Օրվա լրահոսը
«ԱՄՆ-ը կողքից խորհուրդներ կտա»
ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը՝ քաղաքացիական հասարակության եւ ղարաբաղյան հակամարտության մասին Երեկ ԵՊՀ-ի հյուրն էր Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Նա համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին ներկայացրեց Հայաստանում քաղաքացիական հասարակություն ստեղծելու իր մոդելը ու Հայաստանում իր ծավալած դիվանագիտական գործունեությունը: Տիկին Յովանովիչի կարծիքով, ցանկացած երկիր կարող է հայտնվել լճացման մեջ, եթե ողջ իշխանությունը կառավարության
ՔՆՆԱԿԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԱՄԻ, ԾԱՆՈԹ, ԲԱՐԵԿԱՄ
Կամ արդար, «թափանցիկ» շոու շարքից Փետրվարի 18-ից մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննությունները: Հիշեցնենք, որ «տնօրենացուները», որոնց մեջ նաեւ գործող տնօրեններ կան, պետք է սերտած լինեն 800 հարց, որպեսզի կարողանան 90 եւ ավելի տոկոսով հաղթահարել 60 հարցից բաղկացած թեստը, նաեւ բանավոր 5 հարցերը: Հաջորդ քննությունը նշանակված է մարտի 2-ին, առայժմ
Պատվիրակությունը պետք է ուժեղացնել
Եվրոպայի խորհրդին անդամակցելու 10 տարվա ընթացքում անցած նստաշրջանում առաջին անգամ այդ հեղինակավոր կառույցում ընդունվեց Արցախի անկախությունն արձանագրող մի փաստաթուղթ: Բայց արի ու տես, որ աննախադեպ այդ հանգամանքը քար լռության մատնվեց ՀՀ բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Պատճառը, իհարկե, այն է, որ ԵԽԽՎ նստաշրջանում 30 պատվիրակի ստորագրությամբ ընդունված փաստաթուղթը հեղինակել եւ շրջանառության մեջ է դրել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր
Չհավատացին եւ գները նվազեցին
Փետրվարի 24-ին լրատվական գործակալությունները հաղորդեցին, որ կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններից իր արտադրանքի գները բարձրացրել է մասնավորապես «Դուստր Մարիաննա» ընկերությունը եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ որոշել է ուսումնասիրություն սկսել «Դուստր Մարիաննա» ընկերության գործունեության նկատմամբ՝ տնտեսվարողից պահանջելով ներկայացնել բացատրություններ եւ հիմնավորումներ՝ գների բարձրացման վերաբերյալ: Բացի ՏՄՊՊՀ-ից, շուկայում կաթնամթերքի գների աճը մտահոգել է նաեւ
Ստորագրահավաքը ժամանակավորապես դադարեցվել է
Սյունիքում գործող «Ազատամարտ» կոմիտեն եւ Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամը ժամանակավորապես դադարեցրել են Սյունիքում ուրանի հնարավոր արդյունահանման դեմ ստորագրահավաքը: Հիշեցնենք, որ ուրանի պաշարների հայտնաբերման նպատակով երկրաբանաորոնողական աշխատանքներ իրականացնող մեքենան 2010-ի դեկտեմբերին հանվեց Լեռնաձոր գյուղից՝ «ԱԲՎԱՆ» ՍՊԸ-ն դադարեցրեց հետախուզական աշխատանքները («Առավոտ», 23.12.2010): Լեռնաձորում ուրան փնտրող առաջին մեքենան այրվեց հոկտեմբերի վերջին («Առավոտ», 30.10.2010): «Պայմանավորված որոնողական աշխատանքների դադարեցմամբ՝ մենք
Ո՞Վ Է ԼՈՒՐՋ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Մեկնաբանում են քաղաքական գործիչները ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը երեկ չուզեց պատասխանել մեր հարցին՝ լո՞ւրջ է վերաբերվում ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի հրավիրած հանրահավաքին եւ դրանում հնչող հայտարարություններին: Պատգամավորի պատասխանը կարճ էր. «Ամեն ինչ, ինչ քաղաքական դաշտում կատարվում է, ես պարզապես ընդունում եմ ի գիտություն»: Այլ պատգամավորներ պարզապես զարմանում էին հարցից եւ չէին ուզում լրջորեն պատասխանել
ԿՍՏԵՂԾՎԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Փետրվարի 26-ին եւ 27-ին Տավուշի մարզի Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան եւ Բերդ քաղաքներում կայացան արտակարգ իրավիճակներում բժշկական առաջին օգնության դասընթացներ: Ինչպես տեղեկացանք Շվեյցարիայի համագործակցության եւ զարգացման գրասենյակի աշխատակից Սերգեյ Հովհաննիսյանից, այդ ուսուցումը գրասենյակի «Արձագանք» ծրագրի բաղկացուցիչն է: «Արձագանքի» շրջանակներում Տավուշի եւ Վայոց ձորի մարզերում ստեղծվելու են 7 բժշկական ստորաբաժանումներ՝ յուրաքանչյուրը 20 բուժաշխատողով: Այս մասնագիտացված խմբերը պետք
ՆՈՐԻՑ ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐՎԱԾ
Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը մարտի 3-ին ավագանու նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված են քաղաքի 2011թ. բյուջեի տարեկան եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը հաստատելու, Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ ենթակա բյուջետային հիմնարկների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների հաստիքացուցակները եւ պաշտոնական դրույքաչափերը հաստատելու, «Իջեւանի բնակարանային տնտեսություն» եւ «Կամուրջ» փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու, «Իջեւանի կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի հաշվեկշռում գտնվող
Բացվեց հեմոդիալիզի միկրոբաժանմունք
Փետրվարի 26-ին Նոյեմբերյան քաղաքի Նիկոլայ Նասիբյանի անվան հիվանդանոցում գործարկվեց հեմոդիալիզի միկրոբաժանմունք: Նոյեմբերյանի հիվանդանոցի եռահարկ շենքն անցյալ տարի նորոգվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած 317 միլիոն դրամով, ընթացքի մեջ է բուժհիմնարկը անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով հագեցնելու գործընթացը: Ոչ միայն Նոյեմբերյանում, այլեւ ամբողջ Տավուշի մարզում հեմոդիալիզի միկրոբաժանմունք չկար: Հիվանդները ստիպված էին հարյուրավոր կիլոմետրեր կտրելով բուժում ստանալ Վանաձորում
«ԻՄ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ»
Քրգործ հարուցվել է, սակայն տնօրենը չի հեռացվել պաշտոնից եւ հասու է դպրոցի ողջ փաստաթղթերին Փետրվարի 19-ին «Հրեշտակների դպրոցը» հրապարակմամբ անդրադարձել ենք Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի ու նրա տնօրեն Սուսաննա Նազարյանի շուրջ զարգացումներին: Ըստ դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների, տնօրենը հայհոյում է եւ ծեծում աշակերտներին, բարձր դասարանցիներից հեղինակություններ, ծեծողներ ու նայողներ է պատրաստում: Տնօրենը հերքում էր
ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ
Փետրվարի 26-ին դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 53 շենքի 40-րդ բնակարանի բնակիչ՝ 9-ամյա Վերոնիկա Ղազարյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Մեկ այլ ահազանգ էլ ստացվել է՝ կապված Երեւանի Երզնկյան փողոցի 1-ին շենքի թիվ 16 բնակարանի բնակչի հետ. 20-ամյա Լուսինե Մկրտչյանը դեղորայքային թունավորում է
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԴՈՒՌԸ ՓԱԿ ԷՐ
Փետրվարի 28-ի առավոտյան, ժամը 9-9.30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այցելել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային բաժին, ինչի արդյունքում պարզվել է, որ մուտքի դուռը փակ է, աշխատակիցներից որեւէ մեկը չի ներկայացել աշխատանքի, չնայած բաժնի մուտքի մոտ փակցված է եղել, որ աշխատանքները սկսվում են ժամը 9.00-ին: ՀՀ քաղաքացիական կացության մասին օրենքի 78-րդ հոդվածի համաձայն,
ԱՅ ՔԵԶ ՊԱՏԱՍԽԱՆ
«Առավոտի» շաբաթօրյա համարում «Հետքը» դատի է տվել Գյումրու քաղաքապետարանին» հրապարակմամբ տեղեկացրել էինք Շիրակի մարզի վարչական դատարանում սկսված նախնական մի նիստի մասին: Մեր լրագրողը մասնակցել էր այդ նիստին, ուր քննության էր դրվել «Հետքի» հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի: Կողմերն ունեին իրենց ներկայացուցիչները դատարանում: Դատավարությունը չի ավարտվել: Երեկ Գյումրու քաղաքապետարանը վկայակոչելով «ԶԼ մասին» ՀՀ օրենքը, խնդրել է «ներքոշարադրյալը»
ԲԺՇԿՈՒՀԻՆԵՐԸ «ԱԲՈՎՅԱՆ» ՔԿՀ-ՈՒՄ ԵՆ
Փետրվարի 25-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդուհի Հովնանյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց 1-ամսյա կալանքի ենթարկել կաշառակերության մեջ մեղադրվող Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանին ու «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ հոգեբույժ-նյարդաբան Ֆիլոմենա Մոսոյանին: Նրանք, ըստ ոստիկանության, բժշկական կեղծ տեղեկանքի դիմաց Ջրաշեն գյուղի բնակչուհի Արմենուհի Ասոյանից 55 000 դրամ կաշառք են ստացել: Դատարանը մերժեց
ՎԿԱՅԱԿՈՉԵՑԻՆ «ԱՌԱՎՈՏԻՆ»
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան ավազակային հարձակման գործով դատավարությունը: Ամբաստանյալ Արայիկ Կարապետյանի պաշտպանները հանդես եկան միջնորդությամբ, որով դատարանից պահանջում էին վերսկսել դատավարությունը: Այս միջնորդությունը պաշտպանեցին մյուս ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները: Արա Կարապետյանն իր հերթին հղում անելով «Առավոտի»՝ օրեր առաջ «ստի դետեկտորին» նվիրված
Դատավոր Մանուկյանը՝ դեսպան
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրաչ Սիլվանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Հիշեցնենք, որ Հովհաննես Մանուկյանն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես առաջատար մասնագետ։ Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ արդարադատության
Մեկուսացնելու անհրաժեշտություն չկար
Երեկ քրեական գործերով վերաքննիչ դատարանում Եվա Դարբինյանի նախագահությամբ լսվեց ՊՆ ժամկետային զինծառայող Գեւորգ Միրզոյանի եւ նրա փաստաբան Ռուբեն Բալաբանյանի վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ դատարան էր դիմել նաեւ Միրզոյանի զորամասի հրամանատար Ա. Հարությունյանը: Իսկ տեղի էր ունեցել հետեւյալը. զինանոցում զենքերի հաշվառման ժամանակ Գ. Միրզոյանի հետ սկսել էր անհարկի կատակել մի զինվոր: Ըստ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի
«ՄԵՌՆԵՄ ՁԵՐ ԿՅԱՆՔԻՆ»
Դատավորին դիմելով՝ ասում է «Տյոմ Յուժնին» Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 9-ին կհրապարակի Արտավազդ Առաքելյանի դատավճիռը: Արտավազդ Առաքելյանը նույն ինքը՝ «Տյոմ Յուժնին» է: «Որոգայթ», «Կյանքի գինը» հեռուստասերիալների գլխավոր դերակատարներից մեկի համար դատախազը միջնորդեց 4 տարվա ազատազրկում: «Տյոմ Յուժնին» հանդես եկավ վերջին խոսքով: Նա ասաց, որ զղջում է կատարվածի համար, որ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ ԿՆՈՋ ՈՏՔԸ
Երեկ Երեւանի քաղաքապետարանի դիմաց կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել բացօթյա առեւտրով զբաղվողները: Նրանք դժգոհում էին, որ արդեն 1 ամսից ավելի մնացել են առանց աշխատանքի, քանի որ քաղաքապետն արգելել է փողոցային առեւտուրը: Ինչպես news.am-ին փոխանցել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, առեւտրականներին է մոտեցել շուրջ 300 ոստիկան եւ սկսել հրմշտել նրանց, ինչի հետեւանքով ցույցի մասնակիցներից շատերն ընկել
Պահանջում են ամբողջ տարվա՞ տուրքը
Պատճառաբանելով, որ դա օրենքի պահանջն է Օրերս «Առավոտին» էին դիմել մայրաքաղաքում բիզնես գործունեություն ծավալող մի շարք ընկերություններ, որոնք անհանգստացած հայտնում էին, որ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության աշխատակիցները իրենց ստիպում են առեւտուր իրականացնելու թույլտվության համար նախապես վճարել: Տնտեսվարողներին ժամանակ են տվել մինչեւ այսօր: «Մինչեւ այժմ մենք այդ գումարները վճարել ենք ամսական կամ էլ տարվա
ՀԱՐԱԶԱՏԻ՞Ց ԷԼ ԵՆ 100-ՀԱԶԱՐՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Մետրոպոլիտենը մարդկանց բիզնեսն ինչպես ուզում՝ տնօրինում է Մեր երկրի տնտեսության համար պատասխանատուները փոքր ու միջին բիզնեսի զարգացումը գերակա խնդիր են համարում, սակայն նրանց խոսքն ու գործը շատ հաճախ չի համընկնում: Հատկապես փոքր խանութներն ու սննդի օբյեկտները խեղդվում են խոշորների ձեռքում, քանի որ հենց այդ փոքրերի կողքին օրը մի հսկայական սուպերմարկետ կամ սննդի կետ է
«ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ» ՇՏԿԵԼ Է ՊԵՏՔ
Կառավարության նախատեսած 6-ամսյա անտոկոս վարկերից կարող են օգտվել այն վարորդները, ովքեր վրացական պետհամարանիշներով մեքենաներ են ներմուծել մինչեւ 2011թ. հունվարի 26-ը: Սոցիալապես անապահով վարորդներին կառավարությունը վարկեր կտրամադրի համաձայն պայմանագրի, որը ենթադրում է նաեւ գույքի գրավադրում: Երեկ այս մասին մանրամասնեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ հիշեցնելով, որ գրավադրված գույքը կալանքի տակ կառնվի, եթե վարորդները ժամանակին չկատարեն վճարները՝
«Հայէկոնոմբանկը» գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը»
«Առավոտի» հարցազրույցը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ – Պարոն Սուքիասյան, ՀՀ կառավարության որոշման համաձայն, Հայաստանում արդեն գործում է կենսաթոշակների վճարման նոր ընթացակարգը, որն իրականացվում է առեւտրային բանկերի միջոցով: Այսինքն՝ թոշակառուն ինքնուրույն է որոշում, թե ինչպես է ցանկանում ստանալ իր թոշակը՝ կանխի՞կ եղանակով՝ փոստատարի, թե՞ անկանխիկ՝ իր կողմից ընտրած բանկում հաշիվ բացելու միջոցով: Ձեր
ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՈՒՐԻԶՄ ՉԵՍ ԶԱՐԳԱՑՆԻ
Մեզնից յուրաքանչյուրը, թերեւս, ամենաքիչը մեկ անգամ լսած կլինի դժգոհություններ այն մասին, թե որքան թանկ են ավիատոմսերը Հայաստանում կամ՝ դեպի Հայաստան: Մեր սփյուռքահայ ընկեր-բարեկամները պարբերաբար տրտնջում են, թե որքան «սուղ է» Հայաստանի «թիքեթը», եւ որ շատ ավելի մատչելի է Եվրոպայի ցանկացած երկիր մեկնել հանգստանալու, քան գալ Հայաստան: Սովորաբար ինքնաթիռների տոմսերի գները կազմավորվում են այս սխեմայով՝ ավիաընկերության
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԿԱՆ
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ Պատմաբանի հայացք Հայաստանում տեղի ունեցած ներիշխանական վերջին գործընթացները, ինչպես նաեւ Քոչարյանի կողմից պարբերաբար արվող հայտարարությունների նպատակը հասկանալու համար անհրաժեշտ է անդրադառնալ ոչ վաղ անցյալում նրա կատարած որոշ քայլերի: 2003 թ. նախագահական կեղծված ընտրություններից հետո ապագայում իշխանությունը պահպանելու համար կար քոչարյանական երկու հիմնական սցենար, որոնք բացառապես պայմանավորվում էին 2007 թ. խորհրդարանական ընտրություններից Քոչարյանի ակնկալած
«Կարմիր քարտ» իշխանություններին
Երեկ Մատենադարանի մոտ հավաքվածները հանրահավաքի էին եկել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին սատարելու համար. մոտ 5000 հոգանոց բազմությունը, Կարապետիչի գլխավորությամբ, «կարմիր քարտ» ցույց տվեց երկրի իշխանություններին՝ վարած քաղաքականության համար: Ի դեպ, ժողովրդին բաժանված «կարմիր քարտերի» հակառակ կողմում «Հայր մերն» էր գրված, ինչը, Կարապետիչի ձեւակերպմամբ, խորհրդանշում է արդարության մղումը։ Եվ ինչպես բոլոր հանրահավաքներում է լինում, այստեղ
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ
Հայ ազգային կոնգրեսը երեկ ահազանգում էր իշխանությունների կողմից մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի պոտենցիալ մասնակիցների դեմ ոտնձգությունների մասին եւ պնդում, որ «ոստիկանության, ԱԱԾ-ի եւ պետական այլ մարմինների միջոցով ողջ հանրապետությունով մեկ գործի է դրվել ապօրինությունների աննախադեպ մի զինանոց. այցելում են ընդդիմության ակտիվիստների տները կամ հրավիրում ոստիկանություն՝ «զրուցելու» հանրահավաքին մասնակցելու «աննպատակահարմարության մասին», հավաքում են միկրոավտոբուսների վարորդների վարորդական
Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ
2011թ. ապրիլի 17-ին լրանում է ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1000 օրը: Նա շինծու մեղադրանքների հիման վրա վրացական դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Հայկական բլոգոսֆերայի կողմից՝ ի պաշտպանություն Վահագն Չախալյանի եւ ջավախահայության իրավունքների, կազմված սույն հանրագրի (պետիցիա) անգլերեն տարբերակը տեղադրված է https://www.gopetition.com/ petition/43282.html-ում: Այն ուղղված է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին, Եվրախորհրդի
«Ժառանգությունը» բոյկոտում է այս քառօրյան
Իսկ հետագա գործողությունները կորոշի մարտի 6-ին Երեկ ԱԺ քառօրյայի սկզբում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «ԱԺ օրակարգը՝ թե՛ մեծը, թե՛ քառօրյան, պետք է արտացոլեն ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի արտաքին ու ներքին պահանջներն արտացոլող օրինավոր օրակարգ: Ցավոք, դա այդպես չէ. եւ այսօր խոսք չի գնում Հայաստան-Թուրքիա ահավոր հակապետական արձանագրությունների առկայության մասին՝ մեծ օրակարգում,
ԳԱԳԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ ՀՈԳՆԱԾ, ՎԱԽԵՑԱԾ, ԻՐԵՆ ՍՊԱՌԱԾ ՉԻՆՈՎՆԻԿ ԷՐ
Անցած շաբաթ «Առավոտ» օրաթերթում հարցազրույցով հանդես եկավ նախկին նախարար եւ նախկին դեսպան Գագիկ Շահբազյանը: Եթե ընթերցողը հիշում է, նա ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող եւ մերկապարանոց մեղադրանքներ պարունակող մի շարք հայտարարություններ արեց: Կուզենայի մի քանի կետով անդրադառնալ այդ հարցազրույցին եւ վեր հանել ճշմարտությունը: 1. Նախ, Գ. Շահբազյանը տարիներ շարունակ աշխատել է ՀՀ կառավարության այն


















































