Օրվա լրահոսը
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը երեկ ընդունեց օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանին: Հայաստանցի բռնցքամարտիկներից մինչ օրս միայն Ենգիբարյանին է հաջողվել օլիմպիական չեմպիոն հռչակվել: Դա հեռավոր 1956 թվականին էր՝ Մելբուռնում: Կաշվե ձեռնոցի հայ վարպետն իր մարզական կենսագրության ընթացքում նաեւ Խորհրդային միության ու Եվրոպայի եռակի չեմպիոն է դարձել: 79-ամյա վետերանը 1994 թվականից բնակվում է ԱՄՆ-ում:
ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ Է ԸՆԹԱՆՈՒՄ
Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Իրանի Մաշհադ քաղաքում ընթացող շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարում համաքայլ է ընթանում մասնակից մեծաքանակ գրոսմայստերների հետ: Մեկնարկային չորս տուրերում միայն հաղթանակներ տոնելով՝ Տիգրանը հինգերորդում, ինչպեսեւ մյուս հիմնական մրցակիցները, բավարարվեց ոչ-ոքիով: Սակայն տուրի ավարտից հետո նրանց միացան եւս երկուսը եւ այժմ մրցաշարային աղյուսակի առաջին ինը հորիզոնականները զբաղեցնող շախմատիստները ունեն 4,5-ական միավոր:
Ֆուտբոլային մրցաշրջանը մեկնարկում է
Մարտի 5-ին մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանական՝ 20-րդ առաջնությունը, որին մասնակցելու է ութ թիմ՝ «Փյունիկ», «Միկա», «Բանանց», «Ուլիս», «Գանձասար», «Շիրակ», «Իմպուլս» եւ «Արարատ»: Առաջնությունն անցկացվելու է չորս շրջանով: Կայանալու է 28 տուր, որի ընթացքում ընդհանուր առմամբ կանցկացվի 112 հանդիպում: Առաջնության մեկնարկից հինգ օր հետո՝ մարտի 10-ին, նույն թիմերը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի գավաթի
«ԲԱՆԱՆՑԸ» ՊԱՏՐԱՍՏ Է
Հայաստանի բարձրագույն խմբի 20-րդ առաջնությանն ընդառաջ՝ երեկ լրագրողների հետ հանդիպեցին նախորդ տարվա փոխչեմպիոն «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանն ու գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին: Ինչպես յուրաքանչյուր տարի, «Բանանցի» նախագահն այս անգամ էլ շեշտեց, որ թիմի առջեւ միայն մեկ խնդիր է դրված. հաղթել Հայաստանում անցկացվող բոլոր մրցաշարերում: Ավելին, եթե նախորդ առաջնությունում «Բանանցն» այդ նպատակին ձգտում էր՝ շատ
ՄԱԶԸ ԴԺԳՈ՞Հ Է ՄՆԱՑԵԼ
«Առավոտի» տեղեկություններով, մարտի 1-ին, ժամը 18.30-ի սահմաններում մշակույթի նախարարի աշխատասենյակ է մտել «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արմեն Մազմանյանը, ով Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնի հավակնորդներից մեկն է: Ըստ մեր աղբյուրի, Մազմանյանը նախարարի մոտ մնացել է կես ժամ, ապա զայրացած դուրս է եկել, դուռը շրխկացրել ու նետել. «Ոչի՜նչ, ես իմ հարցերը նախագահի
ՊԱՇՏՈՆ ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, օրերս վարչապետի մոտ ընդունելության է արժանացել «Նոր դար» գրական ընկերության ղեկավար, գրականագետ Աբգար Ափինյանը, ով, ըստ թերթերից մեկի, ցանկություն է հայտնել մշակույթի նախարարի տեղակալ դառնալ: Ի դեպ, այդ պաշտոնի վրա կարծես «նավս» լինի. ի տարբերություն նախարարի «տեղի», փոխնախարարինը ժամանակ առ ժամանակ թափուր է մնում: Պարոն Ափինյանին խնդրեցինք մեկնաբանել փոխնախարար նշանակվելու մասին
Միրզոյանի հոբելյանին
90-ամյա կոմպոզիտորը չի կորցրել հումորի ուրույն զգացողությունը Մեծանուն արվեստագետների հոբելյանները չեն սահմանափակվում միայն տարեթվով ու ծննդյան թվով: Ու թեեւ 2011-ը պաշտոնապես դեռեւս չի հայտարարվել միրզոյանական տարի, այնուամենայնիվ, «Առավոտի» եւ մեր ընթերցողների համար ընթացիկ տարին հոբելյանական է՝ ի հարգանք 90-ամյա կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի (ծնվել է 1921թ. մայիսի 12-ին), որի՝ այսօր էլ աշխարհով մեկ կատարվող հանրածանոթ ստեղծագործություններին
Որմնագորգ, նարգիզներ եւ քանոն
Գարունը՝ «ՀայԱրտ»-ում Գարնան առաջին օրը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը անակնկալ մատուցեց արվեստասեր հասարակությանը: Այս անգամ ցուցասրահի պատերը զարդարել էին ոչ թե գարնան պատկերներով գեղանկարներ, այլ՝ որմնագորգեր: Ցուցահանդեսը կրում էր «Գարնանամուտ» խորագիրը: «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի խոսքով՝ ցուցահանդեսը յուրահատուկ է որմնագորգերի ներկայացմամբ. «Այս անգամ որոշեցինք անդրադառնալ գոբելեններին, քանի որ առանձին ցուցահանդես որպես այդպիսին՝ արվեստի այս
ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ՇՈՒՆՉ՝ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Կամ Գրետա Մեջլումյանի ստեղծած կնոջ կերպարը՝ ըստ «Ծառերը» պատմվածքաշարի Հրանտ Մաթեւոսյանի հոբելյանին նվիրված՝ անցյալ տարվանից սկիզբ առած հանդիսությունները շարունակվում են: Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ անդրադարձ կատարվեց մեծանուն գրողի «Ծառերը» պատմվածքաշարին, որի հիման վրա պիես է ստեղծել Հայաստանի վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը: Մայր թատրոնում այս ինքնատիպ մենադրամայի բեմադրությունը, որի առաջնախաղը եղավ
ՎՐԱՍՏԱՆԸ ԱՖՐԻԿԱՑԻ ՖԵՐՄԵՐՆԵՐ Է «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ»
Մի քանի տասնյակ հարավաֆրիկացի ֆերմերներ են ժամանել Վրաստան՝ ծանոթանալու այն հողակտորներին, որոնք վրացական կառավարությունը առաջարկում է ձեռք բերել: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Վրաստանը բացել է իր դռները Հարավաֆրիկյան Հանրապետության ֆերմերների համար՝ հույս ունենալով, որ նրանք իրենց փորձով կօգնեն զարգացնել երկրի գյուղատնտեսությունը եւ առաջարկվող հողակտորները դարձնել եկամտաբեր: Վրաստանի գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաներն աֆրիկացի 30 հյուրերին ցույց
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՄԻԱԿ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՆԱԽԱՐԱՐԸ
Մարտի 2-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մահափորձ է իրականացվել Ազգային փոքրամասնությունների գործերով նախարար Շահբազ Բհատտիի դեմ: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, պետպաշտոնյայի ավտոմեքենան ավտոմատներից գնդակոծել են՝ մոտոցիկլետով մեքենան շրջապատած անհայտ անձինք: Հաղորդվում է, որ նախարարը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Ոստիկանությունն առայժմ չի հաստատել, թե հարձակվողները կաթոլիկ-քրիստոնյա Բհատտիին սպանելու չարամիտ ծրագրեր են ունեցել: Նախարարը եղել է երկրում
ՔԱԴԴԱՖԻՆ ՀԱՎԱՔՈՒՄ Է ԻՐ ՎԵՐՋԻՆ ՈՒԺԵՐԸ
Լիբիական Աջաբիա քաղաքը, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ, ենթարկվել է ավիահարվածների: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ականատեսներին: Զոհերի եւ օդուժի հարձակման արդյունքում վիրավորների մասին տեղեկություններ չի հաղորդվում: Տեղի բնակիչների մատուցմամբ, մարտի 2-ի առավոտյան, տեղի ժամանակով մոտավորապես ժ. 10-ին, երկու ինքնաթիռ ռումբեր է նետել քաղաքի արեւելյան հատվածի վրա: Աղբյուրը փոխանցում է նաեւ, թե
Նախկին գաղութը որոշել է ինտեգրվել գաղութարար երկրի կազմում
Աֆրիկայի Մայոտտա մերձափնյա շրջանում գտնվող Կորոյան կղզին մարտի 31-ից կդառնա Ֆրանսիայի անդրծովյա վարչական շրջաններից մեկը: BBC-ի մատուցմամբ, Մայոտտան, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Մոզամբիկի եւ Մադագասկարի միջեւ, կդառնա Ֆրանսիայի 101-րդ նահանգը, որի արդյունքում էլ 374 քառակուսի կիլոմետր տարածքով կղզին կլինի Եվրամիության ամենածայրամասային տարածքը: Հիշեցնենք, որ 2009թ. մարտի 29-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Մայոտտայի բնակիչների 95,2
Չինաստանի կառավարությունը սկսել է հաշվարկել «երջանկության ինդեքսը»
Չինաստանի իշխանությունները որոշել են վերանայել երկրի քաղաքացիների բարեկեցության չափանիշները՝ հիմնական շեշտադրումն անելով ոչ թե տնտեսական ցուցանիշների, այլ բնակիչների երջանիկ լինելու մակարդակի վրա: Մարտի 2-ին այդ մասին The Daily Telegraph-ին հայտնել է չին չինովնիկներից մեկը: Չինական «Սինխուայի» մատուցմամբ, անցած կիրակի երկրի վարչապետ Վեն Ցզյաբոն online խորհրդակցության ժամանակ ասել է, թե պետպաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը պետք է որոշվի
ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ԱՎԻԱՀԱՐՁԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ
BBC-ի մատուցմամբ, Կոլումբիայում վեց մարդ է սպանվել բանկի մասնաճյուղերից մեկից կանխիկ գումար տեղափոխող ուղղաթիռի վրա կատարված հարձակման արդյունքում: Ուղղաթիռի վրա կրակ է բացվել այն բանից հետո, երբ այն վայրէջք է կատարել երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Կաուկա նահանգի Կալոտո քաղաքում: Արդյունքում զոհվել են ոստիկանության չորս աշխատակիցներ ու նաեւ ուղղաթիռից փողերը դատարկող երկու քաղաքացիական անձինք: Այդուհանդերձ, տեղից ստացված
ՄԵՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ Է
Վերջերս լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2010թ. գիտական հաշվետվությունը՝ աշխարհում գիտության վիճակի վերաբերյալ, որում մանրակրկիտ կերպով ներկայացված են բոլոր երկրների գիտությունների վիճակագրական ցուցանիշները: 2000-08թթ. գիտական հրապարակումների թվով Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայում Հայաստանն առաջատարներից է եւ զիջում է միայն Իսրայելին: Այդ ընթացքում, բացառությամբ 2000թ., 10 երկրների մեջ Հայաստանն անխտիր զբաղեցրել է երկրորդ տեղը: Նախկին ԽՍՀՄ պետությունների մեջ
Մեթոդը փորձարկեք պաշտոնյաների վրա
Պատասխանի ակնկալիքով Մասնագիտությամբ ինժեներ Աշոտ Տոնոյանը նամակ էր հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ու խնդրել պարզաբանումներ տալ «Հանրակրթության մասին» ՀՀ 2009թ. հուլիսի 7-ի օրենքի հոդված 11, կետ 1/1-ի եւ ՀՀ կառավարության 2010թ. մարտի 9-ի «Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության նշանակման կարգը հաստատելու մասին» N319 որոշման վերաբերյալ: Քաղաքացին հայտարարում է, որ
ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԽԱԲՎԵՑԻ՞Ն ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԺՊԻՏԻՆ
Նրանցից շատերը իրենց դժգոհությունները չբարձրաձայնեցին նրա ներկայությամբ 4 «անբավարար» եւ ոչ մի «գերազանց». հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի համար հանձնվող գրավոր քննությունից երեկ գրանցվեցին այսպիսի արդյունքներ: «Առավոտը» Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում հետեւեց քննության գործընթացի հարցազրույցի փուլին: Քննասենյակից դուրս եկող տնօրեններն ունեին տարաբնույթ կարծիքներ՝ հանձնաժողովի վերաբերմունքից հիմնականում գոհ էին, սակայն տարակարծիք էին քննության՝
Ստամոքս, ստամոքս մինչեւ վե՞րջ
Իրական մշակույթից մինչեւ իրային աշխարհ Մարդկությունը մշտապես բյուրեղացրել է իր գոյությունը երկու տեսակ իրականությունների բախման կիզակետում: Առաջին իրականությունը ներհոգեկանի այն հսկա առարկայացումն է, որ արձանացել է մշակույթի ձեւով: Մշակութային այդ իրականությունը ներառել է մեր աշխարհընկալման հավաքական կերպը, մեր հավատը առ ներաշխարհային անընդհատ լինելիություն եւ առ այն ամենը, ինչ մեզ ի զորու է վերհանել մեր նյութապաշտական
ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ
ԱԺ դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը խորհրդարանի երեկվա նիստում Անիմաստ է բացահայտել, թե որքանով է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն համապատասխանում օրենսդրության պահանջներին, որքանով է նրա փորձը համարժեք մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառին եւ առավել եւս՝ որքան է բարձր նրա հեղինակությունը մեր հասարակության մեջ: Սրանք իլյուզիայի ոլորտից են, ում հստակ չէ, որ մեզանում կադրային
«ԻՍԿ ԵՐԲ ԵՆ ՊԱՏԺՎԵԼՈՒ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ-3»
Աստծո ամեն առավոտ Նոյեմբերյանի անձնագրային բաժանմունքի առաջ հերթեր են: Նոյեմբերյանի անձնագրային խմբի ղեկավար Հայկ Մամյանն ասաց, որ այդ հերթերի պատճառը ընտանեկան նպաստի վճարման նոր համակարգի ներդրումն է, երբ նպաստառուները բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք են բերում անձնագրային բաժանմունքներից: Նախկինում շատ էին դեպքերը, երբ ընտանիքը նպաստ է ստացել մի մարզում, սակայն փաստացի բնակվել է այլ մարզում: Բացի
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՎՃԱՐԵ՞Լ
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունում ավարտվել է 2005-2007-ի ապրիլ ժամանակահատվածում վճարված գիշերավարձերի վերահաշվարկը, վճարումները կիրականացվեն 2011թ. մարտ եւ ապրիլ ամիսներին, գումարները կտրամադրվեն ներկայիս աշխատակիցներին, ասված է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրությունում: Ըստ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության հանրության հետ կապերի մենեջեր Նորայր Աղայանի՝ աշխատանքներ են տարվելու նախկին աշխատակիցների հետ կապ հաստատելու եւ վճարումներն իրականացնելու
ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔ՝ ԿԱՊԱՆՈՒՄ
Մարտի 1-ին երեկոյան, ժամը 21-ի սահմաններում Կապանում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից կառուցվող բիզնես- կենտրոնի շինարարության ժամանակ տեղի ունեցած դժբախտ դեպքի հետեւանքով մահացել է շինարարաներից մեկը: Երեւանի բնակիչ՝ 44-ամյա Արթուր Հակոբյանը երկրորդ հերթափոխի ժամանակ աշխատելիս վայր է ընկել շենքի 4-րդ հարկից: Շտապօգնության մեքենայով նրան Կապանի հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկներին չի հաջովել փրկել նրա կյանքը, հիվանդանոց
Իրանից սերմացու կներկրվի՞
«Բոլոր մակարդակներում ստորագրված համաձայնագրերն ու պայմանագրերը տալիս են լիարժեք հնարավորություն՝ համագործակցելու գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերում»,- երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել են ՀՀ գյուղատնտեսության նախարարն ու ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը: Նախարար Սերգո Կարապետյանը նկատել է, որ պետք է ավելի ընդլայնել երկու երկրների միջեւ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության դաշտը: «Քաջատեղյակ եմ, որ ԻԻՀ-ն ունի զարգացած գյուղատնտեսություն եւ պատահական
Ծառահատ ձյուն՝ Նոյեմբերյանում
Վերջին շաբաթվա ընթացքում Նոյեմբերյանի տարածաշրջանում առատ տեղումների պատճառով ծառերը ձյան հաստ շերտով են պատվել: Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, ինչպես նաեւ միջպետական ճանապարհի Կողբ-Բերդավան հատվածում բազմաթիվ մայրիների ճյուղեր կոտրվել են: Քաղաքի կենտրոնում մի մայրու ճյուղերն այնքան էին վնասված, որ ստիպված ծառը կտրել են: Ներկայումս Նոյեմբերյանի տարածաշրջանում շարունակում է ձյուն տեղալ: Հետո կերեւա, թե ինչքան «ապօրինի ծառահատում» է
«ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁ ԴՆԵԼՈՎ ՀՈ ՉԷ՞»
Վրաստանին սահմանակից մարզերի բնակիչ՝ վրացական գրանցումով մեքենաների վարորդները առանձնապես ոգեւորված չեն անտոկոս վարկ ստանալու հեռանկարից: Տավուշում ոմանք դեռ տեղյակ չեն Տավուշի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանն ասաց, որ իրենց մարզպետարանում ընթանում է վրացական համարանիշներով մեքենաների հաշվառումը: Նա այդ մասին նաեւ հեռախոսով պարզաբանումներ է տալիս վրացական համարանիշներով մեքենաների վարորդներին: Սակայն Նոյեմբերյանի տաքսիստներից ոմանք դեռ տեղյակ
ՈՍՏԻԿԱՆՆ Է ԲԱԽՎԵԼ
Տերյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկում 768 AE 01 պետհամարանիշով «Տոյոտան» բախվել է S 7483 պետհամարանիշով «ԳԱԶ 31 102» տաքսուն: Բարեբախտաբար՝ բախումը թույլ է եղել եւ ծանր հետեւանք չի թողել:
Հ. ԹԱՄԱՄՅԱՆԻ ԵՎ Վ. ԱԴԱՄՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փետրվարի 23-ին միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հ. Թամամյանի եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վ. Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ: ՀՀ քրօրի 104-րդ, 235-րդ եւ 308-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. մայիսի 12-ին Երեւանի Կոմիտասի
ՊՆ-ն՝ ախորժելի կերակրատաշտ
Գնալով մեծանում է հայաստանյան հասարակական կազմակերպությունների ցանկությունը՝ համագործակցելու ՊՆ-ի հետ: Վերջին տարիներին տարբեր ազգային տոների եւ հատկապես բանակային տոների առիթով հաճախ են կազմակերպվում տարաբնույթ միջոցառումներ, որոնց կազմակերպիչները երբեմն լինում են նորաթուխ հասարակական կազմակերպություններ: Գնալով ավելանում է հասարակական կազմակերպությունների թիվը, որոնց՝ հուզական-հայրենասիրական տերմիններ պարունակող անունները առանձնապես ոչինչ չեն վկայում նրանց հայրենասիրական ու ազգանվեր գործունեության մասին: Բայց
ԳՅՈՒՂԱՊԵՏ-ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Դոկտոր-համայնքապետն ասում է, որ իրեն զրպարտել են, իսկ համագյուղացիներն այլ կարծիքի են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցը՝ ընդդեմ նույն գյուղի բնակիչ Գեւորգ Մելքոնյանի: Համայնքի ղեկավարը համագյուղացուն մեղադրում է այն բանի համար, որ 2010 թ. սեպտեմբերի 1-ին ԶԼՄ-ներից մեկով Գեւորգ Մելքոնյանը հրապարակայնորեն զրպարտել է իրեն, արատավորել


















































