Օրվա լրահոսը

Սնկային հիվանդությամբ մարզադահլիճներ

Լոռու մարզի մի շարք դպրոցների աշակերտներ զրկված են ֆիզկուլտուրա առարկայի դասերից Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի մոլոկաններով բնակեցված Լերմոնտովոյի միջնակարգ դպրոցում 142 աշակերտ կա: Դպրոցը սպասարկում է նաեւ հարեւան Անտառաշեն համայնքին: Ռուսական եւ հայկական դասարաններում սովորում են նաեւ եզդիներ: 2005 թվականին «Դպրոցների վերանորոգում» ծրագրով դպրոցը հիմնանորոգվել է ու դրանից հետո փորձելով պահպանել արվածը, ամեն տարի հարդարման

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Լուսանկարը արվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի դպրոցի պատուհաններից մեկից: Գյուղը երիզող բլուրներից մեկի վրա լեռնագոգցիները քարերով «նկարել» են Սիս ու Մասիս ու գրել 1915: Պատկերը նոր չի արվել, տարիների պատմություն ունի: Առաջին տարին չէ, որ ապրիլի լույս 24-ի գիշերը Լեռնագոգի բլուրների գագաթներին խարույկներ են վառվում՝ ի հիշատակ 1915 թվականի ցեղասպանության զոհերի: Խարույկներ վառում են

ՎԵՐՋԱՊԵՍ

Արտակ Ոսկանյանն արդեն ՀՀ քաղաքացու անձնագիր ունի 2009 թվականի մայիսի 20-ին, 2010-ի մայիսի 26-ին, նոյեմբերի 19-ին եւ դեկտեմբերի 9-ին գրել ենք Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Արտակ Ոսկանյանի մասին: Պետական կառույցների անտարբերության արդյունքում նրա անձը հաստատող միակ փաստաթուղթը գոյություն չունեցող պետության՝ ԽՍՀՄ անձնագիրն է: 25 տարեկանում Արտակն առանց ծնողների է մնացել: 19 տարեկանում կամավոր

Տեսուչը թվե՞ր է նկարում

Միայնակ կնոջ սպառած էլեկտրաէներգիայի գումարն անգամ  97 հազար դրամի է հասել Չնայած «Հայաստանի էլեկտրական ցանցերն» («ՀԷՑ») արդեն քանի տարի է բարեփոխումներ է անում իր համակարգում՝ անբարեխիղճ տեսուչներին հանելով ու հանրապետության տարբեր շրջանների էլեկտրաէներգիայի մալուխները փոխելով, սակայն դրա արդյունքները քիչ նկատելի են: Օրինակ, Մարաշ թաղամասում ամեն թեթեւ քամուց էլեկտրամատակարարումը դադարում է: Իսկ Զովունի գյուղում երկու օր

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՆ

«Դեռեւս 30 տարի առաջ նա ճեղքեց փակ հանրույթի ռիթմին հարմարեցված մարդու օրակարգը՝ նրա առջեւ բացելով կենցաղից անդին գոյություն ունեցող ոլորտների դարպասը: Ու մարդը գիտակցեց, որ կարող է ճախրել: Մեր հայրենակից, անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանի՝ «Թռիչքներ երազում եւ արթմնի» ֆիլմի հերոսը տարիներ առաջ հաղթահարում էր հերոսի կլիշեն՝ ներկայանալով որպես հակահերոս, այսօր ընկալվում է որպես իրողություն: Ու

ՆՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւայի մասնակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը նպատակամղված է մեր հանրապետության 6 մարզերի 9 քաղաքներում սոցիալական բնակարանների զարգացման խնդրի լուծմանը: Արթուր Բաղդասարյանի համոզմամբ՝ Հայաստանում ձեռնարկվում է աննախադեպ մի գործընթաց, որը հնարավորություն կտա սոցիալապես առավել անապահով

Ո՞ւր են տանում ճանապարհները

«Արմավիան» առաջարկում է չվերթներ դեպի աշխարհի 40 քաղաքներ Արդեն մարտ-ապրիլից նրանք, ովքեր հանգստանալու ժամանակ եւ հնարավորություններ ունեն, կանգնում են մշտական հարցի առաջ՝ ո՞ւր գնալ ամռանը: Եվ կախված հնարավորություններից՝ սկսում են իրենց փնտրտուքը՝ սկսած տատիկի գյուղից, վերջացրած Մալդիվյան կղզիներով: Բարեբախտաբար, հիմա արդեն խորհրդային տարիները չեն, որ Կանարյան կղզիները կամ Թաիլանդը մեզ թվում էին մեկ այլ մոլորակ

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Ինքնահոս եղանակով ջուր ստացող տնտեսությունները մինչեւ մայիսի 1-ը կազատվեն ոռոգման ջրի վարձավճարներից: Ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին այս որոշումը երեկ կառավարության նիստում ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի ու Ջրային պետական տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի տարաձայնությունների պատճառ դարձավ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց՝ քանի՞ տնտեսություն կարող է օգտվել այդ հնարավորությունից: Ի պատասխան՝ Անդրեասյանն ասաց, որ պայմանագրային հարաբերությունների

ՕՐԵՆՔԸ ԿԼԻՆԻ «ՄԻՆԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ»

Ազգային ժողովում երեկ քննարկվում էր «ՀՀ Քրեական օրենսգրքում», «Վարչական իրավախախտումների մասին» եւ «Քրեական դատավարության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Օրինագիծը ներկայացնող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի ներկայացմամբ. «Այս օրենքը մինի ամնիստիա է»: Դատախազի տեղակալը նաեւ տեղեկացրել է, որ 1200 դատավճիռների դեպքում վերանայումը լինելու է ըստ ազատազրկման վայրերի եւ ըստ

Նիկոլը՝ «ՔԿՀ-Դատարանում»

Լրատվամիջոցներին շրջափակելով՝  փորձեցին խանգարել նկարել Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մի քանի կարգապահական տույժեր են կիրառվել: Ն. Փաշինյանն էլ դատի է տվել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը՝ բողոքարկելով նրանց կայացրած որոշումները: Այս տարվա հունվար եւ փետրվար ամիսներին Երեւանում 2 նախնական նիստ է նշանակվել, սակայն 2 անգամ էլ

«ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՈՒԺԵՂ Է, ԵՎ ԴԱ ԱԿՆՀԱՅՏ Է»

Վստահեցնում է ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը: – Ընդդիմությունը իր պահանջներում կոնկրետ խնդիրներ է դնում, որոնք այսօր իրոք հասարակության համար կարեւոր են եւ լուծման կարիք ունեն: Ձեր կարծիքով՝ կոալիցիայի, իշխող քաղաքական ուժի տրամադրվածությունը ինչպիսի՞ն է, մտադի՞ր եք դրանք լուծել: – Թույլ տվեք չխոսեմ ամբողջ կոալիցիայի անունից,

ԸՆԴԴԵՄ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ

ԵԽԽՎ-ն երեկ ուշ երեկոյան քննարկեց «Եվրոպայում խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների ամրապնդում» զեկույցը, որի ընթացքում Եվրոպական դեմոկրատների խմբի անունից ելույթ ունեցավ Դավիթ Հարությունյանը: Ելույթ ունեցավ նաեւ Նաիրա Զոհրաբյանը, որն առաջարկեց պատասխանատվության առավել կոնկրետ մեխանիզմներ մշակել ԵԽ անդամ այն պետությունների համար, որոնք վավերացնելով «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիան՝ շարունակում են ոտնահարել

ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ԴԱՇՆԱՄՈՒՐԸ

Անցած գիշեր՝ լուսադեմին տարօրինակ երազ տեսա. իբր թե կորցրել էի մեր տան սեւ դաշնամուրը ու, փնտրելով տան մեջ, չէի գտնում: Չնայած որ մենք երբեք սեւ դաշնամուր չենք ունեցել: Արթնացա չունեցած դաշնամուրի կորստյան տագնապալի զգացողությամբ եւ անմիջապես էլ հիշեցի, որ այդ երազը երկրորդ անգամ եմ տեսնում, թերեւս՝ երրորդ: Վերհիշեցի նաեւ, որ երբ առաջին անգամ տեսա այդ

Ինչպե՞ս կմխիթարվի ԱՄ-ն

Արտաշես Գեղամյանը լիովին վստահում է  Ռուսաստանին Սկիզբը՝   – Ո՞ր ուժերին եք տեսնում հաջորդ խորհրդարանում: – Բոլոր այն ուժերին, որոնք իրենց տեսլականը վաղվա օրվա Հայաստանի մասին կկարողանան հասու կերպով ներկայացնել ժողովրդին, ովքեր հայոց պետականության ամրապնդման խնդիրներն ավելի վեր են դասում այժմեական քաղաքական կոնյունկտուրայից բխող խնդիրներից: Մեր ժողովուրդն առաջիկայում հետեւելով բոլորի վարքագծին, կարծում եմ, կհասկանա, որ ապագայի

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԵԽԽՎ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում երեկ Հայաստանի վերաբերյալ հնչեցված եզրակացությունները դեռեւս խորհրդապահական բնույթի են: Համմարբերգը Հայաստանի վերաբերյալ իր զեկույցը հրապարակելու է մայիսին: ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի մասնակցությամբ երեկ քննարկեց Հայաստանի հարցը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Առավոտին» փոխանցեց, որ մեր համազեկուցողներից մեկը՝ Ջոն Պրեսկոտը, ներկա չէր քննարկմանը, եւ մարտի 16-17-ը Երեւան

ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՉՎԵՐԹԸ ՊԻՏԻ ԿԱՅԱՆԱ

Ասում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցի ավարտին Բաքվում հայտարարություն են տարածել, որը ամփոփումն է ապրիլի 11-14-ը Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու կատարած այցերի: Տարածված հայտարարության մեջ համանախագահները նշել են, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված այդ հանդիպումներում քննարկվել են կարգավորման Հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնության հասնելուն ուղղված

«ԿԱՆԵՓԱԳՈՐԾԸ»

Ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի տներից մեկում եւ օժանդակ շինություններում, որտեղից հայտնաբերվել է 2 կգ 350 գ կանեփանման բույսի չորացված զանգված: Այդ տանը ժամանակավորապես բնակվող Արթուր Ա.-ն հայտնել է, որ նշված զանգվածն ինքն է աճեցրել եւ չորացրել՝ հետագայում օգտագործելու նպատակով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

ՍՊԱՌՆԱՑԵԼ ԷՐ ՍՊԱՆԵԼ

Ապրիլի 13-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Օղակաձեւ զբոսայգուց բերման են ենթարկել 45-ամյա Աշոտ Գ.-ին: Պարզվել է, որ նշված վայրում նա ձեռքով հարվածել էր 38-ամյա Սիրանուշ Գ.-ի գլխին եւ մոտը եղած խոհանոցային դանակով սպառնացել սպանել:

ՀՈՐԱՔՈՒՅՐԸ՝ ՍՊԱՆՎԱԾ

Ապրիլի 13-ին 37-ամյա Էդուարդ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին եւ հայտնել, որ նույն օրը այցելելով Գավառի Նալբանդյան փողոցում գտնվող հորաքրոջ տուն՝ մուտքի մոտ տեսել է նրան՝ 59-ամյա Արշալույս Սարգսյանին՝ մահացած վիճակում: Դիակի արտաքին զննությամբ գլխին հայտնաբերվել են բութ գործիքից ստացած վնասվածքների հետքեր:

ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի 13-ին ոստիկանության ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարել Գեղարքունիքի մարզի Սեւան, Վարդենիս, Մարտունի, Ճամբարակ, Գավառ քաղաքների եւ մի շարք գյուղերի բնակիչների տներում ու հարակից կառույցներում: Հայտնաբերվել է «ԱԿ» տեսակի 1 ինքնաձիգ, ինքնաձիգի 4 պահունակ, որսորդական 10 հրացան, 2 նռնակ, 1 լուսարձակիչ փամփուշտ, տարբեր տրամաչափի 504 փամփուշտ, ինչպես եւ 2 կգ 357 գրամ

ՄԵԿ ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է

ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն, նախորդ օրը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 եւ խարդախության 8 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 3 դեպք: Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, որից 3-ը՝ վրաերթ. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

ՆԵՐՍԻԿ ՆԱԶԱՐՅԱՆՆ ԱՆՏԱ՞ԿՏ Է

«Ներսիկ Նազարյանի հետ ես որեւիցե այլ հարաբերություն, բացի աշխատանքային նորմալ կանոնակարգված հարաբերություններից, չունեմ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի միջեւ լարված հարաբերություններ են ստեղծվել, որի պատճառն այն է, որ Ներսիկ Նազարյանը աչք է դրել ՀՀ

Փաստաբանները մտահոգված են լրատվամիջոցներով

Երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանն ու պալատի անդամ, փաստաբան Կարեն Մեժլումյանը լրատվամիջոցների հետ քննարկեցին վերջին շրջանում ԶԼՄ-ների դեմ կիրառվող (դատական հայցի շրջանակներում) արգելանքների, բարոյական վնասի հատուցման մեխանիզմների հարցը: Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ պալատին կից գործող գիտավերլուծական կենտրոնի խորհրդում քննարկվելու են պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման քաղաքացիական գործերով դատական ծախսերի

ԼԱՎՈՒԹՅՈՒՆ՝ ՎԿԱՅԻ «ՄԵՐՍԵԴԵՍԻ» ՀԱՇՎԻՆ

Ո՞վ պետք է փոխհատուցի գնորդին՝ դրամական եւ բարոյական վնասի համար 2010թ. հունիսի 4-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, արագացված ընթացակարգով «լսվել» է մշտական բնակության վայր չունեցող, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Ալբերտ Վոլոդյայի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Այս քրեական գործով կային 3 տուժողներ՝ Կարեն Խաչատրյան, Աղվան Շիրինյան, Արտակ Մելքոնյան: Իսկ

ՉՑՐՏԱՀԱՐՎԵՑ

Հայաստանում անցած գիշեր ցրտահարություն չի գրանցվել, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Չնայած որ օդերեւութաբանները կանխատեսել էին -3 կամ -4 աստիճան ջերմաստիճանի նվազում, պարոն Կարապետյանը, սակայն, վստահեցրեց, որ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել. «Հավաքված ամպերը թույլ չեն տվել ջերմաստիճանի կտրուկ նվազում։ Նվազագույն ջերմաստիճանն այս գիշեր գրանցվել է -1 աստիճան, որը բերքի

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԵՇՏԱՑՎԵՑ

Բյուրոկրատական քաշքշուկն ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով կառավարության երեկվա որոշմամբ հեշտացվել է վարորդական վկայական ստանալու վարչարարությունը: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ «Վարորդական իրավունք ստանալու համար դիմողներից բժշկական տեղեկանք այլեւս չենք պահանջելու: Եթե մարդն ունի ակնհայտ խնդիր՝ մարմնի մասերի կամ աչքի տեսողության բացակայություն, այդ մարդը մեր ուղեգրով կուղարկվի լրացուցիչ բժշկական քննության: Նոր որոշմամբ դիմորդը նաեւ կարող

«ՍԽԱԼ ՉՀԱՍԿԱՆԱՔ»

«10 մլն-անոց Nissan է վարում, 5000 դրամ չի ուզում տա» նյութը տպագրելուց հետո երեկ «Առավոտի» խմբագրություն էր եկել Պտղնիի գյուղապետ Առաքել Վիրաբյանը՝ մի հարցում ճշտում մտցնելու համար: Նա ասել էր, թե «Մարզպետը հո չի՞ իմանում մեր գյուղում ինչ կա, ինչ չկա»: Ըստ նրա, ինքը նկատի է ունեցել, որ ունի հավելյալ փաստաթղթեր եւ ինֆորմացիա, որի մասին

ԺՊ-Ն՝ ԱՐԴԵՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց առողջապահության նախարարության նոր աշխատակազմի ղեկավարին՝ Սուրեն Քրմոյանին, որն այդ պաշտոնում արդեն մի քանի ամիս ժամանակավոր պաշտոնակատար էր եւ նախարարի իրավական հարցերով խորհրդատու: Վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, Ս. Քրմոյանը նախարարության փորձառու մասնագետներից է: Նիստի ժամանակ վարչապետը շնորհավորեց նաեւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ծնունդը: Պարոն Քուշկյանը դարձավ 55 տարեկան:

ՀԵՄՈՖԻԼԻԿՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ

Երեկ Հեմոֆիլիայի միջազգային օրվա առթիվ հայ հեմոֆիլիկները՝ «Կյանք առանց ցավի», «Փրկեք մեզ կյանքին վտանգ սպառնացող արյունահոսությունից» պաստառներով բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի առջեւ: Ցույցը շարունակվեց առողջապահության նախարարության շենքում, որտեղ հեմոֆիլիայով հիվանդներից մեկը փոխնախարար Հայկ Դարբինյանին խնդրեց օգնել իրեն, որպեսզի իր դեղը կարողանա մաքսատնից վերցնել. «Արտասահմանում բնակվող իմ բարեկամներից մեկը իր դեղերն է ինձ ուղարկում,

ՈՐԲ ԵՆ, ԲԱՅՑ ԾՆՈՂ ՈՒՆԵՆ

16-ամյա Օֆելյա Մամիկոնյանն ու իր 2 անչափահաս քույրերը ծնողազուրկ չեն, բայց ապրում են մենակ Երեխաների մայրը: Երեխաների հայրը՝ Մարատ Մամիկոնյանը, հրաժարվել է երեխաների խնամքից ու նրանց զրկել իրենց մոր՝ Անուշ Օհանյանի հետ ապրելու իրավունքից: Հիմա Անուշի ու Մարատի երեխաներն ապրում են Բյուրականում գտնվող հայրական տան մի սենյակում, որտեղ նույնիսկ մի լուսամուտ չկա: Դասերն անում են

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930