի: Մուլտֆիլմը, որը երկար տարիների միջով Խորհրդային Միությունից փոխանցվել է անկախ Հայաստանին,  անչափ հոգեհարազատ է

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ ԲԱՑՎԵՑ

Նոյեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Հայ կոմպոզիտորների կամերային երաժշտություն» համերգաշարի առաջին համերգը, որը կազմակերպել էր Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը: Աշնանային համերգաշարն իր մեջ ներառում է 5 վոկալ-գործիքային, ինչպես նաեւ լրացուցիչ երգչախմբային ելույթներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռ. Ամիրխանյանը, որը երաժշտագետ Նոնա Ոսկանյանին հանձնեց կոմպոզիտորների միության

«Ինչ տարբերություն, թե ում հետ»

Կամ ինչպես պտուղը ծառից հեռու չի ընկնում Երիտասարդ թատերական ռեժիսորների 4-րդ հանրապետական փառատոնի շրջանակներում Երեւանի կամերային թատրոնում ցուցադրվեց Լուսինե Երնջակյանի բեմադրած «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը՝ ըստ Լեոնարդ Գերշի «Butterflies are free» պիեսի: Հիշեցնենք, որ նույն բեմադրության պրեմիերան կայացել է այս տարվա մայիսի 16-ին: Ողջ ներկայացման ծանրությունը Լիլի Էլբակյանի եւ Արշալույս Հարությունյանի ուսերին էր,

ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ

Չնայած լուսանկարը, այնուամենայնիվ, «սպրդել» է Նոյեմբերի 7-ին բացվեց Գաֆեսճեան արվեստի շքեղ կենտրոնը, ինչի առիթով Հայաստան էր ժամանել «Գաֆեսճեան ընտանիք» հիմնադրամի նախագահ Ջերարդ Գաֆեսճեանը, հրավիրյալների պակաս նույնպես չկար: Վերջիններիս թվում, սակայն, բացակայում էին շուրջ 7 տարի այդ թանգարանի վրա աշխատած, Գաֆեսճեան թանգարան-հիմնադրամի գործադիր տնօրենի հայաստանյան նախկին տեղապահ Էդուարդ Պալասանյանի ու նրա այն ժամանակվա աշխատակիցների անունները: Ավելին,

ԻՐԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ C-300 ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԿԱՐՈՂ Է ԱՐՏԱԴՐԵԼ

Իրանի խորհրդարանի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, թե Թեհրանը ընդունակ է ոչ հեռու ապագայում C-300 զենիթահրթիռային համակարգերի սերիական արտադրություն սկսել, եթե Ռուսաստանը չկատարի Իրանին այդ համակարգերով մատակարարելու մասին ավելի վաղ ձեռք բերված համաձայնությամբ ամրագրված իր պարտավորությունը: «Իրանն այն երկիրը չէ, որն անուշադրության է մատնում խոստումների չկատարումը»,- զգուշացրել է Իրանի մեջլիսի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության

ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ

Կոսովոյի իշխող Դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է երկրի վարչապետ Խաշիմ Տաչին (նկարում), հայտարարել է կիրակի օրը կայացած տեղական ընտրություններում հաղթանակ տանելու մասին: Դրանք 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի կողմից միակողմանի անկախություն հռչակելուց ի վեր առաջին ընտրություններն էին: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, Կոսովոյի Դեմոկրատական կուսակցությունը 36 ընտրատարածքներից 20-ում հաղթանակ է տարել: Կոսովոյում գործող մյուս ազդեցիկ կուսակցությունը՝ Դեմոկրատական լիգան, դրա

ՊԱՂԵՍՏԻՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵԼ

Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները մտադիր են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Պաղեստինի անկախությունը պաշտոնապես ճանաչելու հարցով: «News.am»-ի մատուցմամբ, այդ մասին արեւմտյան գործակալություններին հայտնել է Իսրայելի հետ բանակցություններում Պաղեստինի գլխավոր բանագնաց Սաեբ Էրեքաթը։ «Մենք արդեն հոգնել ենք եւ չենք հավատում Իսրայելի հավաստիացումներին՝ երկու պետություն ստեղծելու վերաբերյալ»,- հայտարարել է Պաղեստինի ներկայացուցիչը եւ պնդել, թե Իսրայելի իշխանությունները շարունակում են զավթողական

Ավստրալիան պաշտոնապես ներողություն խնդրեց

Ավստրալիայի վարչապետ Քեւին Ռադդը երեկ պաշտոնապես ներողություն է խնդրել այն 500 հազար «մոռացված ավստրալիացիներից», այդ թվում՝ նաեւ բրիտանացի վերաբնակներից, որոնք իր երկրի մանկատներում տասնամյակներ շարունակ ենթարկվել են սեքսուալ բռնությունների, դաժան եւ հարկադիր աշխատանքի: «Մենք ամաչում ենք ետ նայել, որովհետեւ ձեզնից շատ-շատերը մատնված են եղել սովի, ցրտի ու միայնության, եւ որովհետեւ դուք բացարձակապես զրկված եք եղել

Վրաստանը բողոքի նոտա է ներկայացրել

Վրաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանին եւ ՄԱԿ-ին կից Էլեկտրոնային կապի միջազգային միությանը բողոքի նոտա է հղել՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հեռախոսային ցանցերը վրացական կոդից անջատելու եւ ռուսականին միացնելու առնչությամբ: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանթաձեն (նկարում) կարծիք է հայտնել, թե «Ռուսաստանի ընդունած այդ որոշումը խախտում է միջազգային չափանիշները, եւ վրացական կողմը անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031