Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱԶԳԻ ԾԵՐԱՑՈՒՄ

Որովհետեւ պահպանելով մեր ինքնությունն ու հայեցիությունը՝ չենք խառնվում այլազգիներին Վերջին շրջանում կենսաբաններն ու պատմաբանները հաճախ են ահազանգում, որ երկրագնդի վրա ապրող հին ազգերին, այդ թվում եւ հայերին, սպառնում է ծերացումը եւ, ինչպես աֆրիկյան, այնպես էլ շատ այլ ժողովուրդների նման՝ ոչնչացումը: Թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց մարդաբան-ժառանգաբան, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մարդաբանության բաժնի վարիչ, ԵՊՀ

Ամենահավանական թեկնածուն «Միկա՞ն» է

2010 թվականի հունվարի կեսերին Մոսկվայում կայանալու է ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի հերթական խաղարկությունը: Որոշ լրատվամիջոցներ արդեն տեղեկացնում են, որ այդ մրցաշարում Հայաստանը ներկայացնելու է Աշտարակի «Միկան»: Սակայն Հայաստանի առաջնությունը դեռ շարունակվում է, եւ հայտնի չէ, թե ով է նվաճելու չեմպիոնի կոչումը եւ ովքեր են դառնալու մրցանակակիրներ: Այնպես որ, հունվարին մեր հանրապետությունից ո՞ր

Լիլիթի հերթական ոչ-ոքին

Նանկինում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի 9-րդ տուրում գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով միավորը բաժանեց Չինաստանի ներկայացուցիչ Ցզյույ Վանցզյունի հետ եւ 5,0 միավորով շարունակում է դիրքերը պահպանել մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում: Մեկօրյա ընդմիջումից հետո Նանա Ձագնիձեն (Վրաստան) ետ վերադարձրեց առաջատարի դիրքը, որն այս անգամ բաժանում է նույնպես 6,5 միավոր վաստակած Սյույ Յույհուայի հետ:

Մեր տղաները՝ առաջատարների սարսափ

Մակեդոնիայի Օրհիդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց ակումբային 25-րդ առաջնությունում Երեւանի «Միկան» մեկը մյուսի հետեւից պարտության է մատնում առաջատարներին: Չորրորդ տուրում մեր տղաները 3,5:2,5 հաշվով առավելության հասան շատ ուժեղ կազմ ունեցող «Բադեն-Բադենի» նկատմամբ: Առանձին խաղատախտակների առջեւ գրանցվեցին այսպիսի արդյունքներ: Սերգեյ Մովսիսյան-Լեւոն Արոնյան՝ 1/2 Էտյեն Բակրո-Վլադիմիր Հակոբյան՝ 0:1 Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս-Գաբրիել Սարգսյան՝ 1/2 Արկադի Նայդիչ-Արման Փաշիկյան՝

Պայմանների բարելավումով պահանջներն էլ մեծանում են

Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Սկանդինավյան երկրներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ, նորվեգաբնակ Ջիմի Վարթիվարյանին, նրա հետ Երեւան ժամանած Օսլոյի քաղաքապետարանի պաշտոնյա Տրոն Նիգոլդին եւ ֆրանսահայ Սարգիս Շիշմանյանին: Պարոն Վարթիվարյանը ՀԱՕԿ-ի նախագահին տեղեկացրեց, որ ամեն տարի հայրենիք գալիս իր հետ բերում է մի նորվեգացու, որպեսզի տեսնեն Հայաստանը, ծանոթանան հայերի, Հայաստանում սպորտի զարգացման ուղղությամբ կատարվող

ՄԵՐ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ Է

Մեկ տարի առաջ, երբ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում տոնում էին Ուսուցչի օրը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այս կրթօջախը հարուստ պատմություն ունի, եւ առաջարկեց տեղում ստեղծել Մարզական փառքի թանգարան: Երեկ քոլեջում կրկին մեծարեցին մարզիչներին ու մանկավարժներին եւ կատարեցին թանգարանի հիմնարկեքը: Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց ամբողջ աշխատակազմին՝ ընդգծելով, որ նրանք անգնահատելի աշխատանք են կատարում:

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՔԱՐ՝ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ

Նախկին Աստաֆյան, այժմ Աբովյան փողոցի 1/1 հասցեում 1921 թվականի գարնանը շուրջ մեկ ամիս ապրել է Հովհաննես Թումանյանը: Երեկ բանաստեղծի թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ շենքի պատին փակցվեց քանդակագործ Սամվել Ղազարյանի հեղինակած մարմարյա հուշաքարը: Թումանյանը Երեւանում եղել է 5 անգամ՝ կարճ ժամանակով: 1921 թվականի մարտյան հակասովետական խռովության օրերին, Երեւան ժամանելուն պես, Թումանյանին տանում են դաշնակցության «Հայաստանի փրկության կոմիտե».

ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ԵՐԵՎԱՆ

Երեւանում շարունակվում են դասական երաժշտության փառատոները, որոնց ընթացքում կրկին հնարավորություն կունենանք հանդիպել ոչ միայն հայաստանցի, այլեւ արտերկրի ճանաչված երաժիշտների: Երեւանյան երրորդ միջազգայինին իրենց մասնակցությունը կբերեն դիրիժոր Լավարդ Սկու-Լարսենը (Ավստրիա), դաշնակահարներ Պոլինա Լեշչենկոն (Բելգիա), Էշլի Վոսը (Մեծ Բրիտանիա), ջութակահարներ Փրիյա Միթչելը (Մեծ Բրիտանիա), Դայշին Կաշիմոտոն (Ճապոնիա), Սվյատոսլավ Մորոզը (Ռուսաստան), թավջութակահար Նատալյա Գուտմանը (Ռուսաստան) եւ այլք: Փառատոնի

Լեգենդար «Uriah heep»-ը կժամանի Հայաստան

Հասույթն էլ կուղղվի երկրաշարժից տուժած բնակֆոնդի վերականգնմանը Համաշխարհային ռոք լեգենդ, բրիտանական «Uriah heep» խումբը կայցելի Հայաստան. «Շանթ» հեռուստաընկերության 15-րդ հոբելյանի կապակցությամբ, նույն հեռուստաընկերության, «Վիբրոգրաֆուս» ընկերության, «Արզնի» հանքային ջրերի գործարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կկայանա ռոք խմբի մենահամերգը: Երեկ այս մասին «Մետրոպոլ» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց համերգի կազմակերպիչ, «Վիբրոգրաֆուս»

«ՃԱՅԸ»՝ ՂԱԶԱՆՉՅԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Պրեմիերա, որ անցավ լեփլեցուն դահլիճում Հոկտեմբերի 7-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ «Ես ճայ եմ» մեկ գործողությամբ ներկայացման առաջնախաղը՝ նվիրված Ա. Չեխովի ծննդյան 150- ամյակին: Բեմադրությունը եւ երաժշտական ձեւավորումը Հակոբ Ղազանչյանինն է, բեմադրող նկարիչը՝ Անտոն Քեշիշյանը: Ներկայացմանը մասնակցում էին Արմեն Ջիգարխանյանի դրամատիկական թատրոնի դերասանները՝ ՌԴ վաստակավոր արտիստուհի Օլգա Կուզինան (Արկադինա) եւ Յուրի Անպիլոգովը (Տրիգորին): Հայ-ռուսական

ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԿՓՐԿԵՆ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԸ

Ուկրաինայի ինքնահռչակ թագավոր Օրեստ Առաջինը որոշել է այլմոլորակայիններ հրավիրել՝ երկրում ճգնաժամի դեմ պայքարելու համար, եւ այդ նպատակով նրանց հետ արդեն շփում է հաստատել: «Reuters»-ի փոխանցմամբ, իրեն միապետ հայտարարած Օրեստ Կարելին-Ռոմանիշինը այցելել է Զապորոժիե, որը, ուֆոլոգների ասելով, չհայտնաբերված թռչող օբյեկտների անոմալ գոտի է: Աղբյուրի մատուցմամբ, տեղի ուֆոլոգիական գերատեսչության ղեկավար Վլադիսլավ Կանյուկը թագավորին օգնել է շփվել այլմոլորակայինների

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՎԱՐԿ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Հոկտեմբերի 13-ին Չինաստանում տեղի է ունենալու ռուս-չինական տնտեսական ֆորում, որի շրջանակներում նախատեսված է նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի այցը՝ Չինաստան: Այցի ընթացքում Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են ավելի քան 5,5 մլրդ դոլար արժողությամբ նախագծերի շուրջ համաձայնագրեր ստորագրել: «Reuters»-ի փոխանցմամբ, երեկ այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը: Նախատեսվում է, որ կողմերը կստորագրեն էներգետիկայի, ֆինանսների,

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԷԼ Է ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ԿԱՆԱՆՑ ԱՐԳԵԼՎԵԼՈՒ ԳԼԽԱՇՈՐ ԿՐԵԼ

Իտալիան միացել է եվրոպական այն երկրների ցանկին, որոնք պատերազմ են հայտարարել փարաջային: Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնիի գլխավորած «Հյուսիսային Լիգա» կուսակցության անդամ պատգամավորները, որոնք հանդես են գալիս միգրացիոն օրենքների խստացման օգտին, խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել մի օրինագիծ, որով արգելվում է մուսուլման կանանց դեմքն ամբողջովին ծածկող գլխաշոր կրելը: Օրենսդիրների կարծիքով, հագուստի այդ բաղադրիչը կարող է օգտագործվել ահաբեկիչների կամ

ՆԱՎԹԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՍՊԱՌՎՈՒՄ ԵՆ

Էներգետիկ հետազոտությունների բրիտանական խորհրդի տվյալներով, «էժան նավթի» դարը մոտենում է իր ավարտին: Խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն, ներկայումս աշխարհում գոյություն ունեցող 10 խոշորագույն նավթահանքերը սպառվում են: «BBC»-ի փոխանցմամբ, զեկույցի հեղինակները կանխատեսել են, որ մինչեւ 2020 թվականը նավթի արդյունահանումն աշխարհում կհասնի իր գագաթնակետին եւ կսկսի անկում ապրել: Հետազոտողները վստահ են նաեւ, որ բոլոր հանքավայրերը, որտեղ նավթի արդյունահանումը

Քիշնեւում տեղի կունենա ԱՊՀ-ի թաղման արարողությունը

Ուրբաթ օրը Քիշնեւում տեղի ունենալիք ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովը փորձագետներն արդեն որակել են որպես՝ «Համագործակցության թաղման» արարողություն: Բանն այն է, որ ինչպես փոխանցում է «Независимая газета»-ն, միջոցառմանը մասնակցելուց հրաժարվել են Կենտրոնական Ասիայի միանգամից չորս երկրների նախագահներ: Ռուսական պարբերականի գնահատմամբ, դրանից ակնհայտ է դառնում, որ Մոսկվայի ազդեցությունը այս տարածաշրջանում ընկնում է եւ ԱՊՀ երկրներն արդեն

«Ազատության» հեռարձակումը Աբխազիայում պրոբլեմատիկ է

Պաշտոնական Սուխումիին առայժմ հայտնի չեն Աբխազիայի տարածքում «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակման մտադրությունները: «Ռադիոկայանի խմբագրության ղեկավարներից ոչ ոք չի դիմել Աբխազիայում խնդրո առարկայով զբաղվող համապատասխան գերատեսչություններին»,- հայտարարել է Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, տեղեկատվության եւ ԶԼՄ-ների կառավարման ղեկավար Քրիստիան Բժանիան: «Միակ բանը, որ միանգամայն հաստատ կարելի է ասել այս պահին, դա այն է, որ ռադիոկայանի «պիրատային» հեռարձակման

Բեռլուսկոնին զրկվեց անձեռնմխելիությունից

«Reuters»-ի փոխանցմամբ, Իտալիայի սահմանադրական դատարանը որոշում է ընդունել երկրի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին զրկել քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից: Դատարանի որոշման մեջ ասված է, որ պետական պաշտոնյաների համար անձեռնմխելիություն սահմանող օրենքը հակասում է երկրի Սահմանադրությանը, քանի որ խախտում է օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքը: Բացի այդ, դատարանը շեշտել է, որ, այսպես կոչված, «Ալֆանոյի օրենքը» ընդունվել է

«ԱՍ»-Ի ԴԱՍԸ

Այսօր ԵՊՀ-ում կկայանա «Այբ» կրթական հիմնադրամի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համատեղ ծրագրի՝ «MIT OpenCourseWare հայելային կայքէջի» շնորհանդեսը: Հայելային կայքէջի շնորհիվ աշխարհում ամենահեղինակավոր բուհերից մեկի՝ MIT-ի բոլոր ուսումնական նյութերը, ներառյալ դասախոսությունների տեսագրություններ ու ձայնագրություններ, հրապարակումներ, հոդվածներ եւ այլն, հասանելի են դարձել Հայաստանի համալսարանների եւ ինստիտուտների ուսանողների ու դասախոսների, ինչպես նաեւ դպրոցների բարձր դասարանցիների համար՝ առանց ինտերնետ

Դիպլոմի արժանի՞ էր, թե՝ ոչ

«Առավոտը» շարունակում է անդրադառնալ «Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի 2005-ի շրջանավարտ Անահիտ Մանասյանի հայցին՝ ընդդեմ հիմնադրամի՝ իրեն ֆրանսիական նմուշի դիպլոմ չտրամադրելու կապակցությամբ: Ինչպես «Առավոտի» նախորդ հրապարակման (03.10.2009թ.) մեջ էինք տեղեկացրել, գործը քննվում է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Արմեն Դանիելյան): Երեկ կրկին կայացավ դատական նիստ, որին ներկա էր հայցվոր կողմը՝

ՍՏԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԱՆՑՅԱԼ

Երիտասարդ թուրքագետների ակումբում աշխարհագետ Ռուբեն Գալչյանի դասախոսությունը բացահայտեց մեր հարեւանների իրական դեմքը: «Հորինված պատմություն. Ադրբեջան եւ Հայաստան. կեղծիք եւ իրականություն»՝ այս թեմայով հոկտեմբերի 7-ին ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում դասախոսություն կարդաց Լոնդոնից ժամանած աշխարհագետ, ԳԱԱ պատվավոր դոկտոր, չորս գրքերի հեղինակ Ռուբեն Գալչյանը: Նախաձեռնությունն այս տարվա սեպտեմբերին հիմնադրված Երիտասարդ թուրքագետների ակումբինն էր: Պարոն Գալչյանը մոտ մեկ ժամ տեւած

«Չխնայել ջանքերը ազգային միասնականության ամրապնդման համար»

Կոչ է անում «Քաղաքական սերնդափոխության ակումբը» Երեկ «Քաղաքական սերնդափոխության ակումբը» (ՔՍԱ) հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է, որ ՀՀ-Թուրքիա երկու նախաստորագրված արձանագրությունների համազգային քննարկումների ընթացքում «մոտեցումների, գնահատականների, դիրքորոշումների էական տարբերություններ են արձանագրվել»: Արդյունքում, Ակումբը գրում է. «Մտահոգված լինելով լարվածության զգալի աճից, գտնելով, որ ազգային միասնականության պահպանման խնդիրն ամենակարեւորն է, ընդգծելով, որ փոխըմբռնման, հանդուրժողականության,

«ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՆՎԵՐ ԿԼԻՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության ոչ այնքան հարթ ընթացքը, որի վերաբերյալ տարբեր ուժեր շտապեցին տարբեր եզրակացություններ անել, իրականում ոչ միայն սպասելի էր, այլեւ, ամենայն հավանականությամբ, լիովին հաշվարկված: Սերժ Սարգսյանն այդ այցելությամբ միանգամից մի քանի խնդիր լուծեց, որոնցից, թերեւս, ամենակարեւորն այն էր, որ Սփյուռքի մեր հայրենակիցների զանգվածային բողոքի ու հակազդեցության շնորհիվ ՀՀ նախագահն առաջիկա վճռորոշ

ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Մինչ Հայաստանում բուռն քննարկումներ են ընթանում նախաստորագրված Արձանագրությունների ու հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, եւ անգամ մտահոգություններ հայտնվում, թե Թուրքիան կարող է պահանջել՝ փակել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, քանի որ նախաստորագրված Արձանագրությունների կետերից մեկը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների տրամաբանությանը հակասող գործողություններից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լուսանկարների հավաքածուն համալրվում է Սողոմոն Թեհլերյանի չորս բացառիկ ընտանեկան լուսանկարներով: Դրանք սիրահոժար թանգարանին

ԱՐՏԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ

Իջեւան քաղաքի ավագանու վերջին նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր «Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» եւ «Հայոց լեզվի բարբառային բառարան» գրքերի հրատարակմանը՝ համայնքի բյուջեից ֆինանսական օգնություն հատկացնելուն: Իջեւանի քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանը նիստում նշեց, որ աջակցության խնդրանքով դիմել են ակադեմիկոս Հայկ Ղազարյանը եւ Արտեմ Սարգսյանը: Հեղինակները ակնկալում են ստանալ 80 հազար դրամ: Ավագանու անդամներից Սուրեն

Հոգեւոր կենտրոնի ծնունդը

«Առավոտը» տեղեկացրել է, որ հոկտեմբերի 7-9-ը Էջմիածինը նշում է իր հիմնադրման 2964-ամյակը՝ մոտ երկու տասնյակ միջոցառումներով. ցուցահանդեսներ, համերգներ, հանդիսավոր նիստեր, շքերթներ, հրավառություն: Տոնակատարություններից ամենաուշագրավները երեկ էին: Ոչ խորհրդային տարիներին, ոչ վերջին 20 տարում քաղաքի տոնը այսպես չի նշվել: Տոնի առթիվ եւ «երկարամյա բեղմնավոր գործունեության, մարդկային եւ մասնագիտական բարձր արժեքների շնորհիվ Էջմիածնում անառարկելի հեղինակություն վայելելու, անձնական

ԴԻԱԿ՝ ՏԱՆԸ

Երեւանի Լենինգրադյան 18/22 հասցեի տարեց բնակչի հետ կապված ահազանգ էր հնչել այն մասին, որ նա չի արձագանքում դռան զանգերին: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի մուտքի դուռը, որտեղ հայտնաբերվել է 70-ամյա Ռիմա Մեհրաբյանի դին:

ՃՈՊԱՆՆԵՐԸ ՊՈԿՎԵԼ ԵՆ

Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի դպրոցի կաթսայատան խողովակը պահող 3 ճոպաններից 2-ը պոկվել են՝ ստեղծելով վթարային վիճակ: Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանին: Ապահովելով բնակիչների անվտանգությունը, կատարվել է կաթսայատան խողովակի ապամոն֊տաժում:

1-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է

Դեղորայքային (առնետների ոչնչացման համար նախատեսված) թունավորումով Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել Անդրանիկի փողոցի թիվ 26 տան բնակիչ, 1-ամյա Անի Օհանյանը: Ըստ բժիշկների՝ տուժաճի վիճակը ծանր է:

«4-ՐԴ ՄԱՍ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՄՈՏ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Գեղամավան-Վարսեր միջհամայնքային ճանապարհին՝ «4-րդ մաս» հանգստյան տան մոտ, տեղի է ունեցել պատահար: Բախվել են «ՎԱԶ-21011» մակնիշի 04 ՏԼ 488 պետհամարանիշի եւ «Ֆորդ» մակնիշի 10 ՕՕ 966 պետհամարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ-21011» մեքենայի վարորդը՝ 25-ամյա Էդգար Ավագյանը եւ երեք ուղեւորներից երկուսը՝ 40-ամյա Գայանե եւ 61-ամյա Սեդա Մովսիսյանները տեղում մահացել են:

Չստացվեց հեղափոխություն անել

Քաղաքացիները ուշ են դիմում Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոններին այս տարվա 8 ամսիների ընթացքում ավելի քան 600 դիմում է ներկայացվել, որոնցից 230-ը ընդունվել է որպես կոռուպցիոն գործ: Դատախազությանն ուղղվել է մոտ 45 դիմում, իսկ դատարաններին ուղղված դիմումների թիվն էլ հասնում է 38-ի: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց գործունեության արդյունքները ներկայացնելով՝

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031