Օրվա լրահոսը

«ԶՎԱՐԹՆՈՑԸ» ԿԵՐՈՒԽՈՒՄԻ ՎԱՅՐ ՉԷ

Օրերս մամուլում հրապարակվել էր տեղեկատվություն այն մասին, որ երբ Հայաստանից Մոսկվա է մեկնելիս եղել հայտնի գործարար Սամվել Կարապետյանը՝ «Կալուգայի Սամոն», «Զվարթնոց» օդանավակայանում իրարանցում է սկսվել: Նշենք, որ վերջինս Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրն է: Նա Հայաստան էր ժամանել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու հարսանիքին մասնակցելու համար: Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, այն պահին,

ՄՐՑՈՒՅԹԸ ՇԱՀՈՒՄ ԵՆ՝ ԻՐԵՆՑ ՔԵՖՈՎ ՔՇՈՒՄ

Երթուղայինների վարորդները ամեն պահի ուղեւորներին կարող են իջեցնել ու «գրդոնի» հետեւից վազել Մայրաքաղաքի երթուղիները սպասարկելու լիցենզիան տրամադրում է Երեւանի քաղաքապետարանը: Հետեւաբար, քաղաքապետարանն էլ պետք է վերահսկի, թե ինչպես են մեր գծատերերը կատարում լիցենզիայում քաղաքապետարանին ցույց տված գծի սպասարկման պայմանները: Բանն այն է, որ շատ երթուղիներում կազմակերպությունները գիծը սպասարկելու մրցույթն անցնում են այլ պայմաններով, բայց իրականում

ՅՈԹ ՕՐԵՐԻ ԿՂԶԻՆ

Երբ սերը մի օր բացում է թեւերը ու գրկում մեզ՝ մենք ինքնամոռաց հանձնվում ենք, երջանիկ, որ վերջապես արժանացանք ճակատագրի ողջ հմայքին, առանց ենթադրելու, որ մեզ գրկող սիրո թեւերը ընդամենը մեզ գամում են խաչին: Թվում է նաեւ, որ մենք ներս ենք մտնում մի դռնով, որտեղով մեզանից առաջ ոչ ոք չի անցել, թերեւս մենք առաջինն ենք եւ

«Միամիտ» բացթողում

ՀԿԿ-ում վրդովված են առաջին նախագահի վերջին ելույթից ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հրապուրված չէ ՀՀ առաջին նախագահի՝ ՀԱԿ-ի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթով, քանի որ դրանում որեւէ նոր բան չի հայտնաբերել: Բայց այդ ելույթում կա մեկ հանգամանք, որը զարմացրել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարին. «Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչեւ հիմա շատ քիչ է տարբերում արմատական

ՀՈՂԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ ՉՈՒՆԵՆՔ

Ասում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը Երեկ «Առավոտի» հետ զրույցում խոսելով Հայաստանում արձանագրությունների շուրջ լավ, թե վատ ծավալված քննարկումների մասին՝ քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը ցավալի փաստ համարեց այն, որ իր ասելով՝ հայ քաղաքական գործիչների, փորձագետների մի ստվար հատվածը հայ ժողովրդի պատմություն չգիտի: Փորձագետի քննադատության կամ ծաղրի թիրախը կոնկրետ դեպքում հատկապես այն ուժերի

«ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ»

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, որում, ի դեպ, առաջին նախագահը գովել էր գործող նախագահին, ասաց. «Այդ ելույթը հակասական էր: Այն բաղկացած էր երեք մասից: Առաջին մասում հերթապահ քննադատություն էր, որում որեւէ լուրջ բան չկա, եւ դա ավելի շատ անհիմն քննադատություն էր,

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը: Երեկ կայացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Ստանիսլավ Զասի առանձնազրույցը, որին հետեւել են ընդլայնված կազմով աշխատանքային քննարկումներ: «Համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում ակտիվ զարգանում է, համատեղ ջանքեր են գործադրվում երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացման, անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման, իրավապահ մարմինների, արտակարգ

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատարան էին ներկայացել 3 վկա՝ Հարություն Փարիշյանը, Էմմա Բեգլարյանը եւ Լիլիա Մեսրոպյանը: Առաջին վկան այդպես էլ չհիշեց, թե 2007թ. մարտի 1-ի՞ն է տեսել Փաշինյանին, թե՞ 2008 թ. մարտի 1-ին: Բայց

«Տեր-Պետրոսյանը գործարք է առաջարկել»

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ «7 օր»-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ՀԱԿ-ի ակտիվի ժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ ասել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հիմնականում երկու բան է հաստատում։ Մեկն այն է, որ ինքը համաձայն է Հայաստան-Թուրքիա բանակցությունների պարտվողական քաղաքականությանը, եւ երկրորդ՝ կորցնելով ընդդիմության մենաշնորհը, առաջնորդողը լինելու հանգամանքը՝ նա պատրաստ է

ՉԱՌԱՋԱԴՐՎԵՑԻՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԿՓՈԽԵԻՆ ՀՌԱՀ-Ը

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ դառնալու նոր կարգի հետեւանքով էլ հազիվ թե արդարանան դրան առնչվող սպասումները: ՀՌԱՀ նոր անդամներից որեւէ մեկը չի խռովվի Ամալյանի հանգիստը: Եվրոպայի խորհուրդը հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների ընտրության կարգը վերափոխելու գործընթացը կարեւորում էր, որպեսզի այս մարմինը ստանա իրական անկախություն՝ ազատվի քաղաքական կախվածությունից, եւ առավել կարեւոր ակնհայտ նպատակն այն

ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԾՐԱՆՈՒՄ ԵՆ

Ըստ  ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո դիրքորոշումները կարծրացել են եւ Թուրքիայում, եւ Հայաստանում: – Որպես իշխող կուսակցության անդամ, ձեզ հուզո՞ւմ է՝ կվավերացնի, թե չի վավերացնի Թուրքիայի խորհրդարանը հայտնի արձանագրությունները։ – Այդ հարցը բոլորին է հուզում, եւ, կարծում եմ, բոլորն էլ հասկանում են, որ արձանագրությունները ստորագրելուց հետո այս փուլը ամենածանրն է լինելու, նյարդերի,

ԻՍԿ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԴԺՎԱՐ ՉԷ՞ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ

Նոյեմբերի 11-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած միջոցառման ժամանակ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը խոստովանել էր, թե Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրություններից հետո էլ եվրոպացիների հետ խնդիրներ են եղել, բայց մի պահ կար, երբ դժվար էր ՀՀ իշխանությունների գործի եւ խոսքի տարբերությունը բացատրել եվրոպացիներին: «Ա1+»-ի խնդրանքով մեկնաբանելով իր նախկին շեֆի հայտարարությունը՝ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի

Նոյեմբերի 12

ԽՈՅ (21.03-20.04)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ վաղուց հուզող հարցերի պատասխանները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր

ՊԱՐԶԻՐ ԻՆՔԴ

Ուզում եք իմանալ, թե զուգընկերոջ (զուգընկերուհու) հետ ունեցած հարաբերությունները ինչպե՞ս կավարտվեն: Եվ արդյոք երկա՞ր կտեւեն ձեր փոխհարաբերությունները. ինչպե՞ս կողմնորոշվել՝ լրացրեք այս թեստը:  1. Դուք ծանոթացել եք. ա) Գիշերային ակումբում կամ Անթալիայի (գուցե մեկ ուրիշ, օրինակ՝ Սեւանա լճի) լողափում- 1: բ) Սուպերմարկետի դրամարկղի մոտ կամ պոլիկլինիկայում- 2: գ) Աշխատանքի վայրում կամ ձեր ծանոթի տանը- 3։ 2.

ՎԱՂ ԱՐԹՆԱՑՈՂՆԵՐԸ ՀԱԿՎԱԾ ԵՆ ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ շուտ քնող եւ վաղ արթնացող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների հավանականությունը ավելի մեծ է: Կիոտոյի համալսարանների եւ կլինիկաների մասնագետները անցկացրել են հետազոտություն, որի արդյունքում ի հայտ է եկել վաղ արթնանալու հետեւանքով սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու բարձր հավանականությունը: Առավոտյան շուտ արթնանալը, վարժություններ անելը այդքան էլ օգտակար չեն օրգանիզմի համար: Հետազոտությանը մասնակցել է

ՇՈՒՏՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼ ԿԱՆԱՆՑ ԱՐԳԱՆԴԸ

Բրիտանացի գիտնականները պնդում են, որ 2 տարի անց հնարավոր կլինի փոխպատվաստել արգանդը: Լոնդոնյան մասնագետները հայտարարել են, որ նրանց հաջողվել է գտնել արգանդի փոխպատվաստման մեթոդը, պահպանելով արյան անդադար շրջանառությունը: Փորձարկումը գիտնականները անցկացրել են էգ ճագարի վրա, որի արդյունքում հնարավոր է դարձել իրար միացնել գլխավոր արյունատար անոթները, այդ թվում նաեւ՝ աորտան: Ճագարները փոխպատվաստումից հետո ապրել են եւս

Ինտերնետը զարգացնում է տարեցների կոգնիտիվ հնարավորությունները

Կալիֆոռնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները հայտնում են, որ միջին տարիքի եւ տարեց մարդկանց մոտ, որոնք առաջին անգամ են օգտագործում ինտերնետը, արդեն մեկ շաբաթ հետո ակտիվանում են ուղեղի հիմնական մասերը, որոնք պատասխանատու են որոշումներ կայացնելու եւ բարդ դատողություններ անելու համար:  Գիտնականները կարծում են, որ ինտերնետի միջոցով սերֆինգի ուսուցումը նպաստում է ուղեղի նեյրոնային ակտիվացմանը եւ տարեց մարդկանց մոտ

ՀՂԻ ԿՆՈՋԸ ՍԵՔՍՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Հոգեբանը գտնում է, որ հղի կինը չպետք է իր ապագա երեխային զրկի հաճույքը զգալու հնարավորություններից Շատ հղի կանայք խուսափում են սեռական կյանքով ապրել՝ մտածելով, որ դա ինչ-որ ձեւով կանդրադառնա իրենց երեխայի վրա: Հատկապես առաջնածնության ժամանակ նոր հղիացած կնոջը մեծերը միշտ զգուշացնում են, որ  մի քիչ զսպեն իրենց ցանկություններն ու հանկարծ սեռական հարաբերություն չունենան, հակառակ դեպքում՝

«Առավոտն» ու «Միրը» կազմակերպում են ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի 3-րդ մրցաշարը

«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը (ՄՀՌԸ) «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, կազմակերպում են լրատվամիջոցների աշխատակիցների մասնակցությամբ սեղանի թենիսի ավանդական՝ 3-րդ մրցաշարը: Մասնակցել ցանկացողները լրատվամիջոցի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով հաստատված հայտը մինչեւ նոյեմբերի 16-ը պետք է ներկայացնեն «Առավոտ» օրաթերթի խմբագրություն (Արշակունյաց 2, 15-րդ հարկ)՝ Աշոտ Հակոբյանին, կամ «Միր» ՄՀՌԸ (Արշակունյաց 2,

Անանուն հա՞րկ՝ Էջմիածնի տաքսիներից

Վարորդները բողոքում են, իսկ քաղաքապետարանը պնդում է, որ հակաօրինական ոչինչ չի անում Երեւան-Էջմիածին երթուղին սպասարկող տաքսիները անցած շաբաթ չեն աշխատել կամ գրեթե չեն աշխատել: Էջմիածնի ԲՈՒԱՏ-ից նրանց ասվել է, որ «փախցնում» են նույն երթուղու «Գազելների» ուղեւորներին, ինչի համար էլ արգելանք է դրվում նրանց գործունեության վրա: Բայց, մինչ ԲՈՒԱՏ-ից «իջեցված» հրահանգը, տաքսու վարորդներին անհանգստացրել են նաեւ

12-րդ խաղացողի դերը

Նոյեմբերի 14-ին եւ 18-ին ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս տարիքային խմբի Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում, համապատասխանաբար, հյուրընկալելու է Էստոնիայի եւ Իռլանդիայի իր հասակակիցներին: Այս մրցաշրջանում Հայաստանի ֆուտբոլային ընտրանիների ընդհանուր առմամբ անհաջող մրցելույթների ֆոնի վրա եզրափակիչ այս երկու խաղերը թեկուզ հոգեբանական առումով որոշակի դրական լիցք կարող են հաղորդել

24 մասնակից

Այսօր Անթալիայում մեկնարկում է շախմատի աշխարհի 8, 10, 12, 14, 16, 18 տարեկան տղաների եւ աղջիկների պատանեկան առաջնությունը, որը շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 22-ը: Աշխարհի բոլոր շախմատային երկրների ներկայացուցիչները շվեյցարական մրցակարգով 11 տուրում որոշելու են իրենց տարիքային խմբերի չեմպիոններին եւ մրցանակակիրներին: Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացված է 24 մասնակցով, որոնցից ութը աղջիկներ են, 16-ը՝ տղաներ:

Արոնյանը «մաքուր» երրորդ տեղում է

Մագնուսի հայրը՝ Հենրիխը, եւ Լեկոյի գեղեցկուհի տիկինը՝ Սոֆին, առայժմ ուրախանալու առիթներ քիչ ունեն: Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի չորրորդ հուշամրցաշարի ուժեղագույն խմբի տասը գրոսմայստերները պայքարի երկրորդ հատվածը շարունակում են Մոսկվայի ՊՀԽ-ի ցուցադրասրահում: Հինգերորդ տուրի միակ հաղթանակը տոնեց Վիշվանաթան Անանդը, որը սպիտակներով պարտության մատնեց Պետեր Լեկոյին: Այդ հաղթանակն աշխարհի գործող չեմպիոնին հնարավորություն տվեց վաստակած միավորներով՝

ԿԱՊՏՈՒԿՆԵՐ՝ ՀՈԳՈՒՆ

Կնոջ հանդեպ կիրառվող բռնության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում նոյեմբերի 25-ին կցուցադրվի «Կապտուկներ՝ հոգուն» հոգեբանական դրաման: Մուտքն ազատ է: Ներկայացումը բեմադրվում է «Կանանց իրավունքների կենտրոնի» եւ «Բաց հասարակության ինստիտուտի» հովանավորությամբ:

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔ՝ ՄԱՐԳԱՀՈՎԻՏԻՆ

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում խորհրդային ժամանակների մանկապարտեզի շենքը վաղուց արդեն, որպես մանկական կրթօջախ, շահագործելու պիտանի չէր: Մանկապարտեզի գործունեությունը չդադարեցնելու նպատակով, գյուղապետարանը դիմեց «Փրկեք երեխաներին» միջազգային բարեգործական կազմակերպությանը, որի օժանդակությամբ համայնքապետարանի առաջին հարկը վերանորոգվեց իբրեւ մանկապարտեզ եւ ժամանակավորապես շահագործման տրվեց կրթօջախին: Հասկանալի է, որ այսպես երկար շարունակվել չէր կարող: Հիմնավոր լուծման կարոտ խնդիրը երջանկահիշատակ գյուղապետ Սեյրան

Հայ տառաստեղծները մտահո՞գ են

Հայկական էլեկտրոնային տառարվեստի զարգացման համար ստեղծված «Գրանշան 2009» մրցույթին այս տարի մասնակցել են շուրջ 12 երկրների՝ Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Էկվադորի, Ռուսաստանի շուրջ 50 տառաստեղծներ, մրցույթի հաղթողներն էլ արդեն հայտնի են: Լավագույն ճանաչված աշխատանքները հոկտեմբերի 12-ին Թարգմանչաց տոնի կապակցությամբ ցուցադրվել են Օշականում, նաեւ արտերկրում: «Գրանշան 2009»-ը ընդգրկել է 6 անվանակարգ՝ հայկական շարվածքային, դասագրքային, ավանդական, լատինական,

«Նարեկացի որոնելիս»

Հովիկ Հախվերդյանի ֆիլմը՝ «Նարեկի» ֆենոմենի մասին Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ «Մոսկվա»  կինոթատրոնը սկսել են 2008-2009թթ. արտադրության գեղարվեստական լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային, մանկական-երգիծական, անիմացիոն ֆիլմերի շնորհանդեսներ եւ ցուցադրություններ: Հերթականը Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» վավերագրական ֆիլմն էր, որի պրեմիերան կայացավ նոյեմբերի 10-ին: Ֆիլմի հաջողության մեջ մեծ բաժին ուներ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ով

ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ

Արգենտինահայ կոմպոզիտոր եւ դիրիժոր Սանտյագո Չոցուրյանը՝ իր գործունեության մասին Եղեռնից փրկված հայի մի փոքր բեկոր՝ երկու ընկեր, «Ժաննա դը Արկ» նավով հասան Փարիզ՝ հոգիներում պահած Հաճընի հրաշք պատկերները: Ի վերջո ապաստան գտան Բուենոս Այրեսում: Նրանցից մեկի՝ Նազարեթի ինքնակենսագրականը հետագայում այնքան պետք է հուզեր թոռանը՝ Սանտյագո Չոցուրյանին, որ իր կոմպոզիտորական կարիերայի ընթացքում հաճախ անդրադառնար պապի ոդիսականին,

ՎՆԱՍՎԵԼ Է ՉԻՆԱԿԱՆ ՊԱՏԸ

Պաշտոնական տվյալներով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ոստիկանությունը հետաքննում է Չինական Մեծ պատի ամենահին հատվածներից մեկի փլուզմանը ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերության առնչություն ունենալու փաստը: «Hohhot Kekao» ընկերությունը կասկածվում է այն բանում, որ Ներքին Մոնղոլիայում ոսկու հանքի հետախուզական աշխատանքների ժամանակ վնասել է պատի մի քանի հարյուր մետր հատվածը: Փլուզումները հայտնաբերվել էին դեռ սեպտեմբերին, եւ հենց այդ ժամանակ էլ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի օրը ժամանել է Փարիզ՝ ֆրանսիացի իր գործընկերոջ՝ Նիկոլա Սարկոզիի հետ միասին մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 91-ամյակին նվիրված միջոցառումներին: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Գերմանիայի առաջնորդ այդ արարողությանը մասնակցում է Ֆրանսիայի ղեկավարի հետ միասին: Այդուհանդերձ, աղբյուրը նշել է, թե կանցլեր Մերկելին կարող է տհաճ անակնկալ մատուցվել.

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031