Օրվա լրահոսը

ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԷԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատական նիստի ավարտից հետո, երբ լրագրողները փորձում էին լուսանկարել «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին, ՔԿՀ աշխատակիցները նկատելիորեն աշխուժացան՝ շրջափակելով նրան ու թույլ չտալով լուսանկարել: Այդուհանդերձ, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հաջողվեց ֆիքսել այդ «յուրօրինակ» պատկերը: Կարդացեք

ԳՈՎԱԶԴԸ՝ «FACEBOOK»-ՈՒՄ

«Facebook» սոցցանցում գովազդ տեղադրելու գինը վերջին եռամսյակում բարձրացել է 40%-ով: Համաձայն «Efficient Frontier»-ի (EF) զեկույցի՝ այս տարի սոցցանցի գովազդային եկամուտը կմեծանա ավելի քան երկու անգամ՝ կազմելով 4 մլրդ դոլար: EF-ի ներկայացուցչի խոսքով՝ գովազդատուները պատրաստ են վճարել ավելին, որպեսզի ցուցադրեն իրենց ապրանքը կամ ծառայությունը սոցցանցի 600 մլն օգտագործողներին

Սուրճ. խմե՞լ, թե՞ չխմել

Սուրճը թեյից հետո համարվում է ամենատարածված եւ սիրելի ըմպելիքներից մեկը: Սակայն այն ունի եւ դրական, եւ բացասական կողմեր: Եվ այսպես… Դրական 1. Սուրճի պարունակության մեջ մտնող տանին նյութը արգելում է ատամնափառի առաջացմանը, իսկ վերջինիս մեջ կան միլիոնավոր մանրէներ: 2. Այն մարդիկ, որոնք օրական խմում են 4 գավաթ սուրճ, 24 տոկոսով նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղով

ԿՐՈՆԱՍԵՐՆԵՐԸ՝ ՀԱՐՄԱՐՎՈՂՆԵՐ

Կոլումբիայի Բրիտանական համալսարանի կանադացի հոգեբանները ենթադրում են, թե կրոնասեր մարդիկ ավելի լավ են հարմարվում կենսական դժվարություններին: Նրանց կարծիքով՝ հավատը համախմբում է, իսկ համախմբված մարդիկ ավելի ուժեղ են՝ փոխօգնության շնորհիվ, դրա համար էլ նրանք ավելի շատ շանսեր ունեն վերապրել դժվարին ժամանակներում, եւ, հետեւաբար, ժառանգաբար փոխանցել իրենց «կրոնասեր գեները»: Արդյունքում էվոլյուցիան հանգեցրել է այն բանին, որ գրեթե

Միասեռականները չեն դիմում

Հայաստանում ամուսնական գործակալություններին դիմում են նրանք, ովքեր ուզում են երջանիկ լինել: Ըստ «Հանդիպում» ընտանիքի եւ ամուսնության կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանի՝ ամուսին կամ կին ընտրելու այս ձեւը շատ քաղաքակիրթ է։ Նրա փոխանցմամբ, օրինակ, իրենց գործակալություն դիմում են այն մարդիկ, ովքեր, ուզում են սիրել ու սիրվել, նվիրվել, երեխաներ ունենալ, կարճ ասած՝ երջանիկ լինել։ Բայց մինչ երջանկանալը, սեր

Գրական մրցանակ աղանդավորի՞ն

Օրերս Երեւանի գրողների միությունը «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանին պարգեւատրեց «Լավագույն հեղինակ» մրցանակով: Ա. Սիմոնյանն իր բլոգում գրում է. «Երեւանի գրողների միությունը ինձ ճանաչել էր 2010 թվականի լավագույն հեղինակ: Այդ առիթով մի խումբ հայ անվանի գրողներ, բանաստեղծներ՝ ճանաչված գրականագետ, Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի ղեկավարությամբ, ինձ հանձնեցին «Լավագույն հեղինակ» մրցանակ-պատվոգիրը, որում մասնավորապես ասվում

Միասեռականները չեն դիմում

Հայաստանում ամուսնական գործակալություններին դիմում են նրանք, ովքեր ուզում են երջանիկ լինել: Ըստ «Հանդիպում» ընտանիքի եւ ամուսնության կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանի՝ ամուսին կամ կին ընտրելու այս ձեւը շատ քաղաքակիրթ է։ Նրա փոխանցմամբ, օրինակ, իրենց գործակալություն դիմում են այն մարդիկ, ովքեր, ուզում են սիրել ու սիրվել, նվիրվել, երեխաներ ունենալ, կարճ ասած՝ երջանիկ լինել։ Բայց մինչ երջանկանալը, սեր

ԶԱՏԻԿԻ ՕՐԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Իսկ հավկիթ՝ պարտադիր ներկվելու է Օրերս հասարակության մեջ լուրեր էին շրջանառվում, թե Սուրբ Հարության տոնի՝ Զատիկի օրվա հետ կապված փոփոխություն է եղել, եւ Հայ առաքելական եկեղեցին այս տարի այն նշելու է ոչ թե ապրիլի 24-ին, այլ 17-ին: Ինչպես տեղեկացանք Սուրբ Սարգիս եկեղեցու մամլո դիվանից, տարածված լուրերը ապատեղեկատվություն են եւ ոչ մի հիմնավոր բացատրություն չունեն: Ոմանք

ՖԻԴԵ-Ն ԿՐԿԻՆ ԸՆՏՐՈՒՄ Է ՋԵՐՄՈՒԿԸ

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է կանանց «Grand Prix»-ի 2011/2012 թվականների խաղարկության վեց մրցաշարերի անցկացման վայրերն ու ժամկետները: Դրանք կմեկնարկեն այս տարի՝ Դոնի Ռոստովում (Ռուսաստան, օգոստոսի 1-15), այնուհետեւ կտեղափոխվեն Շենչժեն (Չինաստան, սեպտեմբերի 1-15), Նալչիկ (Ռուսաստան, հոկտեմբերի 8-23): Եկող տարի շախմատիստուհիները պայքարը կվերսկսեն Ստամբուլում (Թուրքիա), իսկ հունիսին կժամանեն Հայաստան՝ Ջերմուկ: «Grand Prix»-ի պայքարը կավարտվի եկող տարվա սեպտեմբերին՝

ՄԵԾ ԲՈՔՍԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է բռնցքամարտի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների խաղարկության երկրորդ ու արդեն ավանդական միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որին ԱԻԲԱ-ն արդեն երեք աստղի կարգավիճակ է շնորհել: Չնայած այս ժամանակահատվածում միջազգային տարբեր մրցումների պակաս չկա, երեւանյան ռինգում հանդես գալու ցանկություն հայտնել էր քսանից ավելի երկիր, սակայն տարբեր պատճառներով Երեւան ժամանել է միայն 15-ը:

ԿԽԱՂԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Armchess.am-ը տեղեկացնում է, որ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականի կազմում (մարզիչ՝ Արշակ Պետրոսյան) հուլիսի 15-26-ը Չինաստանի Նինբո քաղաքում կմասնակցեն շախմատի աշխարհի թիմային առաջնությանը: Հեղինակավոր այս մրցմանը մասնակցում են աշխարհի տասն ուժեղագույն ազգային ֆեդերացիաների ընտրանիները: Հայ շախմատասերները մեր հավաքականի մրցակիցների մեջ կտեսնեն նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Իսրայելի,

ԴՐԱՄԱՏԻԿ ՊԱՅՔԱՐ

Կազանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ ընթացած 69 կգ քաշայինների պայքարն անչափ դրամատիկ ստացվեց: Այնքան դրամատիկ, որ ուժեղագույնների խմբում հանդես եկած յուրաքանչյուր ծանրորդ կարող էր պատվո պատվանդան բարձրանալ: Նույնը վերաբերում էր նաեւ Հայաստանի երկու ներկայացուցիչներին՝ Սամվել Գրիգորյանին ու Վանիկ Ավետիսյանին: Պոկում վարժությունը Սամվելն ավարտեց 140, Վանիկը՝ 133 կիլոգրամով, իսկ փոքր ոսկին նվաճեց Թուրքիայի ներկայացուցիչ Մետե

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆՆ ԱՅԺՄՎԱՆԻՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

Ֆուտբոլի Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հավաքականը հունիսի 7-ին հյուրընկալելու է Մոնտենեգրոյի իր հասակակիցներին: Այդ նպատակով մեր թիմի մարզիչ Ռաֆայել Նազարյանը երեկվանից երկօրյա ուսումնամարզական հավաք է կազմակերպել՝ հրավիրելով հետեւյալ թեկնածուներին. Դարպասապահներ՝ Էդվարդ Հովհաննիսյան («Ուլիս»), Արսեն Պետրոսյան եւ Կարեն Իսրայելյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»): Պաշտպաններ՝ Հովիկ Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Արգիշտի Պետրոսյան (բոլորն էլ՝

ԴԱՎԻԹԸ ԴՈՒԲԱՅՈՒՄ ՀԱՂԹԱՐՇԱՎ Է ՍԿՍԵԼ

Դուբայում ընթացող շախմատի շեյխ Ռաշիդ Բին Համդանի մրցանակների համար 13-րդ միջազգային բաց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից գրոսմայստեր Դավիթ Գ. Պետրոսյանը երեք տուրերում առավելության է հասել մրցակիցների նկատմամբ եւ հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված եւս չորս շախմատիստների մեջ 3,0 միավորով լրացուցիչ գործակիցներով ընթանում է երկրորդ հորիզոնականում: Մրցաշարին մասնակցող 167 շախմատիստների պայքարում մեր մյուս պատվիրակների գործերն էլ ընդհանուր

ՌՈՒՍՆԵՐԻՆ ՀԻՆԳ ՔԱՅԼ «ԻՋԵՑՐԻՆՔ»

Երեկ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որում Հայաստանի ազգային հավաքականը երեք քայլ առաջընթաց է գրանցել եւ այժմ զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը: Դա հետեւանք է մարտի 26-ին Եվրո 2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Երեւանում կայացած Հայաստան-Ռուսաստան հանդիպումում գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի թիմի արձանագրած ոչ-ոքիի: Բայց այդ հաշիվը, փաստորեն, բացասաբար

Նոր ամսագիր՝ Cinemag

Օրերս «Բյուրոկրատ» խանութում կայացավ Cinemag կինոամսագրի շնորհանդեսը: Գլխավոր խմբագիրը Արտավազդ Եղիազարյանն է: «116 տարի է անցել այն պահից, երբ Օգյուստ եւ Լուի Լյումիերները Կապուցիների պուրակում տեղակայված Գրան կաֆեի հնդկական սրահում վախեցրին հանդիսատեսին՝ սպիտակ սավանից իրենց վրա սլացող գնացքով: Հաջորդած տարիներին կինոն դարձավ լիամետրաժ, հետո ձայն առավ, ապա՝ գույն, եռաչափ պատկեր: Այն դարձավ քաղաքականության եւ գաղափարախոսության,

Արդյոք շատ չե՞նք ուշացնում

Արտաշատի թատրոնը հիմնադրվել է մ.թ.ա., ծաղկում է ապրել Արտավազդ Բ-ի՝ Տիգրան Մեծի որդու օրոք, որը նաեւ գրական գործերի, թատերգությունների հեղինակ էր: Առայժմ հայտնի է այդ ժամանակվա մեկ բեմադրություն. հույն ողբերգու Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգության բեմադրությունը, որը խաղացվել է հունարեն՝ մ.թ.ա. 53 թվին: Այդ ներկայացման ժամանակ, ինչպես վկայում է հույն պատմիչ Պլուտարքոսը, ասպարեզ է բերվել այդ նույն

Դատական հայցերով կպչել Ադրբեջանի գրպանին

Առաջարկում է հուշարձանագետ  Սամվել Կարապետյանը «Հայկական հուշարձանները Ադրբեջանում ոչնչացվել են խորհրդային տարիներին, արցախյան ազատամարտի ընթացքում եւ շարունակում են ոչնչացվել այսօր: Ադրբեջան պետության կեցվածքը հայկական հուշարձանների նկատմամբ բացահայտ թշնամական է, իրենց համար նշանակություն չունի այն, որ ոչնչացնում են սեփական ազգի պատմությունից քսանապատիկ վաղեմության հուշարձանները»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով «Վարձք» ամսագիրը, նշեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող

ՀԻՄԱ ԷԼ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Երաժշտական կոլեկտիվները՝ մեկ կառույցի ներքո Արեւմուտքում համերգային եւ ստեղծագործական կառույցների գործունեությունը կազմակերպելու նպատակով 19-րդ դարից հիմնվեցին պրոդյուսերների եւ իմպրեսարիոների ինստիտուտները, որոնց փորձը վերջին շրջանում սկսել են կիրառել նաեւ Հայաստանում: Ասվածի վկայությունը ՀՀ մշակույթի նախարարության կողմից 2010թ. վերջին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ստեղծումն է՝ 6 պետական կոլեկտիվներով (Հայաստանի պետական կամերային նվագախումբ, Մենակատարների անսամբլ, 3 կամերային երգչախմբեր,

ԷՐԴՈՂԱՆԸ ՍԱՐԿՈԶԻԻՆ ԱՎԱԶԱԿԻ ՀԵՏ Է ՀԱՄԵՄԱՏԵԼ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ստրասբուրգում հանդիպել է Ֆրանսիայում ապրող թուրքերի հետ, որի ընթացքում, առանց անուն տալու, քննադատել է Ֆրանսիայի նախագահին՝ նմանեցնելով նրան ավազակի հետ։ Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ը: Աղբյուրի փոխանցմամբ,  Էրդողանը հայտարարել է, թե Լիբիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում ոմանք իրենց անձնական շահերի ու մոտեցող ընտրությունների համար տարածաշրջանի ճակատագրի հետ են

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԻՍՐԱՅԵԼԻՑ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Ռուսաստանն Իսրայելից պահանջում է ապացույցներ ներկայացնել, որոնք կհաստատեն երկրի հարավում դպրոցականների ավտոբուսի գնդակոծման ժամանակ ռուսական զենքի կիրառման մասին տեղեկությունները: BBC-ի մատուցմամբ, Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Սալտանովն ասել է, թե Մոսկվան բացառում է ռուսական արտահանվող զենքը երրորդ անձանց ձեռքում հայտնվելու հնարավորությունը: Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե պաղեստինցի գրոհայինները անցած շաբաթ իսրայելցի

ԻՐԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ «ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ» Է ԿԻՐԱՌՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Իրանը դադարեցրել է եվրոպական ինքնաթիռներին վառելիքի մատակարարումը՝ որպես համարժեք քայլ Եվրոպայի կողմից իրանական ինքնաթիռները վառելիքով լիցքավորելու մերժմանը: Reuters-ի մատուցմամբ, այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին: Գերմանական խոշորագույն Lufthansa ավիափոխադրող ընկերությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ Թեհրանի օդանավակայանում արդեն իր ինքնաթիռը լիցքավորելու մերժում է ստացել: Անցած տարի ԱՄՆ նախագահ Բարաք

Մուբարաքները կալանավորվել են

Եգիպտոսի հանրային մեղադրողը որոշում է ընդունել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին 15 օրով կալանելու մասին։ «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, չորեքշաբթի օրը այդ մասին հայտնել է Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը: BBC-ի մատուցմամբ, 82-ամյա Մուբարաքը երեքշաբթի օրը հարցաքննության ժամանակ իրեն վատ է զգացել ու տեղափոխվել է Շարմ էլ-Շեյխի հիվանդանոց, որտեղ նրան սրտի կաթված են ախտորոշել: Չորեքշաբթի առավոտյան հարցաքննվել ու

ՄԻՆՍԿԻ ՄԵՏՐՈՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է

Երկուշաբթի գիշերը Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում տեղի ունեցած ահաբեկչությանն առնչություններ ունենալու համար ձերբակալվածները խոստովանել են իրենց մեղքը: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, չորեքշաբթի օրը, ուժայինների մասնակցությամբ խորհրդակցությունից հետո հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Վերջինիս ասելով, ձերբակալվածները խոստովանել են նաեւ իրենց առնչությունը նախկինում տեղի ունեցած երկու պայթյուններին, որոնցից մեկը տեղի էր ունեցել 2008թ. Մինսկում՝ Անկախության օրը,

Չի հեռացվել, բայց մի քիչ պարտք է

«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Բանասիրականի դեկանին հեռացրել են» լուրում գրել էինք, որ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) բանասիրական ֆակուլտետի դեկան Մարտին Գիլավյանը օրերս ազատվել է աշխատանքից ու հավելել, թե, ըստ մեր տեղեկությունների, այսօր կայանալիք համալսարանի խորհրդի նիստում կքննարկվեն նրա պաշտոնանկության պատճառները: Նշել էինք նաեւ, որ Գիլավյանը տարիներ շարունակ բուհի նախկին ռեկտորի հետ «Հայագիտական

Անլուրջ կադրային քաղաքականությո՞ւն

Բաց նամակ՝ Արամ Շահինյանին կողմ քվեարկած ակադեմիկոսներին Բոլոր դեպքերում հաղթողին շնորհավորում են ու ես նույնպես կուզենայի շնորհավորել Արամ Շահինյանին՝ քիմիկոս – ակադեմիկոս դառնալու համար: Բայց ուզում եմ նաեւ մխիթարական խոսքեր ասել պարտվողներին, որոնք, ըստ իս, նրան ձայն տվող ակադեմիկոսներ են: Դուք պարտություն եք կրել ճշմարտության առջեւ: Իսկ ճշմարտությունը հետեւյալն է՝ Արամ Շահինյանը երբեք քիմիկոս չի

ԱԿԱԴԵՄԻԱՆ ՍՊԱՌԵԼ Է ԻՐԵՆ

Գրականագիտության դոկտոր, պրոֆեսոր  Ազատ Եղիազարյանի դիտարկումները 2010 թ. դեկտեմբերի 27-28-ին կայացած ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակիցների ընտրություններից առաջացած կրքերը դեռ չեն հանդարտվել: Մարդիկ դեռ քննարկում են թեման, սակայն դա ԳԱԱ-ին կարծես չի էլ հետաքրքրում: Ապրիլի 14-15-ին տեղի է ունենալու ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովը՝ նվիրված 2010թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: Մինչ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ

ՀԱՅԻ ՈԳՈՒ ՀԱՂԹԱՍՅՈՒՆ

Ինչ է պետք կառուցել Հանրապետության հրապարակում 2006 թվականին կայացած Երեւանի Հանրապետության հրապարակի ձեւավորման մրցույթում (Լենինի արձանի փոխարեն) որեւէ կառույցի շինարարության առաջարկ հավանություն չստացավ, քանի որ ներկայացված գաղափարներում բացակայում էր գլխավորը. Հայաստանի սրտում կառույց ստեղծելու որոշումը պետք է բխի համայն հայության, յուրաքանչյուր ընտանիքի, ամեն մի հայի սրտից՝ անկախ բնակության վայրից, եւ նույն կերպ էլ իրագործվի: Ավելին,

ԿԱՐԿՈՒՏԸ ԾԵԾԱԾ ՏԵՂՆ Է ԾԵԾՈՒՄ

Ապրիլի առաջին տասնօրյակում Սեւանա լճի մակարդակը շարունակել է բարձրանալ՝ մարտի վերջին օրվա նիշից ավելանալով երկու սանտիմետրով: Ապրիլի 12-ի դրությամբ՝ Սեւանա լճի մակարդակը 1900,03 մետր բարձրության վրա է, ինչը 35 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս բարձրացումը պայմանավորված է մարտ եւ ապրիլ ամիսների առատ տեղումներով: Սեւանի մերձակա լեռների ձնածածկույթը ցածր ջերմաստիճանի հետեւանքով դեռ

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԿԱՆԱՅՔ ԵՆ

Սյունիքի մարզում ապրիլի 1-ի դրությամբ 5187 գործազուրկ կա հաշվառված, որից 3618-ը կանայք են: Գործազուրկների թվով մարզում առաջատար է Գորիսի տարածաշրջանը՝ 2023 գործազուրկ: Հաջորդը Կապանի տարածաշրջանն է՝1728 գործազուրկով, Սիսիանում գրանցված է 982, Մեղրիում՝ 454 գործազուրկ: Մարզի ոչ բոլոր գործազուրկներն են գրանցված զբաղվածության կենտրոնում: Ըստ Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի՝ անցած տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930