Օրվա լրահոսը

«Եթե հավաքականի համար փորձ չունեմ, չեմ համաձայնի»

Երեկ «Ռէժինե» հյուրանոցում տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս էր հրավիրել հերթական անգամ Հայաստանի չեմպիոն հռչակված «Փյունիկ» ակումբը: Ասուլիսին ներկա էին «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, թիմի ավագ Սարգիս Հովսեփյանն ու ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը: Նրանք արդեն պատմություն դարձած առաջնության մասին իրենց տպավորությունները ներկայացրին լրագրողներին, ինչպես նաեւ տեղեկացրին առաջիկա ծրագրերի մասին: Փյունիկցիների գնահատմամբ, «Մրցաշրջան-2009»-ն ընդհանուր առմամբ հաջողված

Չորսով՝ վեց մեդալ

Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում անցկացված ջրացատկի պատանեկան (11-14 տարեկաններ) միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին մարզաձեւի բարձրակարգ դպրոցներ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը, Հայաստանի չորս ներկայացուցիչները՝ Վլադիմիր եւ Ազատ Արզումանյան եղբայրները, Վահագն Պողոսյանը եւ Օվսաննա Ղարագյոզյանը, միանգամայն արժանապատիվ մրցելույթներ են ունեցել: Ազատը հաղթել է 3 մետր ոստնակացատկում եւ 5 մետր աշտարակացատկում եւ

Ձախով՝ երրորդը

Իջեւանցի բազկամարտիկ Արմեն Չապուրյանը Վարշավայի «Կազինո Օլիմպիկ»-ում անցկացված մարզաձեւի պրոֆեսիոնալների միջեւ «Nemiroff»-ի կազմակերպած աշխարհի գավաթի խաղարկությունում հանդես գալով +95 կգ քաշային կարգի ձախ ձեռքով մրցապայքարում՝ բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Սա Արմենի երրորդ բրոնզե պարգեւն է այս տարվա ընթացքում նրա մասնակցած ամենահեղինակավոր մրցումներում: Հիշեցնենք, որ Արմեն Չապուրյանը սեպտեմբերին Իտալիայում անցկացված մարզաձեւի աշխարհի առաջնությունում աջ եւ

Գաբին՝ Իսպանիայի չեմպիոն

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Մադրիդի «Լինեքս Մեջիկի» կազմում նվաճեց Իսպանիայի ակումբային առաջնության չեմպիոնի կոչումը: Գաբիի թիմը եզրափակիչում առավելության հասավ Մոնդարիսի «Կասպարով Մարկոտեի» նկատմամբ: Գաբրիելի հետ միասին Իսպանիայի թիմային չեմպիոնի կոչումը նվաճեցին նաեւ Ալեքսեյ Շիրովը, Մայքլ Ադամսը, Ֆաբիանո Կարուանան, Իվան Չեպարինովը եւ Մանուել Պերեսը:

Գրոսմայստերները դեռ «տաքանում» են

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի՝ ուժեղագույնների խմբում հանդես եկող տասը գրոսմայստերները երեկ հանգստանում էին: Իսկ դրանից առաջ ոչ-ոքիներով ավարտված մեկնարկային երկու տուրերից հետո գրանցվեցին առաջին հաղթանակները: Երրորդում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց հունգարացի Պետեր Լեկոյին, մեկական միավոր վաստակեցին նաեւ Վիշվանաթան Անանդն ու Վլադիմիր Կրամնիկը: Վերջինն այդ հաջողությունը կրկնեց նաեւ չորրորդ տուրում՝ առավելության հասնելով

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայկական մշակույթի տան տնօրեն Դանիել Մարանջյանի եւ «Միասին» հիմնադրամի տնօրեն Աստղիկ Մարանջյանի հետ համագործակցության արդյունքում օրերս Երեւանի թիվ 119 միջոնակարգ դպրոցի աշակերտները նվերներ ստացան: Խոսքը յոթ համակարգչի մասին է, որոնք այսօր անհրաժեշտ են եւ կարեւոր աշակերտների զարգացման, կարողությունների եւ հմտությունների կատարելագործման համար: Դպրոցում հուսով են, որ նման ձեռնարկներ ինչպես իրենց, այնպես էլ

«ՎԱՀԵՆ»՝ ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ

«Միտք» վերլուծական կենտրոնը նկարահանել է «Վահե» փաստավավերագրական ֆիլմը՝ Սամցխե-Ջավախք-Ծալկայում վրացիների իրականացրած հայկական մշակութային կենտրոնների, մասնավորապես՝ եկեղեցիների անօրինական զավթումների եւ ոչնչացման փորձերի մասին: Ցույց է տրվում նաեւ հայ-վրացական հարաբերությունների արդի վիճակը հայ երիտասարդի աչքերով: Երեկ Լոռու մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում տեղի ունեցավ ֆիլմի վանաձորյան շնորհանդեսը, որին հաջորդեցին հետֆիլմյան քննարկումները:  

ՀԱՅԿՈՆ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Թուրքիայում սկսվել է պայքարը «Եվ րատեսիլ-2010» մրցույթում երկիրը ներկայացնելու համար։ Ըստ tert.am-ի՝ NTV հեռուստաընկերությունն իր կայքում 2-րդ նախնական փուլի հարցում է անցկացրել, որի ընթացքում կայքի այցելուները հնարավորություն են ունեցել քվեարկել իրենց թեկնածուի համար։ Քվեարկությանը մասնակցել է 15 000 մարդ, եւ 1-ին տեղն է զբաղեցրել հայազգի Հայկո Ջեփկինը, ով հավաքել է ձայների 15,94%-ը։ Նա առաջ է

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ՝ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Նոյեմբերի 8-ը նորաբաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարել էր բացառիկ բաց դռների օր, որը արվեստասերներին հնարավորություն պիտի տար ծանոթանալու ժամանակակից արվեստի հավաքածուներին՝ անվճար մուտք գործելով թանգարանի նորաբաց ցուցասրահներ: Ըստ tert.am-ի, բացման առթիվ հրապարակված տեղեկատվական բուկլետներում «Բաց դռների օրը» սահմանված է նոյեմբերի 8-ին՝ ժամը 10-22: Իրականում արվեստի կենտրոնը ժամը 22-ից մի քանի ժամ առաջ փակեց դռները: Ոչ

Վանաձորը կունենա սատիրային թատրոն

Երգիծաբան-դրամատուրգ Սամվել Խալաթյանը հույս ունի, թե տոմսարկղի մոտ հերթեր կգոյանան Իր թատերասեր հասարակությամբ եւ լավագույն դերասաններով հայտնի էր դեռ խորհրդային Կիրովականը: Հանրապետության երրորդ քաղաք Վանաձորում այսօր գործում է 3 թատրոն՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկականը, «Բոհեմ» կամերային եւ մարզի միակ տիկնիկային թատրոնը, որին «Առավոտը» առիթ ունեցել է անդրադառնալու: Այստեղ թատերասեր հասարակության մի ստվար մաս, անշուշտ,

ԿԱՄԵՐԱՅԻՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Օտարերկրյա ունկնդրին ներկայացվեց երգահանի ժառանգությունը «Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) այս տարի իրականացնելու է Կոմիտասի 140-ամյա հոբելյանի կապակցությամբ ձեռնարկներ: Քանի որ երգչախումբը նոր էր վերադարձել արտասահմանյան շրջագայությունից, զրուցեցինք «Կոմիտաս 140» ծրագրի նախաձեռնող ու համակարգող, Կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանի հետ: Նրա համոզմամբ. «Կոմիտասը հատկապես

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում բուհի հիմնադրման 40-ամյակի շրջանակներում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված փառատոն՝ «Կոմիտասյան կատարումներ»: Մասնակցում էին ՎՊՄԻ-ն, Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական հայկական մանկավարժական համալսարանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիան: «Սա մի հակաքայլ է՝ ուղղված նրանց, ովքեր ուշադիր չեն, պատվախնդիր չեն, արժանապատվորեն չեն վերաբերվում իրենց կոչմանը եւ հայ երգին հիմնականում»,- փառատոնի գլխավոր նպատակն այսպես

ԱՆԿԱՐԱՆ ԿՍԵՐՏԱՑՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հայտարարել է, թե իր երկիրը կշարունակի վերջերս սկսած՝ հարեւան մուսուլմանական երկրների՝ Իրանի, Իրաքի եւ Սիրիայի հետ հարաբերությունների սերտացման քաղաքական ուղենիշը: «BBC»-ի փոխանցմամբ, երկրի վարչապետը հայտարարել է նաեւ, թե Անկարան ձգտում է երկխոսություն սկսել իր բոլոր հարեւանների հետ: Այդուհանդերձ, սկանդալային վերջին պատմությունը, երբ Թուրքիան Ստամբուլում տեղի ունեցած Եվրամիության անդամ երկրների հետ

ՏՈԿԻՈՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի քաղաքապետ Սինտարո Իսիխարան (նկարում) երկուշաբթի օրը հայտարարել է 2020 թվականի Օլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացնելու իրավունքի համար պայքարելու իր պատրաստակամության մասին: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, քաղաքապետը հայտարարել է, թե այդ իրավունքը նվաճելու դեպքում Տոկիոն պատրաստ է Օլիմպիական խաղերի անցկացումը կազմակերպել Հիրոսիմա քաղաքի հետ համատեղ: Ճապոնիայի օլիմպիական կոմիտեն արդեն հավանություն է տվել Տոկիոյի քաղաքապետի նախաձեռնությանը:

ՔԱՐԶԱՅԸ ԿՊԱՅՔԱՐԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

Աֆղանստանի վերընտրված հռչակված նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է երբեւէ կոռուպցիայի մեջ ներգրավված կամ ոչ կոմպետենտ բարձրաստիճան պաշտոնյաներին եւ նախարարներին պաշտոնանկ անելու մասին: Այդ մասին երկրի նախագահն ասել է PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

ՀԻՄԱ ԷԼ «ԱԻԴԱ» ՓՈԹՈՐԻԿՆ Է ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՈՒՄ

«Աիդա» փոթորիկը, որը հասել է Մեքսիկական ծոց, Սալվադորում դարձել է ջրհեղեղների ու բազմաթիվ սողանքների պատճառ: Տարերային աղետի զոհ է դարձել 124 մարդ: ԱՄՆ-ի փոթորիկների ազգային կենտրոնի տվյալներով, թեեւ փոթորիկը թուլանում է, այդուհանդերձ, դեռ պահպանվում է ծոցի ամերիկյան ափերին սպառնացող վտանգը, եւ չի բացառվում, որ ԱՄՆ-ի Լուիզիանա եւ Ֆլորիդա նահանգներում հորդառատ անձրեւներ տեղան: Ամերիկյան այդ շրջաններում

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԶԵՆՔ ԵՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Միացյալ Նահանգները առաջարկել է Վրաստանին ավելի քան 100 մլն դոլարի զենք եւ ռազմամթերք մատակարարել: ՌԴ հատուկ ծառայություններում, «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի աղբյուրի պնդմամբ, հավաստի տեղեկություններ կան, որ զենքը Վրաստանին է փոխանցվելու ոչ թե ամերիկյան կառավարության խողովակներով, այլ՝ երկրի ղեկավարության գիտությամբ եւ հավանությամբ: Աղբյուրի փոխանցմամբ, ի պատասխան պաշտոնական Թբիլիսիի խնդրանքին, ամերիկյան Barrington Alliance անունով մի ընկերություն առաջարկել է Վրաստանին

Մյանմայի ընդդիմադիր առաջնորդը ազատ կարձակվի

Հնարավոր է, որ մոտ ապագայում Մյանմայի զինվորական կառավարությունը ազատ արձակի այդ երկրի ընդդիմության կալանավորված առաջնորդ Աուն Սան Սու Չժիին (նկարում): Այդ մասին երկուշաբթի օրը «AP» գործակալությանը հայտարարել է Մյանմայի ՆԳՆ ղեկավար Մին Լվինը: «Կա ծրագիր, որի համաձայն, ընդդիմադիր գործիչը կարող է շուտով ազատ արձակվել»,- ասել է Լվինը՝ հավելելով, որ այդ պարագայում Սու Չժին կարող է

Իրանում կվերականգնվի ձեռք կտրելու շարիաթական պատժամիջոցը

Իրանի ոստիկանությունը պատրաստ է կրկին գործողության մեջ դնել պատժի այնպիսի եղանակը, ինչպիսին ձեռքի անդամահատումն է, քանի որ առանց դրա՝ երկրում հանցավորության աստիճանը աճել է: «BBC»-ի փոխանցմամբ, այդ մասին երեկ տեղեկացրել է «Ebtekar» թերթը: Իրանում մուսուլմանական իրավունքի համաձայն, այն մարդուն, որը մեղադրվում է երկրորդ անգամ գողություն կատարելու մեջ, սպառնում է մատների անդամահատում, թեեւ այդպիսի պատժամիջոցը շատ

Վթարի ենթարկված «Տու-142» ինքնաթիռում միջուկային զենք չի եղել

Անցած ուրբաթ օրը Թաթարական նեղուցում վթարի ենթարկված Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի հակասուզանավային «Տու-142» ինքնաթիռը ո՛չ միջուկային եւ ո՛չ էլ սովորական զենքով սարքավորված չի եղել, որովհետեւ ինքնաթիռի անձնակազմը իրականացրել է ուսումնական թռիչք: «BBC»-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Աղբյուրը հիշեցնում է, որ «Տու-142»-ը սովորաբար հագեցված է ինչպես սովորական, այնպես էլ միջուկային ռազմամթերքով:

Շիրակում լեզուն հարգո՞ւմ են

Լեզվի պետական տեսչությունն այս մարզում «Լեզվի մասին» օրենքի կոպիտ խախտումներ չի հայտնաբերել: Օրերս Շիրակի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Կարլեն Աբրահամյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով համայնքների խոշորացման մասին՝ տեղեկացրեց, որ ծրագրի նպատակներից մեկն էլ անգրագետ գյուղապետերից ազատվելն է: Ի դեպ, նա հաճախ է ի ցույց դնում գյուղապետերի «ցնցող» գործավարությունը՝ յուրաքանչյուր մարզխորհրդի նիստի ժամանակ նրանց անգրագիտությունից

ԻՆՏԵՐՆՇԻՊԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Բրյուսովում սկսել են կիրառել պրակտիկայի այլընտրանքային, արեւմտյան ձեւը՝ ինտերնշիպը Արդեն 8-րդ ամիսն է, Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացնում է «Ուսումնական պրակտիկայի համակարգի բարելավումը ՀՀ-ում» ծրագիրը, որը շրջանառության մեջ է մտել «Ինտերնշիպ» աշխատանքային անվանումով: Ծրագրի հիմնական նպատակն է՝ միմյանց հետ ծանոթացնել բուհերի շրջանավարտներին

ԲԵՌԼԻՆՅԱՆ ՆԱԽԱՏԻՆՔ

Երբ 1961 թ. օգոստոսի 14-ին Արեւելյան Գերմանիայի բնակիչներն արթնացան, պատրաստվելով երկրի արեւմտյան մասն աշխատանքի գնալ, անսպասելիությունից ցնցվեցին. Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայտնված վեցմետրանոց հսկայական բետոնե գորշ պատը տեսողությունից անհետացրել էր Գերմանիայի Արեւմտյան հատվածը: Վստահ, որ տեսածը մղձավանջ է, 18-ամյա Փեթեր Ֆեհտերը փորձեց մագլցելով անցնել պատի մյուս կողմը, եւ իր երիտասարդ կյանքով վճարեց դրա համար: Հետագայում,

Հերթական համահայկականը

Այսօր «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում կկայանա «Հայադարան» համահայկական նախագծի շրջանակներում հրատարակված «Համահայկական գործարար անվանացանկ եւ գիդ-ուղեցույց» երկհատորյակի շնորհանդեսը՝ ՀՀ պետական ատյանների, ինչպես նաեւ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում գործող գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության, «Հայադարան» համահայկական նախագիծը ունի նաեւ ինտերնետային տարբերակ. «հիմնական ռազմավարական նպատակն է՝ ստեղծել համահայկական տեղեկատվական դաշտ, որը կմիավորի աշխարհի տարբեր

Բնապահպանական խնդիրները՝ Կապանում

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության կողմից Կապանի տարածաշրջանի էկոլոգիային ու բնակչությանը հասցված վնասների մասին հերթական քննարկումը կազմակերպվել էր Կապանի «Օրհուս» բնապահպանական հասարակական տեղեկատվական կենտրոնում: «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը քննարկման ժամանակ ներկայացրեց իրենց անցկացրած մոնիտորինգի արդյունքները՝ թե ձեռնարկության ոչ ճիշտ գործունեության արդյունքում ինչպիսի բնապահպանական մեծ խնդիրներ են առաջացել տարածաշրջանում ու ինչպես է անդրադարձել ընկերության

Ազատ Արցախի վերածնունդը

Մասնագիտական հմտությունները Ղարաբաղին ծառայեցնող սփյուռքահայ բժիշկը չի կարողանում ստանալ ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի քաղաքացիություն: Քաշաթաղի բուժմիավորման նախկին եւ ներկա ղեկավարները՝ Արցախ Բունիաթյան եւ Շահեն Բալեոզյան: 1992 թվականի մայիսի 18-ին, Քաշաթաղի ազատագրումից հետո, մի քանի տարի շարունակ վարչական կենտրոն Բերձորում առողջապահական հաստատության դեր էր կատարում առաջին բուժօգնություն իրականացնող բուժկետը: Հետագայում՝ 1996 թվականի հուլիսին նորակառույց շենքում հիմնադրվեց

ՎԱՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐԸ ՏԻՄ-ԵՐՆ ԵՆ

Նոյեմբերի 5-ին, հենվելով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից ստացած տվյալների վրա, «Պատժելու օգուտները» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի 915 համայնքներում սեփական եկամուտների (հողի հարկ, գույքահարկ) հավաքագրումը 90%-ի է հասել: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս թեմայով խոսելով, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ամփոփելով արդեն 10 ամիսների արդյունքները, հայտարարեց,

ԴԻԱԿ՝ ՏԱՆԸ ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 25/3 շենքի 33-րդ բնակարանում հայտնաբերվել է 67-ամյա Ռուստամ Բեգոյանի դին: ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԳԱՎԱՌՈՒՄ Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, նոյեմբերի 5-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 23-ամյա Հովսեփ Հ.-ն եւ 21-ամյա Սպարտակ Զ.-ն: Պարզվել

ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ Երեկ արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն «Առավոտի» այն հարցին, թե «խոզի գրիպի» հետ կապված ազատազրկվածների հետ տեսակցությունները սահմանափակվե՞լ են, պատասխանեց, որ տեսակցությունները չեն սահմանափակվել: Իսկ հաջորդ հարցի հետ կապված, թե կարանտին հայտարարվե՞լ է մեկուսարաններում, ասաց, որ նման բան չկա: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, արդեն երեկվանից անորոշ ժամանակով կարանտին

Բացառիկ աշխատություն

Նորակոչիկն այն ե՞րբ կավարտի Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ Արսեն Սուքիասի Թորոսյանն այս տարվա հունիսի 12-ին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում ստացավ արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: Նա ներկայացրեց XIX դարի երկրորդ կեսի եւ XX դարի առաջին տասնամյակի հայ երգիծանկարչությունը, մասնավորապես՝ Արեւմտյան Հայաստանում: Հեղինակն այս բացառիկ ուսումնասիրությունը գրելիս օգտվել էր Կ.Պոլսում լույս տեսնող «Գարթալ», «Զվարճախոս», «Իգնատ աղա»,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031