Օրվա լրահոսը
Հարյուրի մեջ ենք
Օրերս ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակեց ֆուտբոլի կանանց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ցուցակը, որում Հայաստանի կանանց հավաքականն առաջին հարյուրյակում է՝ տեղ զբաղեցնելով 90-րդ հորիզոնականում: Եվ քանի որ կանանց թիմերի դասակարգումը կատարվում է տարվա մեջ երկու-երեք անգամ, համոզված ենք, որ ֆուտբոլասերներին հետաքրքիր է, թե ո՞ր երկրներն են ըստ հերթականության կազմում լավագույն տասնյակը: Դրանք են. ԱՄՆ,
ՎԱՐԴՈՒՀՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այս տարի էստրադային երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան 35-ամյակն է: Երգչուհու հարազատները պատրաստվում են մեծ շուքով նշել 2006-ի հոկտեմբերի 15-ին ավտովթարի զոհ դարձած երգչուհու տարեդարձը: «Առավոտի» հետ զրույցում Վարդուհու քույրը՝ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ շուտով պատրաստվում է լույս տեսնել Վարդուհու նոր ձայնասկավառակը: Նրա ընկերներից կոմպոզիտոր Արսեն Գրիգորյանի խոսքերով՝ «Վարդուհի Վարդանյանին դեռ երկար կհիշեն, քանի որ մարդիկ
ԱՌԱՅԺՄ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԿԱ
Հայաստանցի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Չինաստանի Նանկին քաղաքում շարունակվող կանանց «Grand Prix»-ի չորրորդ տուրում միավորը բաժանեց Շեն Յանի հետ: Մեր շախմատիստն առայժմ հաղթանակ չի տոնել:
ԿԱՄԵՐԱՅԻՆԻ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ
Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) այս տարի իրականացնում է Կոմիտասի 140-ամյա հոբելյանի կապակցությամբ ձեռնարկներ, որի առիթով հոկտեմբերի 3-ին կկայանան ասուլիս եւ ձայնասկավառակի շնորհանդես: «Կոմիտաս 140» ծրագրի նախաձեռնողն ու համակարգողն է Արմեն Արաբյանը: Ինչպես արդեն նշեցինք, պատրաստ է 2 ձայնասկավառակ՝ «Կոմիտասի աշխարհիկ խմբերգեր» եւ «Կոմիտասի հոգեւոր խմբերգեր». մոտ 80 ստեղծագործություն,
ԵԽԽՎ-Ն ՊԱՏՃԱՌՆԵՐ ԳՏԱՎ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՁԱՅՆԻՑ ՉԶՐԿԵՑ
Երեկ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը հաստատել է Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները: Համապատասխան բանաձեւն ընդունվել է ԽՎ-ի հիգշաբթի օրը տեղի ունեցած նիստում: Ինչպես տեղեկացնում է «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը, այդ որոշման օգտին քվեարկել է ԵԽԽՎ 318 պատգամավորներից 88-ը, «դեմ» է եղել 35-ը, «ձեռնպահ»՝ 10-ը: Շեշտելով, որ ռուսական պատվիրակության անդամները հրապարակայնորեն հանդես են գալիս Հարավային Կովկասի վերաբերյալ Վեհաժողովի ընդունած որոշումները կատարելու դեմ,
ԴԵՊԻ ՎԵՐ
Թուրքիայի Ախիսար քաղաքում շարունակվում է շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային պատանեկան օլիմպիադան: Հայաստանի հավաքականը յոթերորդ տուրում 2,5:1,5 հաշվով սկզբունքային հաղթանակ տոնելով Վրաստանի թիմի նկատմամբ՝ 18,0 թիմային միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացավ չորրորդ հորիզոնական: Մեր քառյակը միավորների հավասար պաշար ունի երրորդ տեղում ընթացող հունգարացիների հետ, որին զիջում է միայն լրացուցիչ գործակիցներով: Մրցաշարային աղյուսակում այս երկու թիմերից ավելի
Ճգնաժամը մեր կրկեսին էլ հասավ
Ըստ տնօրեն Սոս Պետրոսյանի, հնարավոր չի լինի լավագույն խմբերին Հայաստան հրավիրել Երեկվանից սկսվել է Երեւանի կրկեսի նոր խաղաշրջանը: Նախորդ տարիների համեմատությամբ՝ այս տարի այցելուների թիվը նվազել է 50 %-ով: «Առավոտի» հետ զրույցում ասաց երեւանյան կրկեսի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: Նրա խոսքով, համաշխարհային ճգնաժամը ոչ միայն փակել է հայկական կրկեսի՝ արտերկիր հյուրախաղերի մեկնելու ճանապարհը,
ՀԱՅԱՍՏԱՆ, ՀՈՒՊ ՏՈՒՐ
Հոկտեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում, ֆուտբոլի աշխարհի գավաթի ընտրական փուլի շրջանակներում, Հայաստանի ազգային հավաքականն ընդունելու է Իսպանիայի ընտրանուն: Կասկած չկա, որ խաղը մեր ֆուտբոլիստների համար անչափ ծանր է լինելու: Հաղթանակի հավանականությունը, անկեղծ ասենք, նվազագույն է: Բայց եթե դա տրված չէ, գլխավորը արժանապատիվ խաղ ցուցադրելն է լինելու: Այդ օրը, հասկանալի է, գլխավոր գործող անձինք
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Ըստ «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի, մեր բուհերի համար դա կարեւոր բացթողում է Գերմանիայի Գյոթե ինստիտուտի նախաձեռնությամբ վերջերս Թբիլիսիում անցկացվեց գրահրատարակիչների կոնֆերանս, որին մասնակցում էին ոլորտի մասնագետներ Ռուսաստանից, Գերմանիայից, Վրաստանից եւ Ադրբեջանից: Հայաստանը ներկայացնում էին «Արեւիկ» հրատարակչության փոխտնօրեն Սմբատ Գյուրջյանը, «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը, Խնկո-Ապոր անվան գրադարանի գերմանական ընթերցասրահի պատասխանատու Ժաննա Գաբրիելյանը, Հայաստանի հրատարակիչների
«Ապավինեք ձեր ուժերին»
«Այն, ինչ տրվում է դրսից, կարող է հեշտությամբ ետ խլվել, կամ անպայման դրա դիմաց որեւէ պահանջ է դրվում: Բայց երբ մեր ուժերով եւ քրտինքով ենք ինչ-որ բան ստեղծում, դա մեզնից ոչ ոք չի կարող խլել». երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս գաղափարախոսությունը փորձեց ուսանողների մեջ սերմանել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ
«ԱԼՈ»-Ի ՓՈԽԱՐԵՆ «ԲՈՈՈ՛». ՍԱ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՀՈՒՄՈՐ Է
Դրամաշորթություն եւ խաբեություն՝ SMS-ների միջոցով Ամեն օր տարբեր ընկերություններ հեռուստատեսությամբ միայնակ աղջիկներին ու տղաներին sms շփման առաջարկներ են անում՝ գովազդելով, թե ընդամենը մեկ sms ուղարկելով այսինչ համարին՝ վերջապես կարող եք գտնել ձեր երկրորդ կեսին, ամուսնանալ ու հայկական օջախ ստեղծել: Հաշվի առնելով, որ այդ sms-ների արժեքն այնքան էլ բարձր չէ՝ հիմնականում 50-100 դրամ, շատ միամիտներ հավատում
100-ԱՄՅԱ ԴՊՐՈՑ, 50-ԱՄՅԱ ՏՆՕՐԵՆ
Գեղարքունիքի մարզի Դդմաշենի միջնակարգ դպրոցը բոլորում է 100-ամյա հոբելյանը: Դպրոցը հիմնադրման օրվանից ունեցել է 10 տնօրեն: Վերջին տնօրենը՝ Սեդրակ Աղաբեկի Գալստյանը, նույնպես հոբելյար է: Օրերս լրացավ նրա 50-ամյակը: Դպրոցն իր հիմնադրման օրից մինչեւ 1970թ.-ն գործել է տարբեր շենքերում, անգամ մասնավոր տներում, ապա ոչ մեծ միահարկ կառույցներում, ապա տեղափոխվել է հինգ մասնաշենքից կազմված եռահարկ նորակառույց: Մաթեմատիկայի
«Ինչո՞ւ նկատի չ’առնուիր սփիւռքի հայութեան ցաւերն»
Զարմանում են սփյուռքահայերը Երեկ Գլենդեյլում տեղի է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության հանրահավաքը, որին ելույթ է ունեցել «Նոր օր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր Մինաս Գոճայանը: Նա մասնավորապես ասել է. «ՌԱԿ-ի եւ Հայաստանի ՌԱԿ-ի դիրքը միանգամայն յստակ է։ Մենք կ՛ըսենք. «Այնքան ատեն, որ ՀՀ արտաքին գերատեսչութիւնը չունի մշակած յստակ ծրագիր՝ Թուրքիոյ կառավարութիւններու կողմէ 1915 թուականի սկսած եւ մինչեւ
ԵՊՀ-Ի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ Է
ԵՊՀ 90-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում են արտասահմանից ժամանած տասնյակ մասնագետներ: ԵՊՀ պատմության թանգարանի առաջին տնօրեն Լյուդվիգ Ղարիբջանյանը եւ թանգարանի աշխատակցուհին կտրում են «կարմիր ժապավենը»: Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք, 7-րդ հարկ. սա ԵՊՀ պատմության թանգարանի հասցեն է: Երեկ ավելի քան տասնամյա դադարից հետո այն վերաբացվեց: «Առավոտի» հետ զրույցում թանգարանի տնօրեն Ժակ Մանուկյանն այս
ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ազգային արժույթի «լողի» առանձնահատկությունները Այն, ինչ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի է ունենում արտարժույթի շուկայում՝ հիշեցնում է տարեսկզբի իրավիճակը, երբ Կենտրոնական բանկը շուրջ երկու ամիս ամեն օր տասնյակ միլիոնավոր դոլար էր վաճառում՝ երկարաձգելու համար դրամի կայունության խաբկանքը: Արդյունքում՝ փոշիացավ երկրի արտաքին պահուստների զգալի մասը, մի քանի բանկեր իրենց ապահովագրեցին կորուստներից, մի շարք օլիգարխներ էժան դոլար
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Հոկտեմբերի 1-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունը դարձավ մեկ տարեկան: Արդեն հայտնի է, որ 2010-ի պետական բյուջեի նախագծում այս նախարարության համար երեք անգամ ավելի մեծ գումար է առանձնացված, քան այս տարի էր տրվել: Արդարացվա՞ծ էր նախարարության ստեղծումը, կառույցի գործունեությունը տեսանելի՞ էր: Այս հարցերի շրջանակում են ՀՀ Սփյուռքի նախարարության մասին ստորեւ բերվող կարծիքները: Յուրի Ավետիսյան (բանասիրական գիտությունների դոկտոր,
Պաթոլոգիա չի հայտնաբերվել
Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է «Առավոտը» վերջերս անդրադարձել էր Քիշմիշ Քլոյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված բաց նամակին: Ք. Քլոյանը գրել էր. «Չնայած մի շարք հիվանդություններին (սրտի արատ, ֆիզիկական թեկուզեւ ոչ ծանր աշխատանք կատարելիս սրտի շրջանում զգացվում են ուժեղ ծակոցներ), որդիս՝ Էդվարդ Համլետի Մերոյանը, 05.12.2008թ. Աշտարակի ՏԶԿ-ի կողմից զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության»: Հիշեցնենք, որ 2007թ.-ին Էդվարդի
ՈՍԿՈՐՆԵՐ՝ ԹԶԲԵՀԻ ՀԱՄԱՐ Արթիկի գաղութում սկսվել է քննություն՝ «Ոսկորի գործով»: Դատապարտյալներից Մկրտիչ անունով մեկը դատապարտյալ Արամ Հ.-ին է փոխանցել ոսկորներ՝ թզբեհ պատրաստելու համար: Ընդ որում, դատապարտյալի տեղեկացմամբ, այդ ոսկորներն իրեն են հանձնել Երեւան-Գյումրի երթուղային տաքսիում: Սակայն թզբեհի հումքը ՔԿՀ աշխատակիցներն առգրավում են, քանի որ ոսկորների մեջ առկա էր 3 մլ հեղուկով ներարկիչ՝ յուրահատուկ բուրմունքով: Ա.
Կարգազանցի խարանով
Երեկվանից Ճանապարհային ոստիկանությունը կարգազանց հետիոտներին պետք է տուգաներ 3000 դրամով: Սպասվում էր, որ նրանք կտարվեն բաժիններ, եթե անձը հաստատող փաստաթուղթ չունենան: Ըստ ոստիկանների, կարգազանց են համարվում այն հետիոտները, որոնք չեն օգտվում ստորգետնյա անցուղիներից, չեն անցնում լուսացույցների ու տարբերանշանների տակով: Երեկ մայրաքաղաքի տարբեր մասերում քաղաքացիներն իներցիայով անցնում էին բոլոր հնարավոր ճանապարհներով, ճողոպրելով ավտոմեքենաների հետ հնարավոր բախումներից:
ԱՄԵՆ ՎՃԻՌ ԻՐ ԳԻՆՆ ՈՒՆԻ
Տուժողի իրավահաջորդի օգտին կայացրած վճիռը չի կատարվում «Առավոտ» այցելած Հենրիկ Մալխասյանը 10 տարի առաջ ԼՂՀ-ում զոհված զինվորի՝ Կարեն Մալխասյանի հայրը հայտնեց, որ որդու սպանության գործը այդպես էլ մնաց խեղաթյուրված: Սպանված զինվորի հորը տրվել է քաղհայցով դատարան դիմելու հնարավորություն. «2003-06թթ. Վարդենիսի ԴԱՀԿ աշխատակիցներ Մհեր Խուրշուդյանը եւ Գագիկ Աղաջանյանը, համագործակցելով մարդասպան Մխիթար Մկրտչյանի հետ, նրանից չեն բռնագանձում
ԱՆՋԱՏԵԼ ԵՆ՝ ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ
«Սեպտեմբերի 25-ին, առանց ինձ տեղյակ պահելու, եկել են ու գազը անջատել: Ընդ որում, դա արել են առանց ինձ զգուշացնելու, այնինչ՝ իմ եւ «ՀայՌուսգազարդի» միջեւ կնքված պայմանագրի 2.2.7 կետով նախատեսվում է, որ գազամատակարարումը դադարեցնելու մասին կազմակերպությունը պետք է նախօրոք տեղյակ պահի սպառողին եւ ներկայացնի դրա պատճառները: Քանդել են հաշվիչը, խողովակի վրա ռետինե խցան են դրել եւ
ԿԻՄԱՆԱՆՔ, ԵՐԲ ԱՆՑՆԵՆՔ
Այս տարի Երեւանի կենտրոնական փողոցների 4 մեծ խաչմերուկներում լուսակիրների կողքին 16 վայրկյանացույցեր են տեղադրվել: Դրանք հստակ ցույց են տալիս, թե որքան ժամանակ ունես փողոցն անցնելու համար: «Առավոտի» հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը հավաստիացրեց, որ յուրաքանչյուր սարքի համար ծախսվել է մոտ $1000: Մ. Կրոյանն ասաց նաեւ, որ մինչեւ
Անհիմն մերժում են
«Շենգեն վիզա» չտրամադրելու պատճառով ձախողվում են գիտահետազոտական լուրջ ձեռնարկումները: Դիսմորֆոլոգիային նվիրված 20-րդ գիտաժողովի շրջանակներում oրերս Ստրասբուրգում կազմակերպվել էր հանդիպում՝ եվրոպական երկրների առաջատար գիտահետազոտական կենտրոնների մասնագետների հետ, որին մասնակցության հրավեր էին ստացել նաեւ ՀՀ բժշկական գենետիկայի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանը եւ կենտրոնի ընտանեկան բժիշկ Գ. Շահսուվարյանը: Կազմակերպիչների կողմից ուղարկված հրավերը, սակայն, բավարար երաշխիք
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԻԶՆԵՍ ԵՆ ԱՆՈՒՄ
Գործարարներն իրենց գրպանը լցնելու համար թիրախ են դարձնում հասարակության ամենախոցելի խմբին՝ մանուկներին: Երբ սպառողը շուկայից գնում է ժամկետանց սննդամթերք եւ որակական որեւէ չափանիշների չհամապատասխանող արտադրանք՝ կամ գնված ապրանքը հետ է վերադարձնում խանութին, կամ վատագույն դեպքում գտնում տվյալ արտադրանքն արտադրողին ու բողոքում՝ փոխարենը պահանջելով դրամական փոխհատուցում: Բայց, երբ ժամկետանց, առողջության համար վնասակար արտադրանքը վերաբերում է մանուկներին,
ԼՈՌՎԱ ՄԱՐԶԸ ԿԴԱՐՁՆԵՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Կառավարության երեկվա հերթական արտագնա նիստը տեղի է ունեցել Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման նիստերը դրական ազդեցություն են թողնում մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ծրագրերի իրականացման վրա: Նիստում հաստատվել է Լոռու մարզի 2010-2012թթ. զարգացման ծրագիրը։ Կառավարությունն իր որոշմամբ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի, Հաղպատի, Ախթալայի, Օձունի, Քոբայրի վանական համալիրները, Դսեղի
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Երեկ առավոտյան ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական բնական գազի մատակարարումը՝ կապված Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքների հետ: «ՀայՌուսգազարդից» «Առավոտին» տեղեկացրին, որ գազամատակարարման վերականգնումը նախատեսվում է հոկտեմբերի 5-ից: Իսկ ռուսական գազի մատակարարման դադարեցման հետ կապված՝ սպառողները խնդիրներ չեն ունենա, քանի որ կօգտագործվեն Աբովյանի ստորգետնյա գազի պահեստարանի պահուստները:
ՄԵԿԸ ԿՈՂՄ Է, ՄՅՈՒՍԸ՝ ԴԵՄ
Հայ-թուրքական նախաստորագրած Արձանագրություններով երկու երկրների հարաբերությունները շարունակելը նման է ինքնաթիռից վայր թռչելուն, որ հետո են մտածելու փրկվելու մասին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով հայ-թուրքական հարաբերություններում առկա հիմնախնդիրները, որոնք, նրա համոզմամբ, արագ լուծման կարիք ունեն. «Թուրքիայում մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3 անգամ գերազանցում է Հայաստանում մեկ շնչին
.«ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԳԵՐԻ ԴԱՌՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Ըստ թուրք գործիչների, Թուրքիան այսօր ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի հետ: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող 2 Արձանագրություններն ու գործողությունների ժամանակացույցը դարձան ոչ միայն քաղաքական ուժերի, այլ՝ հասարակության քննարկման կարեւորագույն թեման: Սեպտեմբերի 1-ին հրապարկված թվով 2-րդ Արձանագրությունը (1-ը հրապարակվել է այս տարվա ապրիլին)
ԵԽԽՎ-ՈՒՄ՝ ԹԵՂՈՒՏԻ ՄԱՍԻՆ
Սեպտեմբերի 30-ին ԵԽԽՎ-ն ընդունել է մի հանձնարարական, որով կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն ընդունել, որում կամրագրվի առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Զարուհի Փոստանջյանը, որը որպես նման լրացուցիչ արձանագրության ընդունման անհրաժեշտության օրինակ՝ բերել է «Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ ուղղված պայքարում իրավական արդյունավետ միջոցների բացակայության փաստը»: Նա ելույթում
Զորի Բալայանը երեխա՞ է մորթել
Հնարավո՞ր է պաշտպանվել ԵԽԽՎ անձեռնմխելի պատվիրակների սուտ եւ զրպարտիչ հայտարարություններից: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում կոալիցիան ներկայացնող պատգամավորները երեկ շրջանառության մեջ են դրել բանաձեւի մի նախագիծ, որով առաջարկվում է կանոնակարգում անել այնպիսի փոփոխություններ, որոնցով կապահովվի այլ անձանց պատվի եւ արժանապատվության հանդեպ հարձակումներից պաշտպանություն: Այս փաստաթղթում մասնավորապես հիշեցվում է, որ ԵԽԽՎ պատվիրակներն անձեռնմխելիություն ունեն, եւ իրենց հայտարարությունների կամ