Օրվա լրահոսը

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ ԿԱՄ ՄԵԾ ՀԱՅՈՒՀԻՆ

Ապագայի մեջ սեփական մասնակցությունը ունենալու մանկական հավատի հրամայականով Ոգու կենսագործ եւ մեր ներկան կենդանականից զատող սահմանը փնտրելիս մենք ապաստան ենք գտնում մշակութային եղելությունների եւ դրանցում արձանացած հոգեկերպերի գրկում: Սակայն գլխավորը մշակութային տարատեսակության մեջ այն է, ինչ կհամարձակվենք անվանել լինելու մշակույթ: Անկախ նրանից, այդ ապաստանները կլինեն վանգոգյան կտավները, թե Բեթհովենի սիմֆոնիաները, նրանց մեջ փոթորկվում է այդ

Տատիկը՝ Գինեսի ռեկորդների գրքում

92-ամյա Գլեդիս Բարիլը դարձել է ամենատարեց կինը, որը կարողացել է հաղթահարել մարաթոնյան վազքի մրցատարածությունը: Բարիլն այդ հերոսությունը կատարել է Հավայան կղզիներում, որտեղ «Honolulu Marathon»-ի մրցատարածությունն անցել է 9:53.16 ժամանակում: Մինչ այդ, ռեկորդը պատկանում էր 90-ամյա շոտլանդուհի Ջեննի Վուդ-Ալենին, որն այն սահմանել էր Լոնդոնի մարաթոնում: Բարիլը ծնվել է 1918 թվականի նոյեմբերի 23-ին եւ ժամանակի մեծ մասն

Անսովոր պատիժ

Նորվեգիայի «Օլեսունն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, այդ երկրի հավաքականի նախկին խաղացող Չետիլ Ռեկդալը մարզումներից մեկից հետո իր սաներին պատժելու անսովոր ձեւ է կիրառել: Մարզման ժամանակ խաղացողներից յուրաքանչյուրը պետք է տուգանային հարվածով գոլ խփեր դարպասին: Ֆուտբոլիստը մեկ միավոր էր վաստակելու յուրաքանչյուր գոլի, դարպասապահը՝ ետ մղած գնդակի համար: Այս յուրօրինակ պայքարն ավարտվեց դարպասապահի անվերապահ հաղթանակով՝ 20:0: «Դուք

Ի՞նչ կորոշի Մարտիրոսյանի թիմը

WBO վարկածով մինչեւ 72,6 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն՝ ռուսաստանցի Դմիտրի Պիրոգի հաջորդ մրցակիցը կարող է լինել WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն՝ ռուսաստանաբնակ հայ բռնցքամարտիկ Գենադի Մարտիրոսյանը, որը WBO-ի տիտղոսի պարտադիր հավակնորդն է: Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Պիրոգի պրոումոթեր Կիրիլ Պչելնիկովը՝ տեղեկացնելով, որ այժմ իրենք բանակցում են Մարտիրոսյանի հետ: Իր՝ Պիրոգի խոսքերով, ինքը

Խորեն Գեւորը որակազրկվել եւ հեռացվել է ռինգից

Շաբաթ օրը Մագդեբուրգում կայացած մենամարտում երկրորդ միջին քաշային կարգում WBO-ի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը պաշտպանեց չեմպիոնական գոտին՝ այն բանից հետո, երբ տիտղոսի հավակնորդ Խորեն Գեւորը 10-րդ ռաունդում որակազրկվեց: «Fightnews.com»-ը տեղեկացնում է, որ մարտն ընթացել է փոխնիփոխ հաջողություններով եւ երկու բռնցքամարտիկներն էլ լավ պահեր ունեցել են, սական չեմպիոնը, այնուամենայնիվ, փոքրիկ առավելություն է ունեցել: Երրորդ ռաունդում Գեւորը դիպուկ

Երկու մրցում՝ երեք մեդալ

Հունաստանում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների գավաթի խաղարկությունում հայաստանցի մինչեւ 73 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը նվաճեց հաղթողի կոչումը, իսկ Տվերում նույն մրցումների պատանիների պայքարում Վահան Հովսեփյանը (50 կգ) եւ Արսեն Ղազարյանը (60) արժանացան բրոնզե պարգեւների:

Երեքը՝ աշխարհի գավաթի խաղարկությունում

Ֆրանսիայում վերջերս անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության արդյունքներով՝ Հայաստանի ինը մասնակիցներն օգոստոսի 26-ից սեպտեմբերի 21-ը Խանտի Մանսիյսկում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր չնվաճեցին: Սակայն «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցող 128 շախմատիստների մեջ մեր հանրապետությունը, այնուամենայնիվ, երեք ներկայացուցիչ ունենալու է: Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Արման Փաշիկյանն այդ իրավունքը նվաճել էին ավելի վաղ՝

Երիտասարդականը մեկնում է Ֆրանսիա

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը «Armfootball.com»-ին տեղեկացրել է, որ հանրապետության առաջնության առաջին խմբում հանդես եկող «Փյունիկ-2»-ի եւ «Փյունիկ-3»-ի ֆուտբոլիստներով համալրված մինչեւ 19 տարեկանների Հայաստանի հավաքականը հրավիրվել է Ֆրանսիա՝ մասնակցելու ապրիլի 22-25-ը Սեն-Ժոզեֆ քաղաքում կայանալիք միջազգային ավանդական մրցաշարին: Մեր հավաքականի մրցակիցները լինելու են Գերմանիայի «Գերտա», Ֆրանսիայի «Սենտ-Էտյեն», «Սեն-Ժոզեֆ», «Բաստիա», «Նիցցա», ինչպես նաեւ ռուսական մեկ

Կմրցեն հավաքականի բոլոր թեկնածուները

Ապրիլի 12-19-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների համար բռնցքամարտի երկրորդ միջազգային մրցաշարում, որին մասնակցելու հայտ ներկայացրել է քսանից ավելի երկրի հավաքական, մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի տեղեկացմամբ, երեւանյան ռինգ մտնելու են մեր ազգային հավաքականի բոլոր 26 թեկնածուները: Հայ մարզասերները հնարավորություն կունենան հետեւելու Պեկինի օլիմպիական խաղերի

Արդյունավետ տուր

Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի չորրորդ տուրի հանդիպումները: Բոլոր խաղերում գրանցվեցին հաղթական հաշիվներ, իսկ ութ թիմերն ընդհանուր առմամբ արձանագրեցին դարպասի 17 գրավում: Շաբաթ օրը Երեւանի «Միկան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ, իսկ «Արարատը» հերթական պարտությունը կրեց՝ տանը մեկ անպատասխան գնդակ ընդունելով Կապանի «Գանձասարից»: Հաջորդ օրը Հայաստանի

Երրորդը՝ Եվրոպայում

Գերմանիայի մայրաքաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հարություն Մերդինյանը եւ Արթուր Դավթյանը հաջողությամբ հաղթահարելով նախնական փուլի արգելքը՝ մտել էին եզրափակիչ: Նժույգաթափքերում որակավորման մրցումներում հինգերորդ տեղով ուժեղագույնների հետ պայքարելու իրավունք նվաճած Հարությունը 14,950 միավորով, ի վերջո, դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Արթուրը, որ մասնակցում էր բազմամարտին, նախնական փուլում զբաղեցրեց 25-րդ հորիզոնականը, սակայն, քանի որ

«Կապիկին էլ «գալստուկ» կապես, կասի՝ մտավորական եմ»

Երգահանները մեր իրականության մասին Երգահաններ Ռուբեն Հախվերդյանը եւ Դավիթ Ամալյանը, վերջերս մամուլում ամենից շատ արծարծվող «Տաշիր 2011» մրցանակաբաշխության նվիրատվությունների թեման փակելով, երեկ «Հայելի» ակումբում փորձում էին գտնել այն պատճառահետեւանքային կապը, թե ինչու է մեր իրականության մեջ համառորեն ներխուժում շոու աշխարհը: Դ. Ամալյանը կարծում է, որ նախ պետք է գտնել հարցի ակունքը, հասկանալ, թե որն է

Քննադատներ՝ ակվարիումային պայմաններո՞ւմ

Կամ «Թատրոն X»-ի բացահայտումները «Թատրոն X» հանրապետական չորրորդ փառատոնի երեւանյան փուլի ավարտից հետո զրուցեցինք մասնագիտական հանձնախմբի անդամների հետ: Այսօրվանից մարզային դիտումներն են, որոնք շարունակվելու են նաեւ Արցախում: Հարցին՝ ժամանակը չէ՞, որ «Թատրոն X»-ի ազդագրում ընդգրկված մարզային թատրոնները հանդես գան Երեւանում եւ հենց այստեղ լսեն ոչ միայն մասնագետների, այլեւ հանդիսատեսի կարծիքը, թատերագետ, Ազգային թատերական ստեղծագործական միավորման

ԿՆՈՋ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Կամ «Կարմենի» հետքերով «Արմմոնո» միջազգային 9-րդ փառատոնի շրջանակներում օրերս Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ցուցադրվեց Սամաա Իբրահիմի «Կարմեն» մոնոներկայացումը, հենց իր՝ եգիպտուհու դերակատարմամբ: 25 րոպե տեւողությամբ մոնոներկայացումը թատրոնում աշխատող հավաքարարուհու երազանքների, խոհերի եւ մտածումների առարկայացում է, սիրելու կարելիության ու առօրյայի հրամայականի բախման մի հուզիչ օրինակ: Երբ Բիզեի հայտնի «Կարմեն» օպերայի բեմադրումից առաջ հավաքարարուհին անցնում է

ՍԱԼԵՀԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ՀԱՆՁՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհին հայտարարել է, թե պատրաստ է սահմանադրական ճանապարհով իշխանության խաղաղ փոխանցմանը: BBC-ի մատուցմամբ, այդ մասին ասված է նախագահի աշխատակազմի հրապարակած հայտարարության մեջ: Փաստաթղթում ողջունվել է Եմենում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ Պարսից ծոցի երկրների գործադրած ջանքերը:Խոսքը մասնավորապես իշխանությունը երկրի փոխնախագահին փոխանցելու եւ նոր կառավարությունը ստեղծելու մասին է, որը կձեւավորի ընդդիմությունը: Հիշեցնենք, որ

ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ

Ճապոնիայում եւս մեկ հզոր երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները՝ 7,1 բալ, տեղի են ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում՝ Հոնսյու կղզու շրջանում: Այդ մասին, ըստ news.am-ի, ասված է ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդագրության մեջ: Երկրաշարժը զգացվել է նաեւ մայրաքաղաք Տոկիոյում: Հայտարարվել է ցունամիի նախազգուշացում: Ապրիլի 11-ին մեկ այլ երկրաշարժ էլ տեղի է ունեցել «Ֆուկուսիմա» վթարված ատոմակայանի շրջանում: Տուժածների եւ

Եգիպտոսում անցել են «նախկինների» հանցանքների քննությանը

Եգիպտոսի դատախազությունը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հարցաքննվելու է հակակառավարական ցույցերի մասնակիցների սպանությունների, ինչպես նաեւ բյուջետային միջոցները վատնելու, յուրացնելու գործերով: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Հիշեցնենք, որ մինչեւ Մուբարաքի հրաժարականը, Եգիպտոսում տեղի ունեցած անկարգությունների, ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով մոտավորապես 1000 մարդ է սպանվել: Դատախազությունը հայտնել է, որ հարցաքննելու է

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Միացյալ Նահանգները գտնում է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ավելի լիբերալ ու արեւմտամետ քաղաքական գործիչ է, քան իշխող տանդեմի նրա ավագ գործընկեր, վարչապետ Վլադիմիր Պուտինը: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին վկայում է ԱՄՆ Պետդեպի հրապարակած ու մասնավորապես Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը: ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության զեկույցում Պուտինը հիշատակվում է որպես մարդու իրավունքների ոտնահարման

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՍՄՈԼԵՆՍԿՈՒՄ

ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սմոլենսկի Հյուսիսային օդանավակայանում: Լեհաստանի նախկին առաջնորդ Լեհ Կաչինսկիի «Տու-154» ինքնաթիռի կործանումից մեկ տարի անց Ռուսաստանի եւ Լեհաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Բրոնիսլավ Կոմորովսկին հանդիպում են Սմոլենսկում՝ հարգանքի տուրք մատուցելու համար զոհերի հիշատակին ու այցելելու Կատինի զոհերի հուշարձանին: BBC-ի մատուցմամբ, լեհական պաշտոնական պատվիրակությունը որոշել է գնալ Մոսկվա, իսկ Սմոլենսկ հասնել՝

ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ապրիլի 12-ի կապակցությամբ, որը ՄԱԿ-ի կողմից պաշտոնապես հայտարարվել էր Տիեզերագնացության միջազգային օր, Պուշկինի անվան դպրոցի ուսուցիչների նախաձեռնությամբ Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվել էր դեպի տիեզերք Գագարինի թռիչքի մասին պատմող ֆիլմի դիտում:  Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը ողջունեց ներկա աշակերտներին՝ նշելով, որ այդ իրադարձությունը ոչ թե մի մարդու արարք էր, այլեւ մեծ առաջընթաց ողջ մարդկության համար. «Այդ օրը առաջին

«Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ»

Դպրոցի տնօրենների ընտրության մեխանիզմը Երեկ Կրթության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի արժանացած շուրջ 50 երեւանաբնակ մանկավարժների հավաստագրերի հանձնման արարողությունը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հավաստագրերն անձամբ հանձնեց հավաստագրի արժանացած անձանց: Խոսելով գործընթացի օբյեկտիվության մասին՝ նախարարը հայտարարեց. «Ձեզնից 90 տոկոսին դեմքով չգիտեմ, ձեզ համար ոչ ոք չի զանգել, խնդրել, պրոտեկցիոնիզմ չի արել:

«ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱՆՔ ԽՈՏԱՆ ԱՍԵԼՈՒՑ»

Ըստ «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի, դասագրքերին տրվող նմանօրինակ որակումները ազդում են դպրոցականների հոգեբանության վրա: Դպրոցական դասագրքերի խնդիրը շարունակում է մեծ հնչեղություն ունենալ հասարակության շրջանում: «Առավոտը» այս թեմայով զրուցեց «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի հետ, ով որոշ «փակագծեր բացեց»: Ըստ մեր զրուցակցի, անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանում դասագրքաստեղծման ոլորտին առնչվող

Ուղերձ

Աշխարհի Քրիստոնյա Եկեղեցիներին Հռոմի Պապ Նորին Սրբություն Բենեդիկտոս XVI-ին, Տիեզերական Պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս I-ին, Ղպտի Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Շենուդա III-ին, Ասորի Ուղղափառ Պատրիարք Նորին Սրբություն Զաքքա I Իվասին, Հնդիկ Մալանկարա Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Վասիլիոս Դիդիմոս I-ին, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ I-ին, Կաթողիկոս – Պատրիարք Համայն Վրաստանի Նորին Սրբություն

ԱՊԱՔՐԵԱԿԱՆԱՑՐԻՆ, ՀԵՏՈ՞

Անպարկեշտ արտահայտությունները եւ խուլիգանական հայհոյանքները արտաբերել է բանավոր՝ ականջի մեջ Վիրավորանքը եւ զրպարտությունը՝ արարքները ապաքրեականացվել են եւ ներկայումս այդ հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ՝ վնաս պատճառելու հետեւանքով ծագած պարտավորությունների հենքով: Ըստ այդմ, անձը, որի պատիվը եւ արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորվել է, կարող է դիմել դատարան, վիրավորանքի կամ զրպարտություն կատարող անձի դեմ (Քաղաքացիական օրենսգրքի 1087

Ֆրանսահայը կօգնի Կապանին

Մարսելից Հայաստան ժամանած հայազգի բարերար, վիրաբույժ Զավեն Գաբրիելյանը սեփական նախաձեռնությամբ այցելել է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաք եւ ցանկություն հայտնել համեստ ներդրումով աջակցել Կապանին: Կապանի մասին նա տեղեկացել է «Գլենդել-Կապան քույր քաղաքների միությունից»: Զավեն Գաբրիելյանը Կապանի քաղաքապետի եւ բժշկական կենտրոնի տնօրենի հետ եղել է բժշկական կենտրոնում, տեսել պայմաններն ու պարզել, թե առաջնահերթ ինչի կարիք ունի հիվանդանոցը:

ԱՐԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

ՀՀ սփյուռքի նախարարության համաերիտասարդական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը երեկ հայտարարեց, որ մտադիր են ձեւավորել համահայկական երիտասարդական խորհրդարան՝ Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդական կառույցների ուժերը համախմբելու եւ հայապահպանությանը նպաստելու համար: Սույն կառույցը վիրտուալ է լինելու. ցանկացողները կարող են առցանց գրանցվել, հարցերն էլ քննարկվելու են առցանց եւ ամենաակտիվ 400 հոգին դառնալու է վիրտուալ խորհրդարանի պատգամավոր: Ըստ Ատոմ

Կտոր մը Ջուղա՝ Բերդավանում

Ապրիլի 9-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի գերեզմանատանը հանդիսավորությամբ բացվեց հուշաղբյուր եւ խաչքար: Խաչքարի օրհնման արարողությունը կատարեցին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Թորգոմ վարդապետ Տոնիկյանը եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Հրայր քահանա Բեջանյանը: Ջուղայի՝ ազերիների ձեռամբ ավերված խաչքարերից մեկի նմանությամբ ստեղծված խաչքարի քանդակագործը բերդավանցի Արմեն Երգենյանն է: Խաչքարի տեղադրման վայրը պատահական չէր ընտրված.

Լոռիում հակակարկտային կայաններ կտեղադրվեն

2010 թվականի հոկտեմբերի 5-ին եւ նոյեմբերի 13-ին անդրադառնալով Լոռու մարզում գյուղատնտեսության համար անբարենպաստ եղանակին եւ տարուն, տեղեկացրել ենք, որ 2010-ին Լոռու մարզում Բերքի տոնին մասնակցել է համայնքների կեսը միայն, գյուղացին էլ հիասթափվել է հողից եւ գյուղից: Մի շարք համայնքներ էլ կարտոֆիլ վաճառելու փոխարեն՝ գնեցին, Թումանյանի տարածաշրջանում խոզերի աֆրիկյան, իսկ Ստեփանավանի եւ Սպիտակի տարածաշրջանում հավերի ժանտախտը

ՀԵՐՈՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ՝ ՄՈՌԱՑՎԱԾ

Հախում գետի աջ ափին, Տավուշի մարզի Վարագավան գյուղի հին գյուղատեղում մի կիսավեր մատուռ կա, կողքին՝ 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմի հերոս, քահանա Գրիգոր Մանուչարյանի գերեզմանը: Հայտնի է, որ նա այդ պատերազմի ժամանակ առաջնորդում էր 500 քաջ հեծյալների, ովքեր իսկական մահապարտներ էին: Գրիգոր Մանուչարյանի ցուցաբերած քաջության համար ցարական կառավարությունը որոշ ժամանակ Բերդի տարածաշրջանն ազատել է հարկերից: Վարդագավանցի Գրիգոր

ԴՈՒՔ ԵՔ ԹԱՔՑՐԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան ավազակային հարձակման գործով ամբաստանյալ Արա Կարապետյանի պաշտպանական ճառի ունկնդրումը: Արա Կարապետյանը ներկայացրեց քրգործում առկա հակասությունները, թեքվելով մեղադրողին՝ ասաց. «Դուք եք թաքցրել հանցագործությունը»: Նա ասաց, որ մեղադրողն իր ճառում գեղարվեստական արտահայտություններ է օգտագործել, ուշադրություն չդարձնելով, որ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930