Օրվա լրահոսը
Փաստաթուղթն ունի տեքստ եւ ենթատեքստ
ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ ժամանակն է սկսել հայ-թուրքական նոր հարաբերություններ: – Վերջերս արտահայտել էիք մի տեսակետ, որը բանավեճի տեղիք տվեց. ասել էիք, թե մեր երիտասարդությունը պատրաստ չէ պատերազմի, եւ նրան այդ պատերազմը պետք չէ: Հիմա ե՞ւս շարունակում եք մնալ այդ կարծիքին: – Ես ասել էի, որ երիտասարդները պատրաստ չեն պատերազմի, որովհետեւ
«ԱՆՁԱՄԲ ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ»
Սերժ Սարգսյանը երեկ հանդիպեց 52 քաղաքական ուժի լիդերների հետ եւ քննարկեց հայ-թուրքական հարցերը Շուրջ հինգ ժամ հանրապետությունում գրանցված 52 կուսակցությունների լիդերներ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի մասնակցությամբ քննարկում էին հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերը: Հանդիպումը փակ էր լրատվամիջոցների համար, իսկ հանդիպումից հետո նախագահը հեռացավ առանց լրագրողներին մոտենալու: Հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության,
Կոնգրեսը հայտարարում է
Հայ ազգային կոնգրեսը անդրադարձել է մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հրապարակած զեկույցին: Այդ առնչությամբ Կոնգրեսի երեկ տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է, թե՝ հիշյալ հանձնաժողովի կազմավորման հիմքում ի սկզբանե դրվել էր ոչ թե հավասարակշիռ, այլ իշխանական ուժերի ներկայացուցիչների բացարձակ մեծամասնությունն ապահովելու սկզբունքը, որից էլ ակնհայտ էր, որ այն նախատեսված է կատարելու «Մարտի 1»-ի իրողությունները
ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԵՐ
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում անդրադարձել է ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների լայն շրջանակի՝ «Մարտի 1»-ի ԱԺ հանձնաժողովի հրապարակած զեկույցից մինչեւ հայ-թուրքական եւ հայ-վրացական հարաբերություններ: Այս վերջինի առնչությամբ նա մտահոգություն է հայտնել՝ արձանագրելով, որ վերջին շրջանում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ծագած լարվածությունը ՀՀ-ի համար լրջագույն խնդիր է, որովհետեւ «մեզ
ՏԱՆ ՄԵԾԸ
Ռուսա Մեծ արքան, իր բազմաթիվ տիրապետումների ընթացքում, երբ գրավեց խեթերի երկիրը, եւ երբ նրան արդեն ենթակա Սուբլիմաս թագավորի թոռ Թութխալիսը իր պալատում մեծամեծ պատիվներ էր տալիս Արարատի Ռուսա Մեծ թագավորին, տարօրինակ բան տեղի ունեցավ՝ լաց լինելով հանդիսության դահլիճ մտավ յոթ տարեկան մի երեխա, եւ հայր թագավորը հանդիմանեց նաժիշտներին ու գոռաց իր զավակի վրա, որ նա
ՄԱՐՏԻ 1-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է
Երեկ այս մեղադրանքը բազմիցս հնչեց ԱԺ նիստերի դահլիճում, բայց կոալիցիայի պատգամավորներից եւ ոչ մեկը փորձ չարեց պաշտպանել նախկին նախագահին: Քննարկման ընթացքում. ՀՀԿ եւ ՀՅԴ անդամները՝ «Ժառանգության» շարքում «Երշիկային» նոր տեսություն Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին երեկ եւս 60 րոպե տրամադրվեց՝ ի հավելումն ավելի վաղ
ԴԱԺԱՆ ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵ՞ՐԸ
Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծումից սկսած մինչ օրս՝ նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների քննարկումների համատեքստում, բոլոր տեսակի վերլուծություններում խոսվում է ազատագրված տարածքները վերադարձնելու պատրաստակամության, անհրաժեշտության կամ պարտադրանքի մասին: Պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից, գուցե, այդ տարածքները սակարկման առարկա են, սակայն չմոռանանք, որ այդտեղ մարդիկ են բնակվում. ոչ պաշտոնական տվյալներով՝ 7-8 հազար մարդ: Այդ տարածքների հետագա տնօրինման հեռանկարից կախված են կոնկրետ մարդկային
ՄԵՂԱՎՈՐԻՆ ՓՆՏՐԻՐ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, պատասխանելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի տարակուսանքին, թե ինչո՞ւ են հայ դիվանագետները բանակցում ոչ հայանպաստ արձանագրությունների շուրջ, ըստ «Ա1+»-ի նշեց. «Որովհետեւ այս իշխանությունները մարտի 1-ին ունեցել են Վարդան Օսկանյան արտգործնախարար, որը ոչ միայն պաշտպանել է մարտի 1-ի սպանդը, այլեւ հանդես է եկել որպես դրա քաղաքական դատապաշտպան: Խորհուրդ եմ տալիս պարոն
Սեպտեմբերի 17
ԽՈՅ (21.03-20.04)- Յուրաքանչյուր քայլ կատարելիս երկար մտածեք: Պետք չէ ընկնել պահի ազդեցության տակ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր շատ նյարդային կլինեք, բաց ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք խառը մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ կշփոթեցնի: Հնարավոր է անակնկալ հանդիպում ունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր առանձնացեք բոլորից: Ձեր մտքերը կիսեք միայն սիրելի անձնավորության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Լուրջ մի վերաբերվեք բամբասանքներին,
ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Ըստ սեքսոլոգների՝ յուրաքանչյուր տղամարդ ինտիմ կյանքում ունի իր «կանոնները» Ո՞վ կմտածեր, որ տղամարդու խառնվածքն ու սեքսուալությունը մեծապես կախված է այն մասնագիտությունից, որը նա ընտրում է ողջ կյանքի համար: Յուրաքանչյուրը գիտակցաբար է ընտրում իր մասնագիտությունը եւ այդ ընտրության վրա ազդում են նրա անձնական հետաքրքրությունները, բնավորության առանձնահատկություններն ու հակվածությունները: Դրանում համոզվել են բժիշկ-սեքսոլոգները, որոնց պնդմամբ տեղին ու
Օժիտը՝ անցյալում
Օժիտ հասկացությունը մեզանում աստիճանաբար վերանում է: Ներկայումս այնքան էլ հիվանդագին չեն մոտենում այդ հարցին, ինչպես շա՜տ տարիներ առաջ էր: Իսկ նախկինում ի՞նչ էր իրենից ներկայացնում օժիտը Հայկական գյուղերում (եւ ոչ միայն…) ընդունված կարգ էր՝ «գլխագնի» դիմաց աղջկա ծնողները պարտավոր էին օժիտ տալ իրենց աղջկան. այն անկողին էր՝ ամենաքիչը երեք օրինակից (երեք ձեռք), աղջկա ներքնազգեստների հավաքածու՝
ԻՆՔՆԱՏԻՊ ԵՎ ԱՐՏԱՌՈՑ
Այսպիսին են Ասիայի եւ Աֆրիկայի որոշ երկրների ավանդույթները Ներկայումս շատ է խոսվում աշխարհով մեկ տեղի ունեցող գլոբալիզացիոն երեւույթների մասին: Որոշ մշակութաբաններ հաճախ այդ ֆենոմենն անվանում են մաքդոնալդացում՝ այն կապելով «Մաքդոնալդ» կոչվող արագ սննդի պատրաստման ցանցի հետ, որի կետերը գոյություն ունեն աշխարհի երկրների մեծամասնությունում: Մշակութաբանների մի հատված էլ ահազանգ է հնչեցնում, թե գլոբալիզացիոն երեւույթների սրման արդյունքում
Բելգիային հաղթեցինք. հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն
Նախորդ շաբաթը հայ ֆուտբոլասերների համար նշանավորվեց նրանով, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջապես խախտեց տխուր ավանդույթը՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան հաղթանակ տոնելով Բելգիայի թիմի նկատմամբ: Այն նույն բելգիացիների, որոնց հետ պայքարում մեկ տարի առաջ մեզ համար մեկնարկեց Աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլը: Չէ՛, չեմ սխալվել ժամկետների հարցում, պարզապես փոքրիշատե իրատեսները հասկանում էին. թուրքերի ու իսպանացիների հետ
Խաչիյանի նոր հաջողությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայաստանցի գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը օրերս Սան-Դիեգոյում նվաճեց Հարավային Կալիֆոռնիայի չեմպիոնի կոչումը՝ 6 հնարավորից վաստակելով 5,0 միավոր:
Իջեւանցին երրորդն է աշխարհում
Իտալիայի Ռոզալինա Դի Մառե քաղաքում անցկացված բազկամարտի (արմռեսթլինգ) աշխարհի 31-րդ առաջնությանը մասնակցած 45 երկրների 1600 մասնակիցների մեջ էին նաեւ Հայաստանի ազգային հավաքականի վեց անդամներ, որոնք մրցավայր մեկնել էին ժամանակին այս մարզաձեւում աշխարհի չեմպիոնի կոչում նվաճած, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Նրանք բոլորն էլ իրենց դրսեւորեցին լավագույն կողմերով՝ տեղ զբաղեցնելով իրենց քաշային կարգերում լավագույն տասնյակում: Իսկ
ԱՂՋԻԿՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ
Ֆուտբոլի Հայաստանի աղջիկների մինչեւ 19 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 18-ին մեկնելու է Հունգարիա, որտեղ հաջորդ օրվանից սկսած մինչեւ սեպտեմբերի 24-ը մասնակցելու է այդ տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնատի առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարին: Հունգարիայում մեր թիմի մրցակիցները լինելու են հյուրընկալ երկիրը, Բելգիան եւ Լատվիան: Ուսումնամարզական հավաքին հրավիրված են եղել՝ դարպասապահներ Թագուհի Գրիգորյան («Բանանց») եւ Լիլիթ Բարսեղյան («Վանաձոր»)
ԱՔՉԱՄԻ ԿԱՐԾԻՔԸ
«Ես չեմ կարող գնահատականներ տալ հայ հասարակության արձագանքին, բայց ինչ վերաբերում է թուրք հասարակությանը, ապա թուրքական մամուլում հրապարակումների հիման վրա ինձ մոտ կարծիք է ձեւավորվում, որ Արձանագրությունները հասարակական լուրջ աջակցություն ունեն»,- «Արմինֆոյի» թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել թուրք պատմաբան, սոցիոլոգ եւ հրապարակախոս Թաներ Աքչամը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների միջեւ նախաստորագրված Արձանագրությունները: «Եթե երկու կողմերը
«ՀՈՒՇԱՆՎԵՐԻՏԱԼԻԱՅԻՑ»
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում տեղի կունենա «Բաց երաժշտություն» փառատոնի հերթական համերգը՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Արամ Ղարաբեկյան): «Հուշանվեր Իտալիայից» խորագրով համերգի մենակատարներն են Ֆեդերիկո Մոնդելչին (սաքսոֆոն, Իտալիա) եւ Աննա Մարիա Կյուրին (մեցցո սոպրանո, Իտալիա): Երեկոյի ընթացքում կհնչեն համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններ:
Հայերին Ժաննա դ՚Ա՞րկ է պետք
Հայոց խնդիրների ու հայ-թուրքական սահմանի բացումը՝ ըստ մտավորականների Ըստ Տ. Խզմալյանի, սահմանի բացումը քաղաքական շահարկումների առարկա է դարձել: Երեկ հայ-թուրքական հարաբերությունների թեմայի շուրջ «Հայելի» ակումբում իրենց կարծիքներն արտահայտեցին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Վերջինս հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ 2 տեսակետ ունի. մի կողմից սահմանը պետք է բաց լինի, քանի որ «այդ
ԲՈԼՈՐԻ ՄԵՋ ՄԻ ՔԻՉ ՅԱԳՈ ԿԱ
Շեքսպիրյան հերոսը՝ նորօրյա մեկնաբանությամբ Սեպտեմբերի 15-ին Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացվեց «Կույրը» մոնոներկայացումը՝ ըստ Կարինե Խոդիկյանի «Տրակտատ թաշկինակի մասին» պիեսի: Դերակատարը Արթուր Կարապետյանն էր, բեմադրիչը՝ Սարգիս Հարությունյանը: Ներկայացման հիմքում Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության՝ Յագոյի կերպարի նոր մեկնաբանությունն է, ավելի ճիշտ՝ իրողությունները Յագոյի տեսանկյունից: Հոգեվերլուծության յուրօրինակ փորձի միջոցով հերոսը բացահայտում է մարդկային արատների էությունը, որոնք
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պատմության խմբագրման փորձ Հոգեւոր ծուլությամբ պայմանավորված մտավոր մակերեսայնությունը, ահա, խեղդում է մեզ: Այսօր մեր կյանքի որ կողմն էլ վերցնենք, գիտականության փոխարեն հանդիպում ենք բանդագուշանքի, մտածումի փոխարեն՝ հույզի, ձեւի փոխարեն՝ քաոսի, կազմակերպության փոխարեն՝ անկանոնության: ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ Օգոստոսի 31-ին «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» (հետագայում՝ Ա1), «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» (հետագայում՝ Ա2) արձանագրությունների եւ «Ճանապարհային քարտեզի» հրապարակումը եւս
ՄԱԿ-Ը ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ՝ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՄԱԿ-ը իսրայելական բանակին եւ Պաղեստինի գրոհայիններին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ եւ ենթադրում է, որ 2008թ. դեկտեմբերից մինչեւ 2009թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ կարող էին տեղի ունեցած լինել մարդկության դեմ իրականացված հանցագործություններ: Հակամարտությունը ծագել էր 2008թ. դեկտեմբերի վերջերին՝ Իսրայելի ու Համաս շարժման միջեւ հաշտության ժամկետի ավարտից հետո, երբ պաղեստինյան գրոհայինների կողմից
ԲԱՐՈԶՈՒՆ ԿՊԱՇՏՈՆԱՎԱՐԻ ԵՎՍ 5 ՏԱՐԻ
Եվրախորհրդարանը չորեքշաբթի օրը եւս հինգ տարի պաշտոնավարման ժամկետով Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրել է Ժոզե Մանուել Բարոզուին: BBC-ի մատուցմամբ, Եվրոպական խորհրդարանում աջակենտրոնների խմբակցությունը գլխավորող 53-ամյա պորտուգալացու օգտին քվեարկել է 736 պատգամավորներից 382-ը: Բարոզուի թեկնածությանը «դեմ» է քվեարկել 219 պատգամավոր: Վերջինս Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր: Նրա թեկնածությունը ավելի վաղ պաշտպանել էին Եվրամիության անդամ
ՏԱՐԱՆՋԱՏՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
Սուխում-աբխազական պատրիարքարանի կառավարիչի պարտականությունները կատարող Վիսսարիոնը հայտարարել է վրացական ուղղափառ եկեղեցուց անջատվելու վերաբերյալ պատրիարքարանի հոգեւոր սպասավորների ընդունած որոշման մասին: «Lenta.ru»-ի մատուցմամբ, Վիսսարիոնն ասել է, թե 2008թ. օգոստոսի զինված հակամարտությունից եւ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելուց հետո աբխազ հոգեւորականները բազմաթիվ անգամ դիմել են Մոսկվայի պատրիարքարան՝ խնդրելով աբխազ ուղղափառներին ընդունել իրենց կառավարման ներքո, սակայն
Մեդվեդեւի վարկանիշն էլ «այնպես՝ ոչինչ է»
«Reuters» գործակալության փոխանցմամբ, օրերս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շատ նրբորեն ակնարկել է 2012թ.-ին ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ մրցակցության մեջ մտնելու իր պատրաստակամության մասին: Մեդվեդեւն այդպիսի հայտարարություն է արել երեքշաբթի օրը՝ արեւմտյան վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ, որտեղ հանդես է եկել Ռուսաստանում սպասվող բարեփոխումների մասին ծրագրային ճառով: Նա իր վարկանիշը համեմատել է Պուտինի
Մահապատի՞ժ, թե՞ կտտանք
ԱՄՆ-ի Օհայո նահանգում հետաձգվել է 52-ամյա Ռոմելլ Բրումի մահապատիժը: Նա մահվան է դատապարտվել 14-ամյա մի երեխայի սպանության համար: Մահապատիժը պետք է իրականացվեր երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 15-ին, բայց մահապատժի իրականացման ժամանակ բանտի աշխատակիցները երկու ժամ շարունակ անհաջող փորձեր են արել գտնելու մահապատժի ենթարկվածի երակները՝ մահացու թույնի ներարկում անելու համար ու չեն գտել: Բանն այնտեղ է հասել,
ԱՄՆ-ի համար Ռուսաստանն էլ է «չարի առանցք»
ԱՄՆ ազգային հետախուզությունը Ռուսաստանը ներառել է Միացյալ Նահանգների շահերին սպառնացող երկրների ցանկում: ԱՄՆ-ի հիմնական պոտենցիալ «ոչ բարեկամների» թվում մատնանշվել են Իրանը, Հյուսիսային Կորեան եւ Չինաստանը: Այս մասին ասված է երեքշաբթի օրը ԱՄՆ ազգային հետախուզության հրապարակած զեկույցում, որը վերաբերում է ԱՄՆ-ի առաջիկա չորս տարիների ռազմավարությանը: Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերի զեկույցում ասված է, թե Իրանն ու
ՏՊԱԳՐՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԱՏԼԱՍԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ 1500 օրինակով լույս է տեսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով աշխատանքները իրականացրել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երկրաբաշխության եւ քարտեզագրության կենտրոնը՝ 2007-2009 թվականներին: Ատլասը պատմաաշխարհագրական տեսանկյունից ամբողջական պատկերացում է տալիս Լեռնային
Նախիրը գողացել են
Մեկ անգամ չէ «Առավոտը» գրել, որ Նոյեմբերյանում անասնագողություններ հաճախ են լինում: Եվ ահա մի քանի ամիս ընդմիջումից հետո կրկին Նոյեմբերյանի սահմանագոտում վերսկսվեցին անասնագողությունները: Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը Բաղանիս գյուղում առեւանգվել են Հրանտ Եդիգարյանի 26 կովը եւ ձին: Բաղանիսի բնակիչներից տեղեկացանք, որ անասնագողության հետքերը հարեւան Ոսկեվան գյուղի Խլեզձոր հանդամասով տանում են դեպի Ադրբեջանի հետ սահման: Տավուշի
Հազարամյակի մարտահրավերներին դիմակայելիս
Երեկ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ՝ տարածքային կառավարման, գյուղատնտեսության նախարարները, Կոտայքի եւ Արագածոտնի մարզպետները, Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, աշխատանքային այցով եղան ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջոցներով երկու ծրագրերի իրականացման վայրերում՝ Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի նորոգված հատված եւ կաթիլային ոռոգման համակարգը փորձնական կիրառած ֆերմերային տնտեսություն՝ Կարբի գյուղ: Հայաստանի ոռոգման համակարգի նորոգումը «Հազարամյակի