Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱ»

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում մարտի 16-ին գրանցվել է «Հնչակյան» կուսակցությունը: Այս կուսակցության հիմնադիրները երկու տարի առաջ Հայաստանի սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունից սկանդալային պատմություններով հեռացած-հեռացվածներն են՝ Վահան Շիրխանյան, Վարդան Խաչատրյան, Գեւորգ Պերկուպերկյան (ատենապետ), Նարեկ Գալստյան, Արսեն Կուպելյան եւ այլք: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն իր թիմակիցների հետ վերջիններիս մեղադրեց համահնչակյան կառույցի ատենապետ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԷԼԻ ՊԱՐԵՑԻՆ

Հայ ազգային կոնգրեսը երեկ 2008թ. մարտի 1-ից ի վեր առաջին անգամ հանրահավաք անցկացրեց ընդդիմության հանրահավաքների համար տարբեր պատճառաբանություններով արդեն երեք տարի արգելափակված Ազատության հրապարակում: Դա տեղի ունեցավ ընդդիմության եւ նրա բազմահազարանոց վստահորդների՝ ՀՀ քաղաքացիների ճնշման տակ: Ու թեեւ ոստիկանության ուժերը երեկ էլ մի քանի շարքերով շրջափակել էին Ազատության հրապարակի բոլոր մուտքերը, այդուհանդերձ, ոստիկանությունը ստիպված եղավ

Բուտեն նախապատվությունը տալիս է Ուորդին

Գերմիջին քաշային կարգում IBF-ի չեմպիոն, կանադացի Լուչան Բուտեն շաբաթ օրը Մոնրեալում կայանալիք Բրայան Մագիի հետ մենամարտում պետք է պաշտպանի չեմպիոնական գոտին: Հիմա նա գերադասում է չանդրադառնալ իր առաջիկա մենամարտին, սակայն հաճույքով իր տեսակետն է արտահայտել «Super Six»-ի կիսաեզրափակչի մասնակիցների մասին: «Բոլոր չորս բռնցքամարտիկներն էլ լավն են եւ ես բոլորին էլ հարգում եմ: Սակայն Կարլ Ֆրոչ-Արթուր

Դասավորությունը խիտ է

Բրազիլիայի դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող միջազգային բաց մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ 5,5 միավորով զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը: 166 շախմատիստներից կազմված մրցաշարային աղյուսակում դասավորությունն այնքան խիտ է, որ նա ընդամենը մեկ միավոր է զիջում ութ առաջատարներին:

ՄԱՐՏԻ 17

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր կլինեք, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է լիցքաթափվել, հանգստանալ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՍԵՔՍԸ

Շանհայի հարավկորեացի դիվանագետները հայտնվել են սեքս-սկանդալի մեջ: Նրանց մեղադրում են սեքսուալ ծառայությունների դիմաց Չինաստանի մի բնակչուհու գաղտնի տեղեկատվություն տրամադրելու մեջ: Դիվանագետները չինուհուն հանձնել են Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների եւ անգամ նախագահի հեռախոսահամարները: Հարավային Կորեայի ԱԳ նախարարի հանձնարարականով՝ գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

ՄԵՐ՝ ՇՈՈՒԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՏՈՆԵՐԸ

Մեկնաբանում են հոգեւորականն ու ցեղակրոնը Տոնը բերկրանքով, համապատասխան ծիսակարգ ու արարողակարգ ենթադրող այն իրադարձությունն է, որի մեջ մարդիկ հոգեւոր եւ մարմնավոր լիցքավորում են ապրում: Տոները ծագում են մարդկանց ներաշխարհից, ներքին կենսական մղումներից եւ ունեն նույն գլխավոր խորհուրդը՝ մարդկանց մեջ նորոգել-թարմացնել նրանց որակներն ու հոգեգծերը: Տոները նաեւ մարդկանց միավորելու, նրանց մեջ ընդհանուր նպատակներ սերմանելու առաքելություն ունեն:

Մրցանակը՝ բուդդայականին

Խաղաղության ճապոնական «Նիվանո» հիմնադրամն իր ամենամյա մրցանակը հանձնել է թաիլանդցի բուդդայական առաջնորդ Սուլակ Սիվարակսեին: Մրցանակի հանձնման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Սուլակ Սիվարակսեն «ականավոր եւ բազմակողմանի բուդդայական առաջնորդ է, ում՝ հանուն խաղաղության աշխատանքը աչքի է ընկնում խիզախությամբ, վճռականությամբ, երեւակայությամբ եւ մշտական ոգեւորությամբ, որոնք գալիս են բուդդայականության հիմնական սկզբունքներից: Սուլակն օգնել է փոխել Թաիլանդի,

Կոնֆուցիոսը՝ կրթության մասին

Երբ մարդ ավելի շատ բնական է, քան կրթված, ուրեմն նրբակիրթ է: Երբ կրթվածությունը ավելին է, քան բնականությունը, ուրեմն փոքրոգի է: Կրթվածության եւ բնականության համաձայնությամբ է միայն, որ ստեղծվում է ազնվական մարդը: Ահա վեց առաքինություններ, որոնք առանց կրթության՝ դառնում են վեց մոլորություն: – Ցանկանալ բարի լինել, բայց չունենալ կրթություն՝ տանում է դեպի սահմանափակություն: – Ցանկանալ իմաստուն

Ուշադիր եղեք, աղջիկներ

Ոչ ոք չի առարկի, որ աղջկա գեղեցիկ կազմվածքի եւ քայլվածքի համար կարեւոր է ուսերի ուղիղ պահվածքը: Իսկ մեր աղջիկներից շատերը սիրում են միշտ քայլել եւ անգամ տրանսպորտում կանգնել ուսերից կախված մեծածավալ պայուսակներով: Մեքենայի ընթացքի ժամանակ հաճախ դրանք ճոճվում են եւ հարվածում նստածների դեմքին կամ մարմնին, խանգարում իջնողներին եւ առաջացնում դժգոհություն: Ի՞նչ խորհուրդ տալ: Փոխադրամիջոց մտնելիս

«ՏՂԱՅԱՄԱՆԻԱ» ԿԱՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Ի՞նչ ազդեցություն դա ունի հղի կնոջ հոգեվիճակի վրա Հայաստանն ավելի շատ եվրոպակա՞ն, թե՞ ասիական երկիր է: Այս հարցը մեզնից շատերն են թերեւս քննարկել: Եվ գուցե մեծամասնությունը  հակված է կարծելու, որ մենք նայում ենք ավելի շատ դեպի Եվրոպա, քան Արեւելք: Սակայն հոգեբանական եւ գաղափարական հարթությունում, միեւնույն է, մենք՝ հայերս, մնացել ենք նույն ասիացին: «Առավոտի» հարցումը շուրջ

Երկիշխանությունը պահպանվում է

Մոնտե Կարլոյում ընթացող «Amber Chess Tournament» շախմատի ավանդական՝ 20-րդ գերմրցաշարը շարունակվում է: Այստեղ առայժմ կայուն ու վստահ են հանդես գալիս գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը, որոնք էլ հավասար միավորներով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Չորրորդ տուրում Արոնյանը հանդիպեց աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Ուկրաինայի լավագույն շախմատիստ, բազմափորձ Վասիլի Իվանչուկի հետ: «Կույր» շախմատում սպիտակներով խաղացող հայաստանցին բավարարվեց

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԵՍ ԳՈՏԵՄԱՐՏԵՐԻՆ ՆԱՅՈՒՄ ԵՄ ՄՐՑԱՎԱՐԻ ԱՉՔԵՐՈՎ»

«Առավոտի» մարտի 12-ի համարում տպագրված «Երբ կողմերն իրենց պարտականությունները չեն կատարում» հոդվածում ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը, որ սպասարկել է նաեւ Պեկինի օլիմպիական խաղերը, խոսել էր հանրապետության առաջնությունների կազմակերպման տեխնիկական խոչընդոտների մասին՝ միեւնույն ժամանակ նշելով, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դրանք վերացնելու նպատակով վերջին երկու տարիներին բավականին աշխատանք է կատարել: Հարցազրույցի ընթացքում շոշափվել էին նաեւ

«Պետք չէ՛ հավասարության նշան դնել»

Օրերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության բաց համաժողովում հրապարակել էր մի արտառոց փաստ: Ըստ նրա՝ մեր մշակութային ժառանգությունը քայքայող ու ոչնչացնող Թուրքիայից ենք բողոքում՝ «Իսկ մե՞նք ինչ ենք անում: Մայրաքաղաք Անիի դիմաց, սահմանի մեր կողմը կա Անիի գերեզմանոցը, պատմական քարայրներ: Մե՛նք, մե՛ր իշխանավորները պայթեցրել են մեր կողմի Անին՝ նաեւ բացասաբար անդրադառնալով մայրաքաղաք Անիի ավերակների

Գողացել են «Ոսկե ծիրանի» աստղերը

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը տհաճություններին փիլիսոփայորեն է վերաբերվում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անվանական աստղերը 3 օր առաջ «պոկել- տարել» են «Մոսկվա» կինոթատրոնի բակից: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը: Նրա ձեւակերպմամբ. «Անրի Վեռնոյի եւ Ռուբեն Մամուլյանի աստղերի թեւերն են պոկել, տառերը հավանաբար չեն կարողացել: Դրանք այնքան էլ մեծ նյութական

«ՏԵՐԸ» ՀՈՒԶԵՑ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Մաթեւոսյանական շունչն ու «Էդգար Էլբակյան» թատրոնը «Էդգար Էլբակյան» թատրոնում մարտի 16-ին պրեմիերա էր. Արմեն Էլբակյանը բեմադրել է հերթական ներկայացումը՝ ըստ Հրանտ Մաթեւոսյանի «Տերը» վիպակի: Բեմականացման հեղինակը Տիգրան Քելեմյանն է, դերերում Արմեն եւ Աննա Էլբակյաններն են, «Էդգար Էլբակյան» եւ «Մետրո» թատրոնի դերասաններ, թատերականի ուսանողներ: Չնայած նեղվածքին ու շենքային վատ պայմաններին, այստեղ ոչ միայն լավագույն գրողներին ու

ՔԱԴԴԱՖԻԻ ՌԵԺԻՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ԹԵ «ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐՋԱՑԱԾ Է»

Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիին հավատարիմ զորքերը մոտեցել են ընդհուպ մինչեւ ապստամբների պատվարը հանդիսացող Բենգազի քաղաքին եւ նրա պաշտպաններին առաջարկել են՝ վայր դնել զենքերը: Reuters-ի փոխանցմամբ, Բենգազիի համար ճակատամարտը կարող է դառնալ Քադդաֆիի եւ նրա պաշտոնանկությունը պահանջող ընդդիմության վճռորոշ դիմակայությունը: Երկրի արեւելքում գտնվող քաղաքը մի քանի շաբաթ առաջ դարձել էր հակակառավարական ցույցերի թիվ մեկ օջախը: Խռովարարների

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԹԱՀՐԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԷՐ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մարտի 16-ին այցելել է Կահիրեի կենտրոնական Թահրիրի հրապարակ, որը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի դեմ բողոքի ակցիաների կենտրոնն էր: News.am-ի մատուցմամբ, Քլինթոնին ուղեկցող եգիպտացիները պատմել են, թե ինչպես են զարգացել իրադարձությունները, որոնք հանգեցրին երկիրը 30 տարի կառավարող Մուբարաքի պաշտոնանկությանը: Քլինթոնը ժամանել է Եգիպտոս, որ աջակցի նոր եգիպտական ղեկավարությանը: Ելույթ ունենալով մամուլի

ԲԱՀՐԵՅՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ

Բահրեյնի ոստիկանությունը կոշտ միջոցներ է ձեռնարկել եւ արցունքաբեր գազով նռնակներ է օգտագործել՝ երկրի մայրաքաղաք Մանամայի հրապարակում վրաններ տեղադրած բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար: Նախօրեին՝ մարտի 15-ին, ցուցարարների ու ոստիկանության միջեւ բախումների արդյունքում առնվազն երկու մարդ սպանվել եւ ավելի քան 200-ը վիրավորվել էր: BBC-ի փոխանցմամբ, ցուցարարների մեծ մասը շիաներ են, որոնք երկրում գերակշիռ մեծամասնությամբ սունիների կողմից

Ադրբեջանը սպառնում է հարվածներ հասցնել օդանավերին

Ադրբեջանը սպառնում է հարվածներ հասցնել Լեռնային Ղարաբաղ ուղեւորվող օդանավերին, եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը։ Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով «Ֆրանսպրեսին» տված Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովի հարցազրույցը։ «Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների տնօրինության տակ, այն փակ է, եւ համաձայն «Ավիացիայի մասին» օրենքի՝ մենք կարող ենք վերացնել

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ

Ճապոնիայում հզոր երկրաշարժի եւ ցունամիի արդյունքում վնասված ատոմային էլեկտրակայանի՝ «Ֆուկուսիմա 1»-ի ղեկավարությունը կարճատեւ ժամանակով տարհանել է կայանի աշխատակազմին՝ ճառագայթման մակարդակի բարձրացման պատճառով: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ճապոնական Kyodo գործակալությանը: Աղբյուրի մատուցմամբ, դա կարող է վկայել այն մասին, որ իշխանություններն աստիճանաբար կորցնում են ԱԷԿ-ում իրավիճակի վերահսկողությունը: Մարտի 16-ին ԱԷԿ-ում հերթական անգամ հրդեհ է բռնկվել:

ԽԱԽՏՈՒՄՈՎ ԵԿԱԾԸ

Երեկ հանձնաժողովը թույլ չի տվել, որ թիվ 30 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դոնարա Աղաջանյանը մասնակցի հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար անցկացվող քննություններին: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ըստ նրա  ներկայացրած փաստաթղթերի, նա չի համապատասխանել օրենքով պահանջվող հետեւյալ պայմանին՝  վերջին 10 տարուց գոնե 7-ը մանկավարժական աշխատանքով չի զբաղվել: Ի դեպ,

Գումարները՝ առաջիկա օրերին

Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի 2011 թվականի մարտի 12-ի համարում տպագրված «Հիմա էլ հավելավճարներն են ուշացնում» հրապարակման, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանել է. «Հարկ ենք համարում նշել, որ Գիտության պետական կոմիտեի ֆինանսական հոսքերի վրա կալանք երբեւէ չի դրվել, իսկ գիտությանը հատկացված գումարները չեն սառեցվել: Ֆինանսական բոլոր գործարքները 2011 թվականի

ՀԴՄ-ները մտան դպրոց

Կոտայքի մարզի դպրոցները վճարել են 65.000-ական դրամ եւ ձեռք են բերել հաշվիչ դրամարկղային մեքենաներ: Նախաձեռնությունը, անշուշտ, գովելի է, եթե, ասենք, դպրոցում ուսուցիչը արտաժամյա պարապում է աշակերտի հետ, օրինական ձեւով կտրոն են տրամադրում եւ հարկ է մուծվում պետական գանձարան կամ դրամ է գոյանում տարբեր միջոցառումներին վաճառված տոմսերից, ու դարձյալ հարկվում է: Մեզանում ցանկանում են, որ լավ

ՄԻԼԻՈՆՆԵՐ՝ «ՎԻՊՈՒՍԿՆՈՅԻ» ՀԱՄԱՐ

Հիմա էլ 9-րդ դասարանցիներն են գումար հավաքում ավարտական երեկոյի համար Յուրաքանչյուր տարի բոլոր դպրոցների տնօրենները պնդում են, թե իրենց դպրոցում դրամահավաքություն ասվածը գոյություն չունի, սակայն յուրաքանչյուր տարի էլ կարելի է ականատես լինել, թե ինչպիսի ճոխ խնջույքներ են կազմակերպվում «վերջին զանգի» արարողության համար, ինչպիսի թանկարժեք մեքենաներով են շրջանավարտներն այդ տոնախմբության օրը շրջում քաղաքի փողոցներով եւ որքան

Գիտաժողով՝ «Պատվո բլուր»

Երեկ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանում մեկնարկեց ռուս-հայկական ռազմական համագործակցության փառքի հուշարձանի վերականգնմանը նվիրված «Պատվո բլուր» գիտաժողովը: Այն կազմակերպել էին Հայաստանում ռուսաստանցի հայրենակիցների երիտասարդական կազմակերպությունը, Ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միությունը: «Ռուսական եկեղեցիները Հայաստանում 19-րդ դարում», «Ռուսական ճարտարապետական ժառանգությունը Հայաստանում», «Գեներալ Լորիս-Մելիքովը ռուս-թուրքական ընկերություններում» եւ այլ թեմաներով հոդվածներ ներկայացրին դասախոսներն ու ուսանողները: «Մեզ համար Ռուսաստանը ստրատեգիական գործընկեր

Լինել իշխանություն, ոչ թե իշխանիկ

Հորդորել է ՀՀ նախագահը՝ մարզպետների հետ հանդիպման ժամանակ խոսելով նաեւ գյուղացիներին էժան վարկեր եւ սուբսիդիաներ տալու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել է մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասաց. «Մեզնից որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում առկա հիմնահարցերի՝ աղքատության, սոցիալական խնդիրների եւ

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՆ ԱՌԱՅԺՄ ԿԱՅՈՒՆ Է

Հայաստանյան սպառողական շուկայում գրեթե բոլոր ապրանքատեսակների նկատելի գնաճի ֆոնի վրա փոքր-ինչ տարօրինակ վիճակ է նկատվում կաթնամթերքի շուկայում: Սկզբում մի քանի ընկերություններ հայտարարեցին որոշ ապրանքատեսակների գների աճի մասին, սակայն մի քանի օր հետո նորից վերադարձան հին գներին: Միեւնույն ժամանակ կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններից մեկը՝ «Աշտարակ կաթն» ի սկզբանե հայտարարեց, որ առայժմ մտադիր չէ գնային

ՄԻԱՅՆ ԿԵՆԱՑՈՎ ԵՎ ՆՎԵՐՈՎ

Տավուշի մարզի 62 համայնքների (5 քաղաք եւ 57 գյուղ) ղեկավարներից միայն 2-ի ղեկավարն է կին: Ադրբեջանին սահմանամերձ Ոսկեպար գյուղն արդեն 20 տարի ղեկավարում է Հրուշ Աղբալյանը, իսկ Դիլիջանի տարածաշրջանի՝ Ադրբեջանից փախստականներով բնակեցված Աղավնավանքի գյուղապետն է Վարդուշ Ներսիսյանը: Հաջորդ տարի աշնանը Տավուշի մարզում ՏԻՄ հերթական ընտրություններ են: Հուսանք, որ դրանց արդյունքում մարզում կին համայնքապետերի թիվը կավելանա:

ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ՝ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ

«Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության» ծրագրի իրականացման գրասենյակը Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ «Մրցակցային դրամաշնորհների մրցույթ» է հայտարարել՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում նոր արտադրատեսակների, տեխնոլոգիաների, մեխանիզմների ստեղծմանը եւ տարածմանը աջակցելու նպատակով: Մեկ դրամաշնորհի չափը՝ 8-20 հազար դոլար, պարտադիր է 30 տոկոս համաֆինանսավորումը, առաջարկվող ծրագրի տեւողությունը՝ առավելագույնը 24 ամիս: Ծրագրի հեղինակները հատուկ նշում են, որ «դիմորդը միաժամանակ չի կարող

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031