Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶԻՐ ԻՆՔԴ

Նոյեմբեր 12,2009 00:00

\"\"Ուզում եք իմանալ, թե զուգընկերոջ (զուգընկերուհու) հետ ունեցած հարաբերությունները ինչպե՞ս կավարտվեն: Եվ արդյոք երկա՞ր կտեւեն ձեր փոխհարաբերությունները. ինչպե՞ս կողմնորոշվել՝ լրացրեք այս թեստը: 
1. Դուք ծանոթացել եք.
ա) Գիշերային ակումբում կամ Անթալիայի (գուցե մեկ ուրիշ, օրինակ՝ Սեւանա լճի) լողափում- 1:
բ) Սուպերմարկետի դրամարկղի մոտ կամ պոլիկլինիկայում- 2:
գ) Աշխատանքի վայրում կամ ձեր ծանոթի տանը- 3։

2. Հայտնվել եք անկողնում.
ա) Երկու ժամ անց՝ երրորդ բաժակից հետո- 1:
բ) Մի քանի ամիս անց՝ ծաղկեփնջերով եւ քաղցրավենիքով «սիրախաղերից» հետո- 2:
գ) Ծանոթությունից մեկ շաբաթ անց՝ ռեստորանում հանդիպելուց հետո- 3։

3. Անկողնում պառկած՝ դուք ավելի շատ խոսել եք.
ա) Պաշտպանվելու մեթոդների մասին- 2:
բ) Ինչպիսի անկողնային պարագաներ (սավան եւ այլն) կարող են լինել (կսազեն) զբոսայգու նստարանին- 1:
գ) Դա չի կարելի կրկնել- 3։

4. Առավոտյան նա իրեն դրսեւորեց.
ա) Ինչպես անծանոթ՝ ասաց շնորհակալություն եւ անհետացավ արեւի առաջին շողերի հայտնվելուն պես- 1:
բ) Ինչպես հոգատար զուգընկեր՝ նախաճաշը քնքշորեն մատուցեց ձեր մերկ մարմնի վրա- 3:
գ) Ինչպես տիրակալ (տիրուհի)  – 2։
5. Հաջորդ հանդիպման մասին պայմանավորվել եք.
ա) Մենք դեռեւս չենք պայմանավորվել, որովհետեւ չենք կարողանում «պրոցեսից» կտրվել- 3:
բ) Երկիրը կլոր է՝ ինչ-որ ժամանակ կհանդիպենք- 1:
գ) Շաբաթ օրը, ուղիղ ժամը 18.15-ին- 2։
Հաշվեք ձեր հավաքած միավորները.
Եթե  հավաքել եք 5-7 միավոր, ապա  դուք լավ ժամանակ անցկացրիք, չարժե ավելին ակնկալել։
8-11 միավոր- Ձեր սիրավեպի շարունակությունը կախված է նրանից, թե սեքսից բացի ինչ-որ բան կապո՞ւմ է ձեզ։
12-15 միավոր- Առաջին գիշերից հետո դուք արդեն մտածում եք զագս գնալու մասին. բայց մի՞թե դա չափից դուրս հնաոճ չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30