Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԴՈՒՀՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հոկտեմբեր 02,2009 00:00

Այս տարի էստրադային երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան 35-ամյակն է: Երգչուհու հարազատները պատրաստվում են մեծ շուքով նշել 2006-ի հոկտեմբերի 15-ին ավտովթարի զոհ դարձած երգչուհու տարեդարձը:

«Առավոտի» հետ զրույցում Վարդուհու քույրը՝ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ շուտով պատրաստվում է լույս տեսնել Վարդուհու նոր ձայնասկավառակը: Նրա ընկերներից կոմպոզիտոր Արսեն Գրիգորյանի խոսքերով՝ «Վարդուհի Վարդանյանին դեռ երկար կհիշեն, քանի որ մարդիկ գնահատում են ոչ միայն երգչուհու տաղանդը, այլեւ մարդկային հատկանիշները: Վարդուհին պարզապես փայլում էր տարբեր միջազգային բեմերում: Այսօր մենք փորձում ենք անել ամեն ինչ՝ նրա անունը եւս մեկ անգամ հնչեցնելու համար»: Երգչուհի Ալլա Լեւոնյանի ներկայացմամբ էլ՝ «Վարդուհին ինձ համար քույր էր: Ես նոր երգ եմ նվիրել նրան ու այդ երգի հիման վրա շուտով տեսահոլովակ եմ նկարահանելու»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել