Օրվա լրահոսը
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐ Է ՄՇԱԿՈՒՄ
Երեկ Բահրեյնից տեղեկություններ են ստացվել ընդդիմության առնվազն հինգ առաջնորդների ձերբակալության մասին: Դա տեղի է ունեցել իշխանությունների կողմից մարտի 16-ին տեղի ունեցած բողոքի ակցիան ցրելուց հետո, որի ընթացքում իրավապահները օգտագործել են նաեւ արցունքաբեր նռնակներ եւ ուղղաթիռներ: Ոստիկանների այդ գործողությունների արդյունքում, հիշեցնենք, զոհվել էին երեք ցուցարար եւ երեք ոստիկան: BBC-ի փոխանցմամբ, ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները փորձում են հետագա
Առեւտրականները ցույց են անում նաեւ Բիշքեկում
Մարտի 17-ի առավոտյան Բիշքեկում՝ «Օշի շուկայում» առեւտրով զբաղվող մարդիկ հանրահավաք են արել: Lenta.ru-ի մատուցմամբ, հանրահավաքի մասնակիցները պահանջել են ոչ միայն վերականգնել առեւտրի այն տաղավարները, որոնք ապամոնտաժվել էին քաղաքային իշխանությունների հրահանգով, այլեւ` Բիշքեկի քաղաքապետ Իսա Օմուրկուլովի հրաժարականը: Հանրահավաքը մեկնարկել էր երկրի կառավարության շենքի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունեցել առեւտրականների եւ նրանց շրջափակած ոստիկանների միջեւ: Ցուցարարները
Ճապոնիան դեռ պայքարում է արդյունաբերական աղետի դեմ
Ճապոնիան շարունակում է ջանքեր գործադրել՝ մարտի 11-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից վնասված ատոմակայանում հնարավոր մեծամասշտաբ աղետը կանխելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Աղբյուրի մատուցմամբ, այդ նպատակով ռազմական ուղղաթիռներով ջուր է լցվում Ֆուկուսիմայի ատոմակայանի 3-րդ ռեակտորի վրա, որտեղ խափանվել է հովացման համակարգը, ինչը կարող է հանգեցնել ատոմային վառելիքի ձողիկների հալմանը: Պաշտոնյաներն ասում
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՐԹԱԳԱՅՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ին կոչ է արել շտապել Լիբիայի նկատմամբ, բացի այդ երկրի օդային տարածքը ոչ թռիչքային հայտարարելուց, նաեւ այլ պատժամիջոցներ կիրառել: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել է, թե միայն թռիչքների արգելքը բավարար չէ: Նա հույս է հայտնել, որ, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առկա տարակարծություններին, գոնե այդ մի հարցով պետք է հնարավորինս շուտ քվեարկություն
Ռեկտորը պետք է կառավարիչ լինի
Նման փորձ ունեցող մարդիկ առավել հեշտ են համագործակցության եզրեր գտնում գործարար աշխարհի հետ: Ավանդաբար պետական բուհերի ռեկտորները միշտ էլ եղել են հանրությանը հայտնի մարդիկ, գիտության ջահակիրներ, հասարակական ակտիվ գործիչներ, որոնք, իրենց գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ՝ իրականացրել են նաեւ ուսումնական հաստատությունների կառավարում: Այս իրավիճակը իր իներցիոն ուժով պահպանվում է մինչ այժմ, չնայած այն բանին, որ միջազգային պրակտիկայում՝
ԷԼ Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ
«Բաց նամակ» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ) տեղի են ունենում բազմաթիվ աշխատանքային օրենսդրական եւ այլ խախտումներ, որոնց վերաբերյալ երկու ամիս առաջ դիմումներ եմ ուղղել ինչպես բուհի ռեկտոր Գ. Խաչատրյանին, այնպես էլ ՀՀ ԿԳ նախարարություն: Առ այսօր ինստիտուտի ռեկտորից ոչ մի պատասխան չեմ ստացել, իսկ նախարարությունը ուղարկել է անհեթեթ եւ բացարձակապես ոչինչ
ԱՌԱՅԺՄ ՎԵՐՋՆԱԳԻՐ ՉԷ
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Մատենադարանի հարթակից Ինչպես պայմանավորվել էինք, այսօր մենք ձեզ հետ միասին քննարկելու ենք ս.թ. մարտի 1-ին ընդունած մեր հայտարարության կատարման ընթացքը եւ համապատասխան եզրակացություններ անելու դրա հանդեպ իշխանությունների ցուցաբերած արձագանքից, ինչն անհրաժեշտ է ոչ այնքան գնահատականներ տալու, որքան մեր հետագա անելիքները ճշտելու համար։ Սակայն նախքան բուն նյութին անցնելը, սովորականի պես, ստիպված եմ անդրադառնալ
Օ ԴԸ ՍԵՆԸ ԿՕԳՆԻ ՏԱՎՈՒՇԻՆ
Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը օրեր առաջ Ֆրանսիայում ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր են կնքել: Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսին Օ դը Սենի պատվիրակությունը՝ Պատրիկ Դեւեջյանի գլխավորությամբ եղել է Տավուշում, մայիսի 22-ին ստորագրվել էր համատեղ նկատառումների հուշագիր, որով մարզում մի քանի գյուղատնտեսական ծրագիր է
ՏԱՎՈՒՇՈՒՄ՝ 203 ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Ներկայումս Տավուշի մարզպետարանի 3 աշխատասենյակներում վրացական համարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման համար պետական անտոկոս վարկի տրամադրման պայմանագրերի կնքման գործընթաց է ընթանում: Մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տվյալներով գրանցվել է 616 վրացական համարանիշներով մեքենա, որից 577-ը համապատասխանում է անտոկոս վարկ հատկացնելու պայմաններին: Ճշտվել են ավտոմեքենաների մաքսային արժեքները: Արդեն կնքվել է վարկ ստանալու 203 պայմանագիր, այս գործընթացը կշարունակվի մինչեւ
Հայ էքստրասենսը՝ Հայաստանի մասին
Առաջիկա տարիներին՝ պալատական խարդավանքներ, քաղաքական ցնցումներ, բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ, թանկացումներ, արտագաղթ: Սեդա Վարդանյան անունը Հայաստանում քչերը գիտեն ու այն շատերին ոչինչ չի ասում: Իսկ Ռուսաստանում եւ եվրոպական երկրներում նրան լավ են ճանաչում: Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցն այդ երկրներում հայտնի է իր կանխատեսումների շնորհիվ: Հավաստագրերում, որոնցով տիկնոջը արտոնվում է աշխատել մի շարք երկրներում, Սեդա Վարդանյանը ներկայացված
ԾԵԾԿՌՏՈՒՔ, ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ, ՍՊԱՌՆԱԼԻՔ
Ընդամենը 100 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն սպառնացել է «Առավոտի» թղթակցին, ապա՝ ներողություն խնդրել: Փետրվարի 25-ին «Հուշագիրը ՏԻՄ ընտրության համար չէ» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Կաղնուտ գյուղում գյուղապետի աթոռին հավակնում են գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Հովհաննիսյանը եւ այս պահին ոչ մի տեղ չաշխատող, ԲՀԿ-ական Կարեն Փարամազյանը: Քվեարկությանը մնացել է ընդամենը երկու օր,
Դեղորայքային հերթական թունավորումներ
Երեկ ահազանգ էր ստացվել, որ դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Վերին Չարբախի 3-րդ փողոցի թիվ 36 տան բնակիչ՝ 22-ամյա Անահիտ Ծառմանյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Կաշառք ստանալու դեպքի առթիվ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Առավոտին» տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ՝ սոցիալական ծառայության տարածքային բաժնի գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ: Պարզվել է, որ Մ. Թումանյանը, 1999 թ. աշխատել է Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ: Վերջինս Վանաձորի բնակչուհի Տ. Հովհաննիսյանի ընտանիքի անդամների բացակա լինելու հանգամանքն անտեսելու, ինչպես նաեւ նպաստառուների ցուցակում մնալու
Կարճել են
«Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը 2,5 ամիս գտնվեց ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է եւ երեկ տեղեկացանք, որ նա ազատության մեջ է:
Գրողին «դիտում» են
Ճանաչված արձակագիր Լեւոն Ջավախյանը հայտնվեց ազգային անվտանգության ուշադրության կենտրոնում: Իսկ թե ինչո՞ւ, կարդացեք վաղվա «Առավոտում»:
«Հայփոստի» պետը կեղծել է հանգուցյալի ստորագրությունը
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր՝ «Հայփոստ» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղերի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում կատարելու դեպքերի առթիվ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, պարզվել է, որ Մ. Օսյանը 2010թ. նոյեմբերից աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղի թիվ 2039 բաժանմունքում՝ որպես բաժանմունքի պետ: 2011թ. հունվարի 5-ին Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի կենսաթոշակների վճարման
«Շառով» բնակարան Մինչեւ տուն գնելը մտածեք՝ ո՞ւմից եք գնում
«12 շնչից բաղկացած ընտանիքիս բնակարանային վիճակը բարելավելու նպատակով 2008թ. հոկտեմբերի 28-ին Մարատ Հովհաննիսյանից $50 000-ով գնել եմ Քաջազնունու փողոցի 4 շենքի բնակարաններից մեկը (69, 95 քմ): Բնակարանի առքուվաճառքի գործարքը օրենքով սահմանված կարգով նոտարական գրասենյակում վավերացվել է, գնորդ կողմը նոտարական գրասենյակում ինձնից ստացավ $50 000 կանխիկ գումարը»,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Ցոլակ Թանգամյանը: Մեր տրամադրության տակ
ՎԱՐՈՐԴՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂԸ ԴԱՏՎԵՑԻՆ
2 րոպե խանգարել էին հասարակության անդորրը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, արագացված դատաքննության կարգով քննվեց Անուշավան Հովսեփյանի եւ Արամայիս Սահակյանի դեմ հարուցված քրեական գործը: Նախկինում չդատված Անուշավան Հովսեփյանն աշխատում էր «Անի պլյուս» ՍՊԸ տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ, խնամքին՝ համապատասխանաբար 4 եւ 8 տարեկան երկու երեխա, թոշակառու հայր, իսկ
ՏԱՆԻՔԸ ՓԼՎԵԼ ԷՐ
Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում փլուզվել էր գյուղի բնակիչ Աիդա Երիցյանին պատկանող տան տանիքը: Փրկարարները պարզել են, որ նշված մեկ հարկանի տան կղմինդրե տանիքի փլուզման պատճառ է հանդիսացել կուտակված ձյան հաստ շերտը: Փլուզումից վնասվել են հյուրասենյակի ծածկը եւ խոհանոցի պատերը: Զոհեր եւ վիրավորներ չկան:
ԿԱԹՎԱԾԻ ՆՇԱՆՆԵՐՈՎ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հերթական ահազանգն է ստացվել մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի 51-րդ շենքի թիվ 9 բնակարանից. բնակիչը չէր արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ կաթվածի նշաններով հայտնաբերվել է 80-ամյա Ալվինա Դարբինյանը եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
«ՕՐՀՈՒՍԻ» ՊԱՀԱՆՋԸ ՉԵ՞Ն ԿԱՏԱՐՈՒՄ
ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» հ/կ-ների հայցադիմումը՝ ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության: Հ/կ-ները դատարանից պահանջում էին ՀՀ բնապահպանության նախարարությանը պարտավորեցնել՝ Երեւանի Կոմիտասի անվան այգու տարածքում դելֆինարիայի կառուցման վերաբերյալ փորձաքննություն անցկացնել: Ինչպես հայտնում են «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնից, իր որոշումը դատարանը պատճառաբանել է, որ հայցադիմումը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով
Դեմոգրաֆիական անկում՝ Շիրակում
Պատճառն արտագա՞ղթն է, թե՞ ծնելիության անկումը Գյումրիի ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանի ներկայացմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում Շիրակի մարզում մոտ 300-ով կամ 6-7 տոկոսով պակասել է ծնելիությունը: Ըստ նրա, թեեւ Գյումրիի ծննդատանը ծնունդների թիվը չի նվազել, խնդիրը վերջին երկու տարվա ընթացքում գլուխ է բարձրացրել Շիրակի մարզի կտրվածքով: Պատճառը, ըստ մասնագետի, ոչ այնքան Գյումրիի սոցիալական վատ պայմաններն
«ԳԺԱԿԱՆՈՎ» ԱԶԱՏՎԵԼԸ ՀԵՇՏ ԲԱՆ ՉԷ
Պետք է իսկական գիժ լինես, որ բանակում ծառայելուց ազատվես Ամեն զորակոչին ընդառաջ՝ բանակ գնալու ենթակա որոշ երիտասարդներ իրենց գժի տեղ են դնում՝ երակներն են կտրում, ձեռքերն են այրում, սպառնում են շենքի կտուրից ցած նետվել, տարբեր մեթոդներով ինքնասպանության փորձեր են անում եւ այլն: Եվ եթե այդ երիտասարդներին հաջողվում է հոգեբույժներին ապացուցել, որ իսկապես հոգեկան հիվանդ են,
«Ջերմուկ Գրուպը» գնել է «Պեպսին»
«Կոմերսանտ» ռադիոկայանը, tert.am-ի տվյալներով, հաղորդել է, որ հայկական «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը ձեռք է բերել PepsiCo ընկերության՝ Վրաստանում գտնվող գործարանը: «Ջերմուկ Գրուպը» PepsiCo-ի արտադրանքի բացառիկ ներկրողն է Հայաստանում: Անցյալ տարի լուրեր էին շրջանառվում, որ PepsiCo-ի վրացական արտադրությունը վաճառում է իր բաժնետոմսերի 40-45%-ը եւ այդ նպատակով բանակցում է «Էլսու» ընկերության հետ: «Պեպսի» արտադրող վրացական «Իբերիա Ռեֆրեշմենտ» ընկերության
ՀԲՄ նախագահը Օսիպյանն է
2011թ. մարտի 16-ին կայացած Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի նիստում տեղի ունեցավ ՀԲՄ նախագահի հերթական ընտրությունը, որի արդյունքում միաձայն ՀԲՄ նախագահ ընտրվեց «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ եւ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Մինչ այդ ՀԲՄ նախագահը 2009-ից պաշտոնավարող, «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանն էր:
Վայոց ձորում սկսել են ծախսել 260մլն դրամը
Մարզերում այս տարի շինարարական եռուզեռ է սպասվում: Կառավարության հատկացրած 10 միլիարդ 12 միլիոն դրամով կվերանորոգվեն մարզային դպրոցներ, մշակույթի տներ, մարզպետարանի շենքեր, բազմաբնակարան շենքերի տանիքներ, վերելակներ ու ճանապարհներ: Մի շարք համայնքներում կլուծվեն նաեւ ջրամատակարարման ու գազիֆիկացման խնդիրներ: Բնակչության թվաքանակով պայմանավորելով՝ կառավարությունը ամենաքիչ գումարը՝ 260 միլիոն դրամ, Վայոց ձորին էր բաժին հանել: Մարզում, սակայն, չեն տխրել. կառավարության
«ԳՆԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՆ Է ԴԱՐՁԵԼ»
ԿԲ նախկին նախագահի խոսքով՝ քաղաքացիները խանգարում են կառավարությանն աշխատել «Բարձր գնաճային ճնշումներն առաջիկայում Հայաստանի կինն են լինելու, մշտական ուղեկիցը: Ինձ ապշեցնում է էսօրվա իշխանությունների չաշխատելը կամ աշխատելու ցանկության բացակայությունը: Մարդը, շարքային քաղաքացին այսօր կառավարությանը խանգարում են: Հասկանո՞ւմ եք՝ իրենք ուզում են աշխատել»,- երեկ «Սիվիլիթասի» կազմակերպած «Թանկացումներ, համաշխարհային գնաճ, հայկական մենաշնորհներ» թեմայով քննարկմանը հեգնեց ԿԲ նախկին
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն ասել է, որ Ադրբեջանն «ընդլայնում է օկուպացված տարածքների ազատագրմանն ուղղված գործունեությունը»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», վկայակոչելով Trend-ը, Սաֆար Աբիեւն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության կարգավորմանն ուղղված գործունեությունը կոնկրետ արդյունքներ չի տալիս, անկատար են մնում միջազգային կազմակերպությունների բանաձեւերը, եւ «այս իրավիճակում Ադրբեջանն այլընտրանք չի ունենում, բացի օկուպացված տարածքների ազատագրման
ԱՐՈՆՅԱՆԸ ՋԱԽՋԱԽԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ
Երեկ Մոնակոյում ընթացող շախմատի «Amber» գերմրցաշարի հինգերորդ տուրում Լեւոն Արոնյանը «կույր» եւ «արագ» շախմատներում պարտության մատնեց Ադրբեջանի ներկայացուցիչ Վուղար Հաշիմովին եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, քանի որ նորվեգացի Մագնուս Կարլսենը Վասիլի Իվանչուկի հետ պայքարն ավարտեց զրո միավորով:
Ազատության հրապարակը վաղուց է գրավված
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին երեկ «Ազդակ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հարցնում էին բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի եւ ՀՀ նախագահի վերջին օրերի ելույթների մասին: Երեկ ասուլիսի գնացի Ազատության հրապարակով: Հրապարակում պարոն Հովհաննիսյանի շուրջ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել: Բացի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանից եւ դաշնակցական Արծվիկ Մինասյանից, որեւէ այլ պատգամավորներ Րաֆֆի


















































