Օրվա լրահոսը
Միջին դիրքերում
Անտվերպենում (Բելգիա) մեկնարկած շախմատի 15-րդ կարգի «InventiChess 2009» միջազգային մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը չորս տուրից հետո միջին դիրքեր է զբաղեցնում: Նա առաջին տուրում սեւ խաղաքարերով տանուլ է տվել ֆրանսիացի Էտյեն Բակրոյին, երկրորդում եւ երրորդում միավորը բաժանել, համապատասխանաբար, Էմիլ Սուտովսկու (Իսրայել) եւ Բարտոշ Սոչկոյի (Լեհաստան) հետ, չորրորդում նույնպես սեւերով
Մեկնարկն անհաջող է
Դանիայի Հերնինգ քաղաքում մեկնարկած սիրողական ըմբշամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում Հայաստանի ազատ ոճայիններն անհաջող են մեկնարկել: Մրցումների առաջին օրը գորգ մտած մեր երեք ըմբիշներից լավագույն արդյունք ունեցավ ընդամենը երկու հաղթանակ տոնած՝ 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, որը 1/16 եզրափակիչում պարտության մատնեց գերմանացի Թիմ Շլեյչերին, այնուհետեւ առավելության հասավ իսպանացի Ֆրանսիսկո Սանչեսի նկատմամբ եւ քառորդ եզրափակիչում պարտվեց Ռուսաստանի
Սեպտեմբերի 23
ԽՈՅ (21.03-20.04)- Բավական է տխրեք, փոքրիկ անհաջողությունների հետեւանքով կյանքը չի վերջանում: Կյանքին նայեք գունավոր ակնոցով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեզ տարբեր հարցերի պատասխաններ են հուզում, բայց դրանք իմանալու համար ոչ թե դիմեք խորամանկությունների, այլ պարզապես ուղիղ հարցրեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ավելի լավ է չզբաղվեք բիզնեսով, որովհետեւ հաջողության հասնելը քիչ հավանական է: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրվա ընթացքում անսպասելի լուրեր
ԱՐԵՎԵԼՔԻ ՆԿԱՐԻՉԸ
Գեղանկարիչ Էդվարդ Սասունի ինքնատիպ գույները Օրերս «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց գեղանկարիչ Էդվարդ Սասունի (Ավագյան) անհատական ցուցահանդեսը: Թալինի շրջանի Շղարշիկ գյուղում ծնված նկարիչը երկար տարիներ ապրել է արտերկրում, բայց, ինչպես նշեց «ՀայԱրտի» տնօրեն Ռիտա Շառոյանը, նկարիչն իր արվեստով միշտ պահպանել է հայի ոգին: Արվեստաբան Շուշան Ռշտունու բնորոշմամբ. «Սասունի բոլոր գործերում մարդն ու բնությունը ապրում են ներդաշնակության
«Անառակ որդու վերադարձը»
Կամ ներել ու սիրել սովորեցնող ֆիլմի մասին Սեպտեմբերի 18-ից «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին է Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Անառակ որդու վերադարձը» խաղարկային լիամետրաժ ֆիլմը: Գլխավոր դերերում Արմեն Ջիգարխանյանն ու Միքայել Ջանիբեկյանն են: Նկարահանվել են նաեւ Ներսես Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Արա Դեղտրիկյանը, Արմեն Աբելյանը եւ այլք: Ֆիլմի հիմքում Հիսուսի՝ անառակ որդու մասին հայտնի առակն է. փոքր
ԲԺԻՇԿՆԵՐԸ՝ «ԱՎԱՆԴԱԿԱՆ» ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ
String-ներն ավելացնում են գինեկոլոգիական հիվանդությունների ռիսկը Ներքնազգեստը, բացի սեքսուալ լինելուց, պետք է նաեւ անվտանգ լինի առողջության համար: Մինի կիսաշրջազգեստների, նեղ տաբատների տակից կանայք նախընտրում են հագնել string-ներ, ինչպես հայերեն են ասում՝ «թել» վարտիքներ: Չնայած այդ վարտիքները չափազանց սեքսուալ են նայվում կանանց հագին եւ արդեն հասցրել են սիրվել գեղեցիկ սեռի կողմից, սակայն պարզվում է, որ string
URIAH HEEP-Ը՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Համաշխարհային ճանաչում վայելող Uriah Heep ռոք-խումբն իր 40-ամյակին նվիրված համաշխարհային տուրնեի շրջանակներում Երեւանում միակ համերգով հանդես կգա հոկտեմբերի 16-ին: Ըստ «Մեդիամաքսի», համերգը կկայանա հոկտեմբերի 16-ին, ժամը 19-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է Սպիտակի երկրաշարժի գոտում բնակելի ֆոնդի վերականգնմանը:
ՉԵԼԵՆՏԱՆՈՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔՈՒՄ
«Առավոտի» տեղեկություններով, հոկտեմբերին կայանալու է երկու օլիգարխ պատգամավորների զավակների հարսանիքը: Այդ առիթով մեծ կարողություններ ունեցող հայրիկները որոշել են յուրօրինակ նվեր անել իրենց զավակներին. «փակելու» են մի կազինո ու այդտեղ շատ նեղ «շրջանակով» հյուրերի ու նորապսակների համար երգելու է իտալացի հանրահայտ երգիչ Ադրիանո Չելենտանոն: Վերջինս ինչպես ծածուկ ժամանելու է Հայաստան, այդպես ծածուկ էլ հեռանալու է՝ բացառիկ
«ՀԱՅՖԵՍՏ» ՓԱՌԱՏՈՆԸ ԲԱՑՎՈՒՄ Է
Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում կկայանա «ՀայՖեստ» 7-րդ միջազգային թատերական փառատոնը: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: Նա նշեց, որ եթե նախորդ տարի 62 թատերական խումբ էր ժամանել 33 երկրից, ապա այս տարի 22 երկրից ընդամենը 33-ն է: Պատճառը համաշխարհային տնտեսական ճգնաժամն է: «Բարեբախտաբար, թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ, Հայաստանի մշակույթի նախարարությունը տրամադրել է 35 միլիոն դրամ»,- ասաց
Ոչ հիացմունք, ոչ էլ հիասթափություն
Այսպես ընդունվեց Գեորգի Իսահակյանի «Ալմաստը» Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի պրեմիերան: Հենց այս օպերայով (բեմադրիչ՝ Արշակ Բուրջալյան, բեմադրող դիրիժոր՝ Գեւորգ Բուդաղյան) 1934թ. բացվել է մեր օպերային թատրոնը: Հետագա տարիներին «Ալմաստն» ունեցել է մի քանի բեմադրություն, որոնք իրականացրել են բեմադրիչներ Կիմ Հովհաննիսյանը, Վահագն Բագրատունին եւ Վարդան
ԻՐԻՆԱ ԲՐՈՒԿԻ ԴՈՆ ՔԻՇՈՏԸ
Կամ ընդամենը սովորական ներկայացում Սեպտեմբերի 20-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում Իրինա Բրուկի թատերախումբը (Ֆրանսիա) հանդես եկավ «Ինչ-որ տեղ Լամանչում» բեմադրությամբ՝ ըստ Սերվանտեսի «Դոն Քիշոտ» ստեղծագործության: «Հայտարարել էի, որ պատրաստվում եմ բեմադրել «Դոն Ժուան» ներկայացումը: Որոշ ժամանակ անց փոխեցի մտադրությունս: Կրկին ու կրկին ընթերցելով պիեսը՝ հիասթափվեցի, գիտակցելով, որ Դոն Ժուանի շուրջը
IQ-ի պահանջարկը գնալով նվազում է
Ինտելեկտը գնահատող (IQ) թեստերը Հայաստանում մեծ պահանջարկ էին վայելում անկախացումից հետո, հիմա դրանց պահանջը գրեթե չկա: Առաջին IQ թեստերը Հայաստանում կիրառվել են 1985 թվականից: IQ թեստը՝ մարդու ինտելեկտի մակարդակի քանակական չափը, արտացոլում է մտածելու ունակությունը եւ միաժամանակ չի արտացոլում նրա էրուդիցիայի մակարդակը: Աշխարհում այդ թեստերը հաճախ են օգտագործում աշխատանքի ընդունելիս՝ հարցազրույցների էտապում, որպեսզի գնահատեն ապագա
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԹԻՎ 1 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՊՄՀ-Ն Է
Մանկավարժական համալսարանի տված կադրերը, շատ մեղմ ասած, չեն համապատասխանում ուսման որակի բարձրացման առումով մեր երկրի որդեգրած ռազմավարության պահանջներին: «2009-2010թթ. միասնական քննությունների արդյունքում առավել բարձր միավորներ հավաքած դիմորդների ներգրավում մանկավարժական բուհեր՝ ուսման արտոնյալ պայմաններով եւ աշխատանքի գործուղման երաշխիքներ տրամադրելով»: Այս գայթակղիչ դրույթը վերցված է «ՀՀ մանկավարժական կրթության համակարգի արդիականացման ռազմավարական ուղղությունների ապահովման միջոցառումներ» փաստաթղթից, որը ՀՀ
Տեղեկանք՝ ազատամարտիկ լինելու մասին
Բաց նամակ՝ չգիտեմ թե ում Նամակս ուզում եմ սկսել Արկադի Ռայկինի՝ խորհրդային տարիներին շատ տարածված մի երգիծանքից: Մարդը գնում է ԲՇԳ՝ տեղեկանքի համար: Այստեղ նրանից տեղեկանք են պահանջում առ այն, որ իրեն տեղեկանք է պետք ԲՇԳ-ից: Վերադառնում է տեղեկանք պահանջող կազմակերպություն, որտեղ նրանից տեղեկանք են պահանջում ԲՇԳ-ից առ այն, որ բնակության վայրի տեղեկանք տալու համար
ԿՈՒՅՍ ՄՆԱԼ ԵՎ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱԼ
«Վրատար-մեջի» եւ «պիտուշի» գործոնը հայ իրականության մեջ 25-30 տարի առաջ, երբ համակարգչային խաղերից ամենանորագույնը համարվում էր չորս անկյուններից ձվեր հավաքող «Դե սպասիր» մուլտֆիլմի հերոս գայլը, երեխաները բակում ավելի շատ էին խաղում: Խաղերը, ի դեպ, շատ բազմազան էին՝ պախկվոցի, յոթ քար, Էշ-միլիցա, տըզ, գործագործ եւ, իհարկե, ֆուտբոլ: Վերոնշյալ խաղերի մեծամասնությունը թիմային էր, եւ երեխաները սկզբից թիմերի
«Միակի» մենախոսությունը
Մեր ներքաղաքական կյանքի անհանդուրժողականությունը, հայհոյախոսությունն ու մերժելի այլ երեւույթները արմատավորվում են նաեւ Սփյուռքում ու նաեւ հակահայաստանյան դրսեւորումներ են ունենում: ԱՄՆ-ը ամենահայաշատ նահանգի՝ Կալիֆոռնիայի հայկական հեռուստակայաններից մեկի եթերում Ստեփան Քիրիմիջյան անունով մի ալեհեր, կիսաճաղատ մարդ ամեն օր մեկ ժամ խոսում է Հայաստանի, Սփյուռքի, հայության մասին: Հետո իր մենախոսությունները տեղադրում է ինտերնետում՝ ի տես ողջ աշխարհի: Ստեփան
Արտերկրի փաստաբանները դիտեցին
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը դատապարտյալների ցուցահանդեսին մասնակցեց սփյուռքահայ իրավաբանների ուղեկցությամբ: Նա ներկայացրեց ՀՀ արդարադատության, քրեակատարողական համակարգերի, կադրերի պատրաստման եւ դատական փորձագիտության օղակների զարգացման փուլերը, անդրադարձավ դատապարտյալների կրթությանը: Նախարարը պատասխանեց Հայաստանում «ըստ գործարքի» պատժաչափերի նշանակման եւ հաշտարար դատարանի աշխատանքի հնարավորության մասին հարցին: «Ըստ գործարքի» պատժաչափի նշանակման ինստիտուտը նախարարի տեղեկացմամբ գործում է այն դեպքերում, երբ մեղադրյալը
Բացակային հեռացրին
Սեպտեմբերի 18-ին Իջեւանում կայացավ Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի նիստ, որին մասնակցում էր ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: Օրակարգում մի հարց էր՝ մարզային մասնաճյուղի ղեկավար Թելման Մայիլյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: Հետաքրքիր է, որ ինքը՝ Մայիլյանը, տեղյակ էր, սակայն չէր մասնակցում հավաքին: Տավուշի մարզում գրողների հանդիպումներ, գրքերի քննարկումներ, ստեղծագործական բանավեճեր հազվադեպ են կայանում, չնայած ԵՊՀ Իջեւանի
ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԸ «ՍՊԱՌՆՈՒՄ» ԵՆ
Գյուղնախարարը վստահեցնում է, որ խաղողը կմթերվի 120-130 դրամով Սեպտեմբերի 20-ից մեկնարկել է խաղողի մթերումը: Ազատ եւ պատասխանատու լրատվամիջոցներով՝ հեռուստատեսություններով արված պաշտոնական հայտարարությունները, թե խաղողի 1 կգ-ը մթերվելու է 120-130 դրամով, ոգեւորել է այգեգործներին: «Բայց հիասթափությունս մեծ եղավ, երբ Պռոշյանի գինու-կոնյակի գործարանում ասացին, որ «արենի» տեսակը մթերելու են 90, մնացածը՝ 70 դրամով: Հեռուստատեսությամբ ուրիշ բան են
ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԸ «ՍՊԱՌՆՈՒՄ» ԵՆ Գյուղնախարարը վստահեցնում է, որ խաղողը կմթերվի 120-130 դրամով Սեպտեմբերի 20-ից մեկնարկել է խաղողի մթերումը: Ազատ եւ պատասխանատու լրատվամիջոցներով՝ հեռուստատեսություններով արված պաշտոնական հայտարարությունները, թե խաղողի 1 կգ-ը մթերվելու է 120-130 դրամով, ոգեւորել է այգեգործներին: «Բայց հիասթափությունս մեծ եղավ, երբ Պռոշյանի գինու-կոնյակի գործարանում ասացին, որ «արենի» տեսակը մթերելու են 90, մնացածը՝ 70 դրամով: Հեռուստատեսությամբ
Հանցագործությունների աճ՝ նոր «իմիջով»
2009 թ. հունվար-օգոստոս ամիսներին հանրապետությունում արձանագրվել է տարբեր տեսակի հանցագործությունների աճ: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները հանցագործությունների աճը պատճառաբանում են իրենց գործունեությամբ, մասնավորապես այն փաստով, որ ոչ մի հանցագործություն իրենց կողմից չի թաքցվում, գրանցվում է եւ հաշվառվում: Նկատվում է աճ ավազակային հարձակումների, կողոպուտների, սպանության եւ սպանության փորձերի հանցատեսակների թվով: Նկատելի է, որ ավազակային հարձակում կատարող անձինք հիմնականում
ԴԻԱԿԸ՝ ԳԵՏՈՒՄ ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ Աղստեւ գետում (Իջեւանի «Կար-Արտ» գործարանի մերձակայքում) հայտնաբերվել է Երեւանի բնակչուհի՝ 78-ամյա Էլմիրա Վարդանյանի դին: ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ Սեպտեմբերի 20-ին Երեւանի Իսակովի պողոտայի 42/2 շենքի թիվ 59 բնակարանում հայտնաբերվել է 75-ամյա Հասմիկ Ենգիբարյանի դին: ՉՊԱՐԶՎԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ Արագածոտնի մարզում՝ Կանչ-Թալին ճանապարհին, ընթացքի ժամանակ շրջվել է «ԵրԱԶ» մակնիշի 18 ՍԼ 656
ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ
Օրերս կապիտան Տիգրան Ավետիսյանը պաշտպանության նախարարի կողմից ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Սյունիքի մարզում տեղակայված հրետանային դիվիզիոններից մեկում ծառայող մարտկոցի հրամանատար Տիգրան Ավետիսյանը ծառայողական օրվա ավարտից հետո իրենց տան հարակից տարածքում աղմուկ-աղաղակ լսելով՝ շտապել էր օգնության. այրվում էր Գորիսի բնակիչ Վահրամ Գրիգորյանի տնակը, ուր մնացել էին անչափահաս երեք երեխաներ: Տեսնելով, որ դռնից ներս մտնելն անհնար
ԿԱԽՎԵԼ Է
Սպիտակի ոստիկանության բաժնում ստացվել է Ջրաշենի գյուղապետի ահազանգը: 44-ամյա Անահիտ Խանեյանն իր տան տանիքի սյունից կախվել էր: Ինքնասպանության դիմած կնոջ մոտ հայտնաբերվել է երկտող. «Սուրիկին հանկարծ չմեղադրեք: Սուրիկը մեղավոր չէ: Մենք լավ ընտանիք ենք»: Սուրիկը հանգուցյալի ամուսինն է: Նշենք, որ Անահիտ Խանեյանի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն:
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՉՊԵ՞Ս ՉՔԱՑԱՆ
Զինծառայողի մայրը՝ նախարարին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, զինծառայող Էդվարդ Համլետի Մերոյանի մայրը՝ Քիշմիշ Քլոյանը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նա գրել է. «Հարգելի պարոն նախարար, հավատացած լինելով, որ փոստի միջոցով ուղարկած իմ նամակները ուղղակի չեն հասնում Ձեզ եւ Դուք տեղյակ չեք գործի էությանը, որպես վերջին միջոց՝ այս բաց նամակով խնդրում
ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԷԼ ԼՍԵՔ
«Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում իր վրդովմունքը բարձրաձայնեց առ այն, որ հայրենակցական միություններն անմասն են մնացել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հանրային կոչվող քննարկումներից. «Հայրենակցական միություններն էլ իրենց դիրքորոշումներն ունեն ու, ընդհանուր առմամբ, գաղափարին դեմ չեն: Միաժամանակ, նաեւ դիտողություններ ունեն, որոնք, թերեւս, արժե լսել: Կարծում եմ, դրանք օգտակար կլինեն»: Մեր զրուցակիցը հայրենակցական
ԽԱԽՏԵԼ ԵՆ
Հայաստանում չեն պահպանվում Օրհուսի կոնվենցիայի 3 հիմնական սկզբունքներից երկուսը՝ հասարակայնության մասնակցությունը էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործընթացին եւ արդարադատության մատչելիությունը: Այդ մասին ասված է Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանն ուղղված 3 հասարակական կազմակերպությունների՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», «Էկոդարի», Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի դիմումում: Այս մասին հայտնում է «Ա1+»-ը: Ըստ «Էկոլուրի», այս կազմակերպությունները երկու անգամ դիմել են ՀՀ վարչական
Տեղեկատվական վահանակներ՝ Գեղարդավանքում
Գեղարդավանքի օտարերկրյա այցելուներն այսուհետեւ վանքի պատմությանը ծանոթանալու հնարավորություն կունենան: «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» նախաձեռնությամբ եւ «ՎիվաՍել ՄՏՍ»-ի հովանավորությամբ, Գեղարդավանքում բազմալեզու տեղեկատվական վահանակներ են տեղադրվել: Նմանատիպ վահանակներ են տեղադրվել նաեւ Գեղարդավանք տանող ճանապարհին գտնվող «Չարենցի կամարի» տարածքում, ինչպես նաեւ Գառնիի մոտակայքում գտնվող «Ծաղիկների արահետում»: Օրերս Գեղարդավանքում վահանակների բացման արարողության առիթով միջոցառում էր կազմակերպվել: Բացման արարողությունը սկսվեց
ՄԵՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐՆ ԱՆՎՏԱ՞ՆԳ ԵՆ
Քաղավիացիայից վստահեցնում են, որ ավիավթարների մեծ մասը պատահականություն է, ոչ թե վատ տեխզննում անելու կամ ոչ պիտանի օդանավերը շահագործելու հետեւանք: Վերջին 4 տարիների ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր հարեւան երկրներում ինքնաթիռների անսարքության պատճառով բազմաթիվ ավիավթարներ ու վթարավտանգ միջադեպեր եղան: Ավիատորները փաստում են, որ ինքնաթիռների հետ կապված վթարների ու դժբախտ պատահարների թիվն այնքան մեծ է,
ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ
Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում տեղական արտադրողների խնդիրները երեկ ասուլիսում ներկայացրել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա ներկայացմամբ, եթե տարեկան կտրվածքով Հայաստան է ներմուծվել մոտ $269 միլիոնի ապրանք, ապա Հայաստանից արտահանվել է ընդամենը $1,8 միլիոնի արտադրանք, ինչն էլ նշանակում է, որ նախքան սահմանի բացումը մեր պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի տեղական արտադրանքի