Օրվա լրահոսը

Գնաց փորձաքննության

Փետրվարի 22-ին «Մարզպետարանը դեմ է» լուրով տեղեկացրել ենք, որ Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել է «Գեղարքունիքի մարզում կենցաղային աղբավայրերի եւ աղբի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը», ըստ որի՝ մարզում գործող 27 գլխավոր աղբավայրի փոխարեն կլինի 5 աղբավայր (աղբաբեռնման կայան), որոնք պետք է կառուցապատվեն, ցանկապատվեն, ունենան բետոնապատ հատակ, հոսող ջուր եւ այլ կոմունիկացիաներ եւ որ մարզպետ Նվեր Պողոսյանը դեմ

Ինչպես են ծախսելու 720 միլիոնը

Փետրվարի 4-ին տեղեկացրել ենք, որ Հայաստանի մարզերի բնակիչների կենսամակարդակը բարձրացնելու նպատակով կառավարությունը մարզերին է հատկացրել 10 միլիարդ 12 միլիոն դրամ: Ամենաշատը՝ 1,3-ական միլիարդ դրամ՝ Արարատի, Լոռու, Կոտայքի մարզերին, 1,2 միլիարդ դրամ՝ Շիրակին, 720 միլիոն դրամ՝ Սյունիքին, Արագածոտնի մարզին՝ 666 միլիոն դրամ, իսկ Տավուշին մի քիչ պակաս՝ 632 միլիոն դրամ: Ամենաքիչը Վայոց ձորին՝ 260 միլիոն: Փոխվարչապետ

ԿԻՆԸ՝ ՏԱՆԻՔՈՒՄ

Նոյեմբերյանի բնակչուհի Լուսյա Խաչատրյանը գոյատեւում է 25 հազար դրամ թոշակով, տաքանում դեն նետված արկղեր վառելով, իր ճակատագրից էլ չի դժգոհում: 80-ամյա Լուսյա Խաչատրյանը ապրում է Նոյեմբերյան քաղաքի հյուրանոցում, որն արդեն 14 տարի վերածվել է բազմաբնակարան շենքի: 1980-ական թվականների վերջին կառուցված շենքն այդպես էլ որպես հյուրանոց չծառայեց: 1996-97 թվականներին այստեղ բնակություն հաստատեցին քաղաքի տնազուրկ ընտանիքները: 80-ամյա

Սպանություն, որը բացահայտվեց 3 ժամում

Մարտի 2-ին, ժամը 21-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ Իսահակյան 18 շենքի մոտից (Կամերային երաժշտության տան հարեւանությամբ) վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 45-ամյա Վասիլի Աբրամովիչը: Վերակենդանացման բաժնում գտնվող Աբրամովիչը ի վիճակի չի եղել հայտարարություն կամ բացատրություն տալու: Դեպքի վայրում էին ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ

ՑՄԱՀՆԵՐԻ ՆՈՐ ՎԱՆԴԱԿԱՃԱՂԵՐԸ

«Առավոտին» դիմած արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները տեղեկացրին, որ արդեն 7-րդ օրն է, ինչ իրենց խցերի ներսում լրացուցիչ վանդակաճաղեր են տեղադրում: «300 կգ կշռող վանդակաճաղերը դատապարտյալներն են բարձրացրել 5-րդ հարկ», հայտնում են նրանք, հավելելով, որ բավականին ճնշող է խցի ներսում այդ վանդակաճաղերի առկայությունը: Երկու օր է՝ ցմահները ջուր չունեն եւ պատճառաբանում

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՈՎ

ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումներով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Ավան-Առինջ թաղամասի 15/2 շենքի թիվ 31 բնակարանի բնակչուհի՝ 35-ամյա Նունե Ղազարյանը, «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Մաշտոցի պողոտայի 36 շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ՝ 70-ամյա Ա. Սարգսյանը եւ Բ-2 թաղամասի 21 շենքի թիվ 22 բնակարանի բնակչուհի՝ 44-ամյա Լուիզա Բեկչյանը:

ՊԱՇՏՊԱՆԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՄԲ

Երեկ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրին, որ երեկ ժ. 13.10-ին աշխատակազմ է զանգել փաստաբան Ստեփան Ոսկանյանը եւ տեղեկացրել, որ ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության կենտրոնի բաժնի աշխատակիցները չեն թույլատրում իրեն տեսակցել ՀՀ կառավարության շենքի մոտից բաժին բերված իր պաշտպանյալ Վարդգես Գասպարիին եւ խնդրել է պաշտպանի աջակցությունը: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման հարցերով պատասխանատուն զանգել է ոստիկանության բաժնի

Գումար չեն ունեցել, որ ցուցակում ընդգրկվեն

Աղետի գոտու բնակիչը դեռեւս աղետի գոտում է «Մեր ընտանիքը եւս, ինչպես հազարավոր ընտանիքներ, տուժեց 1988 թ. աղետալի երկրաշարժից, մեր տունը նույնպես կիսաքանդ եղավ: Երկրաշարժին հաջորդած տարիներին մենք բնակվել ենք կա՛մ վագոն-տնակում, կա՛մ երկրաշարժից վթարային դարձած, խոշոր բացվածքները ծեփած-կարկատած մեր տանը՝ հուսալով, որ հնարավորություն կունենանք ինքներս նոր տուն կառուցել, կամ գուցեեւ պետականորեն ապահովվենք բնակարանով: Սակայն ամուսինս

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՀՈՅԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Սակայն չի բացառվում, որ այդ ամենից հետո վարչապետի նշանակած ծառայողական քննությունը պարզի, որ պատգամավորներն իրենք իրենց են ծեծել ու իրենք իրենց հայհոյել: Բացօթյա առեւտրի արգելքի դեմ երեկվա հերթական բողոքի ակցիան ավարտվեց ցուցարարների, նրանց իրավունքները պաշտպանող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումներով: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ բողոքի ակցիայի մասին նախապես տեղեկացված

ՎԱՐԿԵՐԸ ՏԱԼԻՍ ԵՆ

ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ սկսել է ՀՀ քաղաքացիներին տրամադրել բյուջետային անտոկոս վարկեր՝ ներմուծված մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումներին աջակցելու նպատակով: Ինչպես տեղեկացրեցին ֆիննախից՝ երեկ վարկային պայմանագիր կնքելու նպատակով նախարա֊րություն է դիմել 47 քաղաքացի, որից 21-ի հետ կնքվել են պայմանագրեր: 20 քաղաքացիներ էլ իրենց մեքենաները պետք է հանեն Վրաստանում հաշվառումից եւ ներմուծեն Հայաստան՝ ազատ շրջանառության

ԿՎԵՐԱՀՍԿԵՆ ՇԱՀՈՒՅԹՆԵՐԸ

Թե ինչու են վերջին տարիներին նվազում պետական մասնակցությամբ ձեռնարկությունների շահույթները, կպարզի կառավարությունը՝ որոշ խստացում կատարելով ձեռնարկությունների բաժնեմասերի կառավարելիության հարցում: Վարչապետի խոսքով. «Բավականին խիստ ու հստակ կանոններ ենք սահմանում՝ ամբողջական ներկայացնելով, թե ինչ գործիքներով ենք կառավարելու մեր պետական սեփականությունը եւ ինչպես ենք տնօրինելու այն եկամուտները, որոնք ձեւավորվում են այդ ձեռնարկություններում: Խստացնելով վերահսկողությունը՝ արդյունքում ավելի շատ գումարներ

ՀԱՆՈՒՆ ԿԱՆԱՉԱԶԱՐԴ ԵՐԿՐԻ

Կառավարությունը արձագանքել է կանաչ տարածքների վերացման վերաբերյալ բնապահպանների ահազանգերին: Հայաստանում բարձրորակ տնկանյութերի աճեցումն ու կանաչ գոտիների վերականգնումը խթանելու նպատակով «Կանաչազարդ երկիր» հ/կ-ին տրամադրվեց 3 միլիոն դրամ:

ԳԻՏԵՆ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ

Հայ գործազուրկների նպաստների չափն այլեւս կախված չի լինի նվազագույն աշխատավարձի չափերից (մինչեւ հիմա նպաստը կազմում էր նվազագույն աշխատավարձի 60%-ը): Երեկվա նիստում կառավարությունը նպատակահարմար համարեց նպաստի չափի որոշումը վերապահել իրեն: Կառավարության այս որոշումը, թերեւս, պայմանավորված է նրանով, որ տարեսկզբին նվազագույն աշխատավարձը ավելացավ 2500 դրամով: Եթե նման որոշում չընդունվեր, ապա ներկայիս 18 000 դրամ գործազրկության նպաստի փոխարեն

ԿՏՐՈՒԿ ԿԲԱՐԵԼԱՎԵՆ

Հայաստանում շինթույլտվություն ձեռք բերելու համար ոչ միայն շատ փող, այլեւ ամուր նյարդեր են հարկավոր: Ավելի քան 137 օր, 1 միլիոն դրամ ու 20 գործառույթ է պահանջվում՝ անհրաժեշտ թույլտվությունը ստանալու համար: Կառավարությունը որոշեց խնայել գործարարների նյարդերը, բայց ոչ փողերը: Երեկվա նիստում շինարարական օբյեկտների կառուցապատման ընթացակարգերը կանոնակարգելու մասին որոշում է ընդունվել: Արդյունքում 137 օրվա փոխարեն քաղաքացուց կպահանջվի

«ԱՅՍ ՕՐԵՆՔՆԵՐԻՑ ԴԺՎԱՐ Է ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼ»

 ՀՀ հարկային եւ մաքսային օրենքների մասին իր կարծիքն է հայտնում Տավուշի մարզի գինեգործական ընկերություններից մեկի ղեկավարը: Մեր պետական այրերը եւ երկրի կառավարումն ստանձնած տարբեր տրամաչափի պաշտոնյաները հաճախ հանդես են գալիս հայտարարությամբ, թե նպատակ ու մեծ-մեծ ծրագրեր նեն՝ նպաստելու գյուղատնտեսության, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, սահմանամերձ գոտում աշխատատեղերի ստեղծմանը եւ այլն: Որպես կանոն, իրենց նախագծերն ու

ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շիվ Շանկար Մենոնի հրավերով Նյու Դելիում գտնվող Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 2-ին հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի, պաշտպանության, հեռահաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների գերատեսչություններում: Արտաքին գերատեսչության ղեկավար, պետնախարար Ի. Ահամեդի, Արեւելքի հարցերով պետքարտուղար Վիջայա Լաթթա Ռեդիի հետ քննարկվել են հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խնդիրները: Նշվել

Եվս չորս պահանջ

ՀԱԿ-ն այս անգամ պահանջում է ոստիկանությունից Հայ ազգային կոնգրեսը ավելի լուրջ արձագանք էր ակնկալում իշխանությունից՝ մարտի 1-ի հանրահավաքում ներկայացված 15 պահանջների վերաբերյալ, երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ըստ lragir.am-ի, հարցին՝ ի՞նչ է անելու Կոնգրեսն այդ պահանջները չկատարելու դեպքում, մանավանդ, որ իշխանական ուժերն արդեն իսկ հայտարարում են այդ պահանջները չընդունելու մասին, Լեւոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՆՈՒՄ Է «ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐԻ»

Վերլուծելով ԼՂՀ խնդրի՝ Աստանայի գագաթաժողովին հաջորդած «լուռ դիվանագիտության» փուլը եւ ներկայիս նկատելի ակտիվությունը՝ ասում է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը: – Մարտի 5-ին Սոչիում տեղի կունենա ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ՌԴ նախագահի միջնորդությամբ, իսկ մինչ այդ տարածաշրջանային այցով Հայաստան եւ Ադրբեջան էին ժամանել ԱՄՆ Պետքարտուղարի երկու տեղակալները: Ինչպե՞ս կմեկնաբանեք ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի

ԲԱԶԱԶԻ ՊԱՀՎԱԾՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն անդրադառնալով երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ ոստիկանության պահվածքին՝ «Առավոտին» ասաց. «Ոստիկանական համազգեստով հանցագործի եւ լպիրշ փողոցայինի պես իրեն պահող Բազազին (ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության պետի տեղակալին) նման լիազորություններով օժտել է իր ղեկավարը՝ Ներսիկ Նազարյանը, որը վերջին ասուլիսի ժամանակ հարցին, թե արդյոք Մելքոնյանի պահվածքը մնացած ոստիկաններին օրինակ չի՞ ծառայի, պատասխանել

ԵՐԲ ՀԱՅԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱԾԱԿԱՆ ԱՆՈՒՆ

Անցնող եւ վաղ գարնան երամի պես հեռացող օրերի միջով, քաղաքական եւ չքաղաքական տրտմության մեջ հայտնվում է չժանգոտվող կողպեքի երկաթյա համը սիրո տեսքով՝ որպես մանկություն, երբ դու բախտ ունեցար տեսնելու, զգալու արեւն ու ջուրը եւ լույսի ծփանքը՝ անվերջ հեռացող ջրերի միջով: Ու քո կյանքի ճանապարհին ճանաչեցիր ջրհոսի համաստեղություն մտնող կենդանի ձկանը: Փորձեցիր հարգել ու պահպանել Աստծո

Կհատվե՞ն նորից Հայաստանի եւ «Լինսի» ճանապարհները

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար,  Լինսի» հիմնադրամի համակարգող Արտաշես Թումանյանի հետ հարցազրույցի շարունակությունը: Սկիզբը՝ – Եղե՞լ են սկզբունքային սխալ որոշումներ՝ կապված ծրագրի կառուցվածքի եւ բովանդակության հետ: – Ամբողջ ծրագրի հետ կապված ընդհանուր մոտեցումների այլընտրանքներ եղել են: Օրինակ, հիմա էլ ինձ համար խնդրահարույց է, թե արդյոք անհրաժե՞շտ էր 18 մլն դոլար հատկացնել ամբողջ հանրապետությունով մեկ սփռված

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ՀԵՏՈ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԷՐ ԽՆԴՐՈՒՄ

Անցած ժամանակաշրջանի վերաբերյալ եւս մի մանրամասն է պատմում նախկին նախարար Գագիկ Շահբազյանը – Եվ այսպես, մեր նախորդ զրույցը դադարեցրիք այն փաստերի հիշատակմամբ, որ նշանակվեցիք Հայաստանի դեսպան Ռուսաստանում, եւ Դուք էիք խնդրել տեղափոխվել այլ աշխատանքի, քանի որ դժվար էր աշխատել Ռոբերտ Քոչարյանի հետ: – Այո, կարելի էր իհարկե շարունակել եւ վերապատմել բոլոր փաստերը Քոչարյանի հետ իմ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵԺԱՎՅՈՒՆ

Բոլորը խոսում են սոցիալ-տնտեսական խնդիրներից, եւ բոլորին թվում է, թե իրենք ամենալավն են խոսում Մարտի մեկի հանրահավաքում ՀԱԿ-ի՝ իշխանություններին ներկայացրած պահանջների մեծ մասը առնչվում է սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ աշխատավարձերի եւ կենսաթոշակների ավելացումից մինչեւ մարտի մեկի զոհերի հարազատներին փոխհատուցումներ: Դաշնակցությունը եւս՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, խոսում է հատկապես այս խնդիրներից եւ իր հերթին կոնկրետ առաջարկներ կամ պահանջներ

«ՄԱՔՐԱՍԵՐ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեր կառավարության գերխնդիրն է դարձել մաքրությունը: Մայրաքաղաքի փողոցները մաքրում են բացօթյա առեւտրականներից, կառավարության շենքի մոտակայքը մաքրում են բողոքողներից, որպեսզի վերջիններս չխանգարեն նախարարներին՝ կենտրոնանալ ազգանվեր եւ պետականաստեղծ աշխատանքի վրա: Այս համատեքստում միանգամայն բնական է, որ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարության շենք մտնելուց առաջ մաքրում է քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի վերարկուն: Թե ինչպես են «հանուն մաքրության» ծեծում

Մարտի 3

ԽՈՅ (21.03-20.04)- Եթե օգտագործեք ձեր բոլոր հնարավորությունները, ապա կհասնեք նրան, ինչին ձգտում էիք վաղուց: ՑՈՒԼ (21.04-21.05)- Դժվար օր է: Տանը եւ աշխատանքում անցանկալի խնդիրներ կունենաք, իսկ դրանց լուծման համար հարկավոր է սթափ լինել: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրվա երկրորդ կեսը շատ լարված կանցնի՝ հատկապես սիրային հարցեր կարգավորելիս: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Զինվեք համբերությամբ, որովհետեւ հնարավոր է խնդիրներ ունենաք ղեկավարության

ՋՈՆԸ՝ «ԵՐԵԽԱՅԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐԵԼԻՍ»

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, որը վերջերս երեխա է որդեգրել, իռլանդացի նկարիչ Քեվին Շարկի կողմից վերջինի «Հայր եւ որդի» կտավում պատկերվել է կրծքով կերակրող «մոր» կերպարով: Նկարիչը վստահեցնում է, որ նպատակ չուներ զարմացնել հանրությանը։ «Ինձ ներշնչել է Ջոնի ու նրա զուգընկեր Դեւիդ Ֆերնիշի պահվածքը»,- ասում է նկարիչը։ Շարկիի այս աշխատանքը ցուցադրված է նրա դուբլինյան պատկերասրահում եւ

ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻԱՆԱՆ՝ ՀԱՅՈՒՀԻ՞

Հայկական խառնվածքը սպանել է Անցնում են տարիները, սակայն արքայադուստր Դիանայի մահվան պատճառների մասին նորանոր վարկածներ են ծնվում: Հիշեցնենք, որ առաջիններից մեկը այն «Մերսեդեսի» վարորդի հարբածությունն էր, որով արքայադուստրը իր սիրեկանի՝ եգիպտացի միլիարդատեր Դոդի Ալ Ֆեյեդի հետ փորձում էր փախուստ տալ անամոթ հետապնդումներից: Հաջորդ վարկածը վերաբերում էր Անգլիայի թագավորական պալատին, որտեղ կնքվել էր գաղտնի համաձայնագիր՝ կյանքից

Մեղավոր են գեները

Գիտնականներին հաջողվել է բացահայտել լուսնոտության այն գենետիկ կոդը, որը ստիպում է մարդկանց քայլել քնի մեջ: Ուսումնասիրելով լուսնոտների ընտանիքի 4 սերունդ՝ նրանք պարզել են, որ ԴՆԹ-ի միայն մեկ արատավոր նմուշը բավարար է, որպեսզի մարդը տառապի լուսնոտությամբ: Հետազոտողները հույս ունեն, որ կկարողանան որեւէ կերպ ազդել այդ գեների վրա եւ այդպիսով առաջ կգան այս խանգարման բուժման նոր ձեւեր:

Վերահսկելի հաբ

Բրաունի համալսարանի հետազոտողները մշակել են մագնիսական այնպիսի համակարգ, որն օգնում է, որ դեղամիջոցն օրգանիզմում ավելի լավ լուծվի: Սովորաբար հաբերը տարածվում են աղեստամոքսային տրակտի ոչ ճիշտ տեղում, որտեղից դեղամիջոցը կարող է անցնել արյան մեջ: Այս նոր հաբը կլուծի վերոնշյալ խնդիրը: Ներկայումս գիտնականները հնարավորություն են ստացել հայտնաբերելու, թե որտեղ է հաբը տեղակայված: Նրանք կարող են արյան նմուշ

ԱՆԴՐԵԻ ՆՈՐ, «anDrenaLine» ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐԸ

Դրանք իրականացնում է դիզայներ Ֆաինա Հարությունյանը D&G, ARMANI, GUCCI, PAKO RABANNA… Համաշխարհային ճանաչում ունեցող նորաձեւության այս բրենդների կողքին ժամանակ առ ժամանակ հայտնվում են  աշխարհահռչակ երգիչ-երգչուհիների անունները կրող բրենդներ: Բոլոր ժամանակներում համաշխարհային աստղերի միջամտությունը նորաձեւության ոլորտ՝ արդիական է եղել: Բազմիցս ենք լսել, թե ինչպես են այսինչ երգչուհին կամ երգիչը ստեղծել իրենց անունը կրող հավաքածուներ: Այս երեւույթը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031