Օրվա լրահոսը

Մանրամասներ՝ քրգործից

ՀՀ գլխավոր դատախազությունից «Առավոտին» երեկ տեղեկացրին, որ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը հարուցել է քրեական գործ՝ «Գորիս» ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանի կողմից 228 000 ՀՀ դրամին համարժեք $600 եւ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանի (նախորդ օրը սխալմամբ նշել էինք Գորիսի դատախազ) կողմից 190

Ամեն ինչ այդքան վատ չէ

Խոհեր Եռաբլուրի մասին «Առավոտի» մի հրապարակման շուրջ Ուզում ենք հավատալ, որ «Առավոտի» հարգարժան լրագրողին հայոց սրբավայրերից մեկը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնը առավել բարեկարգ, գեղեցիկ, խնամված տեսնելու ամենաազնիվ մղումներն ու անկեղծ մտահոգություններն են ստիպել գրիչ վերցնել ու գրել… «Եռաբլուր»՝ հարբեցողների կռվատեղի» վերտառությամբ թղթակցությունը։ Քավ լիցի, մենք բոլորովին էլ այն կարծիքին չենք, որ թերություններ ու բացթողումներ չկան զինվորական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԻՑ ՄԱՐԴ ՉՏԵՍԱՆՔ

Երեւի բոլորը խիստ զբաղված էին Այն, որ հայկական դիվանագիտությունը չի փայլում՝ դա նորություն չէ, բայց որ տարրական հարցերում Հայաստանը ներկայացնող չունենք՝ այն էլ մի այնպիսի երկրում, ինչպիսին է Միացյալ Նահանգները, սա, ինձ թվում է, պետք է որ մեր արտաքին գերատեսչությունը ղեկավարող անձանց անհանգստացնի: Հոկտեմբերի 18-23-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված Global Leadership Forum-ի շրջանակներում հավաքվել էին

Կրկին փորձիր

«Համայնքային անտառների հիմնում» ծրագրի՝ Տավուշի ոչ հաջող փորձից հետո ծրագիրը իրականացվում է Լոռիում: «Առավոտը» այս տարվա հուլիսի 24-ի եւ օգոստոսի 21-ի համարներում «Անտառների ճակատագիրը՝ մշուշոտ» եւ «Վարկը ծախսվել է, բայց արդյունք չկա» հրապարակումներով անդրադարձել է Տավուշի մարզի անտառները համայնքներին փոխանցելու նախաձեռնությանը: Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության տրամադրած վարկով անցած տարի իրականացված այս ծրագիրը հաջողություն չէր ունեցել՝

ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

Հոկտեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 2-ի մատույցներում, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի մոտ տեղի է ունեցել սպանություն: Սպանվածը 1983 թվականին ծնված, Աշտարակ քաղաքի բնակիչ Հարություն Բեկյանն է: Մարդասպանները երիտասարդին կյանքից զրկել են առանձնակի դաժանությամբ՝ հենց սպանվածի շենքի բակում: Փաստի առիթով ոստիկանության Աշտարակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի

Ոչ տեսել են, ոչ՝ լսել

Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդը ներում է, բայց դատարանում շարունակվում է քննարկվել եկեղեցապատկան հողատարածքների զավթման թեման: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին սկսվեց Գյումրիի քաղաքապետ -Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ «մենամարտը»: Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գաղտնի ստորագրահավաք կազմակերպեց հոգեւոր թեմի առաջնորդին գահընկեց անելու համար: Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ, քաղաքապետին մեղադրելով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող հողատարածքները զավթելու ու

«ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԸ»՝ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ

Գյումրիում սկսվել է աղմուկ հանած գործի դատավարությունը Տուժողի մայրը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա ապրիլի 15-ին Գյումրիի Անի թաղամասում, ոստիկանության քթի տակ՝ «Պրեստիժ» վաճառատան դեմ-դիմաց, օրը ցերեկով, չորս երիտասարդներ դաժան ծեծի էին ենթարկել 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին, ով դեպքից 11 օր անց մահացել էր: Տիգրանի մոր՝ Ջավահիր Թորոսյանի պատմելով, պատճառը եղել է այն, որ տղայի

Կկատարեն բարդ վիրահատություններ

ԱՄՆ-ից հրավիրված սրտաբաններն առաջին անգամ Հայաստանի  առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում կկատարեն սրտի բարդ վիրահատություններ: Վիրաբույժներ Հրայր Գարաբեդյանը, Պատրիկ Շիին եւ Քրիս Անդերսոնը մեր երկիր են ժամանել կենտրոնի տնօրեն, բժիշկ Սմբատ Ջամալյանի հրավերով: Այդ առիթով օրերս «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցում կազմակերպվել էր սեմինար՝ սրտի բնածին արատով կանանց առողջության ու մայրության, սրտի ռիթմի խանգարումները դեռահասների եւ երեխաների մոտ

ԽԱՆԴԻ, ՍԵՔՍԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Հոգեբան Արման Առաքելյանը գտնում է, որ դրանք ավելի շատ են քայքայում մեր երիտասարդների հոգեբանությունը, քան մութ ու ցուրտ տարիները: Վերջին շրջանում մեր երկրում հոգեբանին դիմելու առումով բավականին մեծ առաջընթաց կա. «Եթե առաջ մարդիկ խուսափում էին հոգեբանի մոտ գնալ, նույնիսկ չէին տարբերում հոգեբանին հոգեբույժից, կարծում էին, որ եթե հոգեբանի մոտ ես գնում՝ ուրեմն գիժ ես, հիմա

Հանձնաժողովը պատրաստ է հստակեցումների

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արձագանքել է 2009-ի հոկտեմբերի 20-ին մեր օրաթերթում հրապարակված «Փաստաթղթերով՝ նորմալ, իրականում՝ ստանդարտ» հոդվածին: Նշենք, որ հոդվածում նշել էինք, թե գազի խոշոր սպառողները մատակարարվող գազի որակի հարցում հայտնվել են անորոշ դրության մեջ: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանի պարզաբանմամբ. «Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի ստորին ջերմարարությունը՝ 7900 կկալ/ խմ, սահմանված է 20՛C:

Հարուստները պետք է հարկվեն ավելի շատ Հարուստ գերմանացիները երկրի կառավարությանը խնդրել են բարձրացնել իրենց հարկերը: Նրանք պնդում են վերականգնել, այսպես կոչված, հարստության հարկը: Նրանք դրանով ցանկանում են օգնել երկրին՝ դուրս գալու տնտեսական ճգնաժամից: Այս մասին տեղեկանում ենք «banker.am» կայքէջից: Աղբյուրի հավաստմամբ, ինտերնետում զետեղված հանրագիրն ստորագրել է 44 մարդ: Նրանցից մեկը՝ 66-ամյա թոշակառու, բժիշկ Դիտեր Քելմկյուխլը

Աղքատները մնում են, հարուստները՝ գնում

«Հայաստանից վերջին 20 տարվա ընթացքում 1 միլիոն մարդ է արտագաղթել՝ մեր բնակչության 1/3-ը: Միգրանտների 2/3-ը նախընտրել է Ռուսաստանի Դաշնությունը, մոտ 2%-ը՝ ԱՊՀ երկրները, 15%-ը՝ եվրոպական երկրները, իսկ 10 %-ը՝ ԱՄՆ-ն:  Հայաստանին ավելի բնորոշ է էմիգրացիան, այսինքն՝ հայերը սովորաբար տեղափոխվում են այլ պետություններ»,- երեկ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) այս տարվա «Մարդկային զարգացման զեկույցը» ներկայացնելիս՝ ասաց Միգրացիոն

Ամենաշատ հարկ վճարողները

Հանրապետության խոշոր հարկատուների առաջատարը «Ղ-Տելեկոմ» ընկերությունն է, որը պետբյուջե է վճարել մոտ 12 մլրդ 701 մլն դրամ հարկ: Այս մասին տեղեկանում ենք այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ամենաշատ հարկերը վճարած 1000 հարկատուների ցանկից, որը հրապարակվել է երեկ՝ Պետեկամուտների կոմիտեի կողմից: Վճարած հարկերի մեծությամբ 2-րդ տեղում է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ընկերությունը՝ մոտ 10 մլրդ 794 մլն

ԹՈՒՐՔԻԱՆ ԷԼ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հավաստմամբ, միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ժամանակ մեր երկիրը ֆինանսական խնդիրներ չի ունենա: Այս մասին նախարարը ասել է երեկ խորհրդարանում տեղի ունեցած «Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» օրինագծի քննարկման ժամանակ: Նախագծի արժեքը կկազմի $4-5 մլրդ: Ա. Մովսիսյանը նշել է նաեւ, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ նաեւ Թուրքիան,

«Կյանքը շարունակվում է»

Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում հնչած 4 հայտարարություններից 3-ը վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ պատգամավորներին հորդորեց հայտարարություններ չանել. «Հարգելի է պատճառը՝ այսօր բոլորս էլ բավականին մտածումների մեջ ենք, հիշողությունների մեջ ենք, հարգանքի տուրք մատուցելու մեջ ենք»: Սակայն 1999-ի հոկտեմբերի 27-ին զոհված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, դեմ արտահայտվեց առաջարկին. «Ճիշտ

ԵՐԵԿ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ն ԷՐ

«Բարու հաղթանակը չարի նկատմամբ». այսպես բնութագրեց ԱԺ այգում երեկ բացված արձանի ոգին խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Եռաբլուր հասա տաքսիով: Վարորդը զարմացավ, թե առավոտ այդքան վաղ ի՞նչ եմ կորցրել Եռաբլուրում: Երբ ասացի, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործության 10-ամյակն է, նախկին ազատամարտիկ վարորդը զարմացած ղեկը ձեռքից բաց թողեց. «Տասը տարի անցա՞վ»: Փաստորեն՝ անցավ։ Վաղ առավոտից Եռաբլուրում կարգ ու

ՀԴԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ

«Մենք դեմ ենք արձանագրությունները ներկայացված բովանդակությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացմանը»,- ասված է Հայաստանի դեմոկրատական կուսակցության երեկ տարածած հայտարարության մեջ: Քանի որ խորհրդարանականների ներկայիս տրամադրությունները փաստում են, որ մեր խորհրդարանում արձանագրություններն այնուհանդերձ վավերացվելու են՝ նպատակ ունենալով մասամբ ապահովագրելու մեզ սխալ քաղաքականության հեռանկարից, ՀԴԿ-ն ԱԺ-ից պահանջում է. «Հատուկ Մեմորանդում (Հուշագիր) ընդունել, որի մեջ թվարկել պատմականորեն չլուծված

Սահմանը կբացվի, վավերացումը կձգձգվի

Երեկ կանխատեսեց ՌԱՀՀԿ կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նոր է վերադարձել Թուրքիայից եւ երեկ «Հայ-թուրքական հարաբերությունների բնականոնեցման հեռանկար. վերջին նորություններ Թուրքիայից» թեմայով զեկույց կարդաց, որում «շատ իրական» համարեց հայ-թուրքական սահմանի բացումը: Իր այս տեսակետը Ռիչարդ Կիրակոսյանը հիմնավորեց նրանով, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն վերջերս իր

ԹԻՎ 10-Ի ՏԻՏԱՆՆԵՐԸ

Կենտրոն համայնքն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում 2010 թվականի հունվարի 10-ին մեծամասնական ընտրակարգով կայանալիք լրացուցիչ ընտրությունների համար երեկ սկսվեցին առաջադրումները: Այդ փուլը կավարտվի նոյեմբերի 1-ին: Երեկ արդեն առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը եւ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Հմայակ Հովհաննիսյանն «Առավոտի» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել շրջանառվող խոսակցությունները, որ ինքն ինչ-որ

ՏԱՍԸ ՏԱՐԻ ԱՆՑԱՎ

Իսկ կասկածները մնացին «Հանցավոր այս ռեժիմը ձեւավորվել է ոչ միանգամից: Նրա սկզբնավորումն ուղղակիորեն կապված է 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ: Նման համակարգի գոյությունն անհնար էր Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի քաղաքական դաշինքի առկայության պայմաններում, քանի որ խորհրդարանի մեծամասնությունը եւ կառավարությունը գտնվում էին նրանց լիակատար հսկողության տակ: Իսկ սա մի այնպիսի լուրջ հակակշիռ էր, որը ոչ

ԾԱՂԿԵՊՍԱԿՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԴԵՐԸ ԽԱՂԱՑԻՆ

Երեկ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության 10-րդ տարելիցն էր, ու առավոտից ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներն այցելեցին ե՛ւ Կոմիտասի անվան Պանթեոն, ե՛ւ Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու «27»-ի սպանդի զոհ դարձած ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի եւ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: Ավելի ուշ, արդեն Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների՝ Եռաբլուր այցելելու ժամանակ «Առավոտի» ֆոտոխցիկն արձանագրեց աղբամանների կողքին

ԱՆՁԻ ՍԵՌԱԿԱՆ ՀԱԿՈՒՄԸ

Սեռական բնազդի եւ սեռական պահանջմունքների, այսինքն՝ բնածին, գենետիկորեն պայմանավորված մեխանիզմների դրսեւորումը սեռական հակում է (լիբիդո): Այն յուրահատուկ զգացողություն է, որը մղում է անձին սեռական մերձեցման: Սեռական հակումը, ի տարբերություն կենսական կարեւոր պահանջմունքների, ի հայտ չի գալիս ծնվելուց անմիջապես հետո, այլ ձեւավորվում է սեռահասունացման ընթացքում եւ անհետանում սեռական ֆունկցիաների մարման հետ մեկտեղ: Մարդու սեռական հակման բավարարման

Կենդանասեր մարդուց՝ մարդասեր կենդանիներ

Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ: Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության միջազգային օրն էր: Եվրոպական երկրներում հոկտեմբեր ամսին կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ միջազգային եւ ազգային մակարդակներում. առավել առաջադեմ պետություններում՝ ուղղված կենդանիների բարեկեցության մակարդակի բարձրացմանը, իսկ պակաս զարգացածներում՝ ուղղված կենդանիների մասին օրենսդրության բարելավմանը, փողոցային կենդանիների գլխաքանակի վերահսկմանը եւ այլն: Վերջին տարիներին

ԱՌԱՆՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՈՎ

«Արեւորդին» արդեն մեկնարկել է «Երես չդարձնենք բնությունից, որ բնությունն էլ մեզնից երես չդարձնի», «Մենք ընտրում ենք ֆոտոխցիկը՝ հրացանի փոխարեն», «Բնության պահպանությունը՝ տնտեսության զարգացման գրավական»… Բնապահպանական այս կոչերով ու կարգախոսներով, երաժշտական ու կրկեսային խմբերի ուղեկցությամբ կիրակի օրը՝ հոկտեմբերի 25-ին, շուրջ 500 երեխաներ եւ պատանիներ թափոններից պատրաստված կենդանակերպ զգեստներով դիմակահանդես-երթով բացեցին «Արեւորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնը: Կենդանիների

Երեք միջոցառում, երեքն էլ՝ առաջին անգամ

Վերջերս Լոռվա մարզում անցկացված կառավարության արտագնա նիստում ընդունվեց «Հյուսիսային դարպաս» ծրագիրը՝ որպես Հայաստանում զբոսաշրջության զարգացման ծրագիր: Դրանում զբոսաշրջային կենտրոններ ընդգրկվեցին մարզի վեց համայնքներ, որոնցից յուրաքանչյուրում իրականացվելու են սոցիալ-տնտեսական, մշակութային, մարզական եւ այլ համալիր ծրագրեր՝ սկսած սովորական զբոսաշրջությունից, մինչեւ էկո, մարզական, էքստրեմալ տուրիզմը, պատմամշակութային եզակի հուշարձանների գործունեության ակտիվացումը, դրանք աշխարհին ճանաչելի եւ հասու դարձնելը: Ծրագրի իրականացման

Ջախջախիչ պարտություններ կրեցին

Ֆուտբոլի Հայաստանի կանանց եւ աղջիկների հավաքականները խիստ անհաջող են հանդես գալիս միջազգային մեկնարկներում: Օրինակ, մեծահասակները հոկտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում անցկացված աշխարհի գավաթի 2011 թվականի ընտրական մրցաշարի շրջանակներում հյուրընկալեցին Իտալիայի թիմին եւ ութ անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանի գլխավորած թիմը հոկտեմբերի 2-ին հանդիպելու է Սլովենիայի ազգային հավաքականի հետ: Սերբիայում

ՄԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ ԵՆ

Սերբիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը: Երեկ կայացած 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուժերը չափելու էր Ֆրանսիայի թիմի հետ, իսկ մեր աղջիկների մրցակիցը լինելու էր Ադրբեջանը: Սովորաբար նման մակարդակի մրցումներում ավելի հաջող են հանդես գալիս մեր օլիմպիական չեմպիոն տղաները, բայց այս անգամ ուրախալի է, որ Եվրոպայի առաջնության, համենայնդեպս՝ առաջին հատվածը վերելքով

«ՆՌԱՆ ՀԱՏԻԿԸ»՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ

Մեկնարկել է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը: Հոկտեմբերի 24-ից մինչեւ նոյեմբերի 1-ը մայրաքաղաքում կթեւածի թումանյանական շունչը: Թումանյանի 140-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում ներկայացումները հիմնականում գրողի ստեղծագործությունների բեմադրություններն են լինելու: «Առավոտի» հետ զրույցում փառատոնի կազմկոմիտեի նախագահ Հասմիկ Կարապետյանն ասաց, որ ընտրվել են լավագույն մանկապատանեկան թատերախմբերը. այս տարի հանդիսատեսին արդեն ծանոթ 24 թատերախմբերից բացի, առաջին անգամ կներկայանա

«ՎԻԵՆՆԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ»

Երեւանում այսօրվանից մեկնարկում է Հայ-ավստրիական երաժշտական առաջին փառատոնը՝ «Վիեննան ողջունում է հայերին» կարգախոսով: Երեկ լրագրողների հետ հանդիպեցին փառատոնի գեղարվեստական ղեկավարներ Աննա Մարիա Փամմերը, Ժան Սարգսյանը եւ Գոթլիբ Վալլիշը: Ժ. Սարգսյանը պատմեց, թե ինչպես է հասունացել Փամմերին եւ Վալլիշին Հայաստանի փառատոնին հրավիրելը. «Վերջերս Բեռլինում ներկա էի մենահամերգի: Նրանք ներկայացրին մի ծրագիր, որի մեծ մասը գերմանական երգեր

ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒ ՕՐԵՐԸ

«XXI-ի հեռանկարներ» 10-րդ երաժշտական միջազգային փառատոնը հոկտեմբերի 26-29-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում է «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» 2-րդ համերգաշարը, որոնց ընթացքում կհնչեն ծագումով հայ աշխարհահռչակ լեհ կոմպոզիտորի շուրջ երկու տասնյակից ավելի ստեղծագործություններ: Հանդես կգա «Շանհայ» քառյակը, որը կկատարի 2008թ. հայկական թեմաներով գրված նրա նոր կվարտետը: Համերգաշարին իրենց մասնակցությունն են բերել անվանի երաժիշտներ Յուլիան Ռախլինը (ջութակ),

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031