Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է անհայտ լուսանկարը

Լուսանկարիչ եւ Լեհաստանի Գդանսկ քաղաքում ցուցահանդեսի սեփականատեր Վլադիսլավ Ժուխովսկին մարտի 10-ին հայտարարել է, որ ձեռք է բերել լեգենդար լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի մինչ այժմ անհայտ լուսանկարը, որի վրա նշված է տարեթիվը՝ 1849թ., ինչը համընկնում է Շոպենի մահվան տարեթվի հետ։ Ելնելով լուսանկարի վրա եղած մակագրությունից՝ կարելի է դատել, որ լուսանկարի հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ Լյուի-Օգյուստ Բիսոնն է։

Արդյոք առո՞ղջ է ձեր սիրտը

Թեստ-ախտորոշում 1. Սեռը ա) արական-1 միավոր բ) իգական- 0 միավոր 2. Տարիքը ա) մինչեւ 45 տարեկան- 0 միավոր բ) 45 տարեկանից բարձր- 1 միավոր 3. Որքա՞ն եք քայլում օրվա ընթացքում ա) 5 կմ-ից քիչ- 1 միավոր բ) 5 կմ-ից ավելի- 0 միավոր 4. Որքա՞ն եք նստած լինում օրվա ընթացքում ա) 75%-ից ավելի-1 միավոր բ) 75%-ից

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՒՐԾՔԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

ԱՄՆ-ում եւ Եվրոպայում նկատվում է տղամարդկանց կրծքի մեծացման միտում. ցույց են տվել վերջերս կատարված ուսումնասիրությունները: Մեծ թվով տղամարդիկ են դիմում վիրաբույժների՝ կուրծքը փոքրացնելու համար: Մասնավորապես՝ ամերիկացի մեծ կուրծք ունեցող տղամարդկանց թիվն աճել է 5-6 տոկոսով։ Իսկ հիմնական պատճառը ստերոիդներ ընդունելն ու կտրուկ նիհարելու մեթոդներն են։ Բացի այդ, կրծքի մեծացման պատճառ կարող են դառնալ հակադեպրեսանտները եւ

ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է

Հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը վրդովվել է, որ իր լուսանկարը հայտնվել է «Cosmopolitan» ամսագրի թուրքական հրատարակության ապրիլյան համարի շապիկին: Ավելին, նույն լուսանկարը զարդարում է հեղինակավոր հանդեսի հայկական առաջին հրատարակման շապիկը: Նա հայտնել է, որ այդ թյուրիմացությունը տեղի է ունեցել, երբ ինքը մասնակցել է «Cosmo»-ի միջազգային ֆոտոսեսիային: Եվ հավելել է, որ չէր էլ կարող պատկերացնել, թե իր

Առանց գողական չափանիշների

Հայկական եթերը կարոտ է մանկական սերիալների  եւ հաղորդումների Այն, որ երեխաներն այսօր գիրք չեն կարդում՝ ցավալի փաստ է: Այն, որ երեխաները հիվանդագին կախվածություն ունեն համացանցից եւ հեռուստատեսությունից՝ նույնպես ցավալի փաստ է: Այսօր 6-17 տարեկան դեռահասները ոչ միայն անգիր են անում սերիալների միջոցով հրամցվող անճաշակ, այլանդակ անհեթեթությունները եւ «թեւավոր խոսքերը», այլեւ «համոզված» են, որ իրենց դիտածը

ԶԳՈՒՇԱՑԵՔ ՕՆԼԱՅՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Վերահսկեք երեխաների համացանցային հաճույքները Մարդը երազեց շփվել, հաղորդել սեփական մտքերը եւ ստեղծեց հեռախոսը: Այնուհետեւ երազեց տեղափոխվել ծովի մի ափից մյուսը՝ ստեղծեց ինքնաթիռը… Ապա առաջընթաց ապրելով, զարգանալով եւ չբավարարվելով եղածով՝ մարդը ստեղծեց համակարգիչը, համացանցը: Այսօր մեզանից շատերն իրենց առօրյան անգամ մեկ օր չեն պատկերացնում առանց համացանցի: Վերջինս սարդոստայնի նման օր օրի ընդլայնում է իր շառավիղները եւ

Միանձնյա առաջատարը «Ուլիսն» է

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանը հատեց հասարակածը՝ հաճելի անակնկալ մատուցելով հայկական ֆուտբոլում միօրինակություն տեսնող երկրպագուներին: Իհարկե, գունապնակում նոր ներկեր չեն հայտնվել, փոխարենը՝ նոր «լուսավորվածությունը» էապես փոխել է սովորական դարձած պատկերը. չորս տուրից հետո ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Երեւանի «Ուլիսը»: Սեւադա Արզումանյանի թիմն իր ակտիվում միայն մեկ

Էլեն Գրիգորյանի երեք արծաթե մեդալները

Երեկ ծանրամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Էլեն Գրիգորյանը գերազանց մրցելույթ ունեցավ՝ զիջելով միայն աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Թուրքիայի ներկայացուցիչ Այլին Դաշդելենին: 23-ամյա հայ մարզուհին մինչեւ 53 կգ քաշային կարգում նվաճեց միանգամից երեք արծաթե մեդալ՝ բարձրացնելով այսօրվա դրությամբ իր հնարավորությունների ներած առավելագույն կիլոգրամներ: Պոկում վարժությունն սկսելով 82

Երկու աղջիկ եւ տասնվեց տղա

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ապրիլի 14-18-ը Պրահայում կայանալիք Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնությունում մեր հանրապետությունը ներկայացված է լինելու 18 հոգով (երկու աղջիկ եւ տասնվեց տղա): Ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանի ղեկավարած պատվիրակության կազմում են նաեւ երկու մարզիչ եւ մեկ մրցավար:

Կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին հիմնականում Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Էջմիածնի ու հանրապետությունում մարզաձեւի կենտրոններ համարվող մի քանի մարզերի եւ քաղաքների 204 մարզիկներ: Ըստ քաշային կարգերի հաղթողի կոչում նվաճեցին Արթուր Սիմոնյանը՝ 42 կգ, Ալբերտ Վարդանյանը՝ 46, Գեւորգ Ղարիբյանը՝ 50, Կարեն Ասլանյանը՝ 54, Խաչիկ Կարապետյանը՝ 58, Արմեն Հակոբյանը՝ 63, Սարգիս Քոչարյանը՝

Հաջող մեկնարկ՝ ԱՄԷ-ում

Դուբայում մեկնարկած Շեյխ Ռաշիդ Բին Համդանի մրցանակների համար շախմատի 13-րդ միջազգային բաց մրցաշարում (165 մասնակից) երկու տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ցույց է տվել 26 հոգի: Նրանց մեջ են Հայաստանի ներկայացուցիչներ Զավեն Անդրիասյանը, Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանը: Հաջող են մեկնարկել նաեւ մեր մյուս շախմատիստները՝ Վլադիմիր Հակոբյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Գեւորգ

Միայն փոքր բրոնզե մեդալ

Կազանում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց 90-րդ եւ կանանց 24-րդ առաջնությունը: Առաջին օրը Հայաստանի հավաքականի կազմից մրցահարթակ մտավ Եվրոպայի նախորդ առաջնության փոխչեմպիոն, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Հայ ծանրորդը, որ հաղթողի հիմնական հավակնորդներից էր համարվում, այս անգամ երկամարտի 245 կգ արդյունքով տասներկու մասնակիցների մեջ զբաղեցրեց իններորդ տեղը: Սինգապուրի պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը երկու վարժություններում

ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ

«Արեգ» հրատարակչությունը, որը հիմնականում հրատարակում է երկլեզվյա բառարաններ, զրուցարաններ եւ հանրագիտարանային գրքեր, լույս ընծայեց իր հերթական՝ «Հայ-ռուսերեն, ռուսերեն-հայերեն» բառարանը (կազմողներ՝ Սամվել Գասպարյան, Մարիամ Կիրակոսյան): Բառարանն ամփոփում է գիտության եւ տեխնիկայի (հատկապես՝ համակարգչային), գրականության եւ արվեստի, քաղաքականության եւ դիվանագիտության, սպորտի եւ այլ բնագավառներում, ինչպես նաեւ հոգեւոր կյանքում հանդիպող բառերի բավականին հարուստ ընտրանի: Ինչո՞վ է առանձնանում սույն

«ԱՍՏԾՈ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ» «ԽԼՐՏՈՒՄ» ԵՆ ԵՐԵՎԱՆՈ՞ՒՄ

1996 թվականից Կիեւում հիմնադրվել է «Աստծո դեսպանություն» կամ «Աստծո դեսպաններ» աղանդը, որը ռուս ուղղափառ եկեղեցու կողմից ճանաչվել է տոտալիտար աղանդ: Հիմնադիրն էլ նիգերիական ծագմամբ Սանդեյ Ադելաջան է, ով ժամանակին բարձրագույն ժուռնալիստական կրթություն է ստացել Բելառուսի պետական համալսարանում: Աղանդը բազմաթիվ ներկայացուցչություններ ունի աշխարհի 35 երկրում: Ըստ որոշ տեղեկությունների, ուկրաինացի բազմաթիվ չինովնիկներ դրա հետեւորդներն են, ասում են՝

«Գագարինի թռիչքը միայն սկիզբն էր»

«Տիեզերական» միջոցառումները շարունակվում են Յու. Գագարինի թռիչքի 50-ամյակի առթիվ Հայաստանում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ, մրցույթներ ու գիտաժողովներ: Երեկ էլ ԳԱԱ-ում մեկնարկեց գիտական նստաշրջան, որի ընթացքում ակադեմիկոսները հանդես էին գալիս տիեզերական հետազոտությունների վրա հիմնված գիտական զեկուցումներով: Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի զեկուցումը նվիրված էր աստղագալակտիկական աստղագիտության ուսումնասիրությանը՝ ոչ օպտիկական տիրույթներում: «Գագարինի թռիչքը միայն

«ՈՐՈՇԵՑԻ ԲԱՎԱՐԱՐԵԼ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ»

Բուլղարիայում կարիերա անող երգչուհի Լուսինե Հովսեփյանը՝ իր եւ Հայաստանի մասին Լ. Հովսեփյանը՝ Մադամ Բաթերֆլայի կերպարում: Արեւմտյան օպերային թատրոններում ցանկացած նոր բեմադրություն իրականացնելիս ընդունված է ճանաչված երգիչ-խորհրդատուների հրավիրման գործընթացը, ինչը մեզանում կիրառվել է երկու անգամ: 2008թ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի բեմադրությունն իրականացնելու նպատակով հրավիրեց անվանի մանկավարժ Նատալյա Աֆեյանին, իսկ 2010-ին Ազգային

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐՈՒՄ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԵՑ

Միջազգային մամուլը հաղորդում է Կոտ դ՛ Իվուարում ամիսներ շարունակվող զինված դիմակայության հանգուցալուծման մասին: Կոտ դ’Իվուարի նորընտիր եւ միջազգայնորեն ճանաչված նախագահ Ալասսան Ուատտարան հեռուստատեսային ուղերձում երկրի բնակչությանը կոչ է արել ձեռնպահ մնալ բռնությունից: Ապրիլի 11-ի գիշերը Աբիջայի իր նստավայրում կալանավորվել է ամիսներ շարունակ իր պաշտոնը լքել չցանկացող նախկին նախագահ Լորան Գբագբոն: Որոշակի եւ ստույգ տեղեկություններ այն

ՄԻՆՍԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ ԿԱՆ

Ապրիլի լույս 12-ի գիշերը Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում տեղի ունեցած ահաբեկչության գործով մի քանի մարդ է ձերբակալվել: Այդ մասին, ըստ ԼՁԸՀ-ՁԸհհ-ի, լրագրողներին հայտարարել է օպերատիվ-քննչական խմբի ղեկավար, գլխավոր դատախազի տեղակալ Անդրեյ Շվեդը: Հիշեցնենք, որ ահաբեկչության արդյունքում զոհվել է 12 մարդ, Մինսկի հիվանդանոցներում է գտնվում 151 մարդ, որից 40-ը՝ ծանր վիճակում, 58-ի վիճակը գնահատվում է միջին

«ՖՈՒԿՈՒՍԻՄԱ 1»-Ի ՎԹԱՐԸ ՆՈՒՅՆԱՑՎԵԼ Է «ՉԵՌՆՈԲԻԼԻ» ԱԷԿ-Ի ՎԹԱՐԻ ՀԵՏ

Ճապոնիայի կառավարությունը բարձրացրել է երկրում տեղի ունեցած տարերային աղետի հետեւանքով վնասված «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանում առկա ռադիոակտիվ ճառագայթման վտանգի մակարդակը. այժմ վթարային ԱԷԿ-ում իրավիճակը՝ ըստ INES վտանգավորության սանդղակի, գնահատվում է 7 բալ, որն ամենաբարձրն է: Այդ մասին հաղորդում է panarmenian.net-ը: Մինչ այդ 7 բալ գնահատվել է միայն Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը: Հիշեցնենք, որ «Ֆուկուսիմա-1»-ում իրավիճակն ավելի վաղ

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հաղորդել է, որ Եվրոպական միությունը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Հեյգի խոսքով, լրացուցիչ պատժամիջոցները վերաբերում են իրանցի 32 պաշտոնյաների, որոնք մեղսակից են ընդդիմադիր ակտիվիստների եւ լրագրողների ձերբակալություններին եւ հետապնդումներին, մարդու իրավունքների խախտումներին: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Լյուքսեմբուրգում ընթանում էր ԵՄ երկրների արտաքին քաղաքական

ՌԴ պաշտպանության նախարարին մեկուսացրին շքերթից

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի հրամանատարությունը վերապահվել է բանակի Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովին: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ռուսաստանյան ռազմական գերատեսչության իր աղբյուրը: Այդ որոշման պատճառները, ըստ աղբյուրի, առայժմ հայտնի չեն: Երկրի գլխավոր հրապարակում շքերթների հրամանատարությունը, ավանդույթի համաձայն, իրականացնում է ՌԴ պաշտպանության նախարարը: Վերջին

ՖՐԱՆՍԻԱՆ ՈՒ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՆԱՏՕ-Ի ՋԱՆՔԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ

Հյուսիսատլանտյան դաշինքը Լիբիայում քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար բավարար ջանքեր չի գործադրում: Reuters-ի մատուցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենը՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ տապալվել է Աֆրիկյան միության կողմից հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկված ծրագիրը: Ժյուպենը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի թիրախ պետք է լինի Լիբիայի հյուսիսում գտնվող եւ ապստամբների կողմից վերահսկվող Միսուրատայի շուրջ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆԻ ԴԵԿԱՆԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Մարտին Գիլավյանը մարտի 28-ին ազատվել է աշխատանքից: Ըստ մեր տեղեկությունների, ապրիլի 14-ին կկայանա համալսարանի խորհրդի նիստը, որտեղ կքննարկվեն նաեւ նրա պաշտոնանկության պատճառները: Մանկավարժականի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ նա տարիներ շարունակ բուհի նախկին ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հետ միասին հրատարակելով «Պատմաբան-բանասեր» հանդեսը, դրա իրացումից ոչ մի լումա մուտք

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ՝ ՀԱՅ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ

Օրերս Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն «Ակադեմիական արմավենի» շքանշանով պարգեւատրեց երեք հայ դասախոսների՝ Անահիտ Գասպարյանին՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանից, Զավեն Հարությունյանին՝ Երեւանի պետական համալսարանից եւ Նաիրա Մանուկյանին՝ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից։ Ֆրանսերեն լեզվի եւ ֆրանկոֆոնիայի տարածմանը մատուցած իրենց նշանակալի ծառայության համար է Ֆրանսիայի կրթության նախարարը նրանց արժանացրել այդ պարգեւին։ «Ակադեմիական արմավենի» շքանշանը հիմադրվել է Նապոլեոն

Պատժելու փոխարեն պարգեւատրո՞ւմ են

ՀՀ-ում երեխաների կրթության իրավունքը՝ վտանգի տակ Հայաստանը 1993 թ. միացել է Երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիային, իսկ 1996 թվականին ընդունել է «Երեխաների իրավունքների մասին» օրենքը, որտեղ ամրագրված են կոնվենցիայի պահանջները: Մասնավորապես, Կոնվենցիայի 12-րդ կետով ամրագրված են հետեւյալ սկզբունքները՝ պաշտպանություն ցանկացած տեսակի բռնություններից, կրթության, առողջության իրավունքների պաշտպանություն, պաշտպանել նրանց մասնակցության իրավունքը՝ իրենց վերաբերվող հարցերի քննարկման ու օրենքների

ՀԻՄԱ ԷԼ ԴՊՐՈՑՆԵ՞ՐՆ ԵՆ ՎՃԱՐՈՎԻ ԴԱՐՁՆՈՒՄ

Կրթության ոլորտի պաշտոնյաները պնդում են, որ նման հայտարարությունները որոշ տնօրենների ինքնագործունեության արդյունք են: «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է ՀՀ քաղաքացիների՝ անվճար ընդհանուր միջնակարգ կրթություն ստանալու մասին նորմը: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի՝ «Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները» խորագիրը կրող 28-րդ հոդվածով էլ սահմանվում է. «Սովորողի ծնողն իրավունք ունի երեխայի ուսուցման համար

Կապանն անտեսված է բնապահպանական բյուջեում

Բնօգտագործման եւ բնապահպանական վճարների վերաբերյալ իրազեկվածությունը շատ ցածր է ոչ միայն Սյունիքի մարզում, այլեւ ողջ հանրապետությունում, վստահ է «Բնապահպան իրավաբանների եւ տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Էրիկ Գրիգորյանը: Բնօգտագործման եւ բնապահպանական վճարների հարթությունում իրենց իրավունքներից մարզային եւ համայնքային իշխանությունների տեղեկացվածությունը բարձրացնելու համար մարզերի «Օրհուս» կենտրոններում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են կազմակերպվում: Նման մի հանդիպում էլ Կապանի

ՆԱՄԱԿ՝ ԹՈՒՐՔ ԲԱՐԵԿԱՄԻՍ

Հանուն պատմական ճշմարտության 2015 թվականին կլրանա մարդկության պատմության ամենաամոթալի էջերից մեկի՝ XX դարի առաջին ցեղասպանության 100-րդ տարելիցը։ 1915թ. Օսմանյան Թուրքիան իր պատմական հայրենիքից տեղահանեց, ապա եւ գաղթի ճանապարհներին բնաջնջեց շուրջ 1,5 մլն հայ։ Հայոց ցեղասպանության փաստն արդեն ճանաչել ու դատապարտել է երկու տասնյակից ավելի պետություն, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Հունաստանը, Արգենտինան եւ այլն։ Եվրոպական

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՄԱՆԿԱՏԱՆԸ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի եւ Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ուսանողները որոշել են շրջել մարզերի մանկատներով ու ծերանոցներով: Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատանը նրանք արդեն եղել են, շփվել երեխաների հետ եւ նրանց նվիրել հոգեւոր գրքեր, գրենական պիտույքներ, հագուստ, սնունդ: Ծրագրի մասնակից Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյանը նկատեց, որ երեխաների համար կարեւորը հյուրերի առկայությունն է. «Մանկատան

Խոտալյուրի գործարան են ուզում

«Ձեռքի աշխատանքի փոխարեն՝ ուղեղին զոռ տալով շահույթ կստանանք» Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի 18 գյուղերում տարիներ շարունակ գյուղատնտեսության մեջ գերիշխող եւ զարգացած են եղել կարտոֆիլաբուծությունն ու հացահատիկային մշակաբույսերի մշակումը: Հատկապես վերջին տարիներին կարկտահարության եւ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով գյուղացին հողից օգուտ չտեսավ, տարեցտարի անմշակ ցանքատարածությունները ավելացան: 2010 թվականին Ստեփանավանի տարածաշրջանի 9000 հեկտար հողերի 60 տոկոսը մնաց

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930