Օրվա լրահոսը
ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎՐԱԵՐԹԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Ապրիլի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.45-ին անհայտ ավտոմեքենան Օրբելի Եղբայրների փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա Յանա եւ 13-ամյա Մերի Հ.-երին, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
ԳԱՆԳՈՒՂԵՂԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Փետրվարի 27-ին, ժամը 00.10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային փակ վնասվածքով, գանգուղեղային կոտրվածքով եւ գանգուղեղի սալջարդով իրենց մոտ բուժօգնության է դիմել 31-ամյա Միքայել Դանիելյանը: Նրա կինը մեկնած օպերատիվ խմբին հայտարարել էր, որ ամուսինը նշված վնասվածքներն ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ վայր ընկնելու հետեւանքով: Մարտի 3-ին, ժամը 17.15-ին Մ.
ԴԻԱԿԸ՝ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԵՏՔԵՐՈՎ
Մարտի 14-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Այգեձոր գյուղի 35-ամյա բնակիչ Աշոտ Երեմյանը մարտի 5-ի առավոտյան ավանակով ուղեւորվել է հայ-ադրբեջանական սահմանային գոտուց մոտ 700-800 մետր հեռավորության վրա գտնվող հանդամաս՝ անասնակեր տեղափոխելու, սակայն նա տուն չի վերադարձել, իսկ ավանակին զինվորականները հայտնաբերել են սահմանային գոտում: Երեկ ՀՀ ոստիկանության ՏՎ-ից տեղեկացրին, որ նախորդ օրը, ժամը 17.15-ին,
ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԻ ՏԵՍԱԽՑԻԿԸ ՕԳՆԵՑ
Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի սուպերմարկետներից մեկում գող են բռնել: Մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 45-ամյա Իսահակ Ք.-ին եւ 40-ամյա Նաիրա Ք.-ին: Պարզվել է, որ Նաիրա Ք.-ն ս/թ մարտի 23-ին սուպերմարկետից գողություն էր կատարել, ինչը նկատվել էր անվտանգության աշխատակիցների կողմից՝ սրահի տեսագրությունն ուսումնասիրելու ժամանակ: Գողոնը մասամբ առգրավված է:
ԾԱՆՐ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ապրիլի 11-ին ոստիկանության ծառայողները Վարդենիսի Ազգալդյան փողոցի մի բնակարանից բերման են ենթարկել 38-ամյա Գեղամ Ա.-ին. նա 2006 թ. փետրվարի 1-ից ՌԴ Կամչատկայի մարզի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ՝ 1 ԴԵՊՔ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 11-12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել են սպանության փորձի, ավազակային հարձակման եւ մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպքեր: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 8 դեպքից՝ 7-ը: Բացահայտվել են նաեւ խուլիգանության 1 եւ գողության 2 դեպքեր: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են մարմնական
Ի ՊԱՏԱՍԽԱՆ
«Առավոտ» թերթում ապրիլի 7-ին տպագրված «Ես զորացրված չեմ» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ հոդվածում տեղ գտած որոշ տեղեկություններ խեղաթյուրված են ու չեն համապատասխանում իրականությանը: Պահեստազորի փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանը զորացրվել է ՀՀ զինված ուժերից՝ ՀՀ պաշտպանության նախարարի 1995թ. սեպտեմբերի 14-ի հրամանով: Ալբերտ Հովհաննիսյանը զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակ է ստանում դիմելու պահից՝ 2009թ. դեկտեմբերի 25-ից: Դավիթ Կարապետյան
ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ ՉԻ՞ ԵՂԵԼ
Ես եղել եմ ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի 3-րդ լաբորատորիայում կրտսեր գիտաշխատող Կարեն Կարապետյանի աշխատանքային իրավունքների իրավախորհրդատու։ Դիմու մի այս ձեւի ընտրությունն ինձ հարկադրել է այն իրավիճակը, որ հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանին 09.09.2009թ. հղած Կ. Կարապետյանի դիմում-բողոքի ընթացքը մինչեւ օրս չի լուծվում, չնայած այն հանգամանքին, որ այն մի քանի անգամ անցել է ՀՀ
ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԵՆ ԳՐԵԼ
Ապրիլի 8-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ քաղաքացի Ռոման Սարգսյանի դատավարությունը: Ռ. Սարգսյանի փաստաբան Ռուբեն Բալաբանյանի փոխանցմամբ, այդ օրվա նիստում դատավոր Գագիկ Ավետիսյանը լսեց փաստաբանների ճառերը: Սակայն դրանք կիսատ մնացին, քանի որ նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 14-ը: Նշենք, որ Ռոմանի գործով ի հայտ են եկել նոր փաստեր, որոնք ուղղակիորեն ապացուցում
Կոյուղագիծն էին փոխում
«Առավոտի» ապրիլի 4-ի համարում տպագրված «Մինչեւ թացը չորից ջոկի» հրապարակման առնչությամբ Աշտարակի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ տարիներ շարունակ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 28ա շենքի բնակիչները խնդրել են փոխել իրենց կոյուղագիծը, որը կառուցված լինելով տասնամյակներ առաջ եւ ոչ առանց թերությունների, մշտապես առաջացրել է խցանումներ. «Իրարից բավականին հեռու կառուցված եւ սպասարկման համար անհարմար դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը ողողել
Ագրեսիվ շները բազմանում են
Երեւանի թափառող շներն ավելացել են եւ ագրեսիվացել։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Pro Paws» կենդանիների պաշտպանության կազմակերպության ղեկավար Նարե Արամյանը: Նրա խոսքերով՝ որպեսզի քաղաքը լինի շներից անվտանգ, քաղաքակիրթ երկրներում թափառող կենդանիների խնդիրը հետեւողականորեն լուծել են ոչ թե կենդանասերները, այլ՝ «կենդանա-չսերները»: Tert.am-ի փոխանցմամբ, Ն. Արամյանը կարծիք է հայտնել, որ ամենափակ կառույցը Հայաստանում շներին զանգվածաբար ոչնչացնող
ԿԻՆՆ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԴՐՍՈՒՄ ԵՆ ՄՆԱՑԵԼ
Արդեն 5 ամիս է, ինչ Սաթենիկ Ղանդիլյանն իր երեխաների հետ օթեւանում է բարեկամների ու հարեւանների տներում Տիկին Սաթենիկը վախենում է, որ մեր թերթին դիմելու համար ամուսինն իրենց վնաս կհասցնի: Սաթենիկ Ղանդիլյանի ամուսինը՝ Միսակ Ղանդիլյանը, անցյալ տարվա դեկտեմբերի 13-ից տիկին Սաթենիկին իրենց 2 հաշմանդամ երեխաների հետ դուրս է հանել բնակարանից, իսկ 2 անչափահասներին պահել իր մոտ:
ՀԱՅՑԸ ԿԼՍԵՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
«Ես հավատում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կկայացնի հօգուտ Նիկոլ Փաշինյանի»,- Բուդապեշտում «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ նախկին ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին: Նրան հիմք է տալիս այսպես մտածելու այն հանգամանքը, որ ՄԻ եվրոպական դատարանը որոշել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ազատազրկված խմբագրի հայցը լսել արագացված ընթացակարգով: Մամուլի հարցերով փորձագետը կարծում է,
Գնաճը դեռ մեծանալու է
Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների ապրիլյան զեկույցը (World Economic Outlook), որին անդրադարձել են հայաստանյան եւ ռուսաստանյան կայքերը։ Համաձայն զեկույցի՝ համաշխարհային տնտեսության աճը 2011թ. կկազմի 4,4%, իսկ 2012թ.՝ 4,5%։ Տնտեսական աճի տեմպերը, ըստ ԱՄՀ-ի, կնվազեն Ճապոնիայում՝ նախորդ տարվա 3,9%-ի համեմատ մինչեւ 1,4%։ Ռուսաստանում աճի տեմպերը կարագանան՝ 0,3- 4,8%, ԱՄՆ-ում կմնան նույնը՝ 2,8%,
Չինացիները մեզնից «Արարատ» են ուզում
Երեկ Երեւանում բացվել է հայ-չինական գործարար համաժողովը, որին մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Չինաստանի Կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ Լի Չանչունը: Տ. Սարգսյանն ասել է. «Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ, առանց բացառության, բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմամբ: Վերջին տարիների ակտիվ շփումները բացահայտել են համագործակցության մի շարք առաջնային ուղղություններ՝ հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, որտեղ, ինչպես գիտեք, զգալի ձեռքբերումներ
Զատկի ձուն Նոր տարվա լիմոնադ չի՞ դառնա
Մտավախությունը, որ տասը օրից, երբ Սուրբ Հարության տոնի առթիվ հայ կանայք առնվազն մի քանի տասնյակ ձու են գնելու՝ ներկելու նպատակով, հանրապետությունում ձվի դեֆիցիտ կգրանցվի, փորձել է ցրել «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի համասեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ով news.am-ին ասել է, որ դեֆիցիտը բացառելու համար Ուկրաինայից ձու է ներկրել: «Ներկրել ենք այն քանակությամբ, որ շուկայում ձվի պակասորդ
ԱՌԱՆՑ ՋՈ՞ՒՐ ԵՆՔ ՄՆԱԼՈՒ
Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման արդյունքում ջրից կարող է զրկվել ոչ միայն Հրազդանը, այլ նաեւ Երեւանը: Այդ մասին հայտարարություն է տարածել «Էկոլուր» տեղեկատվական հ/կ-ն։ Ըստ նրանց՝ խմելու ջրի աղբյուրները գտնվում են Հրազդանի երկաթահանքից 600-700 մ հեռավորության վրա: «Կամ մենք կզրկվենք խմելու ջրից, կամ այն աղտոտված կլինի տոքսիկ մետաղներով»,- այս առնչությամբ news.am լրատվական կայքի հետ զրույցում նման
ԳՅՈՒՄՐԻԻ ԿՐՊԱԿՆԵՐԻՑ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է «ԱՌԱՎՈՏԸ»
Ընթերցողների ահազանգելով, երեկ առավոտյան, ժամը 10.30-ի սահմաններում, այս քաղաքի բոլոր կրպակներից հավաքել են մեր օրաթերթի համարները: Ընթերցողներից մեկը, ով շրջագայել է կենտրոնական կրպակները, վաճառողներից պարզել է, որ այն կապված է նախորդ օրը տպագրված «Պատժում են Գյումրիի անվանի կանանց» վերնագրով նյութի հետ: Հիշեցնենք, որ այնտեղ անդրադարձել էինք գյումրեցի երկու հանրահայտ կանանց՝ իտալական պոլիկլինիկայի տնօրեն, անոթաբան Տաթեւիկ
«ԳԱԶԻ ԿԱՐԵՆԸ» ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ «ԴՐԱՅՎ» Է ԱՆՈՒՄ
Լրացավ քաղաքապետ Կարեն Կարապետյանի 100 օրը Երեկ հրավիրած ասուլիսում Երեւանի քաղաքապետը լրագրողներին ներկայացրեց, թե ինչ է արել այս 100 օրերի ընթացքում, ինչ է անելու «Վերնիսաժի» հետ, ինչ է դարձնելու Հաղթանակ զբոսայգին եւ այլն: Նախ, այս քաղաքապետի պաշտոնավարումը, հայտնի դեպքերի հետ կապված շատ աղմկոտ եղավ, ուստի լրագրողներն առաջին հերթին պարոն Կարապետյանից հետաքրքրվեցին, թե այն քաղաքական թիմը,
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները երեկ վերջապես դադարեցրին բոյկոտը եւ վերադարձան խորհրդարան եւ հանդես եկան հայտարարություններով: «Ժառանգության» վերադարձին արձագանքելով՝ Հանրապետական Կարեն Ավագյանն ասաց. «Այսօր մենք ականատես ենք լինում պառլամենտական ծոմի դադարեցման»: Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով այն մասին, որ «ԸՕ»-ում փոփոխությունները քննարկվեցին այն օրերին, երբ «Ժառանգությունը» բոյկոտել էր խորհրդարանական աշխատանքները, հայտարարեց, որ այդ փոփոխությունները չեն կարող լեգիտիմ լինել: Ի
Միակն էր, որ հիշեց
Խորհրդարանական հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց. «Այսօր ապրիլի 12-ն՝ է 2004-ին ժողովրդի նկատմամբ կատարված քոչարյանական հանցագործության օրը: Ընդհանրապես հայաստանյան նախագահական 5 ընտրություններից 3-ը ավարտվել են արյունահեղությամբ: 1996-ի բռնությունները եւ 2004-ի վայրագությունները ի վերջո 1996-ի եւ 2003-ի նախագահական ընտրությունների արդյունքն էին: 2008-ի մարտի 1-ի սպանդի տարբերությունը 1996-ի եւ 2004-ի դեպքերից այն էր, որ եթե
ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՀԱԿԱԴԱՐՁԵՑ ԵԽԽՎ ՀԱՅ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
Հատկապես կոպիտ էր պատասխանը Զարուհի Փոստանջյանի հարցին, որը խոսեց Ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության մասին: Երեկ ԵԽԽՎ-ում ելույթ ունենալով «Կրոնական հարթության վրա միջմշակութային երկխոսության» զեկույցի վերաբերյալ՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց. «Դեռ 2007-ի օգոստոս-սեպտեմբերին պետք է տեղի ունենար ԵԽԽՎ դիտորդական առաքելության այցը Նախիջեւան, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի շանտաԺի պատճառով այցը տապալվեց։ Ինչպես նաեւ
ՍԵՖԻԼՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
«Որպես ընդդիմադիր ամենամեծ բեւեռի առաջնորդի ելույթ՝ այն գնահատում եմ որպես խիստ պարտվողական»,- երեկ այսպես է մեկնաբանել «Սարդարապատ» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ապրիլի 8-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Իսկ ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանին եւ «Սարդարապատին» ուղղված հատվածին, նա ասել է. «Իմ վերջին՝ մարտի 30-ի ասուլիսի նախօրյակին Լեւոն Զուրաբյանը բարձրաձայնել էր, որ մինչեւ ապրիլի
ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ ԱՐՎԵՍՏԻ ՎՐԱ
ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի կարծիքը Ռուբեն Հախվերդյանի՝ նախօրեին հնչած քաղաքական գնահատականների մասին. «Ես շատ եմ սիրում Ռուբեն Հախվերդյան-բարդին եւ շատ մտերիմ եմ համարում իր երգարվեստը, նաեւ եղբայրական վերաբերմունք ունեմ հենց իր՝ Ռուբենի նկատմամբ։ Եվ այս դիրքերից է, որ ուզում եմ խնդրել նրան զերծ եւ հեռու մնալ քաղաքական գնահատականներից ու հրապարակային
ԻՆՉ ԷՐ ԱՍԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը վերահաստատել է «Ֆեյսբուքում» ավելի վաղ արած իր պնդումը, թե 2008-ի մարտի 1-ի առավոտյան Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատանն ասուլիսից հետո մոտեցել է նրան ու փոխանցել Ֆրանսիական դեսպանատան մոտ գտնվող Անահիտ Բախշյանից ստացած տեղեկությունը, որ «այնտեղ սկսվել է առճակատում, եւ ոստիկանները հարվածում են մարդկանց»: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն, ըստ նրա՝
«Կուշտ պահել իր համար անհրաժեշտ պահին»
Երեկ խորհրդարանը քննարկեց «Կենսաապահովման նվազագույն բյուջեի եւ կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին» ՀՀ օրինագիծը: Խորհրդարանը երեկ քննարկեց ՀՅԴ պատգամավորների ներկայացրած «Կենսաապահովման նվազագույն բյուջեի եւ կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին» ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այս օրինագիծն օրակարգ մտցնելուն դրական եզրակացություն չի տվել, սակայն օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքով ընձեռված
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ»
Կարծում է «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը – Ինչո՞ւ «Ազգային միաբանություն» կուսակցությունն ակտիվ քաղաքականություն չի վարում: Ազգին փրկելու ծրագիրն այլեւս կուսակցության օրակարգում չկա՞: – Ցավում եմ, որ անտարբեր եք մեր կուսակցության գործունեության նկատմամբ. եթե գոնե կայքին հետեւեիք, ապա կհամոզվեիք, որ ԱՄ-ն ՀՀ-ում եզակի կուսակցություն է, որն ամենաակտիվ մտավոր գործունեություն է ծավալել: 2007 թվականից մինչ
ՀԱԿ-Ը ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ ԷՐ
Իսկ ապրիլի 28-ը, իսկապես, ջրբաժանի օր է լինելու Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 8-ի հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական ճամբարներում, ամեն մեկը յուրովի էր գնահատելու: Բայց նաեւ ներկոնգրեսական շրջանակներում կան այլախոհներ եւ Տեր-Պետրոսյանի որեւէ ելույթին համերաշխորեն հավանություն տվող շրջանակներ, որոնք, ի տարբերություն առաջինների, ապավինում են Կոնգրեսի առաջնորդի
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՎԱՆԵՑ «ՍԱԴՐԻՉ»
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ ԵԽԽՎ-ում պատասխանելով Ադրբեջանի պատվիրակներ Գանիրա Փաշաեւայի եւ Ռաֆայել Հուսեյնովի հարցերին, որոնք, ինչպես միշտ, առնչվում էին «օկուպանտ Հայաստանին», «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի բռնազավթմանը» եւ այլն՝ ասաց, թե այդ հարցերը չեն քննարկվել Նախարարների կոմիտեում, եւ որպես դրա նախագահ՝ միայն պիտի ասեր, թե խնդրի կարգավորմամբ զբաղվում
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության


















































