Լրահոս
Օրվա լրահոսը

Միջին դիրքերում

Սեպտեմբեր 23,2009 00:00

Անտվերպենում (Բելգիա) մեկնարկած շախմատի 15-րդ կարգի «InventiChess 2009» միջազգային մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը չորս տուրից հետո միջին դիրքեր է զբաղեցնում: Նա առաջին տուրում սեւ խաղաքարերով տանուլ է տվել ֆրանսիացի Էտյեն Բակրոյին, երկրորդում եւ երրորդում միավորը բաժանել, համապատասխանաբար, Էմիլ Սուտովսկու (Իսրայել) եւ Բարտոշ Սոչկոյի (Լեհաստան) հետ, չորրորդում նույնպես սեւերով պարտության է մատնել բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովային եւ նրա հետ միասին 2,0-ական միավորով բաժանում է 5-6-րդ հորիզոնականները: Իսկ մրցաշարային աղյուսակը 3,0-ական միավորով գլխավորում են Սուտովսկին եւ Բակրոն:

Հինգերորդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով խաղալու էր Անգլիայի ներկայացուցիչ Դեւիդ Հաուելի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել